Օրվա լրահոսը
Պարբերաբար գույքագրվում և փոխվում են մայրաքաղաքի վթարված և չգործող լուսացույցներն ու ճանապարհային նշանները
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի բոլոր փողոցներում իրականացվում է վթարված և չգործող լուսացույցների ու ճանապարհային նշանների գույքագրում՝ համապատասխան կազմակերպությունների կողմից դրանք վերականգնելու և նորերով փոխարինելու նպատակով: 2013 թվականի հունվարից լուսացուցային տնտեսության արդիականացման աշխատանքների շրջանակում ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանություն ծառայության կողմից համակարգվող «Լուսանշան» ՊՈԱԿ-ը լուսադիոդային ժամանակակից նոր լուսացուցային օբյեկտներով է վերազինել մայրաքաղաքի թվով 10 խաչմերուկ։
Կամո Արեյանը պահեց Տարոն Մարգարյանի թասիբը
«Ինչո՞ւ Տարոն Մարգարյանը չի ներկայացել, ինչ-որ պրոբլեմ կա՞ »,- այսօր խորհրդարանում 2014 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ավանդական հարցը տվեց Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանին` հիշելով, որ «մի մարզպետ էլ կար, ոչ բյուջեին էր գալիս, ոչ կատարողականին` կարո՞ղ ա վատ նշան ա»: Ավանդական հարցին Արեյանը տվեց ավանդական պատասխանը` «քաղաքապետի լիազորությամբ ես
Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալոիս Կրաուտին
Հոկտեմբերի 29-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալոիս Կրաուտին, Ավստրիայի զարգացման գործակալության ղեկավար Դորիս Գյունտերցիմերին և Ավստրիայում Հայաստանի պատվո հյուպատոս Արամ Մարությանին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ավստրիական հարաբերություններին, Ավստրիայում հայ համայնքին վերաբերող, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Առաջարկում են Լուկաշենկոյին ՀՀ ազգային հերոսի կոչում տալ. «Չի ուզում մեզ ընդունել Մաքսային միություն»
«Հայերը մտածում են, որ սրանից հետո առանց վիզա գնալու են ԵՄ երկրներ: Բայց ոչ: Դա վիզաների հեշտացում է: Հայերը հետաքրքիր են: Հայ հասարակությունը ինչպես Մաքսային միությունը ընկալում է որպես ձրի գազ ստանալ, այնպես էլ ԵՄ վիզաների ազատականացումն ընկալում է առանց վիզա ճամփորդել: Վիզայի գինը 60 եվրոյից կդառնա 35 եվրո»,- այսօր «ԵՄ-Հայաստան մուտքի արտոնագրերի երկխոսությունը՝ Վիլնյուսի
Նախագահն ընդունել է Աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի և Բալկանյան երկրների աթլետիկայի ֆեդերացիաների ասոցիացիայի ղեկավարությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի և Բալկանյան երկրների աթլետիկայի ֆեդերացիաների ասոցիացիայի (ԲԵԱՖԱ) ղեկավարությանը՝ Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ, լեգենդար մարզիկ Սերգեյ Բուբկայի գլխավորությամբ: Հանդիպման մասնակիցները ասոցիացիայի անդամ երկրների ներկայացուցիչների, այդ թվում՝ համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք անվանի մարզիկների հետ Հայաստան են ժամանել ս.թ. հոկտեմբերի 27-30-ը մասնակցելու Բալկանյան երկրների ասոցիացիայի կազմում ընդգրկված
Հանրակրթության վիճակագրությունը արդեն հասանելի է
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) ամեն տարի հավաքում է հանրակթության ոլորտի վիճակագրությունը, փոխանցում վիճակագրական պետական ծառայությանը , նաեւ հրապարակում է «Կրթությունը Հայաստանում» ամենամյա տեղեկագիրը: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը, այս տարի իրենց աշխատակիցներից մեկը առաջարկել է ունենալ վիճակագրության համար առանձին կայք: Եվ այն ստեղծվել է՝ stat.armedu.am: «Կայքը հնարավորություն կտա ավելի մատչելի դարձնել
