Օրվա լրահոսը
Հիվանդանոցից դատարան
Օրեր առաջ իր ավտոմեքենայում դաժան ծեծի էր ենթարկվել Գոռ Սարգսյանը, որին մարմնական վնասվածքներով տեղափոխել էին հիվանդանոց: Տուժողի ավտոմեքենայում ոստիկանները, մեր տեղեկություններով, հայտնաբերել էին փամփուշտ, ինչը առիթ էր դարձել, որ նրան մեղադրանք առաջադրվի քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այս պահին ոստիկանության Արագածոտնի մարզի ոստիկանները, որոնք Aravot.am-ի տեղեկություններով, քիչ առաջ Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում
Արծվիկ Մինասյանի բողոքը. «Պարոն Գաբրիելյան, արդարադատության նախարարը խանգարում է ինձ»
«Ի՞նչ տեսանկարահանման համար են միջոցներ հատկացվում կառավարությանը»,-այսօր խորհրդարանում 2014 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանից հետաքրքրվեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Բյուջեի նախագծում նման տող կա: «Գաղտնալսումնե՞ր է անում կառավարությունը, դա ի՞նչ է»,- հարցրեց պատգամավորը: Արագ միջամտեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ով ընդհատեց պատգամավորին՝ նշելով, թե տեսանկարահանումը գաղտնի չի լինում:
20 հոգու կրճատումը Նոյեմբերյանի քաղաքապետարանի համար գլխացավանք է դառնում
Նորաստեղծ կենտրոնի տնօրեն նշանակվեց 61-ամյա ՀՀԿ-ականը: ՀՀ տարածքային կառավարման նախարարությունից Նոյեմբերյան գրություն է ուղարկվել քաղաքապետարանում եւ համայնքային ենթակայության հիմնարկներում աշխատողների օպտիմալ թիվ ապահովելու վերաբերյալ: Նոյեմբերյանն ունի 5600 բնակիչ, իսկ քաղաքապետարանում եւ դրա ենթակայության հիմնարկներում աշխատում է 137 հոգի: Հոկտեմբերի 24-ին կայացավ Նոյեմբերյան համայնքի ավագանու նիստ: Նիստի օրակարգում 11 հարց կար, սակայն ամենակարեւոր խնդիրը համայնքային ենթակայության
Պինո Արլակկին անհարմար դրության մեջ է դնում Եվրոպային
News.panorama.it – Եվրոպական խորհրդարանում Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Պինո Արլակկին հայտարարում է, որ Բաքվի ռեժիմը «ազատ, արդար եւ թափանցիկ» է, մինչդեռ Սոցիալիստները Բրյուսելում պահանջում են Արլակկիին զրկել մանդատից եւ նրա դեմ կարգապահական բնույթի գործընթաց սկսել: Հիմա վարչախումբ, թե՞ «ազատ, արդար ու թափանցիկ» ժողովրդավարություն: Ադրբեջանի վերջին ընտրությունները ցունամիի պես անցան Բրյուսելի «բարձր հարկերով», անհարմար դրության մեջ դնելով
Բոլորը թո՞ւրք են՝ անկախ ազգությունի՞ց
Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարել է, որ ինքը «կզարմացնի բնակչության շատ խավերի» և հրապարակել է «Ժողովրդավարացման փաթեթ», որը ներառում է մի շարք քաղաքական փոփոխություններ՝ ուղղված երկրի ազգային փոքրամասնությունների վիճակի բարելավմանը։ «Մենք անհրաժեշտ բարեփոխումներ կանենք և դա կանենք հանուն այն բանի, որ նոր հորիզոններ բացենք մեր երկրի առջև»,- ասել է նա, համոզմունք հայտնելով, որ դրանք կծառայեն Թուրքիայի
Արտակ Դավթյանը պատրաստ է հրաժարվել իր ողջ աշխատավարձից (Տեսանյութ)
«Տարվա ավարտը բավականին հետաքրքիր կլինի»,-այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում հայտարարեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հացերի մշտական հանձնաժողովի նախագահ ԱԺ պատգամավոր Արտակ Դավթյանը: Aravot.am-ի հարցին՝ արդյո՞ք արդարացվա՞ծ է, որ պատգամավորի աշխատավարձը բարձրանա մի քանի հարյուր հազարով, իսկ ուսուցչինը, ասենք, տասը հազարով, պարոն Դավթյանը պատասխանեց. «Խնդիրը վերաբերում է 165 հազար մարդու, բայց մենք խոսում ենք
