Օրվա լրահոսը

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Կենդանաբույժների համաշխարհային ծառայության ներկայացուցիչների հետ

Թափառող կենդանիների ուղղությամբ իրականացվող ծրագրերի հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Կենդանաբույժների  համաշխարհային ծառայության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, որոնք Երևանում են բրիտանական «Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության բարեգործականի, «Կենդանաբույժների համաշխարհային ծառայություն» միջազգային կազմակերպության ու Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ համատեղ ընտանի կենդանիների ստերջացման թեմայով մայիսի 25-ից մինչև հունիսի 4–ը  Երևանում անցկացվող 10-օրյա

Գաբրիել Սարգսյանի հարսանիքի քավորը Սերժ Սարգսյանն է լինելու

Հայկական շախմատի գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանի սիրտը զբաղված է: Հայտնում է esyes.am-ը: Լրատվամիջոցն հայտնում է՝ 29-ամյա հայ շախմատիստի ընտրյալը Լիանա Ավոյանն է, ով սովորում է Գյուղատնտեսական ակադեմիայում. ապագա տնտեսագետ է: Այս տարվա ապրիլի 30-ին` մրցաշարերի ու առաջնությունների ընթացքում, Գաբրիելն ու Լիանան նշանվել են`տանը կազմակերպելով փոքրիկ ու մտերմիկ խնջույք: Զույգի հարսանիքը ծրագրված է ամռանը` հունիսի 28-ին, իսկ

417.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Մայիսի 31-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 5,100,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 417.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 417.5 դրամ:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ռամկավար Ազատական կուսակցության պատվիրակությանը

Մայիսի 31-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ԱՄՆ-ից, Կանադայից, Արգենտինայից, Բրազիլիայից ժամանած Ռամկավար Ազատական կուսակցության պատվիրակությանը՝ ատենապետ Մայք Խարապյանի ղեկավարությամբ: Հանդիպման առանցքը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ իրականացվող միջոցառումներին առնչվող հարցերն էին: ՀՀ սփյուռքի նախարարը հորդորեց ներկաներին համայնքներում տեղեկություններ, լուսանկարներ ու փաստաթղթեր հավաքել Ցեղասպանություն վերապրածների ժառանգներից, ինչը ոչ միայն պատմական մեծագույն արժեք կարող է

Էդիկ Բարսեղյան. «Թող հարցեր տան, երկու շաբաթ ա պատրաստվում եմ»

«Անցյալ տարի մի քիչ պատրաստ չէի, չգիտեի, որ պարոն Փաշինյանը ստեղ ա լինելու, հարցեր ա տալու»,- այսօր խորհրդարանում ասաց Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը: Հիշեցնենք, որ խորհրդարանում քննարկվում է անցյալ տարվա բյուջեի կատարողականը: Հետաքրքիր էր, որ այս տարի առաջին դասարան հաճախող աշակերտների թվաքանակի մասին հարցն այս անգամ բարձրաձայնեց ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը: Արարատի մարզպետի սույն խոստովանությունը

Ինչո՞ւ Տարոն Մարգարյանը չեկավ խորհրդարան

Երևանի քաղաքապետը որևէ առիթ և պատճառ չունի խուսափելու բյուջետային քննարկումներից, պարզապես այսօր հարգելի պատճառով չէր կարող մասնակցել: Այս խորհրդարանում սույն պատճառաբանությունը ներկայացրեց Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը՝ 2012 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, պատասխանելով ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին, թե ինչո՞ւ քաղաքապետը չի ներկայացնում բյուջեի ծախսերը: Պատգամավորի հաջորդ հարցը վերաբերում էր Երևանի քաղաքապետարանի կողմից

Հոսանքը ոչ թե 8, այլ 4 դրամով պետք է թանկացնել (Տեսանյութ)

Գագիկ Մակարյանը սուբսիդավորման նոր եղանակ է առաջարկում

«Այսօր բուհ կարող է ընդունվել միայն էլիտար մասսան». Սարգիս Ասատրյանց

«Կոսերվատորիայի վոկալ արվեստ, ակադեմիական, ժողովրդական, ջազային, էստրադային երգեցողություն մասնագիտությունների գծով ուսման վարձը բարձրացել է 200 հազար դրամով։ 500 հազարից դարձել է 700 հազար դրամ։ Տնտեսագիտական համալսարանում էլ 400 հազար ուսման վարձը դարձել է 600 հազար դրամ»,- այսօր այս մասին «Հայելի» ակումբում ասաց Հայաստանի ուսանողական ասոցիացիայի փոխնախագահ Սարգիս Ասատրյանցը: Ըստ բանախոսի` վարձերի բարձրացման դեպքում պետք է

