Օրվա լրահոսը

Ներդրումների հնարավորություններ` կրթության ոլորտում

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Զիլանդի Բիզնեսի և տեխնոլոգիաների ինստիտուտի /Դանիա/ պատվիրակությանը: Վերջիններս Հայաստան են ժամանել մեր երկրի կրթական համակարգին, առաջարկվող ծառայություններին և ծրագրերին ծանոթանալու նպատակով: Հանդիպման ընթացքում հյուրերը նախարարին են ներկայացրել տվյալ բուհի գործունեությունը, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել ակտիվ համագործակցել հայաստանյան բուհերի հետ` ընդհուպ մինչև բուհական կամպուս ստեղծելու հնարավորություն:

Րաֆֆի Հովհաննիսյանը Վաշինգթոնում. «ԱՄՆ-ը կճանաչի հայ ժողովրդի ձայնը»

4 հունիսի 2013թ., Վաշինգթոն: Պաշտոնական այցով ԱՄՆ-ի մայրաքաղաքում գտնվող Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն այսօր հանդիպեց ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Էրիկ Ռուբինի հետ: Պետքարտուղարությունում կայացած մասնավոր հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի առջեւ ծառացած ոչ միայն ներքին ժողովրդավարական, այլեւ միջազգային մարտահրավերներին առնչվող հարցեր, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շուրջ հակամարտության արդարացի կարգավորումը եւ 1915թ. Հայոց Ցեղասպանության եւ Մեծ Հայրենազրկման

Կասի՞ ոստիկանապետը`«Արա դուք մարզպետ ե՞ք, թե`գողական»

ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանն այն կարծիքների հետ համամիտ չէ, որ Գյումրին կրիմինալ քաղաք է. «Բնականաբար հանրապետության բոլոր մարզերում էլ նմանատիպ դեպքեր լինում են, ցավալի է, որ նման դեպքեր լինում, մանավանդ մահվան ելքով: Վերագրել, թե Սյունիքի կրիմինալ կամ Շիրակը կրիմինալ մարզ է,անընդունելի է, դեպքեր է, լինում են, նման հայտարարություններ անելու դեպքում պետք են կոնկերտ վիճակագրական տվյալներ»:

Մերժվել են Սյունիքի մարզպետի որդու եւ թիկնապահի պաշտպանների կողմից ներկայացված գրավի միջնորդությունները

ՀՀ ՊՆ քննչական ծառայության ՀԿԳ քննչական բաժնում ձևավորված քննչական խմբի ղեկավարի կողմից 03.06.2013թ. որոշումներ են կայացվել Զարզանդ Արտաշեսի Նիկողոսյանին և Տիգրան Սուրիկի Խաչատրյանին ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 2-րդ մասի 6-րդ կետով (սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով), 235 հոդ. 1-ին (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը

Տիգրան Քոթանջյանը հաղթել է Բեյրութում, իսկ Հնդկաստանում հայաստանցի երեք գրոսմայստերներ առաջատարների մեջ են

Հայաստանցի գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը (նկարում) Լիբանանում անցկացված շախմատի միջազգային ավանդական 6-րդ մրցաշարում 65 մասնակիցների պայքարում, ինը հնարավորից վաստակելով 7,5 միավոր, դարձավ մրցաշարի հաղթող: Հնդկաստանի Մումբաի քաղաքում շարունակվող <6th Mayor`s Cup> օփենում 138 մասնակիցների մեջ են մեր հանրապետության յոթ ներկայացուցիչներ: Ութ տուրից հետո գրոսմայստերներ Դավիթ Պետրոսյանը, Լեւոն Բաբուջյանը եւ Զավեն Անդրիասյանը 6,0 միավորով ընթանում են, համապատասխանաբար,

Հայտնաբերվեց Ստեփանավանում

Հունիսի 3-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Ստեփանավան քաղաքում հայտնաբերել և բերման են ենթարկել 1988 թ. ծնված Ալբերտ Վ.-ին, որը մայիսի 31-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն

«ԿամԱԶ»-ը կորցրել է կառավարումը և կողաշրջվել

Հունիսի 3-ին, ժամը 18.00-ի սահմաններում,  «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան Լոռու մարզի Կաճաճկուտ գյուղի գյուղամիջյան ճանապարհին կորցրել  է կառավարումը և կողաշրջվել: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն Լուսանկարը արխիվային

Վահան Արծրունի. «Այս երկիրը երբեք չի կառավարվել, ոչ Լեւոնի, ոչ էլ Քոչարյանի օրոք» (Տեսանյութ)

