Օրվա լրահոսը
Դատարանի վճռով 2 ՀԷԿ շահագործող ընկերությունից 15 միլիոն դրամ կբռնագանձվի
Դրա մեջ տույժը ապառքից մեծ է: Պետական եկամուտների կոմիտեի Իջեւանի տարածքային հարկային տեսչությունը հայց էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան «Ատլաս- էներգո» ՍՊԸ-ից հօգուտ պետական բյուջեի 22 միլիոն 355 հազար 684 դրամ բռնագանձելու պահանջով: Նշենք, որ այդ ընկերությունը Բերդի տարածաշրջանի Այգեձոր գյուղում 2 փոքր ՀԷԿ է աշխատեցնում: Սույն գործով դատավարությունը վարչական դատարանի Սեւանի նստավայրում մեկնարկել էր
Knutsford Guardian. «Հայ զինվորի արձանը՝ Անգլիայի Քնաթսֆորդ քաղաքում»
Ռիդինգ համալսարանի ուսանող Մարիա Գրահամը վերաբացահայտում է հայ զինվորի արձանի հետևը կանգնած պատմությունը: Գրում է «Քնաթսֆորդ գարդյան» պարբերականը: Անգլիայի Քնաթսֆորդ քաղաքում կանգնեցված Հարոն Պարոնյանի արձանը, որն այժմ նվիրված է Առաջին և Երկրորդ աշխարհամարտերի հիշատակին և տեղակայված է Կարմիր Խաչի գրասենյակի դիմաց, Մարիան ուսումնասիրում է իր դիսերտացիայի թեմայի համար: Արվեստի պատմություն սովորող ուսանողուհուն գրավել է Հարոնի
Մանկապարտեզներում ջրծաղիկի համաճարա՞կ է
Այսօր «Ա1+» -ին Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի թիվ 9 մանկապարտեզի ծնողներից մեկն ահազանգեց, որ իրենց մանկապարտեզում ջրծաղիկի կարանտին է հայտարարված։ Երբ զանգահարեցինք մանկապարտեզ՝ նկարահանումներ անելու, մեզ չթույլատրեցին նկարահանումներ անցկացնել՝ պատճառաբանելով որ մանկապարտեզում կարանտին է ջրծաղիկի։ Տեղեկությունը հաստատեցին նաև մանկապարտեզի տնօրենն ու բուժքույրը։ Մանրամասները կարդացեք այստեղ:
Հայկ Գրիգորյանը բացառում է, որ հանուն Սուրիկ Խաչատրյանի հրաժարական կտա
Սյունիքի մարզի թիվ 37 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված Հայկ Գրիգորյանը բացառում է, որ ինքը հրաժարական կտա, որպեսզի իր փոխարեն նույն ընտրատարածքում առաջադրվի Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա ասաց, որ ինքը հրաժարական կտա միայն այն դեպքում, եթե դա իրենից պահանջեն իր ընտրողները, և եթե ինքը իր ընտրողների առաջ իր
«Դուրս ենք եկել, որ մարդկանց մեջ չոչնչանա հույսը». Երթ Արաբկիրում
Այսօր Արաբկիր համայնքում «Նախախորհրդարանի» անդամները տեղեկատվական երթ անցկացրին՝ անցորդներին հրավիրելով վաղը Արաբկիրում իրենց նախատեսած հանդիպմանը: «Մենք շարունակում ենք պայքարը, մենք ներկայացնում ենք գործողությունների ծրագիր…հասել է ազգային ազատագրական պայքարի ժամը»,- հայտարարում էին անդամները ու տեղեկատվական թռուցիկներ բաժանում անցորդներին: «Սկսել ենք գործել ամենածանր պահին, երբ երկրում վստահություն ընդհանրապես չկա: Վերջին կեղծված ընտրություններն ու դրա տրագիկոմիկ վախճանը մարդկանց
Glendale News Press. «Գլենդեյլի երկու հայեր մեղադրվում են թափառականի վրա հարձակվելու մեջ»
Լոս Անջելեսի դատախազությունը Գլենդեյլում ապրող երկու հայերի դեմ մեղադրանք է ներկայացվել անտուն մարդու վրա հարձակվելու համար: Հայտնում է «Գլենդեյլ նյուզ փրես» թերթը: 23-ամյա Հովհաննես Մանվելյանը և 22-ամյա Վահան Քյուրքչյանը մեղադրվում են թափառականի վրա չորեքշաբթի օրը հարձակվելու ու նրան վնասվածքներ հասցնելու մեջ: Ըստ Լոս Անջելեսի շրջանի դատախազության մամուլի խոսնակ Ջեյն Ռոբինսոնի՝ հարձակումը կատարվել է առանց որևէ
Սերժ Սարգսյանը Լիսկայից ու նրա նմաններից ազատվելու դասեր պետք է քաղի Պուտինի՞ց
Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին նման խորհուրդ տվեց գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանը: «Սերժ Սարգսյանի խնդիրն այն է , որ ինքը պարտք է մասսայական խուլիգանություն կատարած որոշ մարդկանց, նույն Սուրեն Խաչատրյանը իր համար ձայներ էր ապահովում Սյունիքի մարզում, նույն Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը իրեն էր վերագրում Հանրապետական կուսակցության ստացած ձայները, նույն Ռուբեն Հայրապետյանը
Հմայակ Հովհաննիսյանը հերքում է Սերժ Սարգսյանին եւ հաստատում Ալիեւին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն օրերս Ազգային անվտանգության խորհրդի նիստում, անդրադառնալով Ադրբեջանին, ասել էր, որ այդ երկրի իշխանությունները փոխանակ զբաղվեն սեփական պրոբլեմներով, լծվել են Հայաստանի դարդին դարման լինելու գործին: Նա վստահեցրել էր, որ 3-4 տարուց տարածաշրջանում պատկերը փոխվելու է. «Շարժվելով դասական բռնապետության կանոններով՝ այդ երկրի իշխանությունները զբաղված են միայն սեփական ժողովրդին հայկական թշնամու կերպարի հրամցմամբ, գարշահոտ
Գյումրիում կաշխատի այն պլաստիկ վիրաբույժը, ով հայ տրանսսեքսուալներից մի քանիսին կին է դարձրել
Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց Գյումրու նորաբաց բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը, առաջիկայում իրենց հիվանդանոցը ազգաբնակչությանը ծառայություններ կմատուցի նաև պլաստիկ վիրահատությունների գծով: Այստեղ կանցկացվեն ինչպես պլաստիկ և ռեկոնստրուկտիվ վիրահատություններ`ճաղատության շտկում` նոր տեխնոլոգիայի կիրառմամբ, դեմքի երիտասարդացում ոսկե թելերի միջոցով, քթի, ականջների, շրթունքների ձևափոխման վիրահատություններ, այնպես էլ ինտիմ վիրահատություններ` կրծքագեղձի, առնանդամի չափի և ձևի շտկում և այլն: Իհարկե, այս
Մեկնարկեց Orange-ի և Զիգզագի համագործակցությունը Դալմա Գարդեն Մոլում
Orange-ը և Զիգզագ-ը հայտարարեցին երկու ընկերությունների միջև համագործակցության մեկնարկի մասին, որի շնորհիվ Դալմա Գարդեն Մոլում գտնվող Զիգզագ Մեգասթորում այսուհետ առաջարկվելու է նաև Orange-ի ծառայությունների հիմնական ցանկը. ձայնային կանխավճարային և հետվճարային ծառայությունների, ինչպես նաև ինտերնետ ծառայությունների վաճառք, վճարումների ընդունում և այլն: Այստեղ ներկայացված է լինելու նաև Orange-ի առաջարկած հեռախոսների ու սմարթֆոնների լայն տեսականին, որոնք, ինչպես Orange-ի
Հմայակ Հովհաննիսյան.«Սուրեն Խաչատրյանը, չլինելով մարզպետ, շարունակում է դե ֆակտո մնալ Սյունիքի ավազակապետ»
Նա վստահեցնում է, որ Գորիսի դեպքերից հետո էլ Սուրեն Խաչատրյանը չի հրաժարվել Քաղաքագետների միության շենքը վերցնելու մտքից: Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած կրակոցները ինչքանո՞վ կնպաստի Ձեր դեմ հարուցված քրգործին, որ դատարանում հարցը լուծվի հօգուտ Ձեզ: Այսօր Aravot.am-ի այս հարցին Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը պատասխանեց, որ առայժմ դատը խայտառակ ընթացք ունի, դատավորը հաշվի չի
Վարչապետն ընդունել է ՀՀ-ում ՌԴ նորանշանակ դեսպանին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին: Շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելության ստանձնման կապակցությամբ՝ կառավարության ղեկավարը նշել է. «Հույս ունենք, որ Ձեր աշխատանքն այս պատասխանատու պաշտոնում կնպաստի, որպեսզի Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն էլ ավելի խորանան: Մենք շահագրգռված ենք համատեղ այնպիսի ծրագրերի իրականացմամբ, որոնք կծառայեն մեր կապերի հետագա զարգացմանը և
