Լրահոս
Օրվա լրահոսը

47 News. «Հայ գործարարը Կիրովսկում կանգնեցրել է Պյոտր Մեծի հուշարձանը»

Հունիս 10,2013 23:56

Ռուսաստանում ապրող հայ գործարար Հրաչյա Պողոսյանի աջակցությամբ հունիսի 9-ին, Պյոտր Առաջինի ծննդյան օրը, Կիրովսկ քաղաքում բացվել է պահպանված մասունքներով վերաքանդակած կայսրի հուշարձանը: Հայտնում է «47 news» լրատվականը:

«Մի քանի տարի առաջ, երբ Սանկտ Պետերբուրգում նշում էինք հայ համայնքի ձևավորման 300-ամյակը, մի շարք արխիվային նյութեր էինք ուսումնասիրում: Ուշագրավ էր այն, որ գրեթե բոլոր փաստաթղթերում հիշատակվում էր Պյոտր Առաջինի անունը՝ ռուս կայսրը, որը բոլոր հարմարությունները ստեղծում էր ու ամեն ձև օժանդակում էր, որ հայերը տեղափոխվեն Պետերբուրգ», – ասում է  Պողոսյանը, – «Այդ ժամանակ ես մտածեցի՝ ես էլ եմ արդեն տասը տարի ապրում այս քաղաքում, որն ինձ ընդունել է, այստեղ է ապրում իմ ընտանիքը, այստեղ են մեծանում իմ երեք զավակները: Այդ պահից ես երազում էի՝ շնորհակալություն հայտնել մարդուց, որն այդքան բան է արել մեր ազգի համար և հուշարձան կանգնեցնել մեծն կայսրի պատվին»:

Կիրովսկում Հրաչյա Պողոսյանի ջանքերով ևս երեք հուշարձան է կանգնեցվել՝ Հիշատակի խաչ, «Լենինգրադի պաշարման ճեղքումը» և խաչքարեր:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930