Այսօր «Հայելի» ակումբում Վահան Արծրունին անդրադարձավ վերջին օրերին տեղի ունեցած դեպքերին. Գորիսում եւ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում հնչած կրակոցներին, դրանց հետեւանքներին: «Արժեքների անկումը ընդհանրական է, ի վերջո կարելի է բնակչությանը հասցնել նրան, որ հրաժարվի կառավարությունից, ապա պետականությունից: Մինչեւ ե՞րբ մենք պետք է լռենք, երբ հանցագործություն է տեղի ունենում, որտե՞ղ է այդ սահմանը: Սա բարդագույն

Ուղղակի ներդրումները կտրուկ պակասել են

Վերջին չորս տարիներին Հայաստանի տնտեսության մեջ կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումներն անշեղորեն կրճատվել են։ Իսկ այս տարեսկզբին արդեն դրանք 2,4 անգամ քիչ են եղել, քան 2009թ. նույն ժամանակահատվածում։ Հայաստանի տնտեսության գրավչությունը ներդրողների համար տարեցտարի պակասում է։ Անցած քառամյա ժամանակահատվածում գրեթե չի եղել տարի, որ օտարերկրյա ուղղակի ներդրումային հոսքերը չնվազեն։ Այդ միտումը Հայաստանի տնտեսության մեջ սկսեց արտահայտվել

Ռուբեն Բաբայան. «Թող Սուրեն Խաչատրյանին տանեն բանտում քնեցնեն» (Տեսանյութ)

Այսօր «Հայելի» ակումբում Երեւանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը խոսեց Գորիսում տեղի ունեցած սպանության եւ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի ունեցած կրակոցների մասին: Նրա խոսքով`«Կրիմինալ ամեն տեղ կա, եւ երբ մենք մեզ համար հենարան ընտրում ենք կրիմինալը, ապա ամեն ինչ էլ կլինի: Ընդհանուր մթնոլորտը կրիմինալ է եւ դա կարող է

Սյունիքի մարզպետի որդու մեղադրանքը խստացվել է

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանի մեղադրանքը լրացվել եւ խստացվել է։ Ինչպես հայտնի դարձավ «Փաստինֆո» գործակալությանը, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն, 112-րդ հոդվածի առաջին մասով՝ դիտավորությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելը եւ 235-րդ հոդվածի 1-ին

Զինդատախազը՝ միջադեպին Սյունիքի մարզպետի առնչության մասին

Հատված ՀՀ զինդատախազ Գեւորգ Կոստանյանի հարցազրույցից: – Տեղեկություններ կան, որ միջադեպի ամբողջ ընթացքը Ս. Խաչատրյանի առանձնատան անվտանգության տեսախցիկներն արձանագրել են, դրանք գործում առկա են։ Խնդրում եմ նշել նաեւ, թե կոնկրետ ինչ ապացույցներ ունեք՝ գործի հետ կապված։ – Մենք ունենք բազմաթիվ ապացույցներ, որոնց հիման վրա անձանց նկատմամբ հարուցել եւ հարուցում ենք քրեական հետապնդում։ – Իսկ Ձեր

ՀԱԿ խմբակցությունը չի պաշտպանել Մարտի 1-ի զոհերի ժառանգներին փոխհատուցման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի օրենսդրական նախաձեռնությունը

2013-ի փետրվարին օրենքի նախագիծ գրեցի Վահագն Հովակիմյանի օգնությամբ, որը նախատեսում էր Մարտի 1-ի զոհերի առաջին հերթի ժառանգներին տարեկան հինգ միլիոն դրամի փոխհատուցում՝ հիսուն տարի ժամկետով։ Նախագիծը վերնագրված էր. «ՀՀ օրենքը 2008թ. Մարտի 1-2-ին Երեւան բաղաքի Կենտրոնում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ պետական փոխհատուցման մասին»։ Օրենքի էությունը արտահայտված է ստորեւ մեջբերվող հոդվածում. «Հոդված 2. Պետական փոխհատուցման սկզբունքները,

Մինսկում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց 40-րդ առաջնությունը

Այսօր՝ մրցաշարի չորրորդ օրը, ռինգ մտնելու են Հայաստանի ազգային հավաքականի չորս անդամներ: Ամենաբարդ խնդիրը ծառացած է, թերեւս, 49 կգ քաշային Հովհաննես Դանիելյանի (նկարում) առջեւ, որը առաջին իսկ մենամարտում վիճակահանության քմահաճույքով հանդիպում է Ռուսաստանի ընտրանու առաջատարներից մեկի՝ հայ բռնցքամարտիկ Դավիթ Հայրապետյանի հետ: 60 կգ քաշային կարգում Հովհաննես Բաչկովի մրցակիցը գերմանացի Կաստրիոլ Սոպան է: Արամ Ավագյանը 56

