Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան. «Բա ԱԺ-ն այդքան իջնի՞, սա ի՞նչ բիզնեսի ձեւ է»

ՀԱԿ խմբակցության պատգամավորը դեմ է Դիլիջանում միջազգային դպրոցի նախագծի կազմակերպողներին արտոնություններ տալուն Այսօր ԱԺ-ում շարունակվում է «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում արտոնություներ տրամադրելու օրինագծի քննարկումը: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը կտրականապես դեմ արտահայտվեց նախագծին եւ բացատրեց, թե ինչու. «Նախագծին դեմ եմ: Մարդիկ մեզնից փող են ուզում, չգիտես, թե ինչու: Ով է տեսել 80 մլն արտոնություն

Արդեն գնված է «Արմենիա» ֆիրմային գնացքի 344 տոմս

Ամառային ուղևորափոխադրումների բացման նախօրեին՝ հունիսի 10-ի դրությամբ, արդեն գնվել է Երևան-Բաթումի-Երևան երթուղում աշխատող «Արմենիա» ֆիրմային գնացքի 344 տոմս: Անցյալ տարվա հետ համեմատ դիտվում է տոմսերի պահանջարկի ակնհայտ աճ. 2012 թվականին հունիսի 10-ի դրությամբ վաճառվել էր 200 տոմս: Իսկ հունիսի 15-ին մեկնող այս սեզոնի առաջին «Արմենիա» ֆիրմային գնացքի 84 տոմսերն արդեն գնված են: Անցյալ տարի առաջին

«Մեր անունով ինչո՞ւ չեն գրանցում հարստություններ եւ ինչո՞ւ փոխանցումներ չեն անում»

Ինչպես հայտնի է, «Հետք»–ը անդրադարձել էր գործարար Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հարցին։ Ըստ հետաքննող լրատվամիջոցի կատարած ուսումնասիրության արդյունքների՝ գործարարի ունեզրկումն ուղղակի առնչություն ունի Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության հետ, որի բաժնետերերն են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը եւ «ադամանդագործ» Աշոտ Սուքիասյանը։ Այս հրապարակման կապակցությամբ վարչապետն արդեն դիմել է դատախազություն՝

Արամ Զ. Սարգսյան. «Բոլոր խոսքերն արդեն ասված են՝ լավ կամ վատ. գործել է պետք»

«Իրատես de facto»-ի հյուրն է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանը:  – 2008-ը ավարտվեց մարտի 1-ով, 2013-ին բարևեցին–հեռացան, 2018-ին հնարավո՞ր է, որ փակ շրջանակից դուրս գանք։ – 2008-ի ընդդիմադիր առաջնորդներին մեղադրում են, որ մարդկանց տարան կրակի բերան, 2013-ի ընդդիմադիր առաջնորդին մեղադրում են, որ առճակատման չգնաց, ո՞րն է լուծումը։ Եթե հստակ է, որ գործող իշխանությունն ինքն

Տարոն Մարգարյանը երդվեց, Նավասարդ Կճոյանը «օծեց», ՀՀ նախագահը հորդորեց տեր կանգնել երեւանցիներին (Տեսանյութ)

Վերընտրված քաղաքապետը խոստացավ կատարել ավագանու որոշումները: Քիչ առաջ Երեւանի քաղաքապետարանում Տարոն Մարգարյանը երդվեց հավատարիմ լինել ՀՀ Սահմանադրությանը, պահպանել օրենքներն ու ավագանու որոշումները, ազնվորեն կատարել Երեւանի քաղաքապետի լիազորությունները: Նորընտիր քաղաքապետն իր երդման արարողության ժամանակ պարտավորվեց հոգ տանել երեւանցիների համար, պաշտպանել համայնքի սեփականությունը, նպաստել երեւանցիների հոգեւոր եւ նյութական վերելքին: Տարոն Մարգարյանի խոստումները`  տեսանյութում: Երդման արարողությունից հետո լանջաշղթան

Քաղաքապետարան-շուկա հակամարտությունը հասել է «դիվանբաշուն»