Բաբկեն Պիպոյան. «Տրանսպորտի ուղեվարձի հարցերով ձեւավորված հանձնաժողովում քվեարկել են առանց փաստաթղթին ծանոթանալու»
Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը մեկնաբանեց տրանսպորտի ուղեվարձի հարցերով ձեւավորված հանձնաժողովում ստեղծված իրավիճակն ու ներկայացրեց հնարավոր զարգացումները: Բաբկեն Պիպոանի խոսքով` փոխքաղաքապետ Նիկոյանը հանձնաժողովի նիստը սկսել է այն հաշվարկի ծախսով, որը ներկայացվել էր քաղաքապետարանին. «Ես իննը կետից ութին դեմ եմ քվեարկել: Առանց հանրային վերահսկողության այս հարցը լուծել չի լինի»,
Նախագահականից Լեւոն Մարտիրոսյանին այլեւս գումար չեն տա, կտան Կարեն Ավագյանին
Խորհրդարանի մշտական հանձնաժողովներում 2014 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանից հետաքրքրվեց`փոխվե՞լ է այն գումարների բախշման կարգը, որոնք նախագահի աշխատակազմն արդեն քանի տարի է տրամադրում է ծխախոտի դեմ պայքարի եւ հասարակական կազմակերպություններին աջակցության նպատակով: Նախագահի աշախատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը տեղեկացրեց, որ հասարակական կազմակերպություններին աջակցության ծրագիրը կշարունակվի: Կշարունակվի
Երվանդ Ղարիբյան. «Գնացողները չեն էլ պատկերացնում՝ ինչ է իրենց դրսում սպասվում»
Հաղորդավար ԵՐՎԱՆԴ ԴԱՐԻԲՅԱՆԸ հետեւում է երկրի ներքաղաքական իրավիճակին, տարածաշրջանում կատարվող իրադարձություններին։ Քաղաքականությամբ ընդհանրապես չի զբաղվում, բայց եւ մտահոգված է՝ տեսնելով տարբեր խնդիրներ։ – Այսօր Հայաստանի թիվ մեկ խնդիրը շարունակվող արտագաղթն է, ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս պետք է այն կասեցնել։ – Ինձ համար շատ ցավալի երեւույթ է։ Մեր ազգի բնավորության գծերից մեկն է արտագաղթելը, ես չեմ
«Հարյուր տարվա մենությունից» մինչեւ բյուջե -2014
Նախ՝ մի թեթև հիշեցնենք «Հարյուր տարվա մենություն» գրքի այդ հատվածը: Կերպարներից մեկը՝ Ֆերնանդան, տիպիկ քաղքենի էր, և, ինչպես ինքն էր ասում, ծովափի ողջ երկարությամբ միակն էր, ով կարող էր պարծենալ, որ ոսկե գիշերանոթ է օգտագործում։ Սակայն տնեցիներին դա առանձնապես չէր տպավորում, նրանք անգամ ծաղրում էին կնոջը։ Գնդապետ Բուենդիան, օրինակ, հարցնում էր՝ ինչո՞վ է նա այդպիսի
Արդարադատության նախարարությունը՝ Արթուր Բաղդասարյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի միջեւ ծագած հակամարտությանը երեկ նոր թափ հաղորդվեց։ ՀԱՕԿ-ի կողմից խոստացված հայտարարությանն ի վերջո եղավ, որտեղ կրկին նշվեց, որ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ՀՀ վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել օրենքի խախտումներով։ Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց այս կապակցությամբ պարզել ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի տեսակետը, քանի որ ԱՆ-ն, խնդրի
Նոր «Սիթի»՝ Արեշի շուկայում
Արեշի շուկան, կամ ինչպես ասում են՝ էրեբունու շուկան, վաճառվել է պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, որն այստեղ «Երեւան սիթի» կառուցելու նպատակներ ունի։ Շուկայում եւ նրա հարակից տոնավաճառում առեւտրով զբաղվողներին Ալեքսանյանը մինչեւ դեկտեմբերի 31-ը ժամանակ է տվել՝ նոր առեւտրային տարածք գտնելու եւ տեղափոխվելու համար։ Շուկան մի քանի տասնյակ տարվա կենսագրություն ունի։ «Էս շուկայի անունը թնդում էր։ Օձի ձուն
Վիգեն Սարգսյանը հարցերը լսեց ու գնաց