«ԵՄ-ում նկատում են կոռուպցիայի բարձր մակարդակ՝ ձեր պաշտոնյաների շրջանում». միջազգային փորձագետ
Այսօր «ԵՄ-Հայաստան մուտքի արտոնագրերի երկխոսությունը՝ Վիլնյուսի գագաթաժողովից առաջ եւ հետո» խորագրով գիտաժողովի ժամանակ Ստեֆան Բատորիի անվան հիմնադրամի ներկայացուցիչ Յակուբ Բենեդուչակը ներկայացրեց, թե վիզաների ազատականացման հարցում Արեւելյան գործընկերության որ երկրներն ինչ առաջընթաց են գրանցել: Նրա խոսքերով՝ «Երկխոսության հարցում առաջինը Մոլդովան է, երկրորդը՝ Ուկրաինան, հաջորդը՝ Վրաստանն ու Հայաստանը: Վրաստանն ավելի լավ դիրքեր ունի՝ կապված կոռուպցիայի դեմ պայքարի հետ,
Նոր ուսումնասիրություն՝ Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցում
ԵԱՀԿ աջակցությամբ Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի տարածքի գնահատման եւ վերականգնման աշխատանքները այսօր Արտակարգ իրավիճակների նախարարն ու ու ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը ներկայացրին շահագրգիռ հ/կ-ների ղեկավարներին: ԱԻ նախարար Արմեն Երիցյանն ասաց, որ առաջին անգամ 2010թ.-ին՝ նախարար նշանակվելիս, այցելեց Նուբարաշեն.«Արձանագրեցինք, որ պետք է անպայման միջոցներ ձեռնարկել: Մեզ աջակցեց ԱՄՆ-ի կառավարությունը և ուսումնասիրության համար հատկացրեց գումար: Ծրագրի
Ստեփան Գրիգորյանի կապույտ փողկապը՝ խորհրդանշական նվեր ԵՄ-ից
Այսօր Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը (ACGRC) եւ Ստեֆան Բատորիի անվան հիմնադրամը կազմակերպել էին «ԵՄ-Հայաստան մուտքի արտոնագրերի երկխոսությունը՝ Վիլնյուսի գագաթաժողովից առաջ եւ հետո» խորագրով գիտաժողով: Իր զեկույցում ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան նշեց. «Ես հուսով եմ, որ մուտքի արտոնագրերի դյուրացումը, երբ արդեն ուժի մեջ մտնի, մեծ շահ կբերի ՀՀ քաղաքացիներին: Հայերը Եվրոպա ճամփորդելիս
Մանվել Բադալյանը երկար է սպասել աշխատավարձի բարձրացմանը
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը, պարզվում է, այլ քաղծառայողների նման, երկար է սպասել քաղծառայողների աշխատավարձերի բարձրացմանը: Համենայնդեպս, այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելով հարցին`ուրա՞խ է, որ հուլիսի 1-ից իր աշխատավարձն էլ է բարձրանալու, այդպես պատասխանեց պարոն Բադալյանը: Պարոն Բադալյանը հիշեցրեց, որ վերջին անգամ քաղծառայողների աշխատավարձերը բարձրացվել էին 2007-ին։ Ըստ նրա, պետական կառավարման համակարգի
«Հայաստանի ու Եվրոպայի ճակատագիրը՝ լինել միասին, անխուսափելիորեն կիրագործվի»
Հարցազրույց «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի ղեկավար Գեւորգ Տեր-Գաբրիելյանի հետ – Պարոն Տեր-Գաբրիելյան, ի՞նչ ենք կորցնում Հայաստանի՝ մինչ այժմ ունեցած արեւմտյան կողմնորոշման փոփոխությունից դեպի Հյուսիս, եւ արդյոք որեւէ բան շահո՞ւմ ենք: – Ովքե՞ր ենք այդ մենքը: Ես ոչ մի կողմնորոշում երբեւէ չեմ ունեցել՝ բացի հայոց ինքնիշխանությունից: Այն, որ ինչ-որ մի մարդ ինչ-որ հայտարարություններ է անում կամ նամակներ գրում
Հայաստանն արագընթաց կերպով վերածվում է ռուսական «սեւ անցքի»
Ըստ քաղաքագետ, «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի՝ հայ-ռուսական հարաբերությունները վասալի եւ սյուզերենի հարաբերություններից փոխակերպվում են օկուպացիայի ենթարկվածի եւ օկուպանտի հարաբերությունների: – Պարոն Մեհրաբյան, անցյալ շաբաթ Հայաստանը հռչակեց իր մտադրությունը՝ հետեւելու Մաքսային միության եւ միասնական տնտեսական գոտու իրավապայմանագրային բազան ձեւավորող փաստաթղթերի սկզբունքներին, ինչպես նաեւ ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից եւ հայտարարություններից, որոնք ուղղված են ՄՄ-ի եւ
