Օրվա լրահոսը

Հակակոռուպցիոն կենտրոնները փակվում են

Պատճառը ֆինանսավորման դադարեցումն է: Տավուշի հակակոռուպցիոն կենտրոնի աշխատակիցները Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցացիայից ծանուցում են ստացել, որ 2014թ. հունվարի 31-ից ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը դադարեցնում է  Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցացիայի կողմից   ղեկավարվող մարզային հակակոռուպցիոն կենտրոնների ֆինանսավորումը: Տավուշի հակակոռուպցիոն կենտրոնը սկզբում գործել է որպես շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոն, հետո դարձել հակակոռուպցիոն կենտրոն: Այն 5 տարվա ընթացքում

Հայաստանում աղքատության շեմը նվազո՞ւմ է

Աղքատների քանակը 2014 թվականին ավելանալո՞ւ է, թե` պակասելու: Այսօր խորհրդարանում 2014 թվականի պետական բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին հարց ուղղեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` նկատի ունենալով այն հանգամանքը, որ եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Դավիթ Սարգսյանն իրենց ելույթներում ասացին, որ եկող տարվա բյուջեն սոցիալական ուղղվածություն ունի` նոր սոցիալական քաղաքականության  բազմաթիվ

Վարչապետը խնդրեց խիստ չդատել. «Առաջին անգամ մենք ներկայացնում ենք ծրագրային պետբյուջեի նախագիծ»

«Առաջին անգամ մենք ներկայացնում ենք ծրագրային պետբյուջեի նախագիծ: Սա նոր մոտեցում է»,- այսօր խորհրդարանում, ներկայացնելով 2014 թվականի պետական բյուջեի նախագիծը, հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Թե ինչ է դա նշանակում, վարչապետն ասաց, որ լրացուցիչ պարտավորություններ են դրվում բոլոր գերատեսչությունների առջեւ`ավելի վերահսկելի դարձնել բյուջետային միջոցների ծախսումը: Վարչապետը պատգամավորներին խնդրեց խիստ չդատել իրենց, քանի որ երեք տարի է

Երիտասարդները` Միացյալ Եվրոպայի համար

31 երիտասարդներ Հայաստանից, Բուլղարիայից, Խորվատիայից, Վրաստանից, Մոլդովայից և Լեհաստանից հոկտեմբերի 22–ից 28-ը Ծաղկաձորում մասնակցեցին «Միջմշակութային կամուրջներ Միացյալ Եվրոպայի համար» խորագրով Երիտասարդների մշակութային փոխանակման միջոցառմանը: Ծրագիրն իրականացվեց «Երիտասարդների փոխանակում և համագործակցություն» (Youth for Exchange and Cooperation) տեղական երիտասարդական կազմակերպության ջանքերով և Եվրոպական միության «Youth in Action» ծրագրի ֆինանսավորմամբ, որի նպատակն է խթանել տարբեր ազգերի միջև ճանաչողականության

Ի՞նչ է նշանակում «անվտանգության երաշխիքներ»

Սեպտեմբերի 3-ից հետո ավելի հստակ է դարձել մինչ այդ ձեւավորվող քաղաքական կոնֆիգուրացիան: 1) Իշխանություն, որն իմ կարծիքով, լրջորեն խճճվել է արտաքին քաղաքական կողմնորոշումների մեջ: Եթե քաղաքականությունը հասկանանք զուտ «մաքվիավելիական» կտրվածքով` որպես խարդավանքների շարան, ապա, անշուշտ, կարելի է խոսել Ռուսաստանից կամ ԵՄ-ից ինչ-որ բաներ կորզելու հարցում հաջողությունների եւ անհաջողությունների մասին: Բայց խնդիրն այստեղ ավելի խորն է. խոսքը 21-րդ

Ա. Գեւորգյանը կմասնակցի ԵԽ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 25-րդ նստաշրջանի աշխատանքներին

