Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը Լիսկայից ու նրա նմաններից ազատվելու դասեր պետք է քաղի Պուտինի՞ց

Հունիս 10,2013 21:01

Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին նման  խորհուրդ տվեց գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

«Սերժ Սարգսյանի խնդիրն այն է , որ  ինքը պարտք է  մասսայական խուլիգանություն կատարած որոշ մարդկանց, նույն Սուրեն Խաչատրյանը իր համար ձայներ էր ապահովում Սյունիքի մարզում, նույն Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը իրեն էր վերագրում Հանրապետական կուսակցության ստացած ձայները, նույն Ռուբեն  Հայրապետյանը կամ Թոխմախի Մհերը իրենց էին վերագրում համապատասխանաբար Երևանի տարբեր շրջաններում Հանրապետական կուսակցության ստացած ձայները:Ա’յ, սա է խնդիրը, որ նախագահն ուղղակիորեն պարտք է այս անձանց: Նախագահին ու նախագահին կողմ ուժերին  ձայներով են ապահովում ընտրությունների ժամանակ, իսկ նախագահն էլ հետագայում հինգ տարի պետք է ծածկադմբոց անի սրանց և սրանց մտերիմ բարեկամների խուլիգանությունները, հանցագործությունները: Իսկ մարդասպանությունները հնարավոր չէ այլևս ծածկադմբոց անել, որովհետև դա արդեն շատ-շատ ճոխ կլինի», -ասում է քաղաքագետը:

Ըստ Գագիկ Համբարյանի, ընտրություններում  սատարած, սակայն  սանձարձակություների ձգտող  օլիգարխներից ձերբազատվելու հարցում  Հայաստանի նախագահն  պետք է կիրառի պուտինյան մեթոդները: «Քանի որ մեր քաղաքական իստեբլիշմենտի մեջ գտնվող անձիք շատ սիրում են նմանվել պուտինյան Ռուսաստանին, կառաջարկեմ Վլադիմիր Վլադիմիրովիչին  ընդօրինակել մի քանի պարագայում: Չնայած ես Պուտինին չեմ համարում դեմոկրատական անձ, բայց պետք է նշել. շնորհիվ Պուտինի՝  Ռուսաստանը փրկվեց որպես երկիր, որովհետև ինքը չլիներ,  Ռուսաստանը կքանդվեր: Սերժ Սարգսյանը լավ կանի,  հետևելով Վլադիմիր Պուտինին, ազատվի այն բոլոր անձանցից, ովքեր ժամանակին կամ հիմա էլ իրեն օգնում են իշխանության գալ: Էդ անձիք երբևիցե մաքրամաքուր  անցյալ չունեն, և պետք է նշենք, որ թե ռուս հայտնի օլիգարխները, և թե մեր բեզպրեդել «քաղաքական գործիչները» ունեն մեկ հոգեբանություն, նրանք ստանում են իրենց  տվածի չափով, բայց Ռուսաստանում դա չանցավ, որովհետև նույն Վլադիմիր Վլադիմիրովիչը, որին ժամանակին օգնեցին նույն Խոդորկովսկին, Բերեզովսկին, Սմոլենսկին, Գուսինսկին` հայտնի օլիգարխները, հիմա որտե՞ղ են,  հարց եմ տալիս.  կամ «աքսորված» են կամ մահացած են, ինքնասպան են եղել  կամ բանտերում փտում են: Պատճառը ո՞րն է, որովհետև ժամանակին բոլորը ուզում էին առիթավորվել, իրենց օգնությունից, որ իրենք ժամանակին  տրամադրել էին Պուտինին իշխանության գալուց և ուզում էին նույն բեզպրեդելը սարքել: Իսկ Վլադիմիր Վլադիմիրովիչը թույլ չտվեց իշխել իր վրա, նա թույլ չտվեց, որ իրեն դիակ դարձնեին որպես քաղաքական գործչի»,-ասաց քաղաքագետը: Գագիկ Համբարյանի հետ ամբողջական հարցազրույցը ընթերցեք վաղվա տպագիր «Առավոտում»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930