Շուկայի տնօրենին  տուգանել են  2.5 միլիոն դրամով  Նախկինում հայտնել ենք  Իջեւանի քաղաքապետարանի եւ Իջեւանի շուկայի տնօրինության հակամարտության մասին: Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը շուկայի առաջնամասում  կառուցապատում իրականացնելու  շինթույլտվություն էր տվել:  Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանն ասաց, որ իրենք առ ոչինչ են համարել այդ շինթույլտվությունը: Իջեւանի շուկայի տնօրինությունը  քաղաքապետարանի այդ որոշման դեմ հայց է ներկայացրել վարչական դատարանի

«Ստամբուլում աչքը կամ ականջը կորցրած շուրջ 4500 վիրավոր կա»

Թուրք լրագրող Ա. Գենչի բացառիկ հարցազրույցը «168 ժամ» թերթին – Կարո՞ղ եք մեզ տեղեկացնել, թե ո՞րն էր հասարակական ընդվզման իրական պատճառը։ – Հավանաբար արդեն լսել եք, որ Կառավարությունն ուզում է Թաքսիմում հայտնի Գեզի այգու վայրը փոխել։ Պլանավորում են «AVM» (առևտրի  կենտրոն)  և  ռեզիդենցիա  կոչվող հյուրանոցի տեսակ կառուցել։ Եվ, հավանաբար, կրկին տեղյակ եք, որ նախքան այգի

Օհանյան. «Փայտյանը մեր մարտական ընկերն է, բայց սխալի համար ազատվեց»

Հունիսի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ այցելել էր Տավուշի մարզի Նոյեմբերյանի զորամաս։ Այս ընտրությունը պատահական չէր։ Մայիսի 15-ին զորամասում երկու զինծառայողների միջեւ վիճաբանություն էր տեղի ունեցել, ինչի հետեւանքով ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Խաչատրյանը կրակել էր շարքային Լյուքս Ստեփանյանի ուղղությամբ, որի արդյունքում վերջինս գլխի շրջունում ստացած հրազենային վնասվածքից տեղում մահացել

Դիլիջանում կառուցվում է բարձրակարգ միջազգային դպրոց

Հիմնական փաստեր ծրագրի մասին Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ Ազգային Ժողովում քննարկվում է Դիլիջանի միջազգային դպրոցին հարկային արտոնություններ տրամադրելու ՀՀ կառավարության ներկայացրած օրինագիծը, հարկ ենք համարում ներկայացնել դպրոցի մասին հիմնական փաստերը եւ շեշտել, որ Դիլիջանում կառուցվում է միջազգային եւ ոչ թե «օտարալեզու դպրոց»: Դիլիջանի միջազգային դպրոցը  լայնածավալ բարեգործական նախաձեռնություն է, որը նորովի կներկայացնի Հայաստանը

«Ինքս հակված եմ հակառակ կարծիքին…». ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանի հայտարարությունը

Վերջին օրերին հերթական հակահայ նախաձեռնությունով հանդես եկավ ադրբեջանական ղեկավարությունը, որով  հայտարարեց, որ Ադրբեջանի կառավարությունը պատրաստվում  է  դատական  հայց  ներկայացնել Արդարադատության Միջազգային Դատարան Հայաստանի   դեմ,  որպեսզի  վերջինս փոխհատուցի «ադրբեջանական տարածքների  օկուպացման  և հետևանքների վերացման»  համար: Նման հայտարարություն է արել Ադրբեջանի փոխվարչապետը, և նշել, որ  միջազգային փորձագետներն  արդեն կատարել են անհրաժեշտ ստուգումները, և ներկա պահին որոշում են

Միլիարդատեր Սուլեյման Քերիմովի խելահեղ ծախսերը

Մախաչկալայի «Անժի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, դաղստանցի միլիարդատեր Սուլեյման Քերիմովը, որի կարողությունը գնահատվում է $7,8  միլիարդ, սիրում է շքեղ ապրել: Քերիմովը նաեւ սպորտի մեծ սիրահար է եւ ոչինչ չի խնայում այդ ոլորտում իր թիմակիցների համար: Նա ունի անձնական երկու նավ` «Ice»-ն (նկարում) եւ «Millenium»-ը, երկու օդանավ՝ «Boeing Business Jet 730-700» (նկարում) եւ «Gulfstream»: Երբ նա սկսեց