Ֆելիքս Ցոլակյան. Երկրաշարժից անօթեւան մնացածների հարցը կլուծվի այս տարի

«Կառավարությունը զբաղվում է դրանով, որոշում կկայացվի եւ կասեն, թե ինչպե՞ս է լուծվում սոցիալապես անապահով խավերի հարցը»,- այսօր խորհրդարանում պատասխանելով լրագրողների հարցերին, թե գազի գնի թանկացումն ի՞նչ ազդեցություն կունենա Շիրակի մարզի անապահով ընտանիքների վրա, ասաց մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Լրագրողները նկատեցին, որ խոսակցություններ կան, որ կառավարության օգնությունը ժամանակավոր է լինելու, մարզպետը բարկացավ. «Եթե, եթե, եթե…ես զրույցներից տեղյակ

ԵԱՀԿ-ի աջակցությամբ կատարելագործվեցին Հայաստանի ազգային փոքրամասնությունների կազմակերպական հմտությունները

2013թ. մայիսի 31-ին Երևանում մեկնարկեց կազմակերպական զարգացման հնգօրյա դասընթաց Հայաստանի ազգային փոքրամասնությունների համար: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպված այս դասընթացը նախատեսված է ազգային փոքրամասնությունների ՀԿ-ների ղեկավարների և երիտասարդական թևերի ներկայացուցիչների համար: «Մենք կարծում ենք, որ այս դասընթացը կամրապնդի ազգային փոքրամասնությունների կազմակերպությունների՝  իրենց համայնքների կարիքները ավելի լավ հոգալուն ուղղված ջանքերը »,- ասաց ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար դեսպան

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան ժամանած Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին: Զրուցակիցները քննարկել են դինամիկ զարգացող Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 1-ին կնշվի Սբ. Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից տոնը

Այս տարի հունիսի 1-ին կնշվի Սբ. Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից տոնը: Տոնի առթիվ բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ կմատուցվի: 301 թվականին Սբ. Գրիգոր Լուսավորչի Խոր Վիրապից դուրս գալու հիշատակության օրն է, որն սկիզբ դարձավ հայոց մեծ դարձի: Հայոց հեթանոս Տրդատ արքայի հրամանով Հռիփսիմյան եւ Գայանյան կույսերը նահատակվում են: Այդ դեպքից հետո արքան ու արքունի պալատականները ծանր

Վրաստանի դատախազությունը կարող է հարցաքննել նախագահին

Վրաստանի գլխավոր դատախազությունը հաղորդել է, որ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարող է հարցաքննվել պետական միջոցները վատնելու գործով։ Դատախազության խոսնակ Խաթունա Պայչաձեն ասել է, որ ըստ հետաքննության` Սաակաշվիլին Նյու Յորքում 2009 եւ 2011 թվականներին կոսմետիկ վիրահատության է ենթարկվել, ինչի նպատակով վճարվել է ավելի քան 11 հազար դոլար։ Բացի այդ, ըստ դատախազության, Վրաստանի նախագահը պետական միջոցներից հատկացրել է

Հանպատրաստից հարցազրույց Յուրի Վարդանյանի հետ

Այսօր չորս երիտասարդ մարզիկների միջազգային կարգի սպորտի վարպետի կոչում շնորհելու արարողության ժամանակ Aravot.am-ը մի քանի հարց տվեց Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանին: Ու ստացվեց հանպատրաստից հարցազրույց: – Հիշո՞ւմ եք, թե երբ եւ ինչպես ստացաք ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետի ձեր կոչումը: – Ինչպե՞ս կարող եմ չհիշել` 1975 թվականին, երբ դարձա ծանրամարտի աշխարհի ու

Ֆելիքս Ցոլակյանը Վարդան Ղուկասյանի «լեւի» գործերի մեջ չի խորացել

«Ամենակարեւորն այսօր մարզում, այսպես ասած, բարոյաքաղաքական կլիմայի հանդարտեցման, խաղաղության խնդիրն է, որը այսօր արդեն կա»,- այսօր խորհրդարանում լրագրողների ետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը`պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե որոնք են այսօր մարզի առաջնային խնդիրները: Լրագրողները հետաքրքրվեցին կրիմինալի հարցով հիմա մարզում ի՞նչ վիճակ է: «Կոպիտ բան ասե՞մ»,- հարցով պատասխանեց մարզպետը ու հավելեց. «Հանդարտ է,

