Օրվա լրահոսը

Կենսաթոշակային բարեփոխումների վրա Մաքսային միություն մտնելը որեւէ ձեւով չի ազդի (տեսանյութ)

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Արամյանը, ով կանգնած էր ՀՀ կենսաթոշակային բարեփոխումների ակունքներում, մասնակցում էր հոկտեմբերի 26-27-ին կազմակերպված սեմինարին՝ նվիրված հենց այդ բարեփոխումներին: «Առավոտը» պարոն Արամյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալը կարող է ազդել կենսաթոշակային բարեփոխումների վրա, եւ եթե այո՝ ինչպե՞ս, հնարավո՞ր է, որ այս բարեփոխումից հետ կանգնենք: Հնչեց նաեւ հարց՝ արդյո՞ք

Լեգենդար ֆուտբոլիստ Ֆրանց Բեկենբաուերը YouTube-ում սենսացիոն հայտարարություն է արել

Նրա խոսքերով իրեն այցելել են այլմոլորակայինները եւ առաջարկել հողածինների հետ ֆուտբոլ խաղալ: ԳՖՀ-ի եւ «Բավարիայի» նախկին պաշտպանը, իսկ ներկայումս՝ ակումբի պատվավոր նախագահը բառացիորեն հայտարարել է հետեւյալը. «Բարեւ ձեզ տիկնայք եւ պարոնայք: Ես սարսափելի լուր ունեմ ձեզ հայտնելու: Ձեր կարծիքով այլմոլորակայիններ կա՞ն: Պատասխանը միանշանակ է՝ այո: Անցած գիշեր ինձ այցելել են մեր այլմոլորակային ընկերները: Նրանք ցանկանում

ՀԱՕԿ-ի հայտարարությունը

Ինչպես հատնի է, վերջերս տեղի է ունեցել վոլեյբոլի հանրապետական ֆեդերացիայի նախագահի ընտրություն, որտեղ գրանցվել են բազմաթիվ խախտումներ : Այդ առթիվ ՀԱՕԿ–ը տարածել է հետևյալ հայտարարությունը . Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն չի ընդունում և ճանաչում Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության արդյունքները: Հարց կարող է առաջանալ թե ինչո՞ւ : Բացատրեմ: Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններն անց են կացվել

Շարունակվում է ֆուտբոլի «ՀՀ վարչապետի գավաթի» խաղարկության խմբային փուլը

Երեւանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի, Աշտարակի եւ Աբովյանի քաղաքային մարզադաշտերում շարունակվում են ֆուտբոլի ՀՀ վարչապետի գավաթի հոբելյանական՝ 5-րդ խաղարկության նախնական փուլի հանդիպումները: Պետական կառավարման մարմինների աշխատակիցներով համալրված թիմերը, բաժանված երկու ենթախմբի, պայքարում են իրենց խմբերում առաջին երկու տեղերն զբաղեցնելու համար, որպեսզի արդեն կիսաեզրափակչում պայքարեն արդեն մրցանակային տեղեր զբաղեցնելու համար: Թիմերը դեռ երեք-չորս տուր պետք է անցնեն

Արսեն Ջուլֆալակյան. «2013 թվականի լավագույն մարզիկը Դավիթ Սաֆարյանն է»

Այսօր հունահռոմեական ըմբիշ, Լոնդոնի օլիմպիական խաղերի արծաթե, աշխարհի առաջնության եւ Համաշխարհային ուսանողական խաղերի բրոնզե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը «Royal Tulip Hotel Erevan»-ի «Peoplemeter» մամուլի ակումբում հանդիպեց լրագրողների հետ: Ամփոփելով մրցաշրջանը՝ ըմբիշը խոսեց տարվա ընթացքում իր մասնակցած կարեւորագույն մրցումների, դրանցում ցույց տված իր արդյունքների եւ հետագա ծրագրերի մասին: «Անցած տարեվերջին այս նույն վայրում մեր վերջին հանդիպման ժամանակ

