Օրվա լրահոսը
Խաղաղությունը կարող է ձեռք բերվել միայն Ադրբեջանի վրա արտաքին ճնշման միջոցով. Շտեֆան Մյուլլեր-Ալտերմատ. «Արմենպրես»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այդքան էլ հետաքրքրված չէ Հայաստանի հետ խաղաղության հաստատմամբ․ կողմերի միջև խաղաղությունը կարող է ձեռք բերվել միայն Ադրբեջանի վրա արտաքին ճնշման միջոցով։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում նման տեսակետ է հայտնել Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավոր Շտեֆան Մյուլլեր-Ալտերմատը՝ խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, կողմերի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հեռանկարների վերաբերյալ։ Պատգամավորն,
Հայաստանը դառնում է բախման կետ, եւ եթե այդ ծրագիրը մոտենա իրականացման փուլին, ապա մենք կդառնանք Ուկրաինա-2. Արամ Մանուկյան. «Հրապարակ»
Եթե ԱՄՆ-ի առաջարկն ընդունվի, դա ակնհայտ նշանակում է, որ լրջագույն կոնֆրոնտացիա կա Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ։ Դա բացարձակ նոր սկիզբ կարող է դառնալ Չինաստան-Իրան-Ռուսաստան՝ Արեւելքի այս գիգանտ երկրների եւ հավաքական Արեւմուտքի՝ ԱՄՆ-Եվրոպա խմբի միջեւ։ Սա նոր էսկալացիայի կոնկրետ քայլ ու հիմք կարող է դառնալ, որի դաշտը, պլատֆորմը, կոնֆլիկտի կայացման աղբյուրը լինելու է Հայաստանը։ Եթե այդ ծրագիրն ընդունվի, Հայաստանը դառնալու է Արեւելք-Արեւմուտք բախման պոլիգոն։
Համբարձում Մաթևոսյանը՝ շրջակա միջավայրի նախարար
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀԱԿՈԲ ՍԻՄԻԴՅԱՆԻՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Հակոբ ՍԻՄԻԴՅԱՆԻՆ ազատել շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Վ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ 2025թ. հուլիսի 16 Երևան ՆՀ-181-Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ ՇՐՋԱԿԱ
Ասոր վրայ, պարոն վարչապետ, պիտի տեսնէք, թէ ինչ ուժգնութեամբ երկրագունդի չորս ծագերէն, հայածին գործարարներ Հայաստան պիտի խուժեն «պիզնէս» հիմնելու, որպէսզի յետագային բանտախուցերը նետուին. «Ասպարեզ»
Հայ եկեղեցւոյ դէմ անտեղի պայքարը սաստկանալով ու իր հունէն ելլելով, դարձաւ հալածանք բարձրաստիճան կղերին, քաղաքական կուսակցութեանց եւ առհասարակ ընդդիմութեան դէմ։ Եւ որպէս արդիւնք՝ զոյգ մը հայրենապաշտ սրբազաններ կալանքի ենթարկելէ ետք, պարոն վարչապետը, կարկինը լայն բանալով, միլիառատէր բարերար Սամուէլ Կարապետեանը ինչպէս նաեւ շարքային դաշնակցական ընկերներ ձերբակալել տուաւ, պետական հարուած պատրաստելու անհիմն մեղադրանքով։ Ասոր վրայ, պարոն վարչապետ,
Պարզ օրինակն այն բանի, թե ինչպես կարող է քաղաքական շարժառիթներից դրդված ազգայնացումը ներկայացվել որպես սպառողների պաշտպանություն. «168 ժամ»
Հայաստանի կողմից «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխությունների կատարումը պարզ օրինակն է այն բանի, թե ինչպես կարող է քաղաքական շարժառիթներից դրդված ազգայնացումը ներկայացվել որպես սպառողների պաշտպանություն։ Օրենսդրության այլընտրանքային մեկնաբանություններ • Քաղաքական վերահսկողության ամրապնդում՝ ուժային անկախ կենտրոնների չեզոքացման միջոցով։ ՀԷՑ-ի ազգայնացմամբ չեզոքացվում է ռեսուրս և ազդեցություն ունեցող մասնավոր խոշոր օպերատորը՝ այդ միջոցով նվազեցվում է իշխանության նկատմամբ հնարավոր դիմադրությունը։