Հրազդանի քաղաքապետարանի պաշտոնյան վրաերթի է ենթարկել 8-ամյա դպրոցականին

Ըստ shamshyan.com– ի, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 10-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18:30-ի սահմաններում Աղավնաձոր գյուղի բնակիչ, 44-ամյա Վլադիմիր Գյուրջյանը, Հրազդան քաղաքից դեպի Ծաղկաձոր տանող խաչմերուկի մոտ, վարելով ВАЗ 2106 մակնիշի 42 ԼՕ 500 համարանիշի ավտոմեքենան, վրաերթի է

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոնսերատ Կաբալյեին

Հունիսի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեին` ուղեկցությամբ ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի: Վեհափառ Հայրապետը ողջունեց Մոնսերատ Կաբալյեի այցը համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինª նշելով, որ նրա ներկայությունը մեծ խանդավառություն ու ոգևորություն է առաջացրել հայ ժողովրդի զավակների մոտ,

Ժիրայր Սէֆիլյանին հրավիրել են ոստիկանություն

ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ հետաքննիչ Լ. Կարապետյանը 2013 թ. հունիսի 8-ի ելից համարով ծանուցում է ուղարկել Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ժ. Սէֆիլյանին: Ավագ հետաքննիչ Լ. Կարապետյանը ծանուցման մեջ նշել է, որ Ժիրայր Սէֆիլյանին սպանելու սպառնալիքի վերաբերյալ լրատվամիջոցներով տարածված հաղորդումների կապակցությամբ նախապատրաստվում են նյութեր և իր ձևակերպմամբ`«անհրաժեշտությունից ելնելով` բացատրություն տալու համար»

Հովունու «ստաժավոր» գյուղապետի ձերբակալությունը անակնկալի է բերել մարզպետարանցիներին

Ինչպես հայտնի է, մի քանի օր  առաջ  մոտ 10 միլիոն դրամ  յուրացում կատարելու մեղադրանքով  ձերբակալվել է   Շիրակի մարզի Հովունի գյուղի 17 տարվա գյուղապետ Թելման Միրիջանյանը: Նա, ըստ քրեական գործի,   բնակիչներից 3 մլն 200 հազար դրամի  հողահարկ  է գանձել, սակայն այն գյուղապետարանի բյուջե չի մուտքագրել, ավելին,  կեղծ փաստաթղթերի միջոցով գյուղապետարանի դրամարկղից ելքագրել ու յուրացրել է  6մլն

ԱԺ-ի ատկատի մեխանիզմները

Ազգային ժողովում հաճախ են գործում «հեշտ է շռայլ լինել, երբ ուրիշի փողերն ես ծախսում» սկզբունքով։ Այստեղ արտասահմանյան գործուղումների ավիատոմսեր գնելիս հարկատուների փողերով գնում են ամենաթանկ տոմսերը։ Ուսումնասիրենք  ավիատոմսերի մի քանի պատվեր՝ ԱԺ-ից։ Այսպես, մայիսի 22-30-ը ԱԺ պատգամավորներից մեկի՝ Երեւանից Տալին, այնտեղից Բրյուսել մեկնելու եւ Երեւան վերադառնալու ավիատոմսն (երթուղին՝ Երեւան– Պետերբուրգ-Տալին-Կոպենհագեն-Բրյուսել-Վիենա-Երեւան) արժեցել է 1 միլիոն 133

«Միլանոյի» գործով հարկադիր կարգով պահանջված կադաստրային բացահայտումները

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ շարունակվում է «Միլանո»-«ԱՎՈ» դատական վեճը: «Միլանոն» պահանջում է պարտավորեցնել պատասխանողին «Հասարակության և պետության կարիքների համար սեփականությունը օտարելու պայմանագիր կնքել»: Օրերս տեղի ունեցած դատական նիստում բացահայտվեց, թե ինչու են կադաստրի պետական կոմիտեի կողմից գույքահարկը հաշվարկվել շենքի բոլոր երեք հարկերի համար: Դատարանը հարկադիր կարգով պահանջեց

Գյումրիում ավտոմեքենա է կողաշրջվել

Հունիսի 11-ին, ժամը 00.56-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի Գյումրի քաղաքի Գյուլբենկյան փողոցում «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է փոսը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ Ջիվանու փողոցի թիվ 75 հասցեի մոտակայքում «Սաֆեգ գրուպ» ՍՊԸ-ին պատկանող «ԶԻԼ» մակնիշի 19 ԼՕ 501 պետհամարանիշով ավտոմեքենան (8 տ ցեմենտով բեռնավորված) կողաշրջվել է փոսը. տուժածներ չկան: Մթության պատճառով

Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումի քննությունը հետաձգվեց

Սահմանադրական դատարանն այսօր պետք է սկսեր ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումի քննությունը: Դատարան էր ներկայացել թեկնածուի ներկայացուցիչը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Կարեն Մեժլումյանը: Ի դեպ, նա մեր հարցին, թե չի՞ մասնակցում փաստաբանների գործադուլին, պատասխանեց, որ՝ ոչ: Այս գործով զեկուցողն էր ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը: Նա, երբ սկսվեց դատական նիստը, խնդրեց երկու շաբաթ ժամաանակ, հայտնելով,

Թունավորում Վայքում

Հունիսի 11-ին, ժամը 07.53-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով Վայք քաղաքի բժշկական կենտրոն է տեղափոխվել  Վայք քաղաքի Ա. Մելիքյան փողոցի թիվ 18/22 տան բնակիչ`1962 թ. ծնված Ռ. Գրիգորյանը: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: ԱԻՆ

Մեկնարկում է ԶԼՄ-ների 1-ին սպարտակիադայի 2-րդ փուլը

ՀԱՕԿ-ը, Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան եւ «Առավոտ» օրաթերթը լրատվամիջոցներին հրավիրում են մասնակցելու համատեղ կազմակերպած ԶԼՄ-ների միջեւ 1-ին սպարտակիադայի ծրագրով  երկրորդ փուլին: Հունիսի 30-ին «Հայաստան» մարզական միության «Սպարտակ» մարզադահլիճում կմեկնարկի սեղանի թենիսի մրցաշարը: Մարզաձեւերի ընտրությունը կատարվել է՝ հաշվի առնելով դրանց շարժողական բնույթը, մատչելիությունը, մասսայականությունը, կիրառական նշանակությունը եւ նպատակ ունի մասսայական սպորտը, առողջ ապրելակերպը եւ օլիմպիզմի գաղափարները

ՀՌԵՏՈՐԱԿԱՆ ՀԱՐՑ

Ո՞վ թանկացրեց գազը Մինչեւ վերջին խազը:

Նեղացածությունը վատ խորհրդատու է

 Հատկապես քաղաքականության մեջ  Երեւանի ավագանու այսօրվա նիստում տեղի է ունենալու քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդման եւ պաշտոնն ստանձնելու, տվյալ դեպքում՝ վերստանձնելու արարողությունը։ Ի դեպ, չնայած տեղական ինքնակառավարման գործող մոդելն ընդամենը 2009-ից է կիրառվում մեր պետության մայրաքաղաքում, բայց սա կլինի թվով չորրորդ նման արարողությունը։ Մինչ այս, մինչ այն, ավագանու «Բարեւ, Երեւան» դաշինքի խմբակցությունը երեկ հայտարարեց, որ չի

Բանկերի ճիտին պարտքը

«Արմավիան» սնանկ ճանաչելու գործընթացը գործարար Միխայիլ Բաղդասարովը ձգձգում է իշխանությունների «հորդորով»։ Կամավոր սնանկացման արդյունքում ավիաընկերությանը ֆինանսավորած հայաստանյան բանկերում տեղի է ունենալու վարկերի դասակարգում, և որպես հետևանք՝ վատթարանալու են պարտադիր նորմատիվային ցուցանիշները։ «Արմավիայի» շուրջ իրավիճակին տեղյակ աղբյուրները ՍիվիլՆեթին հայտնել են, որ թեև ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը ցանկանում է ընկերության սնանկացման գործընթաց սկսել (ինչը բխում է նրա

«Ինչո՞ւ պետք է քաղաքային բյուջեից վճարեին Սամվել Ալեքսանյանի կատարածի համար». ակտիվիստ

«Փակ շուկայի» տարածքում քաղաքապետարանի կողմից նախօրեին կատարված ապամոնտաժման աշխատանքները «Փրկենք փակ շուկան» նախաձեռնության անդամ Գեւորգ Սաֆարյանի համար անհասկանալի են: «Հստակ չի ներկայացվում՝ այդ աշխատանքներն ինչ ֆինանսներով են անում, քաղաքային բյուջեի՞ց է արվում, թե՞ շինարարն է վճարելու: Եթե քաղաքային բյուջեից է արվում, ինչու պետք է շինարարի սխալի, Սամվել Ալեքսանյանի արածի  համար  քաղաքային բյուջեից գումարներ դուրս գան»,-