Այսօր խորհրդարանում, հանձնաժողովներում 2014 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների իր հատվածն ավարտելուց հետո, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը շտապեց հեռանալ: Արդեն միջանցքում լրագրողները փորձեցին պարոն Սարգսյանից մի քանի հարցերի պատասխաններ ստանալ. մասնավորապես հետաքրքրվեցին, թե ի՞նչ կարծիք ունի նախագահի աշխատակազմը ռուսական առաջին ալիքով հնչած այն տեղեկատվության մասին, թե Հայաստանի ցանկությունը՝ միանալ Մաքսային միությանը, այդպես էլ
Սոնա Տռուզյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել
Aravot.am-ի տեղեկություններով` ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Մինչ այդ նա գտնվում էր արձակուրդում, եւ նրա արձակուրդը լրացել էր հոկտեմբերի 25-ին: Սոնա Տռուզյանը 2006 թվականից գլխավոր դատախազի մամուլի քարտուղարն էր, իսկ 2012 թվականի դեկտեմբերից` խորհրդականը: Մեր այս տեղեկատվությունը հաստատեց նաեւ նա, ասելով, թե` «տեղափոխվում եմ այլ աշխատանքի»: Մեր հարցին, թե որտե՞ղ է աշխատելու, Սոնա Տռուզյանը պատասխանեց`«այդ մասին կհայտնեմ հրամանը լինելուց հետո»: Ի դեպ, լրագրող,
Իրականացվեց «Իմ ոգեշնչման աղբյուրը իմ ուսուցիչն է» խորագրով համադպրոցական շարադրությունների մրցույթը
Հոկտեմբերի 28, Երևան․ «Dasaran.am» կրթական ծրագիրը և «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպությունը ս.թ. հոկտեմբերի 28-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանության հետ համատեղ ամփոփեցին «Իմ ոգեշնչման աղբյուրն իմ ուսուցիչն է» շարադրությունների մրցույթի արդյունքները: Մրցույթի խորագրի համար հիմք էր ծառայել Նյու Յորքի Բրուքլին թաղամասի դպրոցներից մեկի շախմատի երիտասարդական թիմի մասին պատմող «Բրուքլինյան ամրոց» ֆիլմը, որն ի ցույց է դնում
Վիգեն Սարգսյան. «Լատարեում հաղթելու համար պետք է գոնե տոմսն առնել»
«Եկող տարի Ձեր աշխատավարձը կտրուկ բարձրանալու է, ի՞նչ այլ միջոցառումներ պետք է իրականացնեք, ի՞նչ ջանքեր պիտի գործադրեք, որ այսօր չեք կարողանում անել`այս աշխատավարձի շրջանակներում»: Այս հարցն այսօր խորհրդարանում, մշտական հանձնաժողովներում 2014 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին ուղղեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը`կառավարման ապարատի պահպանման ծախսերի ներկայացման ժամանակ: Տիկին Փոստանջյանը
Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Բիձինա Իվանիշվիլիին՝ Գիորգի Մարգվելաշվիլիի հաղթանակի կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին՝ Վրաստանում կայացած նախագահական ընտրություններում «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության թեկնածու Գիորգի Մարգվելաշվիլիի հաղթանակի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ Վրաստանում կայացած նախագահական ընտրություններում «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության թեկնածու պարոն Գիորգի Մարգվելաշվիլիի
Երևանի Աբովյան փողոցում 21-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է KIA-ին. Mercedes-ը կողաշրջվել է
shamshyan.com. Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում 21-ամյա Դավիթ Բաբայանը, վարելով Mercedes G 34 ՕR 035 համարանիշի ավտոմեքենան, Աբովյան և Արամի փողոցների խաչմերուկում՝ նախկին ЦУМ հանրախանութի դիմաց, բախվել է 25-ամյա Վոլոդյա Կարապետյանի վարած KIA մակնիշի Լ 14 96 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար զոհեր
