Օրվա լրահոսը

Աճուրդի ժամանակ հայտնվել է պարտատե՞ր

Թոշակառու, Ռուսաստանի Դաշնությունում բնակվող Սվետլանա Թալանչյանը, 2009թ. վերադառնալով Հայաստան, երազում էր իր ծածկն ունենալ գլխավերեւում: Նա մարտին 55 000 դոլարով գնում է Ծերենցի փողոցի 54,2 քմ մակերեսով 58 տունը: Վաճառողը ստիպված է եղել իր բնակարանը վաճառել՝ կապված ՙՎերջինիա՚ խանութի հաշվապահ որդու պարտքեր ունենալու հետ: Նոտարական գրասենյակում կազմվում է նախավճարի պայմանագիր, համաձայն որի՝ մի մասը գնորդը

Ինչո՞ւ պիտի Գագիկ Ծառուկյանը ընտրեր լարվածությունն իշխանության հետ (Տեսանյութ)

«Ես համոզված եմ, որ ընդդիմությունն այժմ պասիվ է»,- Aravot.am-ի հարցին, համամի՞տ է այն տեսակետին, որ ՀՀ ընդդիմությունը պասիվացել է, այսպես պատասխանեց  «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը: Նա մի շարք պատճառներ է տեսնում այս հարցում. «Ամենակարևոր պատճառներից մեկն այն է, որ հասարակական և քաղաքական ուժերը հոգնել են քաղաքական այս մեկ տարուց, նաև ընտրությունների արդյունքները բերեցին նրան,

Թշնամու կերպարից անդին

Կամ՝ ինչպես ադրբեջանցի լրագրողը Աքրամ Այլիսլիին անտաղանդ անվանեց Վերջերս ՙդրսում՚ մասնակցում էի լրագրողական մի սեմինարի, որտեղ ադրբեջանցի լրագրողներ էլ կային: Երբ առաջին օրը միջոցառման մասնակից երկրների լրագրողները սկսեցին ծանոթանալ, ադրբեջանցի լրագրողները ինձ ու հայաստանցի գործընկերուհուս ընդհանրապես չբարեւեցին, մեզ թշնամի էին ընկալում: Բայց ավելի ուշ, հաղթահարելով որոշ բարդույթներ, նրանցից մեկը, որ աշխատում էր մեծ տպաքանակ ունեցող

Ուղևորափոխադրող երեք ընկերություն վարչական պատասխանատվության է ենթարկվել

Հունիսի 3-ից 7-ը ընկած ժամանակաշրջանում Երևանի քաղաքապետարանի «Երևանտրանս» ՓԲԸ  կողմից կատարված ստուգայցների արդյունքում երեկոյան ժամը 21-ից հետո շար­ժա­կազմի նախատեսված թվաքանակից պակաս քանակությամբ տրանսպորտային միջոց­նե­րով երթուղիները սպասարկելու համար «Ավտոճեպընթաց», «ՍԱ-ՂԱ տրանս» ՍՊԸ-ն և «Տրանս­պորտնիկ» ՓԲԸ –  ն  ենթարկվել են վարչական պատասխա­նատվու­թյան: Ստուգայցների արդյունքում  նաև արձանագրվել է երթուղիներում վարորդների կողմից ծխելու 8 դեպք, ինչի վերաբերյալ նույնպես կազմվել

Դեմ են Դոլունցի նշանակմանը

Գարեգին Նժդեհ» հայրենակցական նախաձեռնությունը /ք․ Գորիս/ խիստ մտահոգված է շրջանառվող տեղեկություններով, որ Սյունիքի մարզպետի պաշտոնակատար նշանակված Արա Դոլունցն առաջիկայում կարող է նշանակվել մարզպետ: Եթե դա տեղի ունենա, ապա կարելի է արձանագրել, որ Դոլունցը ենթակա է լինելու ոչ թե Սյունիքի ժողովրդին և ՀՀ կառավարությանը, այլ հանդիսանալու է Սուրիկ Խաչատրյանի անձնական մարզպետը: Այսօր պատմական հնարավորություն է ստեղծվել

Ձերբակալվել են կաշառքի համար

ՀՀ զինդատախազության կողմից ստացված հաղորդման հիման վրա, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության և ՀՀ ՊՆ քննչական ծառայության համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում 12.06.13թ.-ին ժամը 11:30-ի սահմաններում կաշառք տալու և ստանալու պահին ձերբակալվել են ՀՀ ՊՆ ՔԾ 1-ին կայազորային քննչական բաժնի 2-րդ բաժանմունքի պետ, մայոր Վահան Հարությունի Հարությունյանը և փաստաբան Ազատ Վլադիմիրի Ավագիմյանը: Հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը

«Մի քանի խփնված բազմազավակ հայրեր կան, գալիս ասում են` ինչո՞վ կօգնեք» (Տեսանյութ)

Ծննդաբերության սպասարկումն, ըստ Ահարոն Ադիբեկյանի, պետք է մասնավորեցվի:  Եթե ծնելիության սպասարկումը գնա մասնավորեցման, դա ողջունելի կլինի: Այսօր «Նոյյան տապան» ակումբում նման կարծիք հայտնեց «Սոցիոմետր» կենտոնի ղեկավար սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Նրա խոսքերով` առողջապահության նախարարի որոշումը, ըստ որի հղի կինը անվճար պետք է սպասարկվի միայն իր բնակավայրում, իսկ այլ կլինիկաներում ծննդաբերելու համար պետք է վճարի 107 հազար

Երեւանի ավագանու մշակութայինները՝ մայրաքաղաքի մասին

Երեկ կայացավ Երեւանի քաղաքապետի երդմնակալությունը: 65 անդամից կազմված ավագանում ընդգրկված են նաեւ մշակույթի գործիչներ, մշակութային տարբեր օջախների տնօրեններ: Քաղաքապետի վերընտրությունը, արդյոք, ակնկալո՞ւմ է մայրաքաղաքում մշակութային քաղաքականության մեջ փոփոխություններ կամ բարելավումներ եւ ի՞նչ առաջարկություններով են պատրաստվում հանդես գալ «մշակութային» ավագանիները: Կոմպոզիտոր, փորձառու ավագանի Մարտին Վարդազարյանն «Առավոտին» հայտնեց, որ կոնկրետ իր առաջարկությունը վերաբերում է մշակութային օջախներն ուշադրության կենտրոնում պահելուն:

Ապամոնտաժվել է օրենսդրության պահանջներին չհամապատասխանող ավելի քան 300 գովազդային վահանակ

Մայրաքաղաքի արտաքին տեսքի ձևավորման աշխատանքների շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հաձնարարությամբ աշխատանքներ են տարվում գովազդի ու լեզվի մասին օրենքների պահանջներին, ինչպես նաև Երևանի ավագանու համապատասխան որոշումներին հակասող մայրաքաղաքում առկա գովազդային պաստառներն ու վահանակները ապամոնտաժելու  ուղղությամբ: Երևանի քաղաքապետարանը, մայրաքաղաքի բոլոր տնտեսվարողներին  ծանուցելով օրենքին չհամապատասխանող գովազդները սեփական ուժերով ապամոնտաժելու կամ օրենքին համապատասխանեցնելու մասին, սահմանել էր նաև վերջնաժամկետ՝ մայիսի

«ՙՀայ դասական երաժշտության գանձերը հանրամատչելի չեն»

Հարցազրույց դաշնակահար, Երեւանի պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի դեկան Արմեն Բաբախանյանի հետ -ՀՀ մշակույթի նախարարությունը եւ Ձեր նախագահությամբ գործող ՙՀարմոնիկում՚ երաժշտական կենտրոնը նախաձեռնել են մի ծրագիր, որը նպատակ ունի ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի բացառիկ ընդունակությունների տեր 12-20 տարեկան 12 երաժիշտների (ջութակահար, ալտահար, թավջութակահար, դաշնակահար) համար ստեղծել մասնագիտական ճիշտ զարգացման հեռանկարային դաշտ… – Այո, շարունակելով սովորել իրենց  դասատուների մոտ,

«ԵԺԿ-ի ղեկավարը խորը թյուրիմացության մեջ է». Ստյոպա Սաֆարյան

«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարթենսի` իրենց ուղղված նամակից զարմացել է: «Մենք ե՞րբ ենք գրել` մեզ հրավիրեք, որ մի հատ էլ մեզ պատասխանեն: Մի փոքր տարակուսելի է, որովհետեւ նման խնդրանքով չենք դիմել, որ մեզ հրավիրեք ԵԺԿ գագաթաժողովին: Պարոն Մարթենսը ակնհայտորեն շփոթում է  մի քանի բաներ: Նախ եթե մասնակցում ենք, ապա

Արթուր Սաքունց. «Հայկ Մովսիսյանի դեպքը համարում եմ կազմակերպված սպանություն, որը կոծկվում է պետական մարմինների կողմից»

  Այսօր «Մեդիա կենտրոնում» ԼՂՀ Շուշի ՔԿՀ-ում մահացած Հայկ Մովսիսյանի գործի ընթացքի եւ նրա մորը տուժողի իրավահաջորդ չճանաչելու վերաբերյալ քննարկման ժամանակ  Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը  եւ Հայկ Մովսիսյանի մայրը՝ Հեղինե Պետրոսյանը ներկայացրեցին գործի մանրամասները: «Մենք Մոսկվայից վերադարձանք Հայաստան, իմացանք, որ երեխան հետախուզման մեջ է, օդանավակայանում ձերբակալեցին: Գնացի ռազմական ոստիկանություն, որ իմանամ

Կենտրոնանալու ժամանակը

«Ռուսաստանին մեղադրում են, որ նա մեկուսանում է  եւ լռում այն փաստերի մասին, որոնք ներդաշնակ չեն իրավունքի եւ արդարության հետ: Ասում են՝ իբր Ռուսաստանը բարկանում է: Ռուսաստանը չի բարկանում, Ռուսաստանը կենտրոնանում է»: Այս տողերը Ռուսաստանի արտգործնախարար Ալեքսանդր Գորչակովի ուղերձից են, որը նա հղել է իր երկրի դեսպանատներին 1856 թվականի օգոստոսին՝ այն բանից հետո, երբ իր հայրենիքը

Հրանտ Բագրատյանը «ղժժալու բացատրություններ» է տեսել բյուջեի հաշվետվության մեջ

«2012-ին երկրում տնտեսական աճ կա, եւ բյուջեն կատարվել է: Բայց ես դեռ 1 տարի առաջ զգուշացնում էի, որ բյուջեն ոչ միայն պետք է կատարվի, այլեւ գերակատարվի, որովհետեւ բյուջեն ընդունել են ցածր մակարդակով, եւ դրանք հնարավոր չէր չկատարել: Սրանով դժբախտաբար իմ դրական վերաբերմունքը սպառվում է»,-իր գնահատականը 2012-ի բյուջեի կատարման հաշվետվության մասին տվեց Հրանտ Բագրատյանը: Նա, անդրադառնալով

«Գագիկ Խաչատրյանի որդին, եղբայրը, եղբորորդին, բոլորն արդար ձեւով դարձել են միլիոնատեր». Նիկոլ Փաշինյան

  Երեկ 2012-ի բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆինանսների նորանշանակ նախարար Դավիթ Սարգսյանից բացատրություններ էր ուզում Տիգրան Սարգսյանի օֆշորային սկանդալի մասին: Այսօր նիստին ներկա էր նաեւ Տիգրան Սարգսյանը, ուստի Նիկոլ Փաշինյանն իր ելույթում կրկին անդրադարձավ դրան. «Երեկ, երբ այս կապակցությամբ հարց տվեցի, Դավիթ Սարգսյանը պատասխան տվեց, որ անկեղծ ասած սրտներիցս

Ալիևի «երրորդ սրոկը», ռուսական գազն ու հայաստանյան թանկացումները՝ ըստ Ս. Մինասյանի

«Լուրջ զարգացումներ և´ բանակցային գործընթացի, և´ հակամարտության շուրջ գոյություն չունեն: Բանակցային գործընթացների իմիտացիայի պահպանումը կշարունակվի, և կողմերը փորձում են իրենց համար ավելի նպաստավոր դարձնել այդ ստատուս քվոն»,-այսօր «Նոյյան տապան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը: Անդրադառնալով Ադրբեջանում գոյություն ունեցող իրավիճակին՝ ապագա նախագահական ընտրությունների համատեքստում, Ս. Մինասյանը նշեց.  «Ադրբեջանում այս աշունը

Նիկոլ Փաշինյան. «Ի՞նչ գործ ունի Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը ադամանդագործության զարգացման հետ»