Մոսկվայում կստեղծվի աշխատանքային միգրանտների մատնահետքերի միասնական բազա

Մոտ ժամանակներս Մոսկվայում կստեղծվի աշխատանքային միգրանտների մատնահետքերի միասնական էլեկտրոնային բազա: Տվյալ որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ մայրաքաղաքում բացահայտվել են մատնահետքերի գրանցմանը վերաբերող տասնյակ կեղծ տեղեկանքներ: Այդ մասին «Իզվեստիա» թերթի թղթակցին պատմել է Ներգաղթի դաշնային ծառայության (ՆԴԾ) Մոսկվայի բաժանմունքի ղեկավար Օլգա Կիրիլովան: «Վերջերս մենք մտցրինք մատնահետքերի գրանցում, բայց այսօր հնարամիտները սկսել են կեղծել օտարերկրացու

Սուրեն Աբրահամյանը Սուրիկ Խաչատրյանին սովորեցրել է «որ դանակը պետք է աջ ձեռքով վերցնի»

«Կոտրվի այն մարդու ձեռքը, ով Սուրեն Խաչատրյանին մարզպետ նշանակեց»,- 1in.am կայքի հետ զրույցում այսպես է արտահայտվել «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, Երեւանի նախկին քաղաքապետ, ՆԳ նախկին նախարար, գեներալ Սուրեն Աբրահամյանը: – Ասում եք՝ «կոտրվի նրան մարզպետ նշանակողի ձեռքը», բայց նրա առաջխաղացմանը Դուք էլ եք նպաստել, այնպես չէ՞։ Դուք Ձեր մեղքն այս հարցում չե՞ք ընդունում։ – Որ

Հրապարակվել է ՖԻԴԵ-ի «Աշխարհի գավաթի» մասնակից 128 շախմատիստների ցուցակը

Շախմատի միջազգային ֆեդերացիան (FIDE) իր կայքում հրապարակել է օգոստոսի 10-ից սեպտեմբերի 4-ը Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում կայանալիք ՖԻԴԵ-ի «Աշխարհի գավաթի» 2013 թվականի խաղարկության մասնակից 128 շախմատիստների ցուցակը: Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը, գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Սերգեյ Մովսիսյանը եւ Հրանտ Մելքումյանն ընդգրկված են մասնակիցների ցուցակում: Ընդ որում, վերջին երեքը՝ Եվրոպայի 2012/2013 թթ. առաջնության արդյունքներով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

Տիգրան Սարգսյանի պաշտոնավարումը համընկնում է օֆշորների հետ հարաբերությունների խորացման հետ

Թե ինչպես է ՀՀ դատախազությունը պարզելու, թե ով է Կիպրոսում, այն է՝ օֆշորային գոտում ընկերություն գրանցել, ճիշտն ասած, այնքան էլ պարզ չէ։ Այնքան էլ պարզ չէ, թե ինչպես է ապահովվելու այն պարզելու գործընթացի հրապարակայնությունը՝ ինչ պատասխանեցին Կիպրոսի իրավապահները, ինչ փաստաթղթեր տվեցին մեր դատախազությանը…: Մի բան պարզ է հաստատ՝ ՀՀ դատախազությունը հայտարարելու է, որ Տիգրան Սարգսյանն

Ովքեր են յուրացրել Արարատի մարզին տրամադրված դիզվառելիքը

Պատգամավորներին վրդովվեցրեց ոչ միայն նախարարի բացակայությունը, այլ պատճառաբանությունը: Վրդովմունքն արտահայտվեց նրանով, որ պատգամավորները հրաժարվեցին բյուջեի կատարողականի մասով հարցեր ուղղել փոխնախարարին:

Մինսկում Նարեկ Աբգարյանը պարտվեց առաջին իսկ մենամարտում

Բելառուսի մայրաքաղաքում ընթացող սիրողական բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց 40-րդ առաջնությունում հայաստանցի 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը մեկնարկային մենամարտում միավորներով պարտվեց Իռլանդիայի ներկայացուցիչ Մայքլ Գոնլանին: Սա Հայաստանի ազգային հավաքականի երկրորդ կորուստն էր Եվրոպայի առաջնությունում: Մինչ այդ, պայքարից դուրս էր մնացել 64 կգ քաշային Արա Պուլուզյանը, որը հաջող հաղթահարել էր նախնական փուլի առաջին մենամարտը:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մաքսիմ Հակոբյանը պնդում է, որ Սուրեն Խաչատրյանի մասնակցությամբ խնջույքի ընթացքում վեճ չի եղել