«Ժառանգության» «Հայք» երիտասարդական-ուսանողական միությունը դեմ է տրանսպորտի ուղեվարձի թանկացմանը
Մենք` «Ժառանգություն» կուսակցության «Հայք» երիտասարդական-ուսանողական միության անդամներս, դեմ ենք հասարակական տրանսպորտի ուղեվարձի նախապատրաստվող թանկացմանը և պատրաստվում ենք ներդնել մեր ողջ ներուժը՝ հանուն այս հարցում հանրային շահի պաշտպանության և սոցիալական արդարության հաստատման: Լինելով Երևանի ավագանու ընտրություններում կեղծիքների, այդ թվում ընտրակաշառքների միջոցով «հաղթանակի» հասած թիմի ղեկավար՝ Տարոն Մարգարյանը չի սպասարկում Երևան քաղաքի բնակչության շահերը՝ արդեն տևական ժամանակ
ԱՍԵԿՈՍԵ
Միակ բանը, որ մեզ սովորեցնում է մեր փորձը, այն է, որ մեր փորձը մեզ ոչինչ չի սովորեցնում: ԷՌՆԵՍՏ ՀԵՄԻՆԳՈՒԵՅ
Կենսաթոշակային բարեփոխումների վրա Մաքսային միություն մտնելը որեւէ ձեւով չի ազդի (տեսանյութ)
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Արամյանը, ով կանգնած էր ՀՀ կենսաթոշակային բարեփոխումների ակունքներում, մասնակցում էր հոկտեմբերի 26-27-ին կազմակերպված սեմինարին՝ նվիրված հենց այդ բարեփոխումներին: «Առավոտը» պարոն Արամյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալը կարող է ազդել կենսաթոշակային բարեփոխումների վրա, եւ եթե այո՝ ինչպե՞ս, հնարավո՞ր է, որ այս բարեփոխումից հետ կանգնենք: Հնչեց նաեւ հարց՝ արդյո՞ք
Լեգենդար ֆուտբոլիստ Ֆրանց Բեկենբաուերը YouTube-ում սենսացիոն հայտարարություն է արել
Նրա խոսքերով իրեն այցելել են այլմոլորակայինները եւ առաջարկել հողածինների հետ ֆուտբոլ խաղալ: ԳՖՀ-ի եւ «Բավարիայի» նախկին պաշտպանը, իսկ ներկայումս՝ ակումբի պատվավոր նախագահը բառացիորեն հայտարարել է հետեւյալը. «Բարեւ ձեզ տիկնայք եւ պարոնայք: Ես սարսափելի լուր ունեմ ձեզ հայտնելու: Ձեր կարծիքով այլմոլորակայիններ կա՞ն: Պատասխանը միանշանակ է՝ այո: Անցած գիշեր ինձ այցելել են մեր այլմոլորակային ընկերները: Նրանք ցանկանում
ՀԱՕԿ-ի հայտարարությունը
Ինչպես հատնի է, վերջերս տեղի է ունեցել վոլեյբոլի հանրապետական ֆեդերացիայի նախագահի ընտրություն, որտեղ գրանցվել են բազմաթիվ խախտումներ : Այդ առթիվ ՀԱՕԿ–ը տարածել է հետևյալ հայտարարությունը . Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն չի ընդունում և ճանաչում Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության արդյունքները: Հարց կարող է առաջանալ թե ինչո՞ւ : Բացատրեմ: Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններն անց են կացվել
Շարունակվում է ֆուտբոլի «ՀՀ վարչապետի գավաթի» խաղարկության խմբային փուլը
Երեւանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի, Աշտարակի եւ Աբովյանի քաղաքային մարզադաշտերում շարունակվում են ֆուտբոլի ՀՀ վարչապետի գավաթի հոբելյանական՝ 5-րդ խաղարկության նախնական փուլի հանդիպումները: Պետական կառավարման մարմինների աշխատակիցներով համալրված թիմերը, բաժանված երկու ենթախմբի, պայքարում են իրենց խմբերում առաջին երկու տեղերն զբաղեցնելու համար, որպեսզի արդեն կիսաեզրափակչում պայքարեն արդեն մրցանակային տեղեր զբաղեցնելու համար: Թիմերը դեռ երեք-չորս տուր պետք է անցնեն
Արսեն Ջուլֆալակյան. «2013 թվականի լավագույն մարզիկը Դավիթ Սաֆարյանն է»
