Լրահոս
Մուրճը եւ խաչը
Օրվա լրահոսը

Հայաստանը փայլել է «Հանրագիտարանային պալատ» բիենալեում

Հունիս 12,2013 16:34

Ինտերակտիվ վիդեո-ինստալացիայով պատման ամենահետաքրքիր մասը համարում են գյումրու բարբառը

Դեռեւս փետրվարի 2-ին ՀՀ մշակույթի նախարարությունը պաշտոնապես հաստատել է Վենետիկի համաշխարհային 55-րդ բիենալեին Հայաստանի մասնակցությունը: Փորձագիտական հանձնաժողովի եզրակացության համաձայն, միաձայն հավանության է արժանացել Արարատ Սարգսյանի «Տղա Դավթի և աղջիկ Խանդութի հեքիաթը» նախագիծը:

Վենետիկի 55-րդ բիենալեն կրել է «Հանրագիտարանային պալատ» ընդհանուր խորագիրը, գլխավոր համադրողը` Մասիմիլիանո Ջիոնին է: Նախնական բացումը տեղի է ունեցել մայիսի 29-31-ը, իսկ հրապարակային ցուցադրությունը` հունիսի 1-ից նոյեմբերի 24-ը:

Այսօր ՀՀ մշակույթի նախարարությունում տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որտեղ Վենետիկից վերադարձած նկարիչը հայտնեց, որ հայկական կողմը հավանության է արժանացել:

ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանը հայտնեց, որ բիենալեին ներգրավված էին 150 նկարիչ եւ 88 ազգային տաղավար: «Արարատ Սարգսյանի «Տղա Դավթի եւ աղջիկ Խանդութի» պատումը ներկայացվում է գեղարվեստական հին ու նոր արտահայտչամիջոցներով ցուցադրելով նկարչի մտահղացումները»,- ասաց Սեյրանուհի Գեղամյանը:

Նախագծի հիմադրող Արման Գրիգորյանն էլ կարեւորեց այն փաստը, որ իրենց ներկայացրած պատումը, շահեկան էր նաեւ ընտրված վայրի առումով: «Բիենալեն անցկացվում է Սուրբ Ղազար կղզում, շատ համահունչ էր մթնոլորտին, այստեղ է գտնվում նաեւ տպագրական հնագույն մեքենաների թանգարանը, որտեղ ներկայացվում է նաեւ Արարատ Սարգսյանի ինքնաշեն սարքը»:

Բանախոսները լավ ներկայանալու տարրերից մեկն էլ համարում են այն, որ պատումը ուղեկցվում է ինտերակտիվ վիդեո-ինստալացիայով, որը Գյումրու բարբառով է, իսկ օտարազգիների համար տեղադրված է տիտրեր:

Նկարիչը հայտնեց, որ մտահոգություններ ուներ, որ կարող են որոշ խոչընդոտներ առաջանալ: «Անցյալ տարի բավականին մեծ գումար էին տրամադրել, սակայն արդյունքը գոհացուցիչ չէր, այս տարի գումարն այնքան էլ շատ չէր, բայց մենք մեր փոքրիկ գումարը ճիշտ օգտագործելով կարողացանք ստանալ լավ արդյունք»,- նշեց Արարատ Սարգսյանը:

«Տղա Դավթի եւ աղջիկ Խանդութի» պատումի տեսահոլովակը ցուցադրվել է նաեւ բիենալեի հիմնական տաղավարներն ընդգրկող «Ջարդին» եւ Զինանոցի` Արսենալիի նախասրահներում:

Բիենալեում առաջին անգամ Հայաստանի տաղավարն արժանացել է ժյուրիի հավանությանը, որին բանախոսները տեղեկացել են ներքին խոսակցությունների արդյունքում: Ինչպես բանախոսներն ասացին, Անգոլան արժանացել է «Ոսկե առյուծ» մրցանակին, շնորհիվ առաջին անգամ ներկայանալուն:

Ռուբինա Սաֆարյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930