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր մեկնեց Ստրասբուրգ` մասնակցելու Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 25-րդ նստաշրջանի աշխատանքներին: Կոնգրեսի լիագումար նիստում Ա. Գեւորգյանը ԵԽ Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության անունից հանդես կգա ելույթով: Նախատեսվում են նաեւ փոխվարչապետի երկկողմ հանդիպումները Եվրոպայի խորհրդի ղեկավարության, Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի զեկուցողների, ինչպես նաեւ

Թուրքիան չի կարող մտնել Եվրազեսի Մաքսային միության մեջ, քանի դեռ Եվրամիության Մաքսային միության անդամ է

Ինչպե՞ս կարող են նույն Մաքսային միության անդամ լինել երկու երկիր, որոնց միջեւ սահմանները փակ են, խոսքը Հայաստանի եւ Թուրքիայի մասին է: «Առավոտի» այս հարցին, ՀՀ լավագույն տնտեսագետներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, պատասխանեց, որ Թուրքիան հանդիսանում է Եվրամիության ներսում գործող Մաքսային միության՝ Custom Union-ի անդամ, եւ նա չի կարող գտնվել միաժամանակ երկու համակարգերի՝ Եվրազեսի (ՌԴ, Ղազախստան,

Վարչապետի խոստումը. «32 հազար մարդ դուրս կգա աղքատության շեմից»

Այսօր խորհրդարանում, ներկայացնելով 2014 թվականի պետական բյուջեի նախագիծը, վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ հունվարի 1-ից նախատեսվում է նաև աշխատավարձերի բարձրացում` ուժային կառույցների աշխատողներինը, իսկ քաղծառայողներինը` հուլիսի 1-ից: Ուշադրության կենտրոնում են լինելու նաև բազմազավակ ընտանիքները: Միանվագ եւ ամենամսյա նպաստների էական աճ է նախատեսվում: Թոշակների նոր համակարգով 12 միլիարդ դրամ է կառավարությունը տնտեսում, ինչը նախատեսվում է ուղղորդել

Ֆուտբոլասերների ձայնից ստադիոնի ընդերքը ցնցվում էր

Ամերիկացի ֆանատներն ամենաբարձրաձայնն են աշխարհում: Ամերիկյան ֆուտբոլի «Կանզաս-Սիթի Չիֆս» ակումբի երկրպագուները ստադիոնում ձայնի բարձրության ռեկորդ են սահմանել: Դա տեղի է ունեցել Ֆուտբոլի ազգային լիգայի «Օքլենդ Ռեյդերս» թիմի հետ հանդիպման ժամանակ, երբ սարքերը ստադիոնում գրանցել են աղմուկի 137,5 դեցիբել մակարդակ: Համեմատության համար մասնագետները նշում են, որ 140 դեցիբելը հավասարազոր է օդ բարձրացող ռեակտիվ ինքնաթիռի արձակած ձայնին:

Հրդեհ Կապանում

Հոկտեմբերի 28-ին, ժամը 08.24-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Դավիթ ԲԵկի արձանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի 03 ԼԼ 246 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածում այրվել են մալուխներ: Հրդեհը մարվել է ժամը 08.27-ին:  ԱԻՆ

Սերգեյ Մովսիսյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Հռոդոս կղզում ավարտված շախմատի Եվրոպայի ակումբային առաջնության տղամարդկանց մրցաշարում Ռուսաստանի «Սանկտ-Պետերբուրգ» ակումբի կազմում հանդես եկած Հայաստանի ազգային հավաքականի անդամ, գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը, 4-րդ խաղատախտակի առջեւ մասնակցելով հինգ տուրի եւ չկրելով ոչ մի պարտություն, վաստակել է 3,5 միավոր եւ արժանացել անհատական  բրոնզե մեդալի:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Թիմային պայքարում 21-րդն ենք

Երեք հոգուց կազմված ծանրամարտի Հայաստանի ազգային հավաքականը Վրոցլավում ավարտված աշխարհի առաջնությունում մեդալների չարժանացավ եւ ընդհանուր թիմային հաշվարկում 134 միավորով 49 երկրների մեջ զբաղեցրեց 21-րդ հորիզոնականը: Հիշեցնենք, որ Սմբատ Մարգարյանը 56 կգ քաշային կարգում գրավեց 11-րդ տեղը, Վանիկ Ավետիսյանը (69 կգ)`12-րդը, Հայկ Հակոբյանը (+105 կգ)՝ 10-րդը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Հայկ Հակոբյանը եզրափակեց ուժեղագույնների տասնյակը