Այսօր հունահռոմեական ըմբիշ, Լոնդոնի օլիմպիական խաղերի արծաթե, աշխարհի առաջնության եւ Համաշխարհային ուսանողական խաղերի բրոնզե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը «Royal Tulip Hotel Erevan»-ի «Peoplemeter» մամուլի ակումբում հանդիպեց լրագրողների հետ: Ամփոփելով մրցաշրջանը՝ ըմբիշը խոսեց տարվա ընթացքում իր մասնակցած կարեւորագույն մրցումների, դրանցում ցույց տված իր արդյունքների եւ հետագա ծրագրերի մասին: «Անցած տարեվերջին այս նույն վայրում մեր վերջին հանդիպման ժամանակ
Хакасия. Ռուսաստանում ձերբակալել են հայ ուսանողի սպանության մեջ կասկածյալների
Անցած շաբաթ Կրասնոյարսկի Ժելեզնոգորսկ քաղաքում Հովհաննես Սահակյանի սպանության կասկածանքով չորս հոգի է ձերբակալվել: Հայտնում է «Խակասիա» լրատվական գործակալությունը: Սիբիրի դաշնային համալսարանի ուսանող 17-ամյա Սահակյանի դին հայտնաբերվել էր 2012թ. հունվարի 13-ին՝ գլխի և մարմնի հատվածում վնասվածքներով: Ըստ նախաքննության, Սահակյանը երեկոյան դուրս էր եկել իր ծանոթի, որի մոտ նա ապրում էր ժամանակավորապես, «Լեկսուս LX 570» մանիշի մեքենայի
Քաղաքագետը ակտիվիստներին համեմատեց մարմնավաճառների հետ․ (Տեսանյութ)
«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամները, ըստ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի, ասելիքի դեֆիցիտ ունեն: «Փակ շուկայի խնդիրն այլեւս գոյություն չունի: Մարդիկ, որ իրենց վրա ուշադրություն գրավեն, աղմկոտ անկարգություններ են անում: Ուղղակի մենք ստուկաչ չենք, որ ցանկացած դեպքի առիթով դիմենք իրավապահներին»,- ասում է քաղաքագետը: Նրա խոսքով, ակտիվիստները սադրանքների են դիմում. «Մասիվում երեխա են ծեծում, երեք-չորս հոգով մոտենում են
Գորիսի քաղաքապետը պարզաբանում է
Oրերս հրապարակումներից մեկում անդրադարձել էինք, որ Գորիսի քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթներում հիմնականում շահում է Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանին պատկանող «Գորեր» ՍՊԸ-ն: Սյունիքի մարզում գործող «Իրավունքների տեղեկատվական կենտրոն» հասարակական կազմակերպությունը gnumner.am կայքից հրապարակել էր Գորիսի քաղաքապետարանի հայտարարած մրցույթների եւ մրցույթի երջանիկ շահողների ցանկը, որտեղ առավել շատ շահող կազմակերպություն գլխավորում էր «Գորեր» ՍՊԸ-ն: Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանի հետ
107 միլիոն դրամ`43 ապօրինի հորեր լուծարելու համար
Կառավարությունը բնապահպանության նախարարությանը մոտ 107 միլիոն դրամ կտրամադրի Արարատի եւ Արմավիրի մարզերում 43 հորերի լուծարման աշխատանքների համար: Այս ինքնաշատրվանվող հորերը, ինչպես նշված է կառավարություն ներկայացված փաստաթղթում, ապօրինի են շահագործվում` ձկնաբուծական նպատակներով: Բնապահպանության նախարարությունը ապօրինի հորերը լուծարելու համար կատարվող աշխատանքներն իրականացնելու է բանակցային գնումների միջոցով, այսինքն` գնումների մասին առանց նախապես հայտարարելու: Բնապահպանության նախարարությունը կառավարություն ներկայացրած որոշման
Բրիտանացի գործարարներին Գյումրին դեռ չի հետաքրքրում
Այսօր ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Էյվսը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ համատեղ մամուլի ասուլիս էին հրավիրել Գյումրիում հոկտեմբերի 28-ից մինչև նոյեմբերի 1-ը անցկացվող բրիտանական օրերի թեմայով: Այդ օրերի շրջանակում մի քանի մշակութային միջոցառումներից զատ կհնչեն նաև ելույթներ, օրինակ՝ կհամեմատվեն մարդու իրավունքների ներկա վիճակը Հայաստանում և Բրիտանիայում, Հարավային Կովկասի Բրիտանիայի ռազմական կցորդը


















































