Օրվա լրահոսը
Doing or not doing բիզնես
Նախորդ գիշեր Համաշխարհային բանկի համապատասխան ստորաբաժանումը հրապարակեց տարեկան «Դուինգ բիզնես» («doing business»՝ «գործարարությամբ զբաղվելը») սանդղակը։ Նախորդ՝ ուղիղ մեկ տարի առաջ հրապարակված սանդղակի համաձայն Հայաստանն իր համար ռեկորդային ցուցանիշ էր արձանագրել՝ հայտնվելով պատվավոր 32-րդ հորիզոնականում, ինչը նշանակում էր որ գործարարությամբ զբաղվելու գրավչությամբ Հայաստանից ավելի լավ ընդամենը 31 երկիր կա։ Սա ի դեպ անչափ ուրախացրել էր ՀՀ
Կարո՞ղ է ընտանիքը գոյատեւել 80 հազար դրամով
Փաստորեն՝ իշխանությունները մուննաթ են գալիս տասնյակ հազարավոր գործազուրկների վրա, որ նրանք չեն ցանկանում, ասենք, ամիսը 80-90 հազար դրամով աշխատել եւ գերադասում են 18 հազար դրամ նպաստ ստանալ։ Հիմա փորձենք հասկանալ այդ մուննաթի բուն պատճառները։ Կարո՞ղ է արդյոք ընտանիքը գոյատեւել ամսական 80-90 հազար դրամ աշխատավարձով։ Ամառային ամիսներին զուցեեւ մի կերպ գոյատեւի՝ բանջարեղենը համեմատաբար էժան է, ջեռուցման վրա
Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Ոսկերչական գործի արդի վիճակը. խնդիրներն ու հեռանկարները» խորագիրը կրող համաժողովի մասնակիցներին
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հոկտեմբերի 29-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած «Ոսկերչական գործի արդի վիճակը. խնդիրներն ու հեռանկարները» խորագիրը կրող համաժողովի մասնակիցներին՝ Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի և Հայ ոսկերիչների բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներին, ինչպես նաև ԱՄՆ-ից, Լիբանանից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Բելգիայից, Ճապոնիայից, Կանադայից, Թուրքիայից և այլ երկրներից ժամանած հայ և օտարազգի ոսկերիչների: Ողջունելով հյուրերին
Սկանդալ խորհրդարանում`ՀԱՊԿ արտագնա նիստի ժամանակ
ԱԺ Ոսկեզօծ դահլիճում ընթանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի փակ նիստը: Aravot.am-ի տեղեկություններով` նիստի աշխատանքային լեզուն ռուսերենն է. անգամ օրակարգի հայերեն տարբերակը չկա, բնականաբար, նաեւ համաժամանակյա թարգմանություն չկա: Նման կեցվածքը վրդովվեցրել է որոշ պատգամավորների: Մասնավորաբար, պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն ընդվզել է`պահանջելով, որ նիստի ընթացքում ապահովվի հայերեն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 3-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևմտյան 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 31-ին կբարձրանա 1-2 աստիճանով, նոյեմբերի 2-ին նույնքանով կնվազի: Երևանում՝ Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 3-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Երևանի հոկտեմբերի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան 24.60C (1944 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան
Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո
Հոկտեմբերի 29-ին, ժամը 20.40-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1979 թ. ծնված Կալուստ Կ.-ին, որը սեպտեմբերի 2-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն
«Մեծ ութնյակի» երկրներում մեր մասին չգիտե՞ ն
Հեղինակության ինստիտուտ`Reputation Institute, միջազգային խորհրդատվական կազմակերպությունը, որը մասնագիտացած է հեղինակության ուսումնասիրության ոլորտում, հրապարակել է քաղաքների հեղինակության 2013 թվականի ինդեքսը (The 2013 City RepTrak): Ցուցակը կազմելիս հարցվել է ավելի քան 22 հազար մարդ` «Մեծ ութնյակի» երկրներից` Կանադա, Ֆրանսիա, Գերմանիա, ԱՄՆ, Իտալիա, Ռուսաստան,Միացյալ թագավորություն, Ճապոնիա: Ցանկը կազմելիս հաշվի են առել 13 չափանիշ` տնտեսական եւ գործարար միջավայր, գրավչություն,
Պոլիոմիելիտի կասկածելի դեպքեր Սիրիայում