Վրոցլավում ավարտվեց ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը մասնակցեց միայն տղամարկանց պայքարին, այն էլ՝ երեք հոգով: Այսօր մեր երկրից մրցահարթակ մտավ վերջին ծանրորդը՝ +105 կգ քաշային Հայկ Հակոբյանը, որն ընդգրկված էր «B» խմբում: Գերծանր քաշային մարզիկը պոկեց 186, հրեց 215 եւ երկամարտի 401 կիլոգրամով եզրափակեց առաջատարների տասնյակը: Այս արդյունքով հայ ծանրորդը շրջանցեց «A» խմբի ետնապահին՝ լեհ

Դավիթ Բակրաձեն շնորհավորել է Գեորգի Մարվելաշվիլիին

Այն բանից հետո, երբ հայտնի դարձան Exit-poll-ի՝ Վրաստանի նախագահական ընտրությունների արդյունքները, նախագահի թեկնածու, «Ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Դավիթ Բակրաձեն շնորհավորել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ  Գեորգի Մարվելաշվիլիին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ: Գրում է  apsny.ge-ն: Հեռուստատեսային հաղորդման ժամանակ Դավիթ Բակրաձեն հայտարարել է. «Որպես ընդդիմության առաջնորդ, ես պատրաստ եմ շարունակել իմ աշխատանքը իշխանության հետ, որպեսզի մեր պետությունը առաջ գնա,

Կոմպոզիտորների միության նախագահ ընտրվեց Արամ Սաթյանը

 Քիչ առաջ ավարտվեց կոմպոզիտորների միության համագումարը, որի արդյունքում 86 ձայնից 43 ձայնով կոմպոզիտորների միության նախագահ ընտրվեց Արամ Սաթյանը, իսկ Ռոբերտ Ամիրխանյանը ստացավ 41 ձայն: 2 թերթիկ էլ անվավեր ճանաչվեց: Հիշեցնենք, որ Լեւոն Չաուշյանը եւ Երվանդ Երկանյանն ինքնաբացարկ էին հայտարարել:  Միության նախկին նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը, շնորհավորելով Սաթյանին, համագործակցության եւ աջակցության պատրաստակամություն հայտնեց: Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ  

Բազմաթիվ զոհեր Իրաքում՝ ռմբակոծությունների հետևանքով

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում կատարված մի շարք հարձակումների, ինչպես նաև երկրի հյուսիսային մասում ինքնասպանի կողմից իրականացված ռմբակոծության հետևանքով զոհվել է առնվազն 50 մարդ, կան բազմաթիվ տուժածներ: Գրում է «Ամերիկայի ձայնը»: Բաղդադում հիմնականում շիաներով բնակեցված թաղամասերում իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 37 մարդ: Երկրի իշխանությունների համաձայն, քաղաքի տարբեր վայրերում պայթյուններն իրականացվել են միմյանցից 30 րոպեի տարբերությամբ:

«Բազմազգ Վրաստան »-ը խախտումներ է արձանագրել Ջավախքում

«Հանրային շարժում–Բազմազգ Վրաստան »-ի տեղեկատվությամբ Ախալքալաքի և Նինոծմինդայի ընտրամասերում մի շարք խախտումներ են արձանագրվել: Գրում է sknews.ge տեղեկատվական պորտալը: «Բազմազգ Վրաստան»-ի տվյալներով՝ Նինոծմիդայի №25 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամները դուռը փակել են և կոնտակտի չեն գնացել: Խնդիրը լուծվել է փաստաբանի միջամտությամբ: «Միայն փաստաբանի միջամտությունից հետո 7:40 դիտորդը մտել է տեղամաս: Համար 40 Ախալքալաքի ընտրատարածքի համար 55 տեղամասում