Թե ինչպես ծնվեց Եվրոպական խորհրդարանի վերջին բանաձեւը
Նախորդ շաբաթ՝ հոկտեմբերի 23-ին եւ դրանից հետո, Հայաստանի քաղաքական եւ հասարակական դաշտը հեղեղվեց Եվրոպայից հասնող նորություններով, թե Եվրոպական խորհրդարանը բացասական գնահատականներով աչքի ընկնող մի բանաձեւ է ընդունել ԵՄ Արեւելյան գործընկերության մասնակից Հայաստանի վերաբերյալ։ Արեւելյան գործընկերության ծրագրին եւ Հայաստանին առնչվող «Եվրոպական հարեւանության քաղաքականությունը՝ դեպի գործընկերության զորեղացում. Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումը 2012թ. առաջընթացի զեկույցների առնչությամբ» թիվ 2013/2621 (RSP) բանաձեւի 15-30
Խոսե Մուխիկա՝ ուրուգվայցի Կարա Բալան
Չգիտեմ՝ ձեզ մոտ երբեք այդպիսի զարմանալի ցանկություն չի՞ եղել՝ գնալ Ուրուգվայ: Ոչ թե այն պատճառով, որ Հայաստանում հանրապետականները հավերժ են, աշխատավարձը ծիծաղելի է, կյանքը տխուր է ու շուտով՝ ձմեռ: Պարզապես լսել եմ, որ Ուրուգվայի նախագահն ապրում է իր ագարակում՝ Մոնտեվիդեոյից դուրս, ու ծաղիկ է աճեցնում: Դուք երբեւէ տեսե՞լ եք Հայաստանի նախագահի աճեցրած ծաղիկը: Համոզված եմ,
Օգնենք Շարա Տալյանի թոռնուհուն
Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանին, ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանին Սույն բաց նամակը հղում եմ Ձեզ՝ նպատակ ունենալով վերականգնել արդարությունը եւ թույլ չտալ, որ հայ ժողովրդի մեծանուն զավակ՝ օպերային հայտնի մենակատար՝ Շարա Տալյանի թոռնուհի՝ Ռուզաննա Միքայելի Բաբաջանյանը, մուրացիկի կարգավիճակում շրջի Երեւանի փողոցներում: Ես հանդիսացել եմ Շարա Տալյանի դստեր՝ Լուսյա Շարայի
«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ. աճուրդի հայտարարություն
«Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունը հայտարարում է ընկերության սեփականություն հանդիսացող ներքոնշյալ ավտոտրանսպորտային միջոցների բաց դասական աճուրդային վաճառք: Աճուրդը տեղի կունենա 2013 թվականի նոյեմբերի 29-ին, ժամը 11:00-ին, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ գլխավոր գրասենյակի հանդիպումների սրահում (ՀՀ, ք. Երեւան, Վարդանանց փակուղի 8ա, 6-րդ հարկ): Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել. ա) հայտ, բ) աճուրդին մասնակցության համար սահմանված դրամի չափով վճարի
«8-րդ հրաշալիքի» հոբելյանը
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում նոյեմբերի 8-ին կկայանա հոբելյանական երեկո՝ նվիրված Երեւանի ձայնի պահպանման վոկալ երգչախմբային մասնագիտական դպրոցի հիմնադրման 40-ամյակին: «Առավոտը» կապվեց դպրոցի հիմնադիր տնօրեն, ճանաչված դիրիժոր, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Դավիթ Զալյանի հետ, ով մինչեւ վերջին 5 տարին վարել է այդ պաշտոնը: Նրա փոխանցմամբ. «Նման դպրոց հիմնելու գաղափարն
Մագիստրատուրան դեռ անելիքներ ունի
Շուրջ տասը տարի է, ինչ հանրապետության բոլոր բուհերում մեկնարկեցին մագիստրոսական կրթական ծրագրեր, որոնք, անկեղծ ասած, ի սկզբանե դժվարությամբ ընկալվեցին թե պրոֆեսորադասախոսական անձնակազմի եւ թե ուսանողության կողմից: Մագիստրատուրայի մեկնարկի պահին շրջանառվեց այն թյուր կարծիքը, որ բակալավրիատը «թերի բարձրագույն» է, եւ ուսանողությունը ձգտեց լրացնել այդ «բացը»՝ մասսայաբար դիմելով մագիստրոսական կրթության: Սակայն հետագայում հրապարակված սոցիոլոգիական հարցումները վկայեցին, որ