47 News. «Հայ գործարարը Կիրովսկում կանգնեցրել է Պյոտր Մեծի հուշարձանը»

Ռուսաստանում ապրող հայ գործարար Հրաչյա Պողոսյանի աջակցությամբ հունիսի 9-ին, Պյոտր Առաջինի ծննդյան օրը, Կիրովսկ քաղաքում բացվել է պահպանված մասունքներով վերաքանդակած կայսրի հուշարձանը: Հայտնում է «47 news» լրատվականը: «Մի քանի տարի առաջ, երբ Սանկտ Պետերբուրգում նշում էինք հայ համայնքի ձևավորման 300-ամյակը, մի շարք արխիվային նյութեր էինք ուսումնասիրում: Ուշագրավ էր այն, որ գրեթե բոլոր փաստաթղթերում հիշատակվում էր

Քաղաքագետ. «Սերժ Սարգսյանը փորձում է նմանվել ծաղրածու Ալիեւին»

«Կարծում եմ, ճիշտ ոճ չէր Իլհամ Ալիեւի կողմից փնովել Հայաստանին, քանի որ դա երբեք չի ազդում հասարակական կարծիքի ձեւավորման վրա: Իսկ Սերժ Սարգսյանը Ալիեւին պատասխանեց ճիշտ իր մեթոդով, եւ դա այնքան էլ ճիշտ չէր»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում Ազգային անվտանգության խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի` Ադրբեջանին ուղղված պատասխանն այսպես մեկնաբանեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: Նրա գնահատմամբ՝ «Իլհամ

Դատարանի վճռով 2 ՀԷԿ շահագործող ընկերությունից 15 միլիոն դրամ կբռնագանձվի

 Դրա մեջ տույժը  ապառքից մեծ է: Պետական եկամուտների կոմիտեի Իջեւանի տարածքային հարկային տեսչությունը հայց էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան «Ատլաս- էներգո» ՍՊԸ-ից հօգուտ պետական բյուջեի 22 միլիոն 355 հազար 684 դրամ բռնագանձելու պահանջով: Նշենք, որ այդ ընկերությունը Բերդի տարածաշրջանի Այգեձոր գյուղում 2 փոքր ՀԷԿ է աշխատեցնում: Սույն գործով դատավարությունը վարչական դատարանի Սեւանի նստավայրում մեկնարկել էր

Knutsford Guardian. «Հայ զինվորի արձանը՝ Անգլիայի Քնաթսֆորդ քաղաքում»

Ռիդինգ համալսարանի ուսանող Մարիա Գրահամը վերաբացահայտում է հայ զինվորի արձանի հետևը կանգնած պատմությունը: Գրում է «Քնաթսֆորդ գարդյան» պարբերականը: Անգլիայի Քնաթսֆորդ քաղաքում կանգնեցված Հարոն Պարոնյանի արձանը, որն այժմ նվիրված է Առաջին և Երկրորդ աշխարհամարտերի հիշատակին և տեղակայված է Կարմիր Խաչի գրասենյակի դիմաց, Մարիան ուսումնասիրում է իր դիսերտացիայի թեմայի համար: Արվեստի պատմություն սովորող ուսանողուհուն գրավել է Հարոնի

Մանկապարտեզներում ջրծաղիկի համաճարա՞կ է

Այսօր «Ա1+» -ին Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի թիվ 9 մանկապարտեզի ծնողներից մեկն ահազանգեց, որ իրենց մանկապարտեզում ջրծաղիկի կարանտին է հայտարարված։ Երբ զանգահարեցինք մանկապարտեզ՝ նկարահանումներ անելու, մեզ չթույլատրեցին նկարահանումներ անցկացնել՝ պատճառաբանելով որ մանկապարտեզում կարանտին է ջրծաղիկի։ Տեղեկությունը հաստատեցին նաև մանկապարտեզի տնօրենն ու բուժքույրը։ Մանրամասները կարդացեք այստեղ:

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930