Օրվա լրահոսը
«Մեր երկրում կրթական համակարգը պետք է հիմնարար փոփոխությունների ենթարկվի». Մանե Թանդիլյան
«Այսօր կրթական համակարգը ոչ թե օգնում է սովորել, այլ հաճախ խանգարում է այդ գործընթացին։ Փոխանակ պարզեցնելու, կառուցվածք տալու, մտածողություն զարգացնելու՝ այն բարդացնում է, ծանրաբեռնում ու դարձնում է ուսումը մեխանիկական գործընթաց». Մանե Թանդիլյան
Ռուբեն Գալչյանը ժխտում է ՊՆ պնդումը, թե 2021-ից հետո հայկական տարածքներում ադրբեջանական նոր դիրքեր չեն հայտնվել. «Փաստինֆո»
Ըստ օգոստոսի 8-ի համաձայնագրի՝ Ադրբեջանը պետք է ազատի ՀՀ-ից օկուպացված 240 կմ² տարածքները․ Հայաստանը պետք է բարձրացնի այդ հարցը։ Անդրադառնալով պաշտպանության նախարարի այն հայտարարությանը, թե 2021 թվականից հետո հայկական տարածքներում ադրբեջանական նոր դիրքեր չեն հայտնվել, Գալչյանը նշեց, որ այդ պնդումը չի համապատասխանում իրականությանը․ Ռուբեն Գալչյան
Երեկ արձանի վրա նստած, այսօր՝ խմոր հունցելով. (Ֆոտոշարք)
Ներկայացնում ենք ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հայաստանյան այցը՝ ֆոտոշարքով
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարային աղյուսակը գլխավորողների խմբում է
Շախմատի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի անդամ, գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող գրոսմայստեր Գեորգի Ագզամովի հիշատակին նվիրված 19-րդ միջազգային մրցաշարում մեկօրյա հանգստից հետո չորրորդ տուրում, սպիտակ խաղաքարերով առավելության հասնելով Ղրղզստանի ներկայացուցիչ Նիկիտա Խորոշևի նկատմամբ, 3,5 միավորով գտնվում է մրցաշարային աղյուսակը գլխավորող վեց շախմատիստների խմբում։
«Հրապարակվել է Freedom House-ի «Freedom in the world 2026» տարեկան զեկույցը, ըստ որի Հայաստանը շարունակում է մնալ «մասամբ ազատ» երկիր». Արմեն Աշոտյան
«Մինչ տարաբնույթ եվրոպացի պաշտոնյաները շուտասելուկի պես կրկնում եմ Հայաստանի ժողովրդավարության մասին անգիր արած, անդեմ եւ կեղծ տեքստեր, հերթական հեղինակավոր միջազգային զեկույցը ջախջախում է այս ցինիկ խոսույթը». Արմեն Աշոտյան
Ռուզան Ստեփանյանի խորհուրդն իշխանությանը․ «Հավատացեք, ձեր պարտությունը լինելու է նաև հանուն ձեզ, հանուն ձեր ընտանիքների ու երեխաների արժանապատվության»
«Ասում էր՝ Ոսկեպարը տանք, որ պատերազմ չլինի, Սև լճից չհանենք, որ պատերազմ չլինի, Ջերմուկում թող նստեն, որ պատերազմ չլինի։ Վաղը կասի՝ կգան՝ թող մտնեն ձեր տները, որ պատերազմ չլինի». Ռուզան Ստեփանյան
Որպեսզի պետությունը լինի
«Նախ պետք է հավաքական ընկալման հասնենք հետևյալ կետի շուրջ. որպեսզի պետությունը շարունակի գոյություն ունենալ, այս իշխանությունները պետք է հեռանան».