Վարչապետն այցելել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն
Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի ուղեկցությամբ այցելել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Կառավարության ղեկավարը ծանոթացել է կենտրոնը համալրած ժամանակակից թվային ստացիոնար ռենտգեն սարքավորման հնարավորություններին: Սարքավորումը, որը կենտրոնին նվիրաբերել է «Սամսունգ» ընկերությունը և միակն է Հայաստանում ու երկրորդն ԱՊՀ տարածքում, գործում է արագ՝ առավելագույնս ապահովելով նաև հետազոտվողների անվտանգությունը: Սարքավորումը թույլ կտա մեկ
Հայաստանի բուհերը խոշոր հարկատուների ցանկում
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2013 թվականի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի առաջին հազար խոշոր հարկ վճարողների ցանկը` համաձայն վճարված հարկերի և տուրքերի մեծության: Ցանկում ընդգրկված են նաև ՀՀ ուսումնական հաստատություններ և կրթական ծառայություն մատուցող կազմակերպություններ` այդ թվում 20 բուհեր և Կրթության ազգային ինստիտուտը : Խոշոր հարկատու բուհերի ցուցակը գլխավորում է Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը,
Մահացած անձինք այլեւս ընտրություններին չեն մասնակցի, ոչ էլ թոշակ կստանան
Այսօր խորհրդարանում 2014 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայտարարեց, որ հաջորդ տարվա երկրորդ եռամսյակից արդեն Հայաստանում բոլոր ծնունդները, մահերն ու հայրության որոշումները պետք է գրանցվեն նոր էլեկտրոնային համակարգով: Նա նշեց, որ այդ աշխատանքների արդյունքում կբացառվի մահացած անձանց ներգրավումը ընտրացուցակներում կամ թոշակառուների ցուցակներում: Հրայր Թովմասյանի խոսքով՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունները
Դավիթ Հարությունյանի եւ Տիգրան Մուկուչյանի «դավադրությունը»
«Արտահերթ ընտրություններ նախատեսված չեն, չէ՞»,- այսօր Ազգային ժողովում 2014 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, քթի տակ ժպտալով եւ կիսաձայն, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին հարցրեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը`մինչ նրան խոսք կտար: Մուկուչյանը ժպտաց ու սկսեց ներկայացնել եկող տարվա բյուջեի նախագծի`իրենց հատկացված մասը: Ավելի ուշ արդեն, հավանաբար Դավիթ Հարությունյանին հանգստացնելու
Սարգիս Ասատրյան. «Ալիևի վերընտրությունից հետո Ղարաբաղյան հակամարտությունը կսրվի»
«Սպասելի էր, որ Իլհամ Ալիևը կշարունակի մնալ Ադրբեջանի գործող նախագահ»,-այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում հայտարարեց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահական ընտրություններին: Ադրբեջանագետը հատկանշական և բացասական երևույթ համարեց Ադրբեջանի պաշտպանության նախարարի նշանակումը ու շարունակեց. «Կոռուպցիան ու դեդովշչինան կապվում է հենց նրա անվան հետ»: Սահմանային վերջին կրակոցները ևս Սարգիս Ասատրյանը կապեց այդ նախարարի նշանակման հետ. «Սա նորանշանակ
Միջոցառումներ` նվիրված Յուրի Հայրապետյանի 80-ամյակին
Այս տարին հոբելյանական է. նշվում է ՀՀ ժողովրդական արտիստ, Մոսկվայի և Երևանի պետական կոնսերվատորիաների պրոֆեսոր, դաշնակահար Յուրի Հայրապետյանի 80-ամյակը, և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նախաձեռնությամբ տեղի են ունենում միջոցառումներ` նվիրված անվանի դաշնակահարի տարեդարձին: Մասնավորապես, հոկտեմբերի 29-ին Կամերային երաժշտության տանը տեղի կունենա Յուրի Հայրապետյանի և նրա տարբեր տարիների աշակերտների (Հրանտ Հայրապետյան, Պավել Մելիխով, Կարինե Մովսիսյան, Ելենա