Խորհրդակցություն ՊՆ-ի մասին ՄԻՊ առաջարկների վերաբերյալ

Մայիսի 31-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն «2012 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» զեկույցի` «ՀՀ պաշտպանության նախարարություն» բաժնում ներկայացված խնդիրների եւ առաջարկությունների վերաբերյալ: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան

Կայացել է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հերթական նիստը

Մինսկում կայացել է ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը: Կառավարության ղեկավարների նեղ կազմով հանդիպմանը հաջորդել է ընդլայնված կազմով նիստը: Քննարկվել են համագործակցության մի շարք օրակարգային հարցեր, որից հետո ստորագրվել են ԱՊՀ համագործակցության տարբեր համաձայնագրեր:  Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են մինչև 2020 թվականն ինովացիոն համագործակցության միջպետական ծրագրով 2012 թվականին իրականացված միջոցառումները: Ստորագրվել են ԱՊՀ

DJ Vakcina. Շատ տհաճ է, որ մեր շոու-բիզնեսում, կան մարդիկ, ովքեր իրենց օրինակով պրոպագանդում են ոչ առողջ ապրելակերպ

Նա առանձնացրեց DJ Vakcina-ին, ով, ի տարբերություն շոու-բիզնեսի շատ ներկայացուցիչների, պայքարում է ծխախոտի օգտագործման դեմ:

Հայկական մուլտֆիլմը ունի նոր հերոսներ

Ի դեպ, հեղինակները դիմել են հեռուստաընկերություններին՝ այն ցուցադրելու համար։ Գրեթե բոլորը մերժել են ցուցադրել։

Գյումրեցի ամենածեր դեպոյականը միայնակ ապրում է կաթոցների տակ (Տեսանյութ)

«Շիրակ կենտրոնը» շարունակում է պատրաստել և հրապարակել Գյումրու շարքից դուրս եկած վագոն-տնակներում ապրող միայնակ տարեցների ապրելակերպի մասին պատմող տեսանյութեր: Քաղաքի տնակային ավաններում միայնակ տարեցների մեծ թվի առկայությունը միայն այն պատճառով չէ, որ նրանք ժառանգներ չունեն, այլ հիմնական պատճառն արտագաղթն է, որը վաղուց Գյումրիում կրում է զանգվածային բնույթ: Շատ տարեցների զավակներն իրենց ընտանիքներով հեռացել են Հայաստանից՝

Ցտեսությու՜ն գարուն, բարև ամա՜ռ…

Մնաց մեկ օր, և գարնանային տրամադրությանը կփոխարինի ամառը՝ իր գույներով, երանգներով ու ջերմությամբ: Ոմանք շատ ուրախ են, և արդեն ծրագրում են ինչպե՞ս անցկացնել ամառային հանգիստը, ո՞ւր գնալ, ինչպե՞ս այն վայելել, ոմանք էլ տխրում են, չէ՞ որ գարունն ամենաթարմ ու գեղեցիկ եղանակն է, որին հրաժեշտ ենք տալիս: «Ոնց չեմ ուզում գարունը գնա, – ասում է 18-ամյա

ՀՔԾ-ն հրաժարվում է քրեական հետապնդում իրականացնել բնապահպանության նախարարության պաշտոնյաների նկատմամբ

Հատուկ քննչական ծառայությունը հրաժարվում է քրեական հետապնդում իրականացնել բնապահպանության նախարարության պաշտոնյաների նկատմամբ: 12 ապրիլի 2013 թվականին ՀՀ Հատուկ քննչական ծառայության նախկին պետ Ա.Միրզոյանը Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության կողմից ներկայացված՝ հանցագործության մասին հաղորդումը հասցեագրել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Թամազյանին այն պատճառաբանությամբ, որ ՀՔԾ-ն նախաքննություն է իրականացնում միայն ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար

ԿՈՐՍՎԱԾ ՀՈՒՅՍԵՐ

ԳԻՐՔ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ
Գլուխ չորրորդ

Դիանա Կարդումյան. Կարծում էի 100 մարդ չի գա, բայց դալիճում տեղ չկա

Օրերս «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ երիտասարդ ռեժիսոր Դիանա Կարդումյանի «Դիալոգներ» կարճամետրաժ ֆիլմի պրեմիերան: Տեսնելով, որ դահլիճում ազատ տեղեր չկան, ֆիլմի ռեժիսորը՝ Դիանա Կարդումյանն, ասաց. «Մենք մտածում էինք, որ այսօր 100 հոգուց ավել մարդ էլ չի գա, բայց հիմա տեսնում եմ, որ ֆիլմը հետաքրքրել է շատերին»: Երիտասարդ ռեժիսորը շնորհակալություն հայտնեց նկարահանման խմբին, ինչպես նաեւ՝ ֆիլմի գլխավոր