Хакасия. Ռուսաստանում ձերբակալել են հայ ուսանողի սպանության մեջ կասկածյալների

Անցած շաբաթ Կրասնոյարսկի Ժելեզնոգորսկ քաղաքում Հովհաննես Սահակյանի սպանության կասկածանքով չորս հոգի է ձերբակալվել: Հայտնում է «Խակասիա» լրատվական գործակալությունը: Սիբիրի դաշնային համալսարանի ուսանող 17-ամյա Սահակյանի դին հայտնաբերվել էր 2012թ. հունվարի 13-ին՝ գլխի և մարմնի հատվածում վնասվածքներով: Ըստ նախաքննության, Սահակյանը երեկոյան դուրս էր եկել իր ծանոթի, որի մոտ նա ապրում էր ժամանակավորապես, «Լեկսուս LX 570» մանիշի մեքենայի

Քաղաքագետը ակտիվիստներին համեմատեց մարմնավաճառների հետ․ (Տեսանյութ)

«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամները, ըստ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի, ասելիքի դեֆիցիտ ունեն: «Փակ շուկայի խնդիրն այլեւս գոյություն չունի: Մարդիկ, որ իրենց վրա ուշադրություն գրավեն, աղմկոտ անկարգություններ են անում: Ուղղակի մենք ստուկաչ չենք, որ ցանկացած դեպքի առիթով դիմենք իրավապահներին»,- ասում է քաղաքագետը: Նրա խոսքով, ակտիվիստները սադրանքների են դիմում. «Մասիվում երեխա են ծեծում, երեք-չորս հոգով մոտենում են

Գորիսի քաղաքապետը պարզաբանում է

Oրերս հրապարակումներից մեկում անդրադարձել էինք, որ Գորիսի քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթներում հիմնականում շահում է Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանին պատկանող «Գորեր» ՍՊԸ-ն: Սյունիքի մարզում գործող «Իրավունքների տեղեկատվական կենտրոն» հասարակական կազմակերպությունը gnumner.am  կայքից հրապարակել էր Գորիսի քաղաքապետարանի հայտարարած մրցույթների եւ մրցույթի երջանիկ շահողների ցանկը, որտեղ  առավել շատ շահող  կազմակերպություն գլխավորում էր  «Գորեր» ՍՊԸ-ն: Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանի հետ

107 միլիոն դրամ`43 ապօրինի հորեր լուծարելու համար

Կառավարությունը բնապահպանության նախարարությանը մոտ 107 միլիոն դրամ կտրամադրի Արարատի եւ Արմավիրի մարզերում 43 հորերի լուծարման աշխատանքների համար: Այս ինքնաշատրվանվող հորերը, ինչպես նշված է կառավարություն ներկայացված փաստաթղթում, ապօրինի են շահագործվում` ձկնաբուծական նպատակներով: Բնապահպանության նախարարությունը ապօրինի հորերը լուծարելու համար կատարվող աշխատանքներն իրականացնելու է բանակցային գնումների միջոցով, այսինքն` գնումների մասին առանց նախապես հայտարարելու: Բնապահպանության նախարարությունը կառավարություն ներկայացրած որոշման

Բրիտանացի գործարարներին Գյումրին դեռ չի հետաքրքրում

Այսօր ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Էյվսը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ համատեղ մամուլի ասուլիս էին հրավիրել Գյումրիում հոկտեմբերի 28-ից մինչև նոյեմբերի 1-ը անցկացվող բրիտանական օրերի թեմայով: Այդ օրերի շրջանակում մի քանի մշակութային միջոցառումներից զատ կհնչեն նաև ելույթներ, օրինակ՝ կհամեմատվեն մարդու իրավունքների ներկա վիճակը Հայաստանում և Բրիտանիայում, Հարավային Կովկասի Բրիտանիայի ռազմական կցորդը

«Իշխանությանն ու տիտղոսային «ընդդիմությանն» իր «այլընտրանքներով»՝ ճանաչել սպառված եւ սնանկ»․ Ռուբեն Մեհրաբյան

«Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով դիտարկմանը, որ սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո, փաստորեն, այսօր լուրջ հակազդեցություն չկա ընդդեմ Մաքսային միություն գնացող իշխանությունների եւ հարցին՝ հայաստանյան քաղաքական-հասարակական դաշտը ի՞նչ անելիք ունի, նկատեց․ «Սեպտեմբերի 3-ի եւ հոկտեմբերի 25-ի ազգային խայտառակությունից հետո ակնհայտ է, որ ամբողջ քաղաքական համակարգը, իշխանությունն իր