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տեղեկատվության համաձայն ` Սիրիայի Դեր-ալ–Զոր նահանգում գրանցվել է պոլիոմիելիտի կասկածով խմբակային հիվանդացման դեպքեր: Լաբորատոր հետազոտությունների արդյունքում երկուսի մոտ հնարավոր է հաստատվի «վայրի» պոլիովիրուսի առկայություն: Դեպքերի մեծամասնությունը մինչև երկու տարեկան երեխաներ են, որոնց մոտ առկա է սուր թորշոմած կաթվածահարություն` պոլիոմիելիտի ախտանշաններից մեկը: Սիրիայի արևելյան նահանգում մինչև հինգ տարեկան ավելի քան 100000 երեխա պոլիովիրուսներով
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՁԱԿ
Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել: Համբոն կնոջը համոզում էր, որ իրենց այգու բերքը տանեն Երեւան ու վերակառուցված Փակ շուկայում վաճառեն: Կինը չէր համաձայնվում:
ՍԴՀԿ Կեդրոնական Վարչութեան Հանդիպումները Երեք Յարանուանութիւններու Հոգեւոր Պետերուն Հետ
Սոցիալ Դեմոկրան Հնչակեան Կուսակցութեան նորընտիր Կեդրոնական Վարչութիւնը ներկայացնող պատուիրակութիւն մը, գլխաւորութեամբ վարչութեան ատենապետ Ընկ. Յակոբ Տիգրանեանին Երկուշաբթի օրըայցելեց Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. Կաթողիկոսին, Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ հայոց Ներսէս Պետրոս ԺԹ. Կաթողիկոս-պատրիարքին եւ Մերձաւոր Արեւելքի Հայ Աւետարանական եկեղեցիներու միութեան նախագահՎեր. Մկրտիչ Գարակէօզեանին, քննարկելու համար տեղական, շրջանային ու ազգային վերջին զարգացումները: Պատուիրակութեան մաս կազմեցին Կեդրոնական Վարչութեան
Վրաերթ Սարի Թաղի նոր ճանապարհին` կամրջի տակ
Հոկտեմբերի 29-ին, ժամը 20.00-ին, «Մերսեդես E 280» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մ. Խորենացու փողոցում, Սարի Թաղի նոր ճանապարհի կամրջի տակ, վրաերթի է ենթարկել 57-ամյա տղամարդու` պատճառելով մարմնական վնասվածքներ: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Գազի արտահոսք. նախնական տվյալներով տուժածներ չկան
Հոկտեմբերի 30-ին, ժամը 09.36-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 04.00-ի սահմաններում Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Մաշտոցի փողոցի տներից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք, որն ուղեկցվել է պայթյունով: Նախնական տվյալներով տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: ԱԻՆ
Աշխարհի չեմպիոն դարպասապահը հաղթել է ավտոարշավում
Ֆուտբոլի Ֆրանսիայի ազգային հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Ֆաբիեն Բարտեզը նվաճել է «Գրան Տուրիզմո» դասի ավտոարշավի Ֆրանսիայի չեմպիոնի կոչումը: Մարսելի մոտ գտնվող «Պոլ Ռիկար» ավտոարշավարանում անցկացված եզրափակիչ երկու մեկնարկների հանրագումարով ֆուտբոլի աշխարհի 1998 ու Եվրոպայի 2000 թվականների չեմպիոնը գրավել է առաջին տեղը՝ հաղթելով բոլոր մրցակիցներին, որոնց մեջ եղել է նաեւ ավտոռալիի աշխարհի 9-ակի չեմպիոն,
Բարձր արդյունքներ՝ մեկ մրցումով
«Փլեյ Սիթիում» կայացավ բոուլինգի հերթական անհատական առաջնությունը երեւանյան «Արարատ» եւ «Մեդիա» թիմերի խաղացողների մասնակցությամբ: Նախնական երեք մրցափուլերի եւ կիսաեզրափակչի արդյունքով հաղթողին որոշելու համար հանդիպեցին Հայկ Անտոնյանը («Արարատ») եւ Աշոտ Հակոբյանը («Մեդիա»), որոնց պայքարում երեք միավորի առավելությամբ՝ 183, հաղթեց առաջինը: Իսկ օրվա վաստակած ընդհանուր միավորներով եռյակն այսպիսի դասավորություն ունեցավ. Աշոտ Հակոբյան՝ 893, Հայկ Անտոնյան՝ 803, Անուշ
Արտգործնախարարն ընդունեց ԵՄ հատուկ ներկայացուցչին
Հոկտեմբերի 29-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին։ Զրուցակիցներն անդրադարձան Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, տարածաշրջանային զարգացումներին: ԵՄ հատուկ ներկայացուցիչը Հայաստանի արտգործնախարարին ներկայացրեց Բաքու կատարած այցի արդյունքները: Նախարար Նալբանդյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների և սադրիչ գործողությունների վրա։ Ֆիլիպ Լեֆորը վերահաստատեց Եվրամիության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների
Կփակվեն Հայաստանի հին քրեակատարողական հիմնարկները
Երեկ Aravot.am-ը Գյումրի այցելած ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից հետաքրքրվեց, թե որևէ քայլ կատարվելո՞ւ է քրեակատարողական հիմնարկներում պայմանները բարելավելու ուղղությամբ. բազմաթիվ դժգոհություններ ենք լսում, որ նորմալ բժիշկ չկա, գաղությալները բնակվում են բավական վատ պայմաններում`նեղ խցերում, այսպես ասած իրար վրա լցված: «Այո, պատրաստվում ենք փոփոխություններ անելու, հունվարի 1-ից կգործարկվի Արմավիր քրեակատարողական հիմնարկը, դրան զուգահեռ հին քրեակատարողական
RIA Novosti. Միասեռականները ջերմությամբ կընդունվեն Սոչիում. Պուտին
Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերում միասեռականները կընդունվեն նույն ջերմությամբ, ինչ մնացած բոլորը, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Հայտնում է «Ռիա Նովոստի» լրատվականը: «Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի մասնակիցներն ու հյուրերն իրենց լավ զգան, անկախ իրենց ազգությունից, ռասայական պատկանելիությունից կամ սեռական կողմնորշումից», – Պուտինը Սոչիում ասել է Միջազգային օլիմպիական կոմիտեի նորընտիր նախագահ Թոմաս Բախին: Հունիսին Դուման
ՀՀ-ում Լեհաստանի դեսպան․ «Վստահ եմ, որ Ասոցացման համաձայնագիրը հայտնի է նաեւ մեր ռուս գործընկերներին»
Ըստ Հայաստանում Լեհաստանի դեսպանի՝ չի կարելի ասել, թե ԵՄ Ասոցացման համաձայնագիրը Հայաստանի հետ գաղտնի էր պահվում
ՀՅԴ-ականները նամակ ուղարկեցին Սերժ Սարգսյանին
Ապրիլի երկուսին հենց գյուղապետարանի դիմաց սպանված Պռոշյանի գյուղապետի հարազատներն ու սպանության արագ բացահայտման պահանջով հավաքված մի խումբ դաշնակցականներ այսօր իրենց նամակը ուղարկեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ նրանից խնդրելով գյուղապետի սպանության բացահայտման գործընթացն անձամբ վերահսկել: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր դաշնակցականները Արամ Խաչատրյան համերգասրահից բողոքի երթով բարձրացան դեպի Բաղրամյան 26՝ «Մենք բոլորս Հրաչ Մուրադյան ենք», «արդարություն»
«Մենք Ադրբեջանից շատ առաջ ենք, բայց բավական հետ ենք Վրաստանից». Գագիկ Համբարյան
Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը, վերլուծելով կիրակի օրը հարևան Վրաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններն ու անդրադառնալով հաղթանակած թեկնածուին`«Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչ Գեորգի Մարգվելաշվիլիին, ասաց. «Նա փաստորեն ներկայացնում էր գործող վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի թիմը և պետք է նշեմ, որ մինչև ընտրությունները էդքան էլ մեծ վարկանիշ չուներ և փաստացի ընտրվեց ի շնորհիվ Իվանիշվիլիի: Իհարկե, Սաակաշվիլին էլ
Glendale News Press. Հայ պատանին Գլենդեյլում հեծանվաարշավներ է կազմակերպում մանկատներին օգնելու համար
Սեպուհ Բազիկյանը, լսելով, որ Քենիայի Մաչա մանկատան երեխաները դպրոց հասնելու համար մեկ ժամ ոտքով են քայլում, Գելնդեյլում հեծանվաարշավով գումար էր հավաքել, որով 43 հեծանիվ էր տրամադրել մանկատանը: Գրում է «Գլենդեյլ նյուզ փրես» թերթը: Այդ հաջողությունից հետո Բազիկյանը որոշել էր շարունակել ծրագիրն այլ երկրներում կարիքավորներին հեծանիվ նվիրելու համար: Շաբաթ օրը Սուրբ Ֆրանցիս դպրոցի աշակերտ Բազիկյանի ծրագրին
ԱԻ նախարարը կրկին զրուցել է ինքնասպանության փորձ կատարած երիտասարդի հետ
ԱԻ նախարար Արմեն Երիցյանը երեկ կրկին հանդիպել է շաբաթներ առաջ ինքնասպանության փորձ կատարած երիտասարդի հետ, ում կյանքը նա փրկել էր: Գործազուրկ այդ երիտասարդին, ում նախարարն առաջարկել էր օգնել գտնել բանվորի կամ սուպերմարկետում աշխատանք, դեռ գործազուրկ է: Aravot.am-ի դիտարկմանը, թե նրան առաջարկել էիք բանվորի գործ կամ սուպերմարկետում աշխատանք, որն ինքն անձամբ կարող էր գտնել, նախարարն ասաց.