Պարզվում է` Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանն է  ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին, մարզպետ Սուրեն Խաչատրյանին,  Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, սպանված Ավո Բուդաղյանին և մյուսներին հրավիրել Սդղի լիճ` հացկերույթի, որից ժամեր անց էլ մարզպետի տան մոտ տեղի է ունեցել արյունոտ միջադեպը: Նշենք, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հունիսի 2-ի գիշերը հնչել էին կրակոցներ,

Փայլակ Հայրապետյանը արժանահավատ է համարում Տիգրան Սարգսյանի մասին հրապարակումը

Վարչապետի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանը որպես այդ փաստաթղթի կեղծ լինելու ապացույց նշել էր այն, որ վարչապետի բնակության հասցեն սխալ է գրված։ Ավելի ուշ խոսվեց նաեւ, որ Նավասարդ Կճոյանի անունն էլ է սխալ, քանի որ դա նրա հոգեւոր անունն է։ Սակայն «Հետք»-ի հրապարակած փաստաթղթում Կճոյանի աշխարհիկ անունն է նշված՝ Սամվել, իսկ, ինչպես հայտնի է, հոգեւորականների միայն

Պարտավորեցրել են հանգուցյալին վերահուղարկավորել, այլապես ԴԱՀԿ-ն կհայտնվի գերեզմանատանը

Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մայիսի 24-ի կատարողական թերթիկի համաձայն, պարտավորեցվել է Ա.Խաչատրյանին` վերահուղարկավորել իր եղբոր` Գ.Խաչատրյանի դին, «Արին Բերդ» գերեզմանատան այլ հատվածում: Հանգուցյալը, որն ամփոփվել էր մեկ այլ ա` հայցվոր Ա.Չիթիրյանի հայրական գերեզմանում, դուրս պետք է հանվի այնտեղից, իսկ վճիռը կամովին չկատարելու դեպքում, դատական ակտերի հարկադիր կատարողները կհայտնվեն գերեզմանատանը: Հիշեցնենք,

Հայտնաբերվել են օձեր

Հունիսի 3-ին, ժամը 17.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մելքումովի փողոցի 26/5 տան տանիքում օձ է նկատվել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 18.30-ին տան տանիքում հայտնաբերվել է մոտ 50սմ երկարությամբ իժ տեսակի օձ և վնասազերծվել: *** Նույն օրը, ժամը 15.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղա­մասի թիվ 46/10

Քամին վնասել է տանիքը

Հունիսի 3-ին, ժամը 20.45-ին Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի 8-րդ փողոցի 1-ին նրբանցքի 4-րդ տան տանիքի թիթեղները ուժեղ քամու հետևանքով կախվել են. առկա է ընկնելու վտանգ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները կախված թիթեղները ապամոնտաժել են և տեղափոխել անվտանգ տարածք: ԱԻՆ Լուսանկարը՝ արխիվային

Սուրիկ Խաչատրյանի նման բարքերով օդիոզ չինովնիկներ ու իշխանության հովանավորյալներ կան յուրաքանչյուր տարածաշրջանում

Սուրիկ Խաչատրյանը համակարգի ընդամենը մի մասնիկն է, որի առկայությունը կամ բացակայությունը որևէ էական ազդեցություն չի կարող ունենալ համակարգի որակի վրա:

Արթիկում ամուսինը խեղդամահ է արել 27-ամյա կնոջը (Տեսանյութ)

Ինչպես տեղեկացրել էինք՝ հունիսի 1-ին, ժամը 01.10-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Արթիկ քաղաքի Լմբատ 1-ին թաղամասի 36 շենքի բնակարաններից մեկում հանկարծամահ է եղել տանտիրուհին՝ ՌԴ քաղաքացի, 1986 թ. ծնված Ցողիկ Այվազյանը: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել էր, որ նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, բնակարանում, խանդի հողի վրա ծագած վիճաբանության ժամանակ,

ԹՈՒՄԱՆՅԱՆ ՊԼՅՈՒՍ

Ախ էսպես էլ գիժ ամիս, Մարդու հանգիստ չի տալիս. Մին կարկուտն է գժվացնում, Մին գներն են տժժացնում:

Արտգործնախարարներ Քերին ու Մամադյարովն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի խնդրին

«Սա սառեցված հակամարտություն է, որը սպառնում է տարածաշրջանի կայունությանը» ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին հունիսի 3-ին հանդիպում է ունեցել մայրաքաղաք Վաշինգտոնում գտնվող Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի հետ: Հանդիպումից առաջ արտգործնախարարներն ուղերձով հանդես են եկել լրագրողների առջև, պատասխանել նրանց հարցերին: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրին՝ արտգործնախարար Քերին ասել է, որ անդրադարձել է այս խնդրին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930