Օրվա լրահոսը

Մեկնարկեց «Երիտասարդների ներուժը» ծրագիրը

Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 15-ը ԱՄՆ դեսպանատունը ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ կիրականացնի «Երիտասարդների ներուժը» ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է ամերիկյան ֆիլմերի ցուցաշար, շարադրությունների մրցույթ, շախմատի մրցամարտ Հայաստանի շախմատի վարպետների հետ և ֆիլմերի պատրաստման վարպետության դասեր երիտասարդների համար: Ծրագիրն այսօր ներկայացվեց ԹՈՒՄՈ կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, որին մասնակցում էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն

Անահիտ Բախշյան. «Մանվել Բադեյանն իրեն ծիծաղելի իրավիճակի մեջ է դնում իր այդ հայտարարությամբ» (Տեսանյութ)

Այս օրերին բուռն քննարկումներ են ընթանում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Հասարակությունը հատկապես բացասական արձագանքեց այն լուրին, որ ըստ այդ օրենսդրական նախաձեռնության պետք է բարձրանան նաև պատգամավորների աշխատավարձերը: ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանն  ի պատասխան հարցի`  պե՞տք է, որ, օրինակ, Սամվել Ալեքսանյանի աշխատավարձը բարձրանա, այսպես էր պատասխանել. «Այո, Սամվել Ալեքսանյանին անհրաժեշտ

Կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքների հետ կապված, հոկտեմբերի 30-ին ժամը 09.00-ից մինչև հոկտեմբերի 31-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Նար-Դոսի 30-ից բարձր, Սայաթ-Նովա 33-ից բարձր, Զավարյան 40-ից բարձր, Վարդանանց 20-ից բարձր, Տիգրան Մեծի 23-31 համարների, Չարենց, Ալեք Մանուկյան, Ե.Քոչար, Կորի, Արհեստավորների, Աղյուսագործների, Վրացյան, Քաջազնունի, Քրիստափորի, Ռոստոմի,

Վարչապետը չտեսավ մարզային գրադարանի անմխիթար վիճակը

Փողերը ծախսվել են, նորոգումը կիսատ է մնացել: Հոկտեմբերի 25-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը Իջեւանում մասնակցեցին արվեստի փառատոնի բացմանը: Իջեւանի Շատրվանների հրապարակից, ուր մեկնարկեց փառատոնը, 30 մ հեռավորությամբ է գտնվում մարզային գրադարանը: Սակայն վարչապետը չտեսավ գրադարանի անմխիթար վիճակը: Գրադարանի շենքի նորոգումը սկսվել է 2011 թվականի հուլիսին, այդ նպատակով պետական բյուջեից ծախսվել է

ԵՀՄՖ նախագահության հայտարարությունը

ԵՀՄՖ մամլո քարտուղարությունը տեղեկացնում է, որ օրեր առաջ Բրյուսելում Հայ դատի գրասենյակի կողմից կազմակերպված համաժողովի ժամանակ ելույթ ունեցավ Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ նախագահ դոկ. Աշոտ Գրիգորյանը, որտեղ նշեց ՀՀ ահագնացող արտագաղթի տեմպերի արդյունքում ՀՀ անվտանգությանը սպառնացող և բացարձակ անկառավարելի դարձած գործընթացի մասին, որին արձագանքելով ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտնեց, որ պատրաստ է համագործակցության

«Հայկական անիմացիան մի մեծ խնդիր ունի ` քարոզչության պակաս կա».Դավիթ Սահակյանց

Հոկտեմբերի 28-ը Անիմացիայի միջազգային օրն է: Այս կապակցությամբ «Հենարան» մամուլի ակումբում մուլտիպլիկատոր, ռեժիսոր Դավիթ Սահակյանցը, անդրադառնալով Հայաստանում անիմացիոն ոլորտի ձեռքբերումներին, ասաց, որ մեզ մոտ եռաչափ անիմացիան վերելք է ապրում, ավելին` մեծ հեռանկարներ կան ոլորտի զարգացման համար: Ըստ նրա` մեզ մոտ այս ոլորտի զարգացման վառ ապացույցը մեր ֆիլմերի միջազգային տարբեր փառատոներին մասնակցելն է. «Լավ հեռանկարներ կան

