Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդակցություն ՊՆ-ի մասին ՄԻՊ առաջարկների վերաբերյալ

Մայիս 31,2013 15:35

Մայիսի 31-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն «2012 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» զեկույցի` «ՀՀ պաշտպանության նախարարություն» բաժնում ներկայացված խնդիրների եւ առաջարկությունների վերաբերյալ:

Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամներ, ինչպես նաեւ հրավիրված այլ անձինք:

Խորհրդակցության արդյունքներով նախանշվեցին վերոհիշյալ խնդիրների լուծմանը եւ առանձին առաջարկությունների իրացմանն ուղղված հետագա քայլերը, ձեռք բերվեց պայմանավորվածություն նման ձեւաչափով քննարկումները պարբերական դարձնելու մասին:

ԱԺ մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031