«Հոկտեմբերի 27-ը, միանշանակ, ոճրագործություն էր Հայաստանի Հանրապետության պետականության դեմ». Արամ Սարգսյան

Հոկտեմբերի 27-ին լրացավ Ազգային ժողովի 8 պետական գործիչների՝ Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի, Արմենակ Արմենակյանի, Յուրա Բախշյանի, Ռուբեն Միրոյանի, Լեոնարդ Պետրոսյանի, Միքայել Քոթանյանի և Հենրիկ Աբրահամյանի  սպանության 14-րդ տարելիցը: «Եռաբլուր» պանթեոն էին այցելել Երկրապահ կամավորների միությունը՝ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, ովքեր ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին Վազգեն Սարգսյանի շիրիմին: Մանվել Գրիգորյանը նաև մոմ վառեց Եռաբլուրի Սուրբ Նահատակաց եկեղեցում:

Բախվել են մարդատար ավտոբուսն ու «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան

ԱԻՆ-ից տեղեկացնում են՝ հոկտեմբերի 27-ին, ժամը 14.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում՝ «Հոնդայի» ավտոսերվիզի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թբիլիսյան խճուղու թիվ 20 շենքի մոտակայքում բախվել են «Միցուբիշի» մակնիշի 34SM766 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Բ. Բ.) և Աբովյան-Երևան երթուղու 259 համարի «Բոգդան»

Թե ինչպես հաշտվեցին Մարտին Վարդազարյանը եւ Ռոբերտ Ամիրխանյանը (Տեսանյութ)

 Այն բանից հետո, երբ Կոմպոզիտորների միության դահլիճում կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը պատմեց, թե ինչու է նեղացել միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանից, վերջինս դահլիճից դուրս գալուց հետո, կոմպոզիտորին առաջարկեց ընդունել ձեռքսեղմումը, որին ի պատասխան Վարդազարյանը ընդունեց. «Ես ընդունում եմ որպես երաշխիք եւ որպես մարդ, պատասխանատու, որպեսզի մենք միասին քայլենք, Մարտին: Դու պատրա՞ստ ես: Արի քայլենք այդ կյանքով միասին»,-ասաց

Ռիմա Դեմիրճյանը պատմում է ամուսնու մասին (Տեսանյութ)

Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը «Սիվելնեթին» է պատմել ամուսնու անցած ճանապարհը, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.  

«Եթե ինչ-որ մեկը պատճառ է դառնում թոռանդ արցունքներին, դուք կներե՞ք, թե` ոչ». Մարտին Վարդազարյան

  Մարտին Վարդազարյանը պատմեց, թե ինչու է նեղացել Ռոբերտ Ամիրխանյանից Այսօր Կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության նախագահ ընտրելու ընթացքում, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը պատմեց, թե ինչու է նեղացած միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանից, սակայն չէր ցանկանում անել բոլորի ներկայությամբ, քանի որ հարցը անձնական բնույթի է, սակայն Ամիրխանյանը պահանջեց, որ շարունակի խոսել ամբիոնից, քանի որ վերջինս իր վրա ցեխ

Լեւոն Արոնյանը բացառիկ հարցազրույց է տվել (Տեսանյութ)

Ծաղկաձորի մարզաառողջարարական համալիրում այսօր ավարտվեց Արոնյան-Սարգսյան ուսումնամարզական դպրոցի հերթական հավաքը: chessfed.am-ը բացառիկ հարցազրույց է ունեցել Լեւոն Արոնյանի հետ, ով միացել էր մարզչական թիմին մարզումների միջնամասում:

Քաղաքացին քվեարկեց առանց անձնագրի

SKnews.ge տեղեկատվական պորտալը հայտնում է, որ Վրաստանում №67 ընտրատեղամասում ժամը 13:07-ին տարեց քաղաքացին քվեարկեց առանց անձնագրի:  Տարեց ընտրողը մոռացել էր անձնագիրը, №67 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամները, հարգելով ընտրողի տարիքը, թույլ տվին նրան քվեարկել: Լուսանկարը PanArmenian Photo-ի  

Աժիոտաժ ՀԿԵՄ-ում (Տեսանյութեր)

 Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միությունում այսօր միության անդամների մասնակցությամբ պետք է ընտրեն միության նախագահ: Իրենց թեկնածությունն են առաջադրել Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության (ՀԿԵՄ)  նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը, ով երեկ կայանալիք համագումարում վայր դրեց իր լիազորությունները եւ միության անդամ, կոմպոզիտոր Արամ Սաթյանը: Նախքան համագումարի սկսվելը Արամ Սաթյանը հայտնեց, որ նախնական հաշվարկներով 123 մասնակցից 73-ը ներկա են:

Շիրակի թեմի առաջնորդը՝ Նիկոլայ Ծատուրյանի եւ Լեւոն Բարսեղյանի մասին

Hetq.am-ը հարցազրույց է անցկացրել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ, որից մի հատված ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.   Սրբազան, փաստորեն ստացվում է, որ «անառակ որդիներն» այլեւս չե՞ն ներվելու: -Սխալ հարցադրում եք անում: Ուրեմն հայրը ներեց անառակ որդուն, երբ անառակ որդին զղջաց եւ վերադարձավ: Մենք, պիտի ասեմ, որ հաճախ ներում ենք նաեւ, երբ չի զղջում, չի

Վրաստանում ընտրությունների ժամանակ դիտորդուհին ծննդաբերել է

«Transparency International-Վրաստան» հասարակական կազմակերպությունից դիտորդուհին սկսել է ծննդաբերել Թբիլիսիի ընտրատեղամասերից մեկում քվեարկության մեկնարկից քիչ անց, հայտնում է News.am-ը՝ վկայակոչելով՝ «Նովոստի-Գրուզիա»-ն: Կնոջ մոտ երկունքի ցավեր են սկսվել, նրան տեղափոխել են հիվանդանոց: Կինը տղա է ունեցել, որին Facebook սոցիալական ցանցի վրացի օգտատերերն առաջարկում են անվանել ընտրություններում հաղթող թեկնածուի պատվին: Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:  Լուսանկարը՝

Նոյեմբերին պետական բուհերի երիտասարդ դասախոսները Երեւանում 98 բնակարան կստանան

Այս տարվա նոյեմբերին 10 պետական բուհերի երիտասարդ դասախոսները Երեւանում 98 բնակարան կստանան: Այս մասին NEWS.am-ի թղթակցին է հայտնել Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը: Նրա խոսքով՝ 98 բնակարանից կազմված համալիրը, որը կառուցվել է «Մատչելի բնակարան երիտասարդներին» պետական ծրագրի շրջանակներում, շահագործման կհանձնվի նոյեմբերին, Երեւանի Ավան վարչական շրջանում: Հաջորդ տարի նախատեսվում է շահագործման հանձնել եւս 5

Փրկարարները բացել են դուռը

ԱԻՆ-ը տեղեկացնում է՝ հոկտեմբերի 27-ին, ժամը 11.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյանց պողոտայի թիվ 46/2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը ընկել է և չի կարողանում դուռը բացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և նախասրահի հատակին հայտնաբերել Ա. Գ.-ին` գիտակից վիճակում (ծնվ.1937թ.), ում շտապօգնության աշխատակիցները

Անցնող շաբաթը Վրաստանում

Վրաստանի հայկական համայնքը պատրաստել է Վրաստանի անցած շաբաթվա իրադարձությունների քրոնիկոնը, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը. «Ի տարբերություն նախկին նախընտրական ժամանակաշրջանների` այս տարի հաստատվել է  պակաս լարված ժամանակաշրջան: Անցյալ տարիների ընտրությունների ժամանակ չափից ավելի էր օգտագործվում վարչական գործոնը: Իրավապահ և մյուս պետական մարմինները ակտիվորեն մասնակցում էին նախընտրական ագիտացիաներին` ի օգուտ իշխող կուսակցության: Այս տարի քիչ կօգտագործվի վարչական

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930