Սիրիահայերին «ժամանակավոր ներմուծման» հնարավորություն կտան

Հայաստան եկած սիրիահայերի մեծ մասի  համար «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ավտոմեքենաների ներմուծման ժամկետն արդեն ավարտվել է, մի մասինն էլ շուտով կավարտվի. այսինքն` բազմաթիվ սիրիահայերը, որոնք պատերազմի պատճառով իրենց մեքենաները թողել են Սիրիայում, ներկայումս չեն կարող դրանք բերել Հայաստան` «ժամանակավոր ներմուծմամբ»: Սակայն, ՀՀ կառավարությունն ամենայն հավանականությամբ սիրիահայերին հնարավորություն կտա իրենց մեքենաները հասցնել Հայաստան «ժամանակավոր ներմուծում» մաքսային

Ռուսական «Առաջին ալիքը» կասկածի տակ է առել Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին

Azatutyun.am․ Կրեմլի հետ իր կապերով հայտնի և պաշտոնական Մոսկվայի տեսակետը հանրությանը ներկայացնող ռուսաստանյան Առաջին ալիքի գլխավոր քաղաքական թողարկման ընթացքում հաղորդավարը, անդրադառնալով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության թեմային, նշեց, թե Երևանի ցանկությունը դառնալ միության անդամ, առաջիկայում ցանկություն էլ կմնա՝ «Ադրբեջանի հետ տարածքային չլուծված հարցի՝ Լեռնային Ղարաբաղի պատճառով»: Խոսքը երեկ երեկոյան ռուսաստանյան Առաջին ալիքով հեռարձակված «Воскресное время» վերլուծական հաղորդման

Սամվել Ալեքսանյանի աջակիցները հայհոյեցին լրագրողներին

«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամներն այսօր փորձեցին «Փակ շուկա» մտնել, բայց Սամվել Ալեքսանյանի աջակիցները փակեցին ճանապարհը ու սկսեցին սեռական բնույթի հայհոյանքներ ուղղել նրանց հասցեին: Ալեքսանյանի աջակիցներն այնքան էին ոգեւորվել, որ նմանատիպ հայհոյանքներ էին աջ ու ձախ ուղղում նաեւ լրագրողներին եւ  «գրանտակերների գրպանի շուն» անվանում: Նրանք, սուլելով հարձակվում էին օպերատորների եւ ակցիան  տեսանկարահանող լրագրողների վրա, իսկ

Hurriyet. Թուրքահայ տնտեսագետը արժանացել է նախագահի մրցանակի

Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը պարգևի է արժանացրել թուրքահայ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուին: Մրցանակը նրան տրվել է հասարակագիտության ոլորտում «տեսությանն իր ուրույն մոտեցման, տարբեր տեսանկյունից մոդելների աճի և զարգացման» համար: Հայտնում է «Հյուրիեթ» թերթը: 2011թ. Թուրքիայի կառավարությունը Աճեմօղլուին ցանկանում էր նշանակել Փարիզում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Թուրքիայի մշտական ներկայացուցչի պաշտոնում: Սակայն Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր  Աճեմօղլուն

Մարզպետ Կովալենկո Շահգալդյանի կապը՝ Հրաչ Մուրադյանի սպանության հետ․ (Տեսանյութ)

Հրաչ Մուրադյանի հարազատը վստահ է, որ մարզպետի մատը խառն է:

Տեղի ունեցավ «Նուռ» երիտասարդ ստեղծագործողների համահայկական երիտասարդական մրցույթի ամփոփումը

Հոկտեմբերի 28-ին «Նուռ» երիտասարդ ստեղծագործողների առաջին համահայկական երիտասարդական մրցույթի ամփոփման ընթացքում մրցույթի 53 մասնակիցները ստացան շնորհակալագրեր, իսկ նրանցից 6-ը գրավեցին մրցանակային տեղեր. երրորդ տեղը գրավեց երեք մասնակից, երկրորդը` երկու և առաջինը` մեկը: Մրցանակների արժանացան անվանակարգերում հաղթող մասնակիցները: Մրցանակաբաշխության ընթացքում տեղի ունեցավ «Նուռ» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը, որտեղ տեղ են գտել մրցույթի մասնակիցների ստեղծագործությունները: Մրցույթը կազմակերպել է

Դեղին եւ կարմիր գլխարկակիրների թեժ հակամարտությունը՝ Փակ շուկայի դիմաց․ (Տեսանյութ)

«Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստների եւ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի աջակիցների հակամարտությունն այսօր կրկին «Ծածկած շուկայի» առջեւ էր: Մաշտոցի պուրակից դրոշներով եւ «բոյկոտենք Yerevan City-ները» կոչերով դեպի Ծածկած շուկա եկող ակտիվիստներին՝ «Հեռացեք գրանտակերներ» ցուցապաստառներով դիմավորեցին տասնյակ կարմիր գլխարկներով կանայք եւ տղամարդիկ: Հակամարտող երկու խմբերին բաժանում էին ոստիկանները: «Օրենքն արգելում է Ծածկած շուկայի ոչնչացումը, ինչն

Սոցիոլոգ. «Իվանիշվիլին կօգտագործի Չախալյանին` ցույց տալու համար, թե բարեխիղճ է»

«Այն, որ Սաակաշվիլու օրոք Չախալյանը ձերբակալված էր, եւ Իվանիշվիլին ազատեց նրան, դա նշանակում է, որ Իվանիշվիլի-Սաակաշվիլի հակադրության մեջ այդ հայը պետք է դառնար ընդամենը մի խաղաքարտ եւ Իվանիշվիլին պետք է օգտագործի նրան ցույց տալու համար, թե հայերի նկատմամբ ինքն ավելի բարեհամբույր եւ բարեխիղճ է: Իսկ Սաակաշվիլին բնականաբար պիտի ասի իմ համար մեկ է, դու հայ

ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԻԻՀ դեսպանին

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը 2013թ. հոկտեմբերի 28-ին ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ռեիսիին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանը: Դեսպան Ռեիսսին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շնորհավորել Գևորգ Կոստանյանին` ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում նշակակվելու կապակցությամբ: Մոհամմադ Ռեիսիին փոխանցել է նաև ԻԻՀ գլխավոր դատախազ Ղոլամհոսեյն Մոհսենի

«ՀՀՇ» հ/կ-ի նախագահ Վ.Հայոցյանի հայտարարությունը

2013թ.-ի հոկտեմբերի 26-ին զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է տեղեկատվություն «Հայոց Համազգային Շարժում կուսակցության հիմնադիր համագումարի մասին»: Այդ կապակցությամբ «Հայոց Համազգային Շարժում» հասարակական կազմակերպությունը («ՀՀՇ») հայտարարում է` 2013թ.-ի փետրվար – մարտ ամիսներին «Հայոց Համազգային Շարժում» կուսակցության վերանվանման արդյունքում «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունը ձևավորվելուց հետո, ՀՀՇ մի խումբ հիմնադիր անդամներ դիմեցին ՀԱԿ կուսակցությանը` որպես ՀՀՇ-ի իրավահաջորդի, ստանալով

Արդարադատության նախարարը` մաքսային միություն մտնելու, պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման և փաստաբանների բողոքի մասին

Այսօր լրագրողները Եվրամիության աջակցությամբ Գյումրու քաղաքացիական ակտերի գրանցման (զագսի) տարածքային բաժնում էլեկտրոնային համակարգը գործարկելու եկած Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից հետաքրքրվեցին, թե ստացվո՞ւմ է մի կողմից մաքսային միություն մտնել, մյուս կողմից եվրոպական արժեքները ներդնել արդարադատության համակարգում: «Իսկ ո՞վ ասաց, որ դրանք իրար բացառող են, իսկ ո՞վ ասաց, որ մաքսային միություն մտնելով` չպետք է անկախ դատական իշխանություն

Goal. Մխիթարյանը՝ Բունդեսլիգայի շաբաթվա թիմում

Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Գերմանիայի ֆուտբոլի առաջնության շաբաթվա թիմի կազմում: Հայնտում է «Գոլ» պարբերականը` նշելով, որ նա էր «Վելտինս Արենա» Մարզադաշտի աստղը: Հոկտեմբերի 24-ին կայացած «Շալկե 04» «Բորուսիա» (1:3) խաղում Մխիթարյանը դարձել է երկու գոլային փոխանցման հեղինակ, որոնցից մեկը կատարել է անցնելով գրեթե ամբողջ դաշտը: Մխիթարյանի խաղընկերներից շաբաթվա լավագույն ֆուտբոլիստների մեջ է ընդգրկվել նաև թուրք

Աղվան Վարդանյանը ԱԺ-ի «ժուչոկներից» չի վախենում. «Թաքցնելու բան չունեմ»