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Արցախի մշտական ներկայացուցչության շենքի նկատմամբ սեփականության իրավունքը. «Հետք»
«Չեն կարողանալու մաքրել: Այդ շենքի իմաստն էլ պետք է մենք վերանայենք։ Ես համարում եմ, որ այդ շենքը այլևս չպետք է նման բաներին ծառայի», – ասել էր ԱԺ նախագահը։
Մուշեղ Շուշանյանի համար դատախազը ռեալ ազատազրկում է պահանջում, մենք` արդարացում. պաշտպան. «Հրապարակ»
Հայտնի փաստաբան Մուշեղ Շուշանյանը, որը 2023 թվականից մեղադրվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին բռնության կոչեր հնչեցնելու համար, սպասում է Վերաքննիչ դատարանի որոշմանը: Առաջին ատյանի դատարանը Մուշեղ Շուշանյանի համար այս տարվա մարտին 1,5 մլն դրամ տուգանք էր սահմանել, սակայն դատախազությունը գոհ չի մնացել այդ պատժից եւ հայտնի փաստաբանի համար պահանջում է ազատազրկում: Այս մասին մեզ հայտնեց
Աշոտ Ղազարյանի որդին կառավարությունում պաշտոն ունի. «Ժողովուրդ»
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու Արման Ղազարյանը մինչեւ Վարչապետի աշխատակազմ գալը, 2005-ից 2018 թվականներին, աշխատել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունում որպես գլխավոր մասնագետ։ Արման Ղազարյանը անշարժ գույք չի հայտարարագրել։ 2021 թվականին գնել է Tesla մակնիշի մեքենա ամերիկյան Copart ավտոաճուրդից, որն արժեցել է 19 հազար 300 դոլար։ Հարկ է նշել, որ նույն 2021 թվականին Ղազարյանը 15
Քամու հետևանքով գրանցվել է 10 արտակարգ դեպք
Հուլիսի 15-ին, ժամը 18:08-ից Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևան, Գյումրի, Իջևան, Վանաձոր, Սպիտակ, Տաշիր և Թումանյան քաղաքներում տապալվել են ծառեր, վնասվել տանիքի թիթեղ, առկա է բեմահարթակի երկաթե կառուցատարրերի ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական
Պետք չէ «զինվորագրվել» որեւէ աշխարհաքաղաքական պայքարի
Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինային են փոխանցվելու Patriot համակարգեր, որոնք համարվում են հակաօդային պաշտպանության արդյունավետ միջոց: Թե երբ է դա տեղի ունենալու, եւ որքանով են դրանք արդյունավետ, մասնագետների կարծիքները տարբեր են: Օրինակ, Պենտագոնի ղեկավարի նախկին խորհրդական Դագլաս Մաքգրեգորը X սոցիալական ցանցում գրել է. «Այն
Սամվել Կարապետյանին օրերս ներկայացվել է «մի քանի ընկերությունների գործունեության հետևանքով փողերի լվացման» ակնհայտ անհիմն նոր մեղադրանք՝ առանց որևէ տվյալի
Աննախադեպ է այն հանգամանքը, որ Սամվել Կարապետյանի որևէ կոնկրետ գործողություն, որն ինչ-որ կերպ կարող է առնչվել մեղսագրվող արարքի հետ, ընդհանրապես առկա չէ. ավելին, ստացվում է, որ մեղադրանք է ներկայացվել որևէ ուղիղ կամ անուղղակի մասնակցության, ենթադրյալ միջոցները թաքցնելու կամ խեղաթյուրելու հետ կապված որևէ իրողության բացակայության պայմաններում: Ուշագրավ է, որ մեղադրանքում նկարագրված գործողություններում չի նշվել կառավարչական բնույթի որևէ որոշում, գույքի հետ որևէ առնչություն:
ԳՕՍՏ-ին չհամապատասխանող հայկական կոնյակների բաժինը ՌԴ-ում հասնում է մինչև 85%. ՏԱՍՍ
Ռուսական ՏԱՍՍ գործակալության տվյալներով՝ Կոնյակի, ալկոհոլի և ալկոհոլային խմիչքների արտադրողների միության (Սոյուզկոնյակ) և «Կեղծարարության դեմ պայքարի միջազգային ասոցիացիայի» կողմից անցկացված ուսումնասիրությունը պնդում է, որ Ռուսաստանի շուկայում նորմայից շեղումներով հայկական կոնյակների բաժինը վերջին ստուգման արդյունքներով աճել է մինչև 85%, այն դեպքում, որ 2025 թվականի մայիսին կազմում էր 80%: Փորձարկված արտադրանքի նմուշների մեծ մասը չի համապատասխանում կոնյակի
Չորս արծաթ եւ երկու բրոնզ՝ բռնցքամարտի Եվրոպայի աղջիկների առաջնությունում
Նովի Սադում (Սերբիա) ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանի աղջիկների հավաքականը նվաճեց չորս արծաթե եւ երկու բրոնզե մեդալ: Պատվո հարթակի երկրորդ աստիճանին բարձրացան 46 կգ քաշային Սյուզաննա Իշխանյանը, 50 կգ՝ Համեստ Աֆրիկյանը, 57 կգ՝ Անահիտ Հարությունյանը եւ 75 կգ՝ Վիկտորիա Սահակյանը: Իսկ Նանա Բալասանյանը՝ 48 կգ քաշային կարգ եւ Լիաննա Ժամհարյանը՝ 52 կգ, դարձան երրորդ
Պատանի երկրաբաններն այցելեցին ԶՊՄԿ
«Պատանի երկրաբան» ամառային դպրոցի երկրորդ օրն անցավ հանքարդյունաբերական խոշոր ձեռնարկության՝ ԶՊՄԿ-ի արտադրական տարածքում։ Պատանի երկրաբանները ծանոթացան երկրի թիվ մեկ հարկառուի աշխատանքին ու եղան մի քանի արտադրամասերում։ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի նախաձեռնությամբ ու ԶՊՄԿ-ի ֆինանսական աջակցությամբ 3 օր մարզում գտնվող պատանի երկրաբանները կկողմնորոշվեն մասնագիտական ընտրության հարցում։
Բոլորին դատի եմ տալու, էդ ամեն ինչի հետեւից գնալու եմ, դրան էլ ձեռքերս կհասնեն. Փոստանջյան
Այնպես չէ, որ թողնելու եմ անպատիժ մնան ստախոսներն ու կեղծարարները. Փոստանջյան
Որոշվել է ՔՊ կուսակցության տարածքային կազմակերպություններ հիմնել Ակունք, Բյուրեղավան, Արզնի և Ջրվեժ համայնքներում
Հուլիսի 15-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կուսակցության Աջափնյակի ՏԿ խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Սերոբ Սարգսյանի թեկնածությունը։ Որոշվել է կուսակցության տարածքային կազմակերպություններ հիմնել Ակունք, Բյուրեղավան, Արզնի և Ջրվեժ համայնքներում։ Քննարկվել են կուսակցական բնույթի այլ հարցեր։
Իրանը դիմակայում է «հրեշավոր դիպլոմատիային»․ Դերենիկ Մելիքյան
1- Առարկայօրէն ու բազմապիսի ապացոյցներով երիցս փաստւեց, որ իրանական ժողովուրդը ամէն ինչից առաւել՝ պետականամէտ է ու հայրենասէր։ 2- Նոյն իրականութեանը անգիտակ ու հետեւաբար արտաքին թշնամիների սխալ հաշւարկի արդիւնքում, Իրանի ներքաղաքական կարծեցեալ անկայունութիւնը չյանգեցրեց պետական համակարգի փլուզմանն ու իշխանափոխութեանը։ 3- Ընդհակառակը՝ արտաքին ռէալ սպառնալիքն ու ներգործուն վտանգը, այսինքն՝ ուղղակիօրէն պատերազմի սանձազերծումը առաւել եւս զգաստացրեց-համախմբեց իրանական գիտակից