Reuters. Սիրիայում պոլիոմիելիտի դեպքեր են գրանցվել. տարածաշրջանում տարածվելու վտանգ կա. ԱՀԿ
Սիրիայի հյուսիսարևելյան հատվածում երեխաների մոտ պոլիոմիելիտ հիվանդության դեպքեր են գրանցվել, և վտանգ կա, որ այն կարող է տարածվել երկրի ներսում և տարածաշրջանում: Հայտնում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ): Դեր Զոր նահանգում 22 երեխաների, որոնք ենթադրաբար կրում են այդ վարակը, ԱՀԿ-ի լաբորատոր հետազոտության արդյունքում պարզվել է, որ 10-ը վարակված է պոլիոմիելիտով,
Հովսեփ Խուրշուդյան. «Ասում են՝ վերջ, այլեւս «Ժառանգություն» խմբակցություն չկա, ինձ դա հիշեցնում է 2008 թիվը»
«Ոչ մի քաոս Ժառանգությունում չկա: Մամուլն ուռճացնում է: Հավանաբար, շատ մեծ ցանկություն կա տեսնել «Ժառանգությունում» քաոս»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը այսպես մեկնաբանեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հրաժարականի հետ կապված քննարկումները սոցցանցերում եւ ԶԼՄ-ներում: Մեր հարցին, թե Ռուբեն Հակոբյանի այդ քայլը ինչքանո՞վ կապ ուներ Մաքսային միության հետ կապված իր
«Հայաստանի՝ Մաքսային Միությանն անդամակցելը հակասահմանադրական է»․ (Տեսանյութ)
Ի՞նչ իրավահարաբերություններ կլինեն Հայաստանի Հանրապետության եւ այս պահին չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջեւ, եթե Հայաստանը անդամակցի Մաքսային միությանը, հաշվի առնելով, որ անդամակցության դեպքում ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ մաքսային սահման է լինելու: Այսօր նման հարց ուղղեց «Ժառանգություն» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կազմակերպած քննարկման ժամանակ: Զարուհի Փոստանջյանի այդ հարցին ի
Խորովածային դիվանագիտությամբ ընդդեմ խավիարային դիվանագիտության (ֆոտոշարք)
Եվրոպայի խորհրդի պալատում՝ նիստերի դահլիճի դիմաց գտնվող սրահում, այսօր տարածվել էր խաղողի տերեւով տոլմայի եւ խորովածի հոտը: Սեղաններին նաեւ չամիչով փլավ էր, հայկական պանրի տեսականի, սուջուխ, գինի, լավաշ, մեղր, մածուն եւ այլն: Պաշտոնապես այս ամենը կոչվում էր գինու համտես՝ «Հայկական խաղողի կախարդանքը»: Սակայն, ինչպես արդեն նշեցինք, սեղաններին միայն գինի չէր: Ու այն, թե ինչպես անցավ
Գյումրու մանկավարժականի ռեկտորը`ՀՀԿ-ական պատգամավորուհու մոր դեկան ընտրվելու մասին
Այսօր Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտում տեղ ունեցան երկու՝ օտար լեզուների, ինչպես նաև կենսաքիմիայի և աշխարհագրության ֆակուլտետների դեկանների ընտրություններ: Երկու ֆակուլտետների դեկանների պաշտոնների համար հավակնում էին մեկական թեկնածուներ: Նրանցից մեկը Անահիտ Գրիգորյանն էր, ով Գյումրու մանկավարժականի ռեկտորի քույրն է և արդեն իսկ մեկ շրջան` 5 տարի, զբաղեցրել է կենսաքիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի դեկանի պաշտոնը: Մյուս թեկնածուն`
«Մարդասպանները շատ տագնապային, լարված, խոցելի մարդիկ են»
Հոգեբանի կարծիքով մարդասպանները սպանությունով փորձում են թեթեւանալ, հանգստանալ
«Կինոգետը պետք է ճիշտ կարողանա ուղղորդել՝ վերեւից չնայելով երիտասարդ ռեժիսորներին». կինոգետ
«Սա մի ցուցադրությունների շարք է, որը մեզանում շատ սպասելի է, քանի որ, թե մարզերում եւ թե գյուղերում տարբեր ֆիլմերի ցուցադրություններ է իրականացվում»,-այսօր այս մասին Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում, Հայ կինոյի 90-ամյակին նվիրված գիտաժողովի ընթացքում ասաց ԵԹԿՊ ինստիտուտի կինոանիմացիայի ամբիոնի վարիչ Անիտա Երզնկյանը` հավելելով, որ գիտաժողովն անց է կացվում ազգային կինոկենտրոնի կողմից կազմակերպված «Կինոաշուն»


















