405.75 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Հոկտեմբերի 28-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,070,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 405.75 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405.75 դրամ: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ

Հրանուշ Հակոբյանը մասնակցեց Բեռլինի հայ համայնքի 90 ամյակի հանդիսավոր արարողությանը

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց Բեռլինի հայ համայնքի 90 ամյակի հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը մասնակցում էին նաև Շարլոտենբուրգ-Վիլմերսդորֆի քաղաքապետ Ռեյնհարդ Նաումանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ներկայացուցիչներ, հյուրեր: Բացման խոսքով հանդես եկավ Բեռլինի հայ համայնքի ղեկավար Վարդգես Ալյանաքը: Ողջունելով արարողության մասնակիցներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորեց համայնքի ստեղծման 90 ամյա հոբելյանը: Նա բարձր

Եկմալյան 5-ի բնակիչները չեն կարողանում մտնել իրենց բնակարաններ (Տեսանյութ)

ԲՀԿ նախկին ավագանի Անդրանիկ Խլոյանը նորակառույց շենքի մուտքի դուռը կողպել է, ասում է` շենքն իրենն է Հինգ տարի է՝ մի խումբ բնակիչներ չեն կարողանում տեղափոխվել Երեւանի 2-րդ Եկմալյան 5 հասցեի իրենց նորակառույց բնակարանները: Բնակիչները հազարավոր դոլարներ են վճարել շենքի կառուցապատող, սակայն այս պահին կալանքի տակ գտնվող Գագիկ Պապոյանին եւ այսօր չեն կարողանում մուտք գործել իրենց

Կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» համահայկական մրցանակաբաշխության թեմայով մամուլի ասուլիսը

Հոկտեմբերի 28-ին կայացավ ՀՀ Սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ Ա. Մխիթարյանի և Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանի համատեղ մամուլի ասուլիսը` նվիրված «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» համահայկական ամենամյա մրցանակաբաշխությանը: ՀՀ սփյուռքի նախարարությունը և Համաշխարհային հայկական կոնգրեսը «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» համահայկական ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում հայտարարել են 2013թ. մրցանակաբաշխությունը 4 անվանակարգերում` «Մայրենիի պաշտպան»,

Սեյրան Սարոյան. «Մեզի փող պետք չի, կարեւորը զինվորականներն են Պավլիկ ջան, մենք գրողին էղնինք»

«Զինվորին, աֆիցեռին, ինչքա՞ն եք աշխատավարձ տալու: Էն մարդը ասում ա`զինվորին փող տալու եք, դու ասում ես գեներալին: Մեզի փող պետք չի, կարեւորը զինվորականներն են, Պավլիկ ջան, մենք գրողին էղնինք»,- այսօր խորհրդարանում վրդովվեց ԱԺ գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանը`զինծառայողների աշխատավարձերի բարձրացման մասին քննարկումների ժամանակ: ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում 2014 թվականի պետական բյուջեի

Պատգամավորի մայրը դեկան կընտրվի

Վաղը Գյումրիի մանկավարժական համալսարանում կկայանան դեկանի ընտրություններ: Օտար լեզուների ֆակուլտետի դեկանի թափուր տեղի համար ընդամենը մեկ թեկնածու է առաջադրվել՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարապետյանի (լուսանկարում) մայրը՝ Թամարա Մելիքյանը: Տիկին Մելիքյանը ռուսաց լեզու է դասավանդում այս բուհում: Հիշեցնենք , որ անցյալ տարի մեծ սկանդալ էր ծագել այս ֆակուլտետում, անգամ քրեական գործ էր հարուցվել, քանի որ օտար

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է 2014 թ.-ի պետական բյուջեի նախագիծը

Ազգային ժողովի հարգարժան նախագահ, Հարգելի գործընկերներ, Հայաստանի Հանրապետության կառավարությունն Ազգային ժողով է ներկայացրել 2014 թվականի պետական բյուջեի նախագիծը: Ինչպես արդեն նախագահողը նշեց, որ 2014 թվականի պետական բյուջեի նախագիծն ունի մի առանձնահատկություն, այն է՝ առաջին անգամ մենք ձեզ ներկայացնում ենք ծրագրային պետական բյուջեի նախագիծ: Սա նոր մոտեցում է: Կառավարությունն այդպիսի օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկավ և բյուջետային