ՍԴ աշխատակազմի ղեկավարը նեղացավ պատգամավորներից
ՍԴ շենքի պատուհանների վերանորոգման համար 62,2 մլն դրամ է անհրաժեշտ: Այսօր խորհրդարանում 2014 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանն ասաց, որ այդ խնդրանքով դիմել են կառավարությանը`եկող տարվա բյուջեում ամրագրելու համար: ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն Առուշան Հակոբյանին հորդորեց ավելի մանրամասն ներկայացնել, թե այդ ինչ վերանորոգման աշխատանքներ
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մարոկկոյի նորանշանակ դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մարոկկոյի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մինա Թունսին: Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու տարիներին դեսպան Թունսիի ջանքերի շնորհիվ Հայաստանի և Մարոկկոյի միջև երկկողմ հարաբերությունները կակտիվանան: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը մեծ
Մկրտիչ Մինասյան. «Ես այն կարծիքին չեմ, որ այդ 18 հազարով կարելի էր ապրել»
Այսօր «Հայելի» ակումբում պատգամավոր Մկրտիչ Մինասյանը, խոսելով գործազրկության նպաստի վերացման, աշխատավարձերի բարձրացման մասին, ասաց. «ՀՀ-ում աշխատավարձերի կարգավորումը պետք է վաղուց արվեր, ուրիշ բան է բարձրացում կդնենք անունը, թե համակարգային մոտեցում, բայց ես կհամարեմ դա համակարգային մոտեցում, որովհետեւ ընդհանուր տրամաբանություն պետք է լինի: ԱԺ-ում ես կենսաթոշակների հետ կապված էլ այս հարցը բարձրացրեցի, որ անհրաժեշտ է համակարգային
Հրապարակախոս. «Վարչապետը չի հասկանում 18 հազար դրամի արժեքը, որովհետեւ դա ընդամենը մեկ նախաճաշի գին է»
«Հարցը մեր կառավարության վարչապետի մտածողության մեջ է: Մեր ղեկավարությունը չի զգում պատասխանատվություն` սոցիալական ծանր վիճակի, գործազրկության համար, հակառակ դեպքում վարչապետը ելույթ չէր ունենա՝ ասելով, թե նրանք չեն փնտրում աշխատանք, ծույլ են…»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց հրապարակախոս, սոցապ նախկին փոխնախարար Կարինե Հակոբյանը, խոսելով գործազրկության նպաստի վերացման մասին: Կարինե Հակոբյանի խոսքով`սխալ կառավարման արդյունքում է, որ գործազրկությունն այս
Քաղաքապետարանը սիրիահայ ընտանիքներին սոցիալական աջակցություն է տրամադրում տարբեր ոլորտներում
Երևանի քաղաքապետարանը քաղաքապետ Տարոն Մարգարյանի մշտական հսկողությամբ իրականացնում է սիրիահայ ընտանիքներին սոցիալական աջակցության ծրագիր, որը ներառում է աջակցություն տարբեր ոլորտներ։ 2013 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին քաղաքապետարանը դրամական աջակցություն է տրամադրել 439 ընտանիքների՝ բնակարանների վարձերի, կոմունալ վարձավճարների, դեղորայքի ձեռքբերման և այլ նպատակներով։ Կենցաղային իրեր, հագուստ, կոշկեղեն, դեղորայք է տրամադրվել 1047 ընտանիքների, պարենային աջակցություն՝ 466 ընտանիքների։ Սիրիահայերն ընդգրկված
Պրագմատիզմի դպրոցը
Չարենցի «Երկիր Նաիրի» վեպում Մազութի Համոն (20-րդ դարի սկզբի Զորի Բալայանը) ժողովի ժամանակ իր բոցաշունչ ճառում ասում է. «Նույն բարձրագույն (Ռուսաստանի կայսրի – Ա. Ա.) գրությամբ – ամենահավաստի աղբյուրից մենք տեղեկություն ենք ստացել – բավականին, այո՛, բավականին որոշ խոստումներ են տված մեզ ապագայի նկատմամբ – եւ մենք ամենայն վճռականությամբ կարող ենք ասել, որ բացի ընդհանուր


















