Մհեր Սեդրակյան. «Հո՞ չեն գնում նախարար աշխատում» (Տեսանյութ)
«Նեղացել եմ, սաղիցդ նեղացել եմ»,-ասում է պատգամավոր Սամվել Ալեքսանյանը։ Նա այլեւս չի ուզում գործ ունենալ լրագրողների հետ, սակայն մեկ հարցի հաճույքով պատասխանեց՝ ինչքա՞ն գումար է պետք միջին վիճակագրական հային, որպեսզի նա չփախչի Հայաստանից. «Ցավդ տանեմ ես չեմ իմանում, չեմ կարա ասեմ»։ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանը համոզված է, որ քաղաքացին չի փախչի, եթե
Քաղաքապետարանի աջակցությամբ ավելի քան 4000 տնտեսվարողներ իրականացնում են բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ամենօրյա հսկողություն է իրականացվում տնտեսվարողների կողմից իրենց հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ: Համաձայն Երևանի ավագանու 2009 թվականի դեկտեմբերի 2-ի Երևանի սահմաններում գտնվող անշարժ գույքի, ընդհանուր օգտագործման հարակից տարածքի պարտադիր բարեկարգման կարգը հաստատելու մասին որոշման՝ յուրաքանչյուր տնտեսվարող պետք է մշտապես բարեկարգ, կանաչապատ և խնամված պահի հարակից
«Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի կնճռոտ կողմերը. ո՞ւմ և ինչի՞ համար են ծառայելու հարկային արտոնությունները
Այսօր ԱԺ-ում քննարկվեցին «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի իրականացմանը վերաբերող խնդրահարույց հարցեր: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը ներկայացրեց, որ շուրջ 550 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումներ են նախատեսվում: Նրա համոզմամբ՝ ծրագիրը շահույթ չի հետապնդում: Պատգամավորների մեծամասնությանը մտահոգում էր հատկապես այն, որ ծրագրի իրականացման համար նախատեսվում է ներդրողներին տրամադրել հարկային և մաքսային արտոնություններ: Կասկած կա, որ
Աշխարհի առաջին հասարակական գրադարանը կառուցվել է Հռոմում
Պատմության մեջ առաջին հասարակական գրադարանը կառուցվել է Հռոմում՝ Ք. ա. 39 թվականին: Յուրաքանչյուր րոպեն Նիագարա ջրվեժից 168,000մ³ ջուր է թափվում: Լոնդոնի ամենագեղեցիկ կառույցներից մեկը` Բիգ Բենը, որն այժմ կոչվում է Ելիզավետա Երկրորդ թագուհու անվամբ, հեռավոր 1504 թ-ին օգտագործվել է իբրև կալանավայր: Համակարգչային ծրագրեր արտադրող աշխարհահռչակ ABBYY Software House ընկերության հիմնադիրն է ազգությամբ հայ Դավիթ Յանը:
Հանրապետական N1 հատուկ կրթահամալիրի չորս շրջանավարտներ կաշխատեն կանաչապատման ձեռնարկությունում
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետը բաժնի աշխատակիցների հետ հունիսի 10-ին այցելել է հակասոցիալական վարք դրսևորած երեխաների համար նախատեսված Հանրապետական N1 հատուկ կրթահամալիր։ Ուսումնասիրելով հաստատության սաների անհատական ուսումնական պլանները և քննարկելով հաստատությունում գտնվող հիմնական կրթությունն ավարտած սաների հետագա կողմնորոշման ու աշխատանքի տեղավորման խնդիրները՝ բաժնի աշխատակիցները, ընդհանուր եզրակացությամբ, հաստատության չորս սաների ուղղորդել են Կենտրոն
Կարկուտի պատճառած վնասը գնահատվել է 227 միլիոն դրամ
Չնայած ՀՀ կառավարության անտարբերությանը` լոռեցիներին ձեռք է մեկնել «Տաշիր» բարեգործական հիմնադրամը: Նախնական տվյալներով, այս տարվա մայիսի 25-ին Լոռու մարզի երեք` Ագարակ, Ամրակից եւ Լեջան համայնքներում տեղացած կարկուտի պատճառած վնասը գնահատվել է 227 միլիոն ՀՀ դրամ: Այդ մասին Aravot.am-ին հայտնեցին ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնից` մանրամասնելով, որ ընդհանուր առմամբ վնասվել է
Հացադուլ Սեյրան Օհանյանի հորն առնչվող գործով
Aravot.am-ի տեղեկություններով, այսօրվանից հացադուլ է հայտարարելու արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Հրաչյա Սարգսյանը: Նա նախկինում աշխատել է «ՍՏՇ-Պիրամիդա» ՍՊԸ-ում, որպես առաքիչ: Այս ՍՊ ընկերության հիմնադիրներն են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հայրը՝ Մուշեղ Օհանյանը եւ ֆրանսահայ Քրիստիան Զադիկյանը: Ինչպես Հրաչյա Սարգսյանի պաշտպանը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ռուբեն Բալաբանյանը տեղեկացրեց, իր պաշտպանյալը 1 միլիոն 100 000
«Ո՞վ է ասել, որ աղջիկները չպիտի ոչինչ անեն». Տղամարդիկ ավելի են հակված ռոմանտիկ լինելուն
Ամերիկյան հոգեբաններն ու սոցիոլոգներ անցկացրել են օնլայն հետազոտություն, որին մասնակցել է շուրջ 70 հազար մարդ տարբեր երկրներից: Մասնակիցները պատասխանել են հակառակ սեռի ներկայացուցիչների հետ իրենց հարաբերությունների վերաբերյալ հարցերին: Պարզվել է ՝ տղամարդիկ ավելի են հակված լինել ռոմանտիկ, քան կանայք: Նրանք են սովորաբար հետաքրքրիր սիրո խոստովանություններ անում, անկնկալներ մատուցում և այլն: Նշենք, որ տղամարդկանց 48%-ը պատասխանել
Հովիկ Աբրահամյանը հորդորեց`երկարատեւ եւ ցածր տոկոսադրույքով վարկեր տրամադրել
«Տնտեսության զարգացման հետ ուղիղ կապ ունի այսօրվա քննարկումը: Բոլորս հասկանում ենք, որ եթե ֆինանսավորում ենք էժան եւ երկար վարկեր, դա ուղղակի նպաստում է տնտեսության զարգացմանը, եթե դրանք կարճ են եւ բարձր տոկոսով, ապա խաթարում է տնտեսության զարգացմանը»,- այսօր ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության քննարկումների ժամանակ հակադարձելով ՀՅԴ-ական եւ ՀԱԿ-ական պատգամավորների քննադատությանն՝ իր արտահերթ ելույթում ասաց
Հրանտ Բագրատյան. «Ամորձիներից բռնել ու թույլ չեն տալիս, որ ԿԲ-ն, ֆինանսական համակարգը փոխվի»
«Դուք ոչ մի բան չեք ասում «Արմավիայի» մասին, ոչ մի բան չեք ասում «Տոնուսի», «Սթարի» մասին: Որովհետեւ ոչ մի կոպեկ շահույթ չի լինելու, ոչ մի կոպեկ չեք տալու բյուջե: Դրանք հիսունից-հարյուր միլիոնանոց ծրագրեր են: Թալանված»,- այսօր ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության քննարկումների ժամանակ կարծիք հայտնեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը`մասնագիտական վերլուծության արդյունքում հանգելով նրան, որ
Թուրքիայում չեն դադարում բախումները
Անկարայում ոստիկանությունը բողոքի ցույցերը ցրելու համար կիրառել է ջրցան մեքենաներ Թուրքիայի մայրաքաղաքում երկուշաբթի օրը շարունակվել են բախումները ցուցարարների և ոստիկանության միջև: Անկարայում ոստիկանությունը բողոքի ցույցերը ցրելու համար կիրառել է ջրցան մեքենաներ, ինչին ի պատասխան ցուցարարները ոստիկանության ծառայողների ուղղությամբ քարեր են նետել: Թուրքիայում բողոքի ալիքը չի դադարում արդեն 11 օր: Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցուցարարներին նախօրեին
«Թեղուտ» ՓԲԸ-ում վերջապես կիրականացվեն բնապահպանական ստուգումներ
Բնապահպանների երկարատև պայքարի և Մարդու իրավունքների պաշտպանի միջամտության արդյունքում «Թեղուտ» ՓԲԸ-ում 2013 թվականի չորրորդ եռամսյակում վերջապես կիրականացվեն բնապահպանական ստուգումներ: Այս մասին Պաշտպանի աշխատակազմը պատասխան գրություն է ստացել ՀՀ բնապահպանության նախարարությունից: Հույս ենք հայտնում, որ պետական իրավասու մարմինների կողմից ստուգումները կիրականացվեն օրենքի խիստ պահպանմամբ, հստակ սահմանված ժամկետներում և կձեռնարկվեն բոլոր միջոցները գործունեության օրինականությունը պարզելու և հայտնաբերված