Այսօր Aravot.am-ը ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ, խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանից հետաքրքրվեց՝ ԱԺ-ի տարածքում Դուք է՞լ եք գործընկերների հետ աչքով-ունքով խոսում, որովհետեւ ասում են՝ ԱԺ-ի միջանցքներում, անգամ ամեն ծառի, ամեն թփի տակ «ժուչոկներ» են տեղադրված: ԱԺ-ի այգում «ժուչոկների» մասին հրապարակել էր «Հայկական ժամանակը»:  Աղվան Վարդանյանը վստահեցրեց, որ ինքը խորհրդարանի տարածքում «ժուչոկներ» չի նկատել. «Ես խոսում եմ հիմա,

Սեյրան Օհանյանի կարծիքը Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ չի փոխվել

«Գտնում եմ այն, ինչ տեղի է ունեցել, կապված է նրա անձնական գործունեության հետ, և փորձը՝ միջամտելու մեր Զինված ուժերի համալրման հաշվառման խնդիրներին։ Քաղաքական նրա գործունեության հետ, կարծում եմ, կապ չունի և նույնիսկ, եթե քաղաքական գործունեությունը նրա չլիներ և տեսնեինք, որ ինքը կապված է այդ հարցի հետ նրա նկատմամբ հետապնդումն իրականացվելու էր»,-խորհրդարանում պատասխանելով լրագրողների հարցերին ասաց

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Երիտասարդների ներուժը» խորագրով կինոփառատոնի բացման արարողությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Մոսկվա» կինոթատրոնում ներկա է գտնվել «Երիտասարդների ներուժը» խորագրով ամերիկյան վավերագրական ֆիլմերի կինոփառատոնի բացման արարողությանը: Փառատոնը մեկնարկել է Նյու Յորքի Բրուքլին թաղամասի դպրոցներից մեկի շախմատի երիտասարդական թիմի մասին պատմող «Բրուքլինյան ամրոց» ֆիլմի պրեմիերայով, որը ցույց է տալիս, թե ինչպես է շախմատի նկատմամբ սերն օգնում երեխաներին հաղթահարել բոլոր դժվարությունները և ամրապնդում սեփական ուժերի

«Այսուհետ ընտրողների ցուցակում որևէ մահացած ուղղակի հնարավոր չէ, որ լինի». Հրայր Թովմասյան․ (Տեսանյութ)

Այսօր Եվրամիության աջակցությամբ Գյումրու քաղաքացիական ակտերի գրանցման (զագսի) տարածքային բաժնում ներդրվեց էլեկտրոնային համակարգ, որը, ըստ պատասխանատուների, կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը, վերջ կդնի փաստաթղթային քաշքշուկներին, կհեշտացնի մյուս գերատեսչությունների` ոստիկանության, սոցիալական ծառայությունների, բանկերի հետ շփումները: Համակարգի միջոցով կգրանցվեն ծնունդները, որդեգրումները, մահերն ու ամուսնությունները, անվանափոխությունը և այլն: Եվ եթե անվանափոխության գործընթացը նախկինում տևում էր 1-2 ամիս, այժմ ընդամենը` 2-3

Դավիթ Տոնոյանը և Անդրեյ Սորոկինը մասնակցել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի օժանդակությամբ կահավորված երկու լսարանների բացման արարողությանը

Ս.թ. հոկտեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը մասնակցեցին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի օժանդակությամբ կահավորված երկու լսարանների բացման արարողությանը: Ծրագիրն իրականացվել է ՀՀ ՊՆ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև երկկողմ համագործակցության 2013թ. ծրագրի շրջանակում: «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի

Արկադի Վարդանյան. «Հինգ աստղանի հյուրանոցում չեմ գտնվում»

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Ռոբերտ Ավետյանի դեմ մահափորձ կազմակերպելու փորձով մեղադրվող քաղաքագիտության դոկտոր Արկադի Վարդանյանի, գյուղակադեմիայի նախկին փորձագետ, տուժողի որդի՝ Արսեն Ավետյանի եւ վարորդ Վարուժան Սավդալյանի դեմ հարուցված քրեական գործով հերթական դատական նիստը: Դատարանի դահլիճում  երկու լրատվամիջոց էին եւ ամբաստանյալ Ա.Ավետյանի որդին: Ամբաստանյալներից Արսեն Ավետյանը հասկացրեց,

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930