Վահե Հովհաննիսյան
«Արցախցի կնոջն ու փոքրիկ երեխային ահաբեկած ու բերման ենթարկած իշխանավորներն ու նրանց անպատիվ կատարածուները ինչու՞ մեկ օր բերման չեն ենթարկում արցախցիների դեմ ահավոր սպառնալիքներ ու վիրավորանքներ հնչեցնող անձանց». Արտակ Բեգլարյան
«Գնացե՛ք ու կարդացե՛ք հազարավոր նյութեր ու մեկնաբանություններ սոցցանցերում, որոնք սարսափելի ատելություն ու բռնություն են սերմանում մեր կյանքում, և դրա գլխավոր դիրիժորները հենց իշխանության ներկայացուցիչներն են, քանի որ պառակտում են, որպեսզի տիրեն». Արտակ Բեգլարյան
Ինչքան Բեգոյանի գլխին մազ կա, այդքան ծառ եմ տնկել… չեմ պատրաստվում իր մակարդակին իջնել․ Քրիստինա Վարդանյան
Առհասարակ այդ մարդը «կանաչապատում» բառը առաջին անգամ լսել է ինձանից․ Վարդանյան
Մենք որևէ առնչություն չունենք Թուրքիայի և Օմանի վրա հարձակումների հետ. Իրանի գերագույն առաջնորդ
«Դա սիոնիստական թշնամու կողմից օգտագործվող հնարք է՝ Իսլամական Հանրապետության և իր հարևանների միջև պառակտում ստեղծելու համար՝ օգտագործելով սադրիչ մարտավարություն։ Եվ դա միաժամանակ կարող է տեղի ունենալ որոշ այլ երկրներում»,- նշել է Իրանի գերագույն առաջնորդը։
Արդյո՞ք Եվրամիությունը չի միջամտում Հայաստանի ընտրական գործընթացին․ ԵՄ ընդլայնման հանձնակատար Մարթա Կոսի պարզաբանումը
«Այն գիտելիքը, որ մենք ունենք Եվրոպական միությունում, այժմ կիսվում ենք ձեր երկրի հետ, որպեսզի դուք ինքնուրույն կարողանաք իրականում անցկացնել ընտրություններ։ Գիտեք՝ սա ժողովրդավարության ամենակարևոր մասն է։ Կարո՞ղ եք պատկերացնել, որ գնում եք ընտրությունների, և ձեր ձայնը չի հաշվարկվում։ Կամ որ որոշ ձայներ պարզապես արգելափակվում են»։
Հաստատված խաղաղությունը մի կողմ դնելը նշանակում է բացել պատերազմի դաշտը. Փաշինյանը հակադարձում է ընդդիմությանը
Պատերազմի դուռը բացողները․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիր ուժերի մասին
Երևանում հերթական անգամ ոտնձգություն է կատարվել ավտոբուսի վարորդի նկատմամբ․ 46 համարի երթուղին սպասարկող վարորդը տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com
Ոստիկանությունը և քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Նորայր Ե․-ի հետ վիճաբանած, նրան մարմնական վնասվածքներ հասցրած անձի ինքնությունը ճշտելու, նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Նորայր Ե․-ն աշխատում է թիվ 46 համարի երթուղում՝ որպես ավտոբուսի վարորդ։
Դիտարկվում է Իրանի 60% հարստացված ուրանը «վերահսկողության տակ վերցնելու» հարցը
Մի քանի կարևոր լուր ամերիկյան ԶԼՄ-ներից, որոնք հավանական էսկալացիայի մասին են.
Հայաստան-Իրան սահմանն օգտագործել են նաև շատ այլ երկրների դիվանագետներ, այդ հաստատությունների աշխատակիցներ և նաև ուղղակի քաղաքացիներ. Արարատ Միրզոյան
«Հետաքրքիր թիվ, ուղղակի նաև ի գիտություն՝ 52 երկրի քաղաքացիներ օգտվել են Հայաստանի Հանրապետության տարածքից, ուղղակի այդ իրավիճակից դուրս գալու համար, որը կարծում եմ շատ շոշափելի թիվ է: Կրկին, մի դեպքում վիզաներ կան՝ պահանջվում են, մի դեպքում՝ ոչ, և այդ պրոցեսը դյուրացնելու անհրաժեշտություն կա». Արարատ Միրզոյան
Քննարկվել է տրանսպորտային միջոցների կանգառը և կայանումը կարգավորող ճանապարհային երթևեկության կանոնների արդյունավետության հարցը
Կայացել է ճանապարհային երթևեկության կարգավորման և խցանումների հաղթահարման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
Արա Ֆիդանյանը՝ Եվրոպոլում ՀՀ կապի սպա
Եվրոպոլում ՆԳՆ կապի սպայի գործունեությունը կխթանի ՀՀ-ԵՄ իրավապահ համագործակցությունը։
Ըստ ՆԳ նախարարի՝ Հայաստանը ընդգրկվել է World Travel Index-ի ճամփորդության համար աշխարհի ամենաապահով երկրների ցանկում և 193 երկրի շարքում 13-րդ տեղում է
Հայաստանի ճանապարհներին 2024 և 2025 թվականներին խնայվել է 95 կյանք՝ տրանսպորտային միջոցների անընդհատ աճին զուգընթաց. Արփինե Սարգսյան
«Ձեր երկիրը ընտրել է ժողովրդավարության ուղին, որն ավելի է Հայաստանը մոտեցնում Եվրոպային»․ Եվրոպական Միության ընդլայնման հանձնակատար
Եվրոպական Միության ընդլայնման հանձնակատար Մարթա Կոսն այցելել էր Գյումրի․ նա Շիրակի պետական համալսարանում խոսեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացից, նոր շուկայի բացման հնարավորությունից ու ժողովրդավարությունից։