էլէներգիայի պլանային անջատումները՝ հուլիսի 16-ին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Տիգրան Մեծի պող. 1-15 շենքեր, Հանրապետության փ. 32, 49 շենքեր, Խանջյան նրբ․ 5-10 առանձնատներ, Ֆիրդուսի փ. 1-32 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 11:00-17:00 Նոր Արեշ
Քոչարյանը դատի է տվել Փաշինյանին զրպարտության համար, իսկ Կարապետյանը հայց է ներկայացրել ավելի քան 150 մարդու դեմ
Սակայն, քանի դեռ դատվճիռ չի կայացվել, ոչ ոք իրավունք չունի այդ ամբաստանյալներին անվանել «հանցագործներ, ահաբեկիչներ կամ օրինախախտներ»։
Emmy 2025 մրցանակաբաշխության առաջատարներն են Severance-ը, The Penguin-ը և The White Lotus-ը
BBC-ն ներկայացրել է այս տարվա «Էմմի» մրցանակաբաշխության հավակնորդներին: 2025 թվականի սեպտեմբերի 14-ին՝ Լոս Անջելեսում կկայանա Emmy մրցանակաբաշխությունը, որի ընթացքում կպարգևատրվեն վերջին տարվա լավագույն հեռուստաշոուներն ու դերասանները։ Այս տարվա հեռուստատեսային ամենահեղինակավոր մրցանակաբաշխության՝ Emmy 2025–ի առաջադրումների հիմնական ֆավորիտներն են Severance, The Penguin և The White Lotus սերիալները։ Դերասանական առաջադրումների շարքում մրցում են Բրիտ Լոուերը, Քուինթա Բրունսոնը, Հարիսոն
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։ Նախագահը, ողջունելով Ջոն Գալագերին, բարձր է գնահատել վերջինիս ջանքերն՝ ուղղված հայ-բրիտանական հարաբերությունների ամրապնդմանը և դրանց զարգացման գործում արձանագրված առաջընթացին։ Վահագն Խաչատուրյանը հատուկ ընդգծել է Միացյալ Թագավորության աջակցությունը՝ Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների, մասնավորապես՝ քաղաքացիական
Ոչ նախկիններ, ոչ ներկաներ, այլ՝ համախմբող այլընտրանքային երրորդ ուժ
Այսինքն ՝ Կարապետյանը, նախ, անմիջապես հասկացնում է, որ իր շարժումն առաջարկելու բան կունենա նույնիսկ Փաշինյանի «օրիգինալ» լսարանին։ Եվ երկրորդ ՝ ցույց է տալիս հաշվեհարդարի ցանկության բացակայությունը նրանց հանդեպ, ովքեր աշխատում են ռեժիմի ներքո։ Նկատենք, որ ռեժիմը հենց հիմա Կարապետյանին անազատության մեջ է պահում։
Սակայն այդ լավատեսություններին ամեն անգամ հետևում էին խորը հիասթափությունները
Կրկին բոլորս հույս ենք փայփայում, որ վարչապետի մեջ բնավորված դևը իր յոթ ընկերներով նրա այս վերջին շրջագայությունների ընթացքում դուրս են եկել նրա միջից…
ՔՈԳՎ Երևան քաղաքի վարչության պետը Աստանայում ներկայացրել է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում ընթացող բարեփոխումները
Հուլիսի 9-ից 12-ը Ղազախստանի Աստանա քաղաքում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ներքին գործերի նախարարությունների քաղաքային ստորաբաժանումների ղեկավարների խորհրդակցություն, որին մասնակցում էին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Հայկ Հարությունյանը և նույն վարչության անձի հետախուզման բաժնի պետ Աղվան Գրիգորյանը։ Խորհրդակցությունը վարում էր Աստանա քաղաքի ոստիկանության դեպարտամենտի պետ Մարատ Տուլեբաևը։ Քննարկման առարկա են դարձել կազմակերպված հանցավորության
