Լրահոս
Օրվա լրահոսը

Glendale News Press. «Գլենդեյլի երկու հայեր մեղադրվում են թափառականի վրա հարձակվելու մեջ»

Հունիս 10,2013 21:20

Լոս Անջելեսի դատախազությունը Գլենդեյլում ապրող երկու հայերի դեմ մեղադրանք է ներկայացվել անտուն մարդու վրա հարձակվելու համար: Հայտնում է «Գլենդեյլ նյուզ փրես» թերթը:

23-ամյա Հովհաննես Մանվելյանը և 22-ամյա Վահան Քյուրքչյանը մեղադրվում են թափառականի վրա չորեքշաբթի օրը հարձակվելու ու նրան վնասվածքներ հասցնելու մեջ: Ըստ Լոս Անջելեսի շրջանի դատախազության մամուլի խոսնակ  Ջեյն Ռոբինսոնի՝ հարձակումը կատարվել է առանց որևէ դրդապատճառի:

Մեղադրյալները պատմել են, որ անտունը անհանգստացնում էր նրանց, սակայն, ըստ Գլենդեյլի ոստիկան Թոմ Լորենցի, ոստիկանական հետաքննությունը պարզել է, որ դա ճիշտ չէ:

Առավոտյան ժամը 4:10 տուժողը կանգառում քնած է եղել և զարթնել այն պահին, երբ երկու հոգի նրա վրա մեծ քանակությամբ ջուր են լցրել, հաղորդել է Գլենդեյլի ոստիկանությունը:

Կանգնելով նրանից մի քանի մետր հեռավորության վրա՝ նրանք մեծ չափսի քար են նետել վրան ու փախել:

Սակայն մի քանի րոպե անց նրանք վերադարձել են ու նորից քարեր նետել նրա վրա:

Այդ ժամանակ տուժողը զայրացել է ու վազել երիտասարդների հետևից: Այդ պային նրանք մի քանի անգամ հարվածել են նրա երեսին ու գլխին՝ գցելով գետնին սկսել են ոտքերով հարվածել:

Մանվելյանին ու Քյուրքչյանին ձերբակալել են, երբ ականատեսներից մեկը զանգել է ոստիկանություն: Թափառականը պատմել է ոստիկանությանը, որ վերջին 4 ամսվա ընթացքում այդ զույգը 10 անգամ հարձակվել է նրա վրա:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930