Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևի «երրորդ սրոկը», ռուսական գազն ու հայաստանյան թանկացումները՝ ըստ Ս. Մինասյանի

Հունիս 12,2013 13:35

«Լուրջ զարգացումներ և´ բանակցային գործընթացի, և´ հակամարտության շուրջ գոյություն չունեն: Բանակցային գործընթացների իմիտացիայի պահպանումը կշարունակվի, և կողմերը փորձում են իրենց համար ավելի նպաստավոր դարձնել այդ ստատուս քվոն»,-այսօր «Նոյյան տապան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:

Անդրադառնալով Ադրբեջանում գոյություն ունեցող իրավիճակին՝ ապագա նախագահական ընտրությունների համատեքստում, Ս. Մինասյանը նշեց.  «Ադրբեջանում այս աշունը բավականին թեժ է լինելու և նոր անկանխատեսելի  զարգացումներ կլինեն: Եվ այն, որ Ալիևը գնում է պաշտոնավարման արդեն երրորդ ժամկետով, կասկածի տակ է դնում այս երկրում ժողովրդավարության աստիճանը: Եվ դա խոսում է այն մասին, որ Ադրբեջանն ավելի շատ սկսում է դառնալ Կենտրոնական Ասիայի երկիր»:

Վրաստանում գոյություն ունեցող իրավիճակը քաղաքագետը դրական համարեց ու նկատեց. «Հոկտեմբերին, երբ կավարտվի Սաակաշվիլիի նախագահական ժամկետը, շատ բան պարզ կլինի: Գործընթացները, որ տեղի են ունենում Վրաստանում, Արևմուտքում մասամբ մեկնաբանվում է՝ որպես քաղաքական ենթատեքստ ունեցող: Իրականում Վրաստանում այլևս չկա վախի մթնոլորտ, ինչը դրականորեն է ազդել նաև Ջավախքի հարցի վրա: Այս պահին ջավախահայերին շատ հուզող խնդիրներ ավելի շատ  ՀՀ իշխանության հետ են կապված, քան Վրաստանի իշխանության»:

 

Հայ-ռուսական հարաբերությունները պարոն Մինասյանը համարում է ամուր հիմքերի վրա կանգնած: Գազի գնի թանկացման համատեքստում այւս խնդրին Ս. Մինասյանն այսպես արձագանքեց. «Տարածաշրջանում Հայաստանը Ռուսաստանից բացի այլ դաշնակից չունի, որը փաստացի պատրաստ է անվճար զենք ու զինամթերք տրամադրել: Իսկ քաղաքականության մեջ ցանկություններով չեն ուղղորդվում:  Հայաստանը շարունակում է Բելառուսից հետո մնալ երկրորդ երկիրը, որին գազը ՌԴ-ն վաճառում է համեմատաբար մատչելի գներով: Հասկանալի է, որ ՀՀ-ի դեպքում, որտեղ տնտեսական-սոցիալական ոլորտում խնդիրները շատ են, պետք է այդ թանկացմանն այսպես արձագանքեին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930