Սուրիկ Խաչատրյանը Երեւանում օբյեկտ է վարձով տվել, «Մարիոթ» հյուրանոցի մոտակայքում էլ` բնակարան «ստացել» (ձայնագրություն)
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի երեւանյան ունեցվածքի մասին նոր տեղեկություններ են պարզվել: Կիլիկիա թաղամասի Այասի փողոցում գտնվող 10/1 շենքը նույնպես պատկանում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: Նախկին մարզպետը այդ շենքը ներկայումս վարձակալության է տվել «Ինտերսերվիս Մեկ» կահույքի սրահների ցանցին: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նշված թաղամասի կահույքի սրահի աշխատակիցը: [soundcloud url=”https://api.soundcloud.com/tracks/96251115″ params=”” width=”
Ըստ Արծվիկ Մինասյանի`ԿԲ-ի քաղաքականությունն այս է`«մարդկանց ձեռքը թող փող չլինի, որ գնաճ չլինի»
«Կարող եք ամուր բանկային համակարգ ունենալ, որը թույլ չի տա ռիսկի ներթափանցում, բայց դրա արդյունքում կորցնում եք տնտեսությունը»,-Ազգային ժողովում 2013 թվականի դրամավարկային ծրագրի քննարկման ժամանակ այսօր ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Ըստ պատգամավորի՝ կառավարությունն ու Կենտրոնական բանկը պատկերացում չունեն, թե ինչ է կատարվում երկրի տնտեսությունում: Պատգամավորը նշեց, որ խոսում են կայուն բանկային համակարգի մասին,
Լոռեցի փաստաբանները չեն մասնակցում դատադուլին
Ի տարբերություն նախորդ տարվա` այս անգամ նրանք չեն միացել գործընկերներին Հանրապետության փաստաբանների իրականացրած երկօրյա դատադուլին Լոռու մարզի փաստաբաններից միացել է միայն Կարեն Թումանյանը: «Ես միացել եմ այն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ հայտարարությունը եղել է, ես միացել եմ այդ հայտարարությանը»,-մեզ հետ զրույցում ասում է փաստաբանը: Հակառակ դրան` փաստաբան Ռուբեն Հակոբյանը Լոռու մյուս փաստաբանների նման հրաժարվել է մասնակցել
Հարբած ֆանատը տրակտորով վարել է խաղադաշտը
Դեպքը տեղի է ունեցել մայիսի կեսերին: Ֆուտբոլի Իսպանիայի 5-րդ դիվիզիոնի «Տարդիենտա» ակումբի երկրպագուներից մեկը վճարունակ չլինելով` բարից մի քանի շիշ ալկոհոլային խմիչք է գողացել: Հասնելով «պատշաճ դոզայի»` նա գնացել է ակումբի խաղադաշտ եւ տրակտորով սկսել վարել: Թե ինչի՞ է ուզեցել հասնել տարօրինակ ֆուտբոլասերը, հայտնի չէ: Բայց որ դաշտը երկար ժամանակ խաղալու համար պիտանի չի լինի,
Դեռեւս ոչ մի բուհ չի անցել հավատարմագրման գործընթացը
2011 թվականին հաստատված հավատարմագրման նոր ծրագիրը փորձնական աշխատանքներ է իրականացնում Վերջին 20 տարիների ընթացքում հանրապետության բուհական համակարգում անընդհատ վերակառուցման, ձեւափոխման, կատարելագործման փորձեր են տեղի ունենում: Դրանցից մեկն էլ համարվում է հավատարմագրման գործընթացը, որը նախատեսված է կրթության որակը բարելավելու համար: «Երբ որ մենք ունեցանք բարձրագույն կրթության այլընտրանքային համակարգ եւ սկսեցինք աստիճանաբար ինտեգրվել համաշխարհային բուհական համակարգին, մի
Արսեն Բաբայան. կա 20 դատական ակտ, ըստ որոնց՝ փաստաբանները վերցրել են գումարներ իբրեւ դատավորներին տալու համար
Արսեն Բաբայանը նկատեց, որ փաստաբաններ կան, որոնք իրենց գործունեությամբ ստվեր են գցում արդարադատության վրա:


















