Սաակաշվիլին կշարունակեր հակահայկական քաղաքականությունը

Այսօր «Ելակետ» ակումբում Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը, անդրադառնալով Վրաստանի նախագահական ընտրություններին, դժվարացավ պնդել, թե  հայ-վրացական հարաբերություններում այսուհետ վերելքներ կլինեն, սակայն կարծիք հայտնեց, որ նորընտիր նախագահից հետո այլեւս թուրքական ու ադրբեջանական գործոնը Վրաստանում կնվազի: Ջոնի Մելիքյանը, խոսելով ջավախահայության մասին, նշեց, որ նրանց ընտրության վրա մեծ ազդեցություն է ունեցել հատկապես եկեղեցու բակում Սաակաշվիլիի ու Չախալյանի միջեւ

Արծվիկ Մինասյանը Տիգրան Սարգսյանին ուղարկում է սուրճ խմելու

«Վաղուց ժամանակն էր, որ այս կառավարությունը սուրճ խմելու գնար»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը`պատասխանելով լրագրողներից մեկի հարցին` ժամանակը չէ՞ արդյոք, որ կառավարությունը հրաժարական ներկայացնի: Հիշեցնենք, որ տարեսկզբին նախագահ Սարգսյանը հայտարարել էր, որ եթե կառավարությունը տարեվերջին յոթ տոկոս տնտեսական աճ չապահովի, պետք է հրաժարական տա: Այսօր խորհրդարանին ներկայացվեց 2014 թվականի

Ալիկ Էրոյանց. «Ջավախքի արդյունքներն անկանխատեսելի են եղել»

Այսօր «Ելակետ» ակումբում վրացագետ Ալիկ Էրոյանցը խոսեց Վրաստանի նախագահական ընտրությունների մասին: Ալիկ Էրոյանցի փոխանցմամբ` Վրաստանի նախագահական ընտրություններում հաղթանակած Բիձինա Իվանիշվիլու կուսակիցը ՝ Գեորգի Մարգվելաշվիլին, առաջատար է եղել հայաբնակ Ախալքալաքում ու Ախալցխայում՝ Ախալքալաքում հավաքելով ձայների 67, իսկ Ախալցխայում՝ 57%-ը: Վրաստանի ԿԸՀ-ի տվյալներով հաղթել է Գեորգի Մարգվելաշվիլին. «Ինչ վերաբերվում է ընտրողների մասնակցությունը, ապա անցյալ տարվա խորհրդարանական ընտրությունների հետ

ՊՆ քննիչի դեմ քրեական գործ չի հարուցվել եւ Դավթյանները դիմել են դատարան

Ջուլիետա եւ Ռազմիկ Դավթյանների փաստաբան Ժաննա Օհանյանն այսօր ՀՀ փաստաբանների պալատում ասուլիս էր հրավիրել: Փաստաբանն ասաց, որ իր վստահորդները՝ քույր եւ եղբայր Դավթյանները, իրենց բնակարանը 1997 թ.-ին պահ են տվել իրենց ազգականին՝ ՀՀ ՊՆ քննչական 4-րդ կայազորային բաժնի ավագ քննիչ Գեւորգ Բարսեղյանին, եւ մեկնել են Բելառուս: Երբ 2009թ-ին նրանք վերադարձել են Հայաստան, իրենց բնակարանը տեսել

Հայաստանում կանանց՝ 60, իսկ տղամարդկանց 20 տոկոսը գործազուրկ է

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի խոսքով, Հայաստանում պաշտոնապես 260 000 գործազուրկ կա, որից 74 հազարն է գրանցված: «Անցած տարի աշխատանք է գտել գրանցված գործազուրկներից մոտ յոթ հազարը: Տնտեսությունը վերականգնվում է, աշխատատեղեր են հայտնվում, բայց գործազրկությունը մնում է հիմնական խնդիրներից մեկը»,- այսօր «Նոյան տապան» ակումբում ասաց սոցիոլոգը: Ըստ նրա,  գրանցված գործազուրկների մեծ մասը կանայք են, բարձրագույն եւ միջին