«Պարոն Սարգսյան, դուք եւ ձեր կառավարությունը անհրաժեշտ հետեւություններ չեք արել Դիլիջանը տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դարձնելու, Ջերմուկը զբոսաշրջային միջազգային կենտրոն դարձնելու, Գյումրին տեխնոպարկ դարձնելու ծրագրերի ձախողումից, Իրան-Հայաստան երկաթուղու ծրագրի ձախողումից, Իրան-Հայաստան նավթամուղի, նոր ատոմակայանի ծրագրերից»,- այսօր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը 2012-ի բյուջեի կատարման հաշվետվության մասին իր ելույթում այսպես նկատողություն արեց քննարկմանը ներկա վարչապետ Տիգրան Սարգսյանին:

Գուրգեն Եղիազարյանի առաջարկությունը` Սերժ Սարգսյանին

ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանի համոզմամբ, Հայաստանի արտաքին քաղաքական զարգացումների հանգուցալուծումը սարերի հետևում չէ: «Այդ զարգացումները կլինեն և ամենայն հավանականությամբ ոչ մեր օգտին։ Ցավոք սրտի միջազգային հանրության մահակն է ճոճվում Հայաստանի գլխին, և շուտով նրանք նոր պահանջով են ներկայանալու Արցախի հարցի տեսքով։ Դա լինելու է տնտեսական ճգնաժամի, ահագնացող արտագաղթի պայմաններում»,- այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց պարոն

Զավեշտներ՝ բյուջեի կատարողականում. մեջբերումներ է կարդում Նիկոլ Փաշինյանը

Այսօր իր ելույթում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ 2012-ի բյուջեի կատարման հաշվետվության զավեշտալի հատվածներին. «Այն ամբողջական տեղեկատվություն պետք է ներկայացներ, թե ինչ է կատարվել հաշվետու ժամանակաշրջանում տվյալ երկրի հետ: Բայց մեզ ներկայացված է փաստաթուղթ ոչ թե ՀՀ-ում տեղի ունեցած պրոցեսների մասին, այլ կառավարության աննախադեպ հաջողությունների շարքի մասին: Տնտեսական աճին վերաբերող եւ մի քանի այլ

«Հայ զինվորի գնդակը ընկերոջ կողմը չպետք է ուղղվի…»

Հայաստանի հյուսիսարևելյան հատվածում գտնվող Տավուշի մարզի 400 կմ միջպետական սահմանի 350 կիլոմետրը Ադրբեջանի հետ է: Մարզի 20-ից ավելի սահմանամերձ գյուղերում արդեն 20 տարի կյանքն ընթանում է պարբերաբար հնչող կրակոցների տակ: Գյուղերին «թև ու թիկունք» են զինված  ուժերի տարբեր զորամասերը, իսկ մարտական դիրքում կանգնած զինվորի համար գիշերվա մեջ երևացող գյուղի լույսերը՝ ոգեշնչման ու հավատի աղբյուր: Մարտական

Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօրվանից մեկնել է կարճատև արձակուրդ, որը կանցկացնի արտերկրում: Հունիսի 20-ին Հանրապետության Նախագահը կմեկնի Ավստրիա՝ Վիեննայում մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հունիսի 13-ին ժամը 10.00 – 20.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Դավիթ-Բեկ 1 և 2 թաղամասերի, Նոր Արեշի 3, 5, Չեռնիշևսկի, Կռիլով, Ազատամարտիկների փողոցների և Ռոստովյան փողոցի 15, 17, 19, 21, 23, 25, 27 շենքերի ու հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը

Տարածական կողմնորոշման տեխնիկա՝ տեսողական խանգարում ունեցողների համար

Հունիսի 1-15-ը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) աջակցությամբ լեհական «Ariari» հիմնադրամը ՀԵՀ-ում անցկացրեց դասընթաց-պարապմունքներ տեսողական խանգարումներ ունեցող անձանց և նրանց հետ աշխատանքներ տանող մասնագետների համար։ Ծրագրի նպատակն է ցուցաբերել համապատասխան օգնություն տեսողական խանգարում ունեցող անձանց։ Լեհաստանից ժամանած հատուկ մասնագետներն իրենց հայ գործընկերներին սովորեցնում են տեսողության խանգարումներ ունեցող անձանց համար նախատեսված տարածական կողմնորոշման տեխնիկան, որը զարգացած երկրներում

Հարգանքի տուրք ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

Հունիսի 12-ին ազգային-պետական գործիչ, 2000-2007 թթ. ՀՀ վարչապետ, երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանը կդառնար 62 տարեկան: Ծննդյան օրվա կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, երկրի բարձրագույն ղեկավարության այլ անդամներ և հարյուրավոր քաղաքացիներ այցելել են Կոմիտասի անվան այգու պանթեոն, հարգանքի տուրք մատուցել պետական, քաղաքական գործչի հիշատակին: Պանթեոնում մատուցվել է հոգեհանգստի կարգ և կատարվել խնկարկություն: Ներկաները ծաղիկներ

Սերժ Սարգսյանը ՌԴ պետական տոնի առթիվ շնորհավորել է ՌԴ բարձրագույն ղեկավարությանը, այցելել նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն և շնորհավորել դեսպան Իվան Վոլինկինին ու դեսպանատան աշխատակիցներին տոնի առթիվ: Հանրապետության Նախագահը տոնի առթիվ նաև շնորհավորական ուղերձներ է հղել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին և ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին: Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված շնորհավորական ուղերձում Նախագահ Սերժ Սարգսյանն

Ասիական շուկայում Հայաստանի զբոսաշրջության խթանում

Սույն թվականի հունիսի 13-16-ին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը կմասնակցի Հոնգ Կոնգում կայանալիք «ITE & MICE» միջազգային զբոսաշրջային էքսպոյին: Այս էքսպոն Ասիայում զբոսաշրջության ոլորտի ամենամեծ միջոցառումներից է, որին մասնակցում են 50 երկրների շուրջ 600 զբոսաշրջային կազմակերպություններ և կառավարության ներկայացուցիչներ: Խոշորագույն այս ցուցահանդեսին ՀԱՄՀ մասնակցությունը նպատակ ունի՝ շարունակելու ասիական շուկայում Հայաստանի ներկայացվածության խթանմանն ուղղված ջանքերը, հայկական զբոսաշրջային

Օմբուդսմենը երաշխավորում է դատախազներից և դատավորներից իրեն տեղեկություններ տվողների «գաղտնիությունը»

  Մարդու իրավունքների պաշտպանը կարևորելով վերջին օրերին փաստաբանների կողմից գործադուլի միջոցով բարձրացված խնդիրները և կիսելով նրանց հիմնական մտահոգությունները՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը աշնանը հանդես կգա Արտահերթ հրապարակային զեկույցով՝ մանրամասն ներկայացնելով արդար դատաքննության իրավունքի իրացման վիճակը Հայաստանում:   Պաշտպանի աշխատակազմից տեղեկացնում են, որ  Կարեն Անդրեասյանի հանձնարարականով արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ Արտահերթ զեկույցի մշակման աշխատանքային խումբը կղեկավարի

Դիլիջանյան կրքերի ենթատեքստը

Ռուսաստանաբնակ հայտնի գործարար, մուլտիմիլիոնատեր Ռուբեն Վարդանյանը որոշել է Դիլիջանում շատ բարձրակարգ միջազգային դպրոց բացել։ Ենթադրվում է, որ ընդհանուր ներդրումները կկազմեն մոտ 500 միլիոն դոլար, դպրոցում կսովորեն 650 աշակերտներ՝ աշխարհի մոտ 60 երկրներից, ուսման վարձը կլինի տարեկան 30 հազար դոլար, դպրոցը կդառնա աշխարհում լավագույններից մեկը, շրջանավարտները շատ հանգիստ կարող են ուսումը շարունակել աշխարհի առաջատար համալսարաններում եւ

Ի՞նչ է կատարվում Հատուկ քննչականում

Հատուկ քննչական ծառայության պետի  հրամանով  հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ է նշանակվել արդարադատության երկրորդ դասի խորհրդական Վլադիմիր Հովհաննիսյանը: Նա իր մասնագիտական գործունեությունը սկսել է ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության  քննչական գլխավոր վարչության Շահումյանի քննչական բաժնում՝  աշխատելով որպես քննիչ: Մինչ նշանակումը նա աշխատում էր ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների   գործերով վարչությունում. ավագ դատախազն էր: Մինչ

Լուռ ակցիա. «Դուք ուրացել եք Մոնթեի արյունը»

Այսօր` հունիսի 12-ին` Մոնթեի զոհվելու 20-րդ տարելիցի օրը, մի խումբ քաղաքացիներ անցկացրեցին լուռ ակցիա` Բաղրամյան 26-ի՝ Նախագահականի դիմաց։ Մանրամասները կարդացեք այստեղ:

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930