Լրահոս
Օրվա լրահոսը

Հացադուլ Սեյրան Օհանյանի հորն առնչվող գործով

Հունիս 10,2013 18:03

Aravot.am-ի տեղեկություններով, այսօրվանից հացադուլ է հայտարարելու արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Հրաչյա Սարգսյանը:

Նա նախկինում աշխատել է «ՍՏՇ-Պիրամիդա» ՍՊԸ-ում, որպես առաքիչ:

Այս ՍՊ ընկերության հիմնադիրներն են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հայրը՝ Մուշեղ Օհանյանը եւ ֆրանսահայ Քրիստիան Զադիկյանը:

Ինչպես Հրաչյա Սարգսյանի պաշտպանը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ռուբեն Բալաբանյանը տեղեկացրեց, իր պաշտպանյալը 1 միլիոն 100 000 դոլարի վարկ է վերցրել:Այդ վարկից ստացած գումար-շահույթով  պետք է 45 տոկոս Ք. Զադիկյանի բաժնեմասը հետագայում վերցվեր, անցներ Օհանյանին: Զադիկյանը տվել էր լիազորագիր իր գումարի շարժի համար:

Հետագայում կալանավորվածը գործարքը կատարելու համար ոչ Մ. Օհանյանին է գտնում, ոչ Ք.Զադիկյանին, ինքն է ստորագրություններ կատարում: Գումարը մնում է ՍՊ ընկերության հաշվարկային հաշվում:

Նրա հացադուլը ուղղված է նախաքննություն իրականացնող մարմնին, քանի որ, ըստ կալանավորվածի պաշտպանի, որեւէ մեկը վնաս չի կրել, սակայն իր հիվանդ պաշտպանյալի համար ընտրվել է կոշտ խափանման միջոց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930