«Ժողովրդի վստահությունը անդառնալիորեն մսխած, Հայաստանի գլխին երեք պատերազմ բերած ու դրանցում պարտված թույլ ղեկավարը վախեցած է». Մարիաննա Ղահրամանյան
«Ուժեղ դիվանագիտությունը պատերազմ չի՛ սկսում, այն կանխում է պատերազմները, ուժեղ բանակը ռիսկեր չի՛ ստեղծում, այն զսպում է ռիսկերը, ուժեղ ղեկավարը պայմանավորվում է ու կյանքեր է փրկում` առանց մեկ կրակոցի, իսկ թույլ ղեկավարը պատերազմ է բերում և ընդունում է հակառակորդի բոլոր պահանջները` մի կողմ դնելով ազգային պետական շահը». Մարիաննա Ղահրամանյան
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանով օպերատիվ-հետախուզական վարչությունների տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ են նշանակվել
Կոմիտեի նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանով՝ Արման Սարգսյանը նշանակվել է օպերատիվ-հետախուզական երկրորդ վարչության Սյունիքի և Վայոց ձորի տարածքային բաժնի պետի պարտականությունները կատարող:
Փաշինյանը հայ ժողովրդին սպառնում է Ալիևի «երկաթյա բռունցքով»․ Տաթևիկ Հայրապետյան
«Պատերազմը վախենալու բան է․ դժվար թե գտնվի մեկը, ով չի վախենում պատերազմից։ Բայց վախեցնելով, սարսափ տարածելով, ի վերջո հոգեբանորեն ու բարոյապես կոտրելով՝ պատերազմը չես կանխում, այլ ընդամենը մարդկանց դարձնում ես անպաշտպան՝ իրենց պետության դեմ հյուսվող մարտահրավերներին դիմակայելու հարցում․․․». Տաթևիկ Հայրապետյան
ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստում անդրադարձ կատարվեց մուտքի վիզաների ազատականացման ուղղությամբ աշխատանքին
դեսպան Տ․ Բալայանը ներկայացրեց ԵՔՀ և ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովների նախապատրաստական աշխատանքները և հայկական կողմի ակնկալիքները, անդրադարձավ ենթակառուցվածքային նախագծերին՝ ընդգծելով Հայաստանի պատրաստակամությունը՝ խորացնելու համագործակցությունը եվրոպական գործընկերների հետ։
Ունենք պատմական հնարավորություն Հարավային Կովկասը դարձնելու տարածաշրջաններն իրար կապող կամուրջ. Տաթևիկ Գասպարյան
«Նոր տրանսպորտային եւ տարանցիկ ուղիների ստեղծմամբ այն ունի հստակ ներուժ՝ միավորելու Հարավային Կովկասն ավելի լայն տարածաշրջանային եւ միջազգային ցանցերի հետ՝ մոտեցնելով Եվրոպան Կենտրոնական Ասիային եւ դրանից էլ անդին»
Կարևոր է շարունակել նույն տեմպով և հասնել համակարգային, խորքային փոփոխությունների. Մանթաշյանց գործարարների ակումբի անդրադարձը՝ ՊԵԿ-ի նոր մոտեցումներին
Կարծում ենք, որ ավելի արդար և արդյունավետ համակարգի համար անհրաժեշտ է, որպեսզի «խոշոր» կամ «առանձնապես խոշոր» չափերը սահմանվեն ոչ միայն գումարային շեմով, այլ նաև՝ տնտեսվարողի շրջանառության և հաշվարկված հարկերի համադրությամբ։
Իրանը Հորմուզի նեղուցով անցնող նավերի «վեթինգի» համակարգ է մշակում․ զեկույց
«Նավերին կարող է թույլատրվել անցնել «անվտանգ միջանցքով», երբ դրանք հաստատվեն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից»։
Իշխանությունները հիմա էլ խոսում են Հայաստանի ու Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգերի միացման հեռանկարի մասին. Վահե Դավթյան
Ակնկալվող արդյունքներ՝ պետական պարտքի ավելացում, էներգետիկ ինքնաբավության կտրուկ նվազում, անվտանգային նոր ռիսկեր:
Շենգավիթի թաղապետարանի մաքրուհուն առնչվող դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Շենգավիթ վարչական շրջանի բակային մաքրուհին հայտարարել էր, որ փետրվարին թաղապետարանում կոմունալ բաժնի ղեկավարն ու ենթակաները հայհոյել են իրեն, ծեծել ու քաշքշելով դուրս հանել շենքից:
Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում թույլ ձյուն է տեղում
Իսկ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածում և Սևանի, Ապարանի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։
Քրիստիննե Գրիգորյանը՝ աշնանը պատերազմի վտանգի մասին
Լրագրողները հիշեցրին՝ ժամանակին ասում էր, որ Մերձավոր Արևելքում պատերազմը կարող է ՀՀ խաղաղությունը վտանգել, փաստեցին՝ հիմա Մերձավոր Արևելքում
պատերազմ է ու հարցրին՝ ի՞նչ է սպառնում ՀՀ խաղաղությանը, Քրիստինե Գրիգորյանը պատասխանեց․ «ՀՀ պետական մարմինները շարունակում են իրենց աշխատանքները։ Ռիսկերը գնահատվում են, գործողությունները՝ կատարվում»։


















































