Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկում է ԶԼՄ-ների 1-ին սպարտակիադայի 2-րդ փուլը

Հունիս 11,2013 10:30

ՀԱՕԿ-ը, Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան եւ «Առավոտ» օրաթերթը լրատվամիջոցներին հրավիրում են մասնակցելու համատեղ կազմակերպած ԶԼՄ-ների միջեւ 1-ին սպարտակիադայի ծրագրով  երկրորդ փուլին:

Հունիսի 30-ին «Հայաստան» մարզական միության «Սպարտակ» մարզադահլիճում կմեկնարկի սեղանի թենիսի մրցաշարը:

Մարզաձեւերի ընտրությունը կատարվել է՝ հաշվի առնելով դրանց շարժողական բնույթը, մատչելիությունը, մասսայականությունը, կիրառական նշանակությունը եւ նպատակ ունի մասսայական սպորտը, առողջ ապրելակերպը եւ օլիմպիզմի գաղափարները տարածել նաեւ լրատվական դաշտում:

Մասնակցել ցանկացող ԶԼՄ-ները մինչեւ հունիսի 28-ը ներառյալ պաշտոնապես հաստատված հայտերը պետք է ներկայացնեն ՀՄԼՖ նախագահ Յուրի Ալեքսանյանին (Աբովյան 9,1-ին հարկ), կամ «Առավոտ» օրաթերթ (Արշակունյաց 2,15-րդ հարկ), կամ ուղարկեն էլեկտրանային փոստով՝[email protected]:
Մասնակիցները հաշվառման համար «Սպարտակ» մարզադահլիճում պետք է լինեն հունիսի 30-ի մինչեւ ժամը 10:30-ը:

  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930