Ուկրաինայի վարչապետը հրաժարականի դիմում է տվել
Այսօր Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այդ տեքստի լուսանկարը հրապարակվել է նրա տելեգրամ ալիքում: Դրան նախորդել էր Ուկրաինայի նախագահ Վոլոդոմիր Զելենսկու հայտարարությունը, թե երկրի կառավարությունը ղեկավարելու առաջարկ է արել առաջին փոխվարչապետ Յուլիա Սվիրիդենկոյին, հույսով, որ վերջինս էականորեն կնորացնի կառավարության աշխատանքները: Իսկ Դենիս Շմիգալին Զելենսկին տեսնում է երկրի պաշտպանության նախարարի դերում:
«Սա նշանակում է բլոկադայի շարունակություն, բայց Ադրբեջանը հասանելիություն է ստանալու դեպի Նախիջևան»․ Արամայիս Աղաբեկյանը՝ ԱՄՆ-ի առաջարկի մասին
Ըստ ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանի՝ եթե տարածաշրջանային կոմունիկացիաներ են բացվում, հավասարազոր նշան է դրվում Նախիջևանն Ադրբեջանի հետ կապող և ՀՀ-ն՝ ՌԴ-ի հետ կապող։ Այդ դեպքում քննարկման բան կա, եթե՝ ոչ, այդ դեպքում ի՞նչ տարբերություն՝ ինչ կազմակերպություն է վերահսկելու, եթե ՀՀ-ն չի վերահսկելու։
Ամփոփվեց ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար ձեռնարկատիրական կրթության զարգացման ծրագրի առաջին փուլը
Հուլիսի 14-ին տեղի ունեցավ Հայաստանի գործատուների հանրապետական միության կողմից իրականացվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար ձեռնարկատիրական կրթության զարգացման ծրագրի առաջին խմբի ամփոփիչ միջոցառումը։ Ծրագրի նպատակն էր զարգացնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բիզնես հմտություններն ու աջակցել խորհրդատվությամբ սեփական բիզնես սկսելու գործնական քայլերում։ Հունիսի 18-ից մեկնարկած ինտենսիվ դասընթացների արդյունքում մասնակիցները հնարավորություն ունեցան ձեռք բերելու
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Փարիզում էր
Հայ-ֆրանսիական եղբայրական հարաբերությունները զարգանում են դինամիկ՝ առաջ մղելով երկկողմ հետաքրքրությունները: Այս գործընթացում մեծ է նաեւ խորհրդարանական դիվանագիտության դերը: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆրանսիացի իր գործընկերների հետ ունի համագործակցության ամուր կապեր: Այդ մասին են վկայում փոխադարձ այցերն ու տարբեր միջազգային հարթակներում կայացած հանդիպումները: Տեսանյութը՝ հղմամբ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Հանցավոր կազմակերպության անդամներին չհաջողվեց ոչնչացնել առանցքային ապացուցողական նշանակություն ունեցող էլեկտրոնային տեղեկությունները
Համացանցի միջոցով կապ են հաստատել արտերկրում բնակվող անձանց հետ, ներկայացել տարբեր կեղծանուններով և հաղորդակցվելով օտար լեզուներով՝ հանցավոր եղանակով նրանցից հափշտակել են ֆինանսական միջոցներ:
Հակոբ Սիմիդյանին շրջակա միջավայրի նախարարի պաշտոնում կփոխարինի Համբարձում Մաթևոսյանը. Radar
Radar Armenia-ի տեղեկություններով՝ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը կազատվի պաշտոնից։ Նոր նախարար է նշանակվում վարչապետի գլխավոր խորհրդական, նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը: