Օրվա լրահոսը

«Ազատամարտիկների թոշակների 70%-ը անհայտ ուժերն են տանում». Ազատամարտիկները նստացույցը շարունակվում է (Տեսանյութ)

Ազատամարտիկները վերսկսել են իրենց նստացույցը: Այսօր` նստացույցի երկրորդ օրը, վաղ առավոտյան նրանց այցելել է ՊՆ սոցիալական բաժնի պետ, գնդապետ Սուրեն Հարությունյանը , հանգստացրել, որ ամեն ինչ կարգին է, հարցը քննարկման փուլում է, ժամանակ է հարկավոր: Հիշեցնենք, որ ազատամարտիկները պահանջում են կրկնապատկել իրենց թոշակները եւ արտոնություններ սահմանել բուժծառայություններից օգտվելու համար: «Զգոնության համար ենք վերսկսել նստացույցը, որ

Համացանցով կարելի է «բռնացնել»` ով է վերավաճառողը, ով` գյուղացին

Մաշտոցի պողոտայի տոնավաճառի գյուղացիների համար կայքէջ են բացել, որտեղ գյուղացիները կարող են իրենց տվյալները գրանցել:

Վազգեն Մանուկյան. «Ես Լիսկային որպես տույժ ուղարկել եմ Ղարաբաղ, Վազգեն Սարգսյանը խնդրեց՝ մոռացվեց»

Պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանը վստահեցնում է, որ ինքը Սուրեն Խաչատրյանին չի հովանավորել, փորձել է պատժել՝ Վազգեն Սարգսյանն է միջամտել

«Բնությունը մենք ենք, յուրաքանչյուրը պետք է փոփոխությունը իրենից սկսի». Այսօր Շրջակա միջավայրի պաշտպանության օրն է

Այսօր աշխարհը նշում է Շրջակա միջավայրի պաշտպանության համաշխարհային օրը: Հունիսի 5-ը  1972 թ.-ին ՄԱԿ-ի կողմից ընդունվել է որպես շրջակա միջավայրի պահպանության միջազգային օր: Այն նշվում է քաղաքակիրթ հասարակություններում տարբեր միջոցառումների և քաղաքացիական ու պետական գործողությունների միջոցով և առիթ է բնական միջավայրի հանդեպ կրկին անգամ ուշադրություն դարձնելու և բնապահպանական բնույթի նոր կոնվենցիաներ կյանքի կոչելու համար: Այս

«Ոնց ֆռռում ենք`դուք ճիշտ եք դուրս գալիս». Պատգամավորը`փոխնախարարին

«Ինչ-որ մի բան չի ստացվում: Ոնց ֆռռում ենք`դուք ճիշտ եք դուրս գալիս»,- 2012 թվականի կապի եւ տրանսպորտի բյուջեի կատարողականի ժամանակ հատեց նաեւ ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի համբերությունը: Վերջինս  ուզում էր հասկանալ, թե ինչո՞ւ բեռնափոխադրումները Հարավկովկասյան երկաթուղիներով Հայաստան կրկնակի անգամ ավելի թանկ են, քան Վրաստան եւ Ադրբեջան: Այվազյանն ասաց, որ մի քանի ծրագրեր արդեն

Հայտնի են «Հազարան բլբուլ» մանկապատանեկան մրցույթ-փառատոնի հաղթողները

  «Հազարան բլբուլ» մանկապատանեկան երաժշտական բեմադրությունների հանրապետական 2-րդ մրցույթ-փառատոնի մեկնարկի մասին մենք արդեն հայտնել ենք : Իսկ այսօր՝ հունիսի 5-ին, տեղի կունենա եզրափակիչ գալա համերգը, որի ընթացքում կհայտարարվեն մրցույթ-փառատոնի 2-րդ փուլի արդյունքում ընտրված 6 լավագույն ներկայացումները` գլխավոր մրցանակ (Գրան պրի), առաջին մրցանակ, երկրորդ մրցանակ (երկու մրցանակակիր), երրորդ մրցանակ (երկու մրցանակակիր): Հայտնի կդառնան նաև «Լավագույն դերակատարուհի», «Լավագույն դերակատար»,

Orange-ն առաջարկում է ավելի գրավիչ պայմաններ ինտերնետի լրացուցիչ ծառայությունների համար

Հունիսի 1-ից Orange-ն ինտերնետի իր բաժանորդներին առաջարկում է ձեռք բերել լրացուցիչ փաթեթներ և ակտիվացնել ծառայություններ նախկինից ավելի գրավիչ պայմաններով: Այսպիսով, Ինտերնետ Հիմա և MyFi ծառայությունների բաժանորդները կարող են ակտիվացնել «Եվս մեկ անգամ» ծառայությունը 3000 դրամով նախկին 4000 դրամի փոխարեն և ստանալ նույն ծավալով գերարագ ինտերնետ, որը ստանում են ամեն ամիս՝ ըստ իրենց սակագնային պլանի: Օրինակ, 

Քեյթ Վինսլեթը երեխայի է սպասում

37-ամյա հոլիվուդյան դերասանուհի, աշխարհահռչակ «Տիտանիկ» ֆիլմի աստղ, «Օսկարի» մրցանակակիր Քեյլ Վինսլեթը սպասում է երրորդ երեխային: Երեխայի հայրը նրա ամուսինն է՝ միլիարդեր Ռիչարդ Բրենսոնի բարեկամ Նեդ Ռոքնռոլը: Տեղեկատվությունը հաստատել է դերասանուհու մամուլի խոսնակը. «Այո, Քեյթն ու Նեդը երախայի են սպասում»,- ասել է նա: Հայտնում է dni.ru-ուն:

Ռաֆայել Նազարյան. «Անուններ գիտե՞ք` ասեք»

Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանն Իսլանդիայի հետ հանդիպմանն ուսումնամարզական հավաքի հրավիրել է 27 թեկնածուի, որոնցից 13-ը «Փյունիկից» են: Այսօր լրագրողները հետաքրքրվեցին, թե մարզիչն ի՞նչ սկզբունքով է ընտրություն կատարել: «Շնորհակալություն: Շատ կարեւոր հարց տվեցիք: Դուք լրագրողներ եք եւ վիճակահանության մեջ լավ տեղեկացված: Հիմա ինքս եմ ձեզ առաջարկում. տվեք «Միկայից»` 4, «Արարատից»` 2, «Գանձասարից»` 4

Վարչապետի «մատը խառն» է նաեւ Հյուսիս-հարավ մայրուղո՞ւ չարաշահումներում

«Ո՞վ է կրում Հյուսիս-հարավ մայրուղու ֆինանսական պատասխանատվությունը: Անցյալ օրը մենք դիտել ենք տեսանյութ, որ ճչացող խախտումներով է սկսվել շինարարությունը, ՎՊ-ն աղաղակող ֆինանսական խախտումներ է հայտնաբերել: Այսինքն, ներդրումներ անելն արդեն վտանգավոր է դառնում»,- այսօր խորհրդարանում այս հարցերը հնչեցրեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը`դիմելով ՀՀ կապի եւ տրանսպորտի փոխնախարար Հրանտ Բեգլարյանին: Խորհրդարանում քննարկվում էր 2012 թվականի բյուջեի

Ցույց՝ հարկադրաբար հոգեբուժարան տարվածի առնչությամբ. «Մենք բոլորս խենթ ենք» (Տեսանյութ)

Այսօր մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին կառավարության շենքի դիմաց`բողոքելով նախկին ուսուցչուհի Ամալյա Նազարեթյանին հարկադրաբար հոգեբուժարան տանելու փաստի դեմ: Նրանք համոզված են, որ տիկինը առողջ է և նրան խաբեությամբ են տարել հոգեբուժարան։ Ակցիայի մասնակիցները կիսում են տիկին Ամալյայի բացատրությունը, թե նրան հոգեբուժարան են տարել իր բազմաթիվ բողոքների համար,որոնք նա ներկայացրել է տարբեր պետական մարմիններին «Իդեալ» խանութի

Զարուհի Փոստանջյանի պատգամավորական հարցումը Սուրիկ Խաչատրյանի վերաբերյալ

Պատգամավորական հարցում   05 հունիս 2013թ., Երևան: Հարգելի պարոն Սարգսյան, Սույն թվականի հունիսի 1-ին  Գորիսում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցներից տեղում մահացած  Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, 43-ամյա գործարար Ավետիք Բուդաղյանի և  նրա եղբորը՝ N զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանին ծանր հրազենային վնասվածքներ պատճառելու հետևանքով 03.06.2013 թվականին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը կայքէջում հանդես է

«Ատա» մականվամբ Արթուրը, ում մեղքով սպանվել էր 27-ամյա երիտասարդը, դատապարտվեց 2.6 տարվա ազատազրկման,

Ըստ shamshyan.com-ի,  հունիսի 4-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Հրազդանի նստավայրում ավարտվեց Չարենցավան քաղաքի բնակիչ Արթուր (մականունը` «Ատա», ) Արայի Խալաֆյանի դատավարությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատը նախագահում էր դատարանի նախագահ Վարդան Ստեփանյանը, ում դատավճռով Ա. Խալաֆյանը դատապարտվեց 2 տարի 6 ամսվա ազատազրկման: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 27-ին Երևանի Կենտրոն,

«Газпром вон из Армении». բողոքի ակցիա Ռուսաստանի դեսպանատան դիմաց (Տեսանյութ, ֆոտոշարք)

«Պահանջում ենք, որ գազի գնի բարձրացումը կասեցվի եւ նաեւ ասում ենք, որ հնարավորություն կա գազի գինը  նույնիսկ իջեցնել»,- այսօր կրկին այս պահանջով մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիա անցկացրին` այս անգամ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց: «Ես ինքս բնապահպան եմ, երբեւէ որեւէ քաղաքացու ձեռքից չեմ բռնի ասեմ` ինչու ես ծառ կտրում: Որովհետեւ, եթե այդ մարդը հնարավորություն չունի

Աժ պատգամավոր. «Ամեն օր ականատես ենք լինում սամասուդի»

«Գորիսի դեպքից անկախ` ամեն օր մենք ականատես ենք լինում «սամասուդի» դեպքերի, ինչը սարսափելի երևույթ է: Ցավում եմ, որ Հայաստանում նման խնդիրները լուծվում են նման մեթոդներով, ինչն անպատժելիության արդյունք է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը`պատասխանելով Գորիսում տեղի ունեցած միջադեպին վերաբերվող հարցին: Պատգամավորը հույս հայտնեց, որ իրավապահ մարմինները սպառիչ պատասխաններ կտան այս

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 4-ից 5-ը ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 7-ը, իսկ խարդախության  6 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 5 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 1  և գողության 2 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային

Հունիսի 10-ից կգործարկվեն նոր արագաչափ սարքեր

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2013 թվականի հունիսի 10-ից գործարկվելու են Մ-4 Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 59.5-րդ կմ հատվածում՝ Երևանից դեպի Սևան ուղղությամբ (թույլատրելի առավելագույն արագությունը 90 կմ/ժ է) և 45-րդ կմ հատվածում՝ Սևանից դեպի Երևան ուղղությամբ (թույլատրելի առավելագույն արագությունը

Վարչապե՞տը, թե`«Հետքը» մեղավոր կճանաչվի

«Դա պետականության հետ առնչվող խնդիր է, ուստի այս պահին մեկնաբանություն անելը ճիշտ չէ: Հարցը քննության փուլում է, բայց ես ամեն դեպքում հակված էլ չեմ մեղադրելու կողմերից որևէ մեկին, քանի դեռ վերջնական որոշում չկա, բայց սա այն հարցն է, որ կողմերից մեկը պարտադիր պետք է մեղավոր ճանաչվի»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատագամավոր Խաչատուր

Իսլանդիան ուժեղ, ամուր, հավաքված եւ տակտիկապես գրագետ թիմ է

Այսօրվա ասուլիսում հնչած հարցին, թե ուսումնասիրե՞լ է Հայաստանի երիտասարդական հավաքականի վաղվա մրցակից թիմի խաղը, գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը պատասխանեց. «Ես մի քանի անգամ դիտել եմ մարտի 26-ին Բելառուսի եւ Իսլանդիայի հանդիպման տեսագրությունը: Տպավորությունը դրական է: Նրանք գրեթե  բոլոր առումներով գերազանցեցին բելառուսներին: Բելառուսներն Իսլանդիայի դարպասին, ընդհանուր առմամբ, ընդամենը երեք հարված են կատարել: Իսլանդացիները հիմնականում խաղում են

Ինչո՞ւ չի բարձրանում իրական աշխատավարձը

«Գազի գնի բարձրացման վերաբերյալ, որ հիմա ավելորդ խոսում են, իշխանությունները տեղյակ են եղել առնվազն 1,5 տարի առաջ, եթե ոչ՝ երեք տարի: Իրենք են խնդրել, որ դրա մասին հայտարարվի ընտրություններից հետո»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը՝ հիշեցնելով, որ  Հայաստանին գազը վաճառվում է 180 դոլարով, երկրի ներսում արդեն 360-380 դոլար է դառնում. «Երեք տարի

Ինչո՞ւ ՀԱԿ դաշինքը պահպանելու փորձերում շարժ չկա (Տեսանյութ)

«ՀԱԿ-ում առանձնակի շարժ չկա»,-Aravot.am-ի հարցին, թե ընտրություններից հետո հայտարարվում էր, որ ՀԱԿ դաշինքը պահպանելու առումով նոր զարգացումներ են սպասվում, հիմա կա՞ն այդ զարգացումները, թե՞ շարժ չկա, այսպես պատասխանեց  «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը: Անդրադառնալով շարժի բացակայության պատճառներին` նա նշեց. «Պատճառը մնացած անդամների պասիվությունն է, ոչ բոլորն են ուզում ակտիվ աշխատել, նաև փաստ է այն,

«Թուրքական հասարակությունում Հայոց ցեղասպանությունը բարձրաձայնելու միտում կա»

Ըստ Ռիչարդ Կիրակոսյանի՝ թեեւ դանդաղ, բայց առաջընթացն անժխտելի է «Առավոտը» Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանին խնդրեց կարծիք հայտնել ստամբուլյան վերջին բռնկումների վերաբերյալ եւ զուգահեռներ տանել հայկական եւ թուրքական քաղաքացիական շարժումների միջեւ: «Հայաստանի համար Թուրքիայի իրադարձությունները՝ ներառյալ ցույցերն ու հակակառավարական բողոքի ակցիաները, կարեւոր են երեք առումով: Առաջին հերթին, որպես հարեւան երկիր՝ Հայաստանը պետք է ուշադրությամբ

Ինչո՞ւ Հայաստանը չձեւավորեց անվտանգության սեփական համակարգը

Ըստ ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանի՝ ով համաձայնի Հայաստանի հետ ԼՂՀ-ին էլ ընդգրկել իր միության կազմում, այդ կողմն էլ պետք է գնալ – Գազի գնի թանկացման մասին տեղեկատվությունից հետո մամուլում տարբեր քննարկումներ եղան, կարծիքներ հնչեցին, այդ թվում նաեւ՝ հակառուսական: Դուք, իբրեւ ռուսական կողմնորոշման ուժի ղեկավար, ինչպե՞ս եք վերաբերվում գազի գինը բարձրացնելու ռուսական կողմի որոշմանը եւ դրանից

Նախարարը հանդիպեց ՀՀ-ում ՌԴ նորանշանակ դեսպանին

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հունիսի 5-ին հանդիպեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր  դեսպան Իվան Վոլինկինի հետ: Նախարարը, շնորհավորելով դեսպանին՝ Հայաստանում առաքելություն սկսելու կապակցությամբ,  կարևորեց երկու երկրների միջև գոյություն ունեցող կապերը ինչպես  ավտոմոբիլային ու երկաթուղային տրանսպորտի, այնպես էլ կապի և հեռահաղորդակցության բնագավառներում: Նախարարը նշեց, որ Տրանսպորտի և կապի նախարարությունը սերտորեն  համագործակցում է  «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ դուստր ընկերություն հանդիսացող «Հարավկովկասյան երկաթուղու»  հետ,  ակտիվորեն մասնակցում է ընկերության գործունեությանընթացքում առաջացող խնդիրների լուծմանը և բնականոն աշխատանքների կազմակերպմանը: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն իր հերթին կատարում է ներդրումային ծրագրով նախատեսված աշխատանքները: Խոսելով հեռահաղորդակցության ոլորտի

ՀԿ տնօրենը մեղադրվում է հաշմանդամ գործազուրկի աշխատավարձը յուրացնելու մեջ

Սա  Իջեւանում նույն հոդվածով ՀԿ տնօրենի դեմ հարուցված 2-րդ գործն է Իրավապահ համակարգից ստացված մեր տեղեկություններով՝ Տավուշի մարզի դատախազությունը ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով(«Յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է պաշտոնական դիրքն օգտագործելով») քրեական գործ է հարուցել  Իջեւանի «Երիտասարդ Տավուշ» ՀԿ տնօրեն Մ.Մ.-ի նկատմամբ:  Վերջինս երիտասարդ կին է:  Նախկինում ոստիկանության Տավուշի քննչական

Սպանության մեջ մեղադրվող կուրսանտը կալանավորվեց

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցած միջադեպի հետևանքով կուրսանտ, պահակային Արմեն Մելքումյանը, ով մեղադրվում է իրեն ամրակցված ինքնաձիգից կուրսանտ Սիփան Գագիկի Մովսիսյանի սպանելու մեջ, 2 ամսով կալանավորվել է: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը: Արմեն Մելքումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի

Դեղը դեղատնից գնում են ու տան պայմաններում ինքնաաբորտ անում (Տեսանյութ)

Մեր երկրի անպտղության ցուցանիշը սպառնալիք է ժողովրդագրությանը  Մեր երկրում տարեկան 7 հազար կին աբորտ է անում, 4 հազար կնոջ մոտ էլ հղիության ինքնաբեր վիժումներ են լինում, որոնց թվին են պատկանում տան պայմաններում կատարած ինքնաաբորտները: Այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում այսպիսի վիճակագրություն ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարության մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը: Անցանկալի

Երեխաները ստանում են նաեւ վերականգնողական բուժում

Մեր երկրում առողջապահության կազմակերպման կարեւոր բաղադրիչներից է առողջարաններում հիվանդ, կարիքավոր երեխաների վերականգնողական բուժումը: 0-7 տարեկան եւ հատուկ խմբերում ընդգրկված մինչեւ 18 տարեկան երեխաների վերականգնողական բուժումը ՀՀ-ում իրականացվում է անվճար՝ պետական պատվերի շրջանակներում: «Առավոտի» հետ զրույցում առողջապահության նախարարության Երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Նունե Փաշայանը վստահեցրեց, որ Հայաստանում բուժման կարիք ունեցող երեխաները ստանում են վերականգնողական բուժում

Ռաֆայել Նազարյան. «Միակ բանը, որ չկարողացանք անել, ընկերական հանդիպում կազմակերպելն է»

Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի` Հայաստան-Իսլանդիա հանդիպման նախօրեին մեր երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանն այսօր «Հրազդան» մարզադաշտում հանդիպեց լրատվամիջոցների հետ: «Թիմը հանդիպմանը լավ է նախապատրաստվել: Միակ բանը, որ չկարողացանք անել, ընկերական հանդիպում կազմակերպելն էր: Բայց դա հիմնական պատճառ երբեք չի կարող դառնալ: Երիտասարդական հավաքականի գլխավոր խնդիրը ազգային հավաքականին ֆուտբոլիստներ մատակարարելն է, միջազգային մրցափորձ ձեռք

Պուտինի եւ Քլինթոնի սիրելին Երեւան կգա

«Երեւանյան հեռանկարներ» փառատոնը հյուրընկալելու է աստղային եւ «Գրեմմիակիր» երաժիշտների «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը «Առավոտի» հետ զրույցում հիշեցրեց, որ այս տարի արդեն 14-րդ անգամ  է բացվել փառատոնը՝ ապրիլի 11-ին Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով: Նա նշեց, որ հաջորդ համերգաշարն էլ կայանալու է  հունիսի 12-14-ը. «Գերակշռող մասը էստոնացի երաժիշներ են լինելու: Կներկայացնենք Եվրոպայի  լավագույն

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930