Նախագահը ներկա է գտնվել «Երևան շոու-2013» ոսկերչական միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա են գտնվել «Երևան շոու-2013» ոսկերչական միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը: Միջոցառումը տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ ամրագրված մասնագիտական տոնին՝ Ոսկերչի ազգային օրվան հաջորդող օրը: Արդեն ավանդական դարձած ցուցահանդեսին այս տարի ևս մասնակցել են ոսկերչական իրերի և ժամացույցների արտադրության աշխարհահռչակ ընկերություններ, ոսկերիչներ,

ՀՅԴ անդամները հանդիպելու են Գեւորգ Կոստանյանի հետ

Այսօր ՀՅԴ անդամները Հրաչ Մուրադյանի սպանության գործի հետ կապված հանդիպելու են գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ: Լրագրողների հետ զրույցում հարցին, թե կոնկրետ ի՞նչ եք ասելու դատախազին եւ ինչ ակնկալիքներ ունեք՝ ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Մենք ակնկալում ենք նախ լսել իրեն, որովհետեւ դատախազությունը վերահսկողություն է իրականացնում նախաքննության ընթացքի վրա: Ուզում ենք հասկանալ, թե իրենց

Ինչո՞ւ կառավարությունը շտապեց ետ վերադարձնել ռուսական վարկը

Ի՞նչ իմաստ կար եվրաբոնդերի տեղաբաշխումից գոյացած միջոցների հաշվին միանգամից փակել ռուսական վարկը`այս հարցը խորհրդարանում 2014 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ուղղեց ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին: Խոսքը 500 մլն դոլար ռուսական վարկի մարման մասին է: Դավիթ Սարգսյանը նախ հայտարարեց, որ այդ պարտքի մարման շնորհիվ տարեկան 16-17 մլն դոլարով նվազում

Հրաչ Մուրադյանի հարազատ. «Գործը գնում է դեպի փակուղի»

Այսօր հրավիրած ասուլիսում Պռոշյանի սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի եղբորորդին՝ Հակոբ Մուրադյանը, հայտարարեց, որ գործը գնում է դեպի փակուղի. «Իմ հորեղբայրը որեւէ փակ գործ չի ունեցել, բայց իրավապահ մարմինները, չգիտեմ ինչու, ասում են, որ ինչ-որ բան կա, որ մենք չենք ասում: Եթե ուզենան գործը բացահայտեն՝ կբացահայտեն»: Aravot.am-ը հետաքրքրվեց ՝ համեմատություններ են տարվում Հրաչ Մուրադյանի սպանության գործի,

Ա. Աշոտյան. Կրթությունը չի կարող սահմանափակվել գերատեսչական նեղ սահմաններով

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում ԿԳ նախարար Ա. Աշոտյանը կրթության ոլորտի մի շարք ներկայացուցիչների, ովքեր ակտիվ մասնակցություն են ունեցել Էրեբունի-Երևան տոնակատարությանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից հանձնել է շնորհակալագրեր: “Լինելով ամենահանրային ոլորտը՝ կրթությունը չի կարող սահմանափակվել գերատեսչական նեղ սահմաններով: Մանկավարժի, ուսանողի և աշակերտի համար մեր պետության, համայնքի և հարազատ

Անահիտ Բախշյանը՝ պատգամավորների աշխատավարձի բարձրացման մասին. «Այս օրենքը անբարոյական եմ համարում» (Տեսանյութ)

«Այս օրենքը անբարոյական եմ համարում»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը` անդրադառնալով  կառավարության ներկայացրած «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի նախագծին: Տիկին Բախշյանը, շարունակելով միտքը, նշեց. «Չգիտեմ հուլիսի 1-ից ինչ են տեսնելու, ես լուրջ կասկածներ ունեմ: Չի երևում այս օրենքում այն երաշխիքը, որ մարդու իրավունքները չոտնահարվեն»: Տիկին Բախշյանը նաև նշեց.

Ինչպե՞ս է փոշիացել գործազրկության նպաստների 94 տոկոսը

Այսօր խորհրդարանում, ներկայացնելով 2014 թվականի բյուջեի նախագիծը, վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, թե գործազրկության նպաստների 94 տոկոսը նպատակին չի ծառայել: Իր ելույթից  անմիջապես հետո վարչապետը հեռացել էր, հետևաբար պատգամավորները հնարավորություն չունեցան նրան հարցեր ուղղելու: Ուստի, ավելի ուշ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին հորդորեց վարչապետին զգուշացնել, որպեսզի նա լրացուցիչ հայտարարությամբ հանդես գա գործազրկության

«Ստիպողաբար աշխատանքից ազատվում են Հրաչ Մուրադյանի հետ կապ ունեցող անձինք»

Վաղը «Հրաչ Մուրադյան-արդարության պահանջ» հասարակական շարժումը բողոքի երթ է կազմակերպում օպերայից նախագահական: Նրանք պահանջելու են Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի ղեկավար Հրաչ Մուրադյանի՝ այս տարի ապրիլի 2-ին կատարված սպանության բացահայտում: Այս առնչությամբ այսօր Պռոշյանի գյուղապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Լուսինե Պետրոսյանը, որը Հրաչ Մուրադյանի սպանությունից հետո ազատվել է աշխատանքից, հրավիրած ասուլիսում հայտարարեց, որ այսօր Պռոշյանում շատ վատ

Նաիրա Զոհրաբյան. «Լոմբարդային բյուջե է»

«Եթե փորձեմ անուն տալ, ապա սա, ըստ իս, լոմբարդային բյուջե է, որովհետև տպավորությունն այնպիսին է, որ ողջ գումարները գնալու են ինչ-որ ապահովագրական ընկերությունների, շոշափվում են վարկեր, բրոկերներ և այլն»,- Panorama.am-ի եւ Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` անդրադառնալով 2014 թվականի պետական բյուջեի նախագծին, որն այսօր ներկայացվեց խորհրդարանի դատին: Տիկին Զոհրաբյանն ասաց, որ

Ի՞նչն էր խանգարում Տիգրան Սարգսյանին

Այսօր խորհրդարանում 2014 թվականի պետական բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ վարչապետը մի քանի ուշագրավ ինքնախոստովանական հայտարարություններով հանդես եկավ: Մասնավորաբար, ասաց, որ հարկային վարչարարությունն այլեւս ուղղվելու է բացառապես ռիսկային ոլորտներին, ստվերի կրճատման հետ կապված էական նվազեցումներ կան եւ այլն: Aravt.am-ի հարցին` ի՞նչն էր խանգարում Տիգրան Սարգսյանի կառավարությանը՝ այդ քայլերն ավելի շուտ անելուն, ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի

Աղվան Վարդանյան. «Հրաչ Մուրադյանի սպանության վկան այսօր արդեն Հայաստանում չէ»

«Հրաչ Մուրադյանի սպանությունից 7 ամիս է անցել: Մենք մինչեւ հիմա առավելագույնս փորձել ենք զուսպ հետեւել նախաքննությանը եւ որեւէ միջամտություն չենք արել: Նախաքննության շահերից ելնելով՝ փորձել ենք շատ չխոսել այս մասին: Բայց փաստաբանի եզրակացությունը փորձաքննության մասին միակողմանի է»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ ներկայացնելով «Հրաչ Մուրադյան-արդարության պահանջ» հասարակական շարժման քայլերը: Հիշեցնենք,

Կառավարության հրաժարականի հարցը նախագահը կորոշի

Տարեսկզբին նախագահ Սարգսյանը հայտարարեց, որ եթե կառավարությունը յոթ տոկոս տնտեսական աճ չապահովի, ապա պետք է հրաժարական ներկայացնի: Այսօր լրագրողները ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեցին`ժամանակը չ՞է որ կառավարությունը հրաժարական ներկայացնի: «Ժամանակն է, որ մենք բոլորս իրար հետ աշխատենք: Կառավարությունը հրաժարական կներկայացնի՞, չի ներկայացնի, ինչպիսի՞ զարգացումներ կլինեն`թողնենք ապագային: Իշխանության խնդիրը պետք է լինի ինտենսիվ բարեփոխումների անցկացումը,

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930