Կոնսերվատորիայի ռեկտորը՝ ցածր վարձատրվող դասախոսների մասին. Հո մարդիկ սովամահ չե՞ն լինի

Երեւանի Կոմիտասի անվան պետկոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց, որ իրենց բուհում ուսման վարձերը բարձրացնելն ուղղակի անհրաժեշտություն է: Նա փաստում է, որ կոնսերվատորիայի բյուջեի առյուծի բաժինը՝ 85 տոկոսը, գնում է միայն աշխատավարձերի վրա, մինչդեռ կոնսերվատորիան պահպանման եւ զարգացման խնդիրներ ունի: Ռեկտորն ասում է, որ կոնսերվատորիայում պետպատվերով սովորող ուսանողի համար պետությունը 30-35 տոկոսով ավելի

«Գլոբալ գոլդն» արհամարհո՞ւմ է էներգետիկայի նախարարությանը (Տեսանյութ)

«Թուխմանուկի» ոսկու հանքին, Արմեն Մովսիսյանը 2008-ին 2 տարի ժամկետ էր տվել` ստորգետնյա շահագործման անցնելու համար, բայց 3-րդ տարին է՝ չեն անցնում

Գյումրեցի ազատամարտիկը` խորհրդարանի գեներալների մասին. «Ես մե գեներալըմ կճանչեմ, նա Կոմանդոսն է»

Aravot.am-ը Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում սոցիալական վատ պայմաններից ու իշխանությունների արհամարհական վերաբերմունքից դժգոհող ազատամարտիկ Մկրտիչ Բաղդասարյանից հետաքրքրվեց` գեներալ-պատգամավորները ԱԺ ամբիոնից չեն բարձրաձայնո՞ւմ ազատամարտիկների խնդիրները: Նշենք, որ ԱԺ ընտրություններից առաջ` Aravot.am-ի այն հարցին, թե ինչ է անելու Ազգային ժողովում գեներալ Մանվել Գրիգորյանը, ինչո՞ւ է ուզում պատգամավոր դառնալ, ԵԿՄ փոխնախագահ Խաչիկ Մկրտչյանը պատասխանել էր` ազատամարտիկների խնդիրներին լուծում

Քուվեյթի Ազգային ժողովի նախագահը գովաբանեց հայ համայնքին

Այսօր Քուվեյթի Ազգային ժողովի նախագահ Ալի Ալ-Ռաշիդի գլխավորած պատվիրակության եւ ԵՊՀ-ի պրոֆեսորադասախոսկան կազմի եւ ուսանողության միջեւ տեղի ունեցած հանդիպման ժամանակ մայր բուհի դասախոսներն եւ ուսանողները հնարավորություն ունեցան իրենց հուզող հարցերը ուղղել Քուվեյթի բարձրաստիճան պաշտոնյային: Հարցերի շրջանակը բավականին լայն էր՝ սկսած սիրիական հարցից, կրթաթոշակներից, մինչեւ Քուվեյթի հայ համայնք եւ ԵՊՀ-ում իսլամագիտության կենտրոնի բացում: Դահլիճում ներկաներից մեկի

Դատապարտյալի սպանությունը նախապատրաստելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության նախկին պետ Ս.Հովհաննիսյանի կողմից խարդախություն կատարելու, դատապարտյալի սպանության նախապատրաստումը կազմակերպելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը: Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Ս.Հովհաննիսյանը, ՍՊ ընկերությունում չունենալով գործարքներ կնքելու, նյութական միջոցներ տնօրինելու իրավունքներ, այդ ընկերության կողմից կառուցվող բազմաբնակարան շենքի` թվով երկու բնակարանների վերաբերյալ

ԵԽԽՎ-ում Թուրքիայի պատվիրակության ղեկավար. «Թուրքիան չի ուզում խոչընդոտել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը» (Տեսանյութ)

Երևանում այսօր անցկացվող ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստին, որն անցկացվում է Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում, 47 երկրների պատվիրակների շարքում էր Թուրքիայի պատվիրակության ղեկավար Նուրսունա Մեմեքանը: Նշենք, որ ադրբեջանցի պատվիրակները չեն ժամանել ՀՀ՝ մասնակցելու մշտական հանձնաժողովի նիստին: Aravot.am-ը Ն. Մեմեքանի հետ զրույցում բարձրացրեց այն հարցը, թե ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման խնդրի քննարկումների ժամանակ թուրք պատվիրակները միշտ

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930