Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանը պնդում է, որ ԲՀԿ-ն ընդդիմություն է

Հայ ազգային կոնգրես կուսակցության (ՀԱԿ) փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանելով Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, որ «Բարգավաճ Հայաստան»-ը (ԲՀԿ) չի կարող ընդդիմություն դառնալ, ասաց` քաղաքական ուժի մասին պետք է դատել ոչ թե հապշտապ, ոտքի վրա արված հայտարարություններով, այլ վերջինի կատարած գործերով: Զուրաբյանի խոսքով` ԲՀԿ-ն իշխող կոալիցիայի անդամ չէ, չի պաշտպանել Սերժ Սարգսյանի թեկնածությունը նախագահական

Տիգրան Ուրիխանյան. «Ես չեմ հասկանում թե ի՞նչ եք ուզում ակնարկել»

«Եկեղեցու բացումը, հայ առաքելական հերթական, հրաշալի հուշակոթողի, տաճարի բացումը չեմ ցանկանում համեմել քաղաքական ինտրիգներով կամ ինտրիգներ որոնողներին մեկնաբանություններ ու պատասխաններ տալով»,- այսպես արձագանքեց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ ընկալում ունեցավ այն, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն անձամբ չէր պատվել Գագիկ Ծառուկյանին եւ չէր եկել Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բացմանը: Հետաքրքրվեցինք՝ կարելի՞

Հայաստանում ԱՄՆ փոխդեսպանը հանդիպեց Քոքեբելյանին

Այսօր տեղի է ունեցել Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի, Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Բրյուս Դոնահյուի և դեսպանատան քաղաքական հարցերով պատասխանատու Քրիսթոֆեր Անդերսենի հանդիպումը: Հանդիպման մասնակիցները քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, անդրադարձել են Հայաստանում ժողովրդավարության վիճակին, արտաքին-քաղաքական զարգացումներին և առկա մարտահրավերներին:   Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն 15 մայիսի, 2013թ. ք. Երևան

Ստյոպա Սաֆարյանը՝ Նաիրա Զոհրաբյանին. «Տանձն անընդհատ փորձում է ապացուցել, որ ինքը լավ խնձոր կլինի»

«Այո՛, մենք չենք լինելու ընդդիմություն, որը իր «ընդդիմադիր» գործունեությունը համաձայնեցնում է իշխանության հետ, այո՛ մենք չենք լինելու ընդդիմություն, որի «ընդդիմադիր» ճառերը գրվում են հայտնի շենքերում: Այո՛, մենք չենք լինելու ընդդիմություն, որը մշտապես օգտվում է իշխանության ստվերային բարեհաճությունից: Այո՛, մենք չենք լինելու ընդդիմություն, որը հազարավոր մարդկանց կարող է տանել հնարավոր առճակատման ու գնալ Ծիծեռնակաբերդ»,- Գագիկ Ծառուկյանի

ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել

Մայիսի 15-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:

ՀՀՇ կուսակցության խորհրդանիշը պատկանում է ՀՀՇ հ/կ-ի՞ն

«Հայոց Համազգային Շարժում» հ/կ հաղորդագրություն  2013թ.-ի մայիսի 14-ի հրապարակումներում զանգվածային լրատվության որոշ միջոցներ, լուսաբանելով մի խումբ մարդկանց մամլո ասուլիսը, օգտագործել են «ՀՀՇ» անվանումը և ՀՀՇ խորհրդանշանը: Ի գիտություն բոլոր լրատվամիջոցների հայտնում ենք հետևյալը` 1. «ՀՀՇ» անվանումը և ՀՀՇ խորհրդանշանը պատկանում են «Հայոց Համազգային Շարժում» հ/կ-ին և գրանցված են ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի

Մուկուչյանը` «Բարեւ Երեւան» դաշինքի դիմումների մասին (Տեսանյութ)

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ճիշտ չի համարում «Բարեւ Երեւան» դաշինքի ներկայացուցիչներ Դանիել Իոաննիսյանի եւ Լուսինե Պետրոսյանի գնահատականները իրենց որոշման վերաբերյալ: Հիշեցնենք, որ դաշինքի ներկայացուցիչները ապօրինի են գնահատել ԿԸՀ-ի որոշումը եւ վիճարկում են այն Վարչական դատարանում: «Հաճախ փորձ է կատարվում ընտրական գործընթացների վերաբերյալ այլ մասնակիցների ներկայացրած դիմումները մատուցել որպես «Բարեւ Երեւան» դաշինքի դիմում: Դաշինքը

Հուշարձաններին անձնագիր չեն տալիս (Տեսանյութ)

Բնապահպանության նախարարությունը մինչ օրս չի կազմել Գառնու բազալտե երգեհոն սյունաձեւ հուշարձանի անձնագիրը»: 2008 թվականին կառավարության որոշմամբ Գառնու «Քարերի սիմֆոնիան» ներառվել է հուշարձանների ցանկում, սակայն, այն մինչ օրս անձնագիր չունի: Այսօր «Նոյյան տապան» ակումբում ասաց «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամ, իրավաբան Մերի Խաչատրյանը: Նրա ներկայացմամբ` բացի «Քարերի սիմֆոնիայից», բնության այլ հուշարձաններն էլ չունեն անձնագրեր, իսկ անձնագրերն անհրաժեշտ

Արմեն Մարտիրոսյան.«Կեցցե ապահով Հայաստանը, որը պետք է վերադառնա դեպի աթարը»

Նա գազի թանկացումը քաղաքական որոշում է որակում

Սպարտակիադա` ԶԼՄ-ների միջեւ

ՀԱՕԿ-ը, Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան եւ «Առավոտ» օրաթերթը կազմակերպում են սպարտակիադա ԶԼՄ-ների միջեւ: Սպարտակիադայի ծրագրում ընդգրկված է չորս մարզաձեւ` բոուլինգ, հրաձգություն, սեղանի թենիս եւ դարձ: Մարզաձեւերի ընտրությունը կատարվել է` հաշվի առնելով դրանց շարժողական բնույթը, մատչելիությունը, մասսայականությունը, կիրառական նշանակությունը եւ նպատակ ունի մասսայական սպորտը,  առողջ ապրելակերպն ու օլիմպիզմի գաղափարները տարածել նաեւ լրատվական դաշտում: Սպարտակիադան կմեկնարկի բոուլինգ

Անտարբերությունն է ծնում զուգահեռ աշխարհ

Ողջ միջոցառման ժամանակ հեկեկում էր նրա բժիշկ հայրը, որը երեք անգամ ինսուլտ է տարել: Նա որդու՝ Հայկի եւ կնոջ օգնությամբ հազիվ տեղաշարժվելով՝ եկել էր մասնակցելու 18 տարի անազատության մեջ գտնվող որդու գրքի շնորհանդեսին:

Ինչպե՞ս է ՀԱԿ-ը ընկալել Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը

Երեկ Կոտայքի թեմի Աբովյան քաղաքի Սբ. Հովհաննես Մկրտիչ նորակառույց եկեղեցու օծման արարողությանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը լրագրողների այն հարցին՝ ԲՀԿ-ն կարո՞ղ է դառնալ ընդդիմություն, այսպիսի պատասխան տվեց . «Ոչ, ԲՀԿ-ն ընդդիմություն չի կարող դառնալ: Եթե ընդդիմադիր դաշտում կան արդեն 3-4 կուսակցություններ, ապա դա ինչ-որ 5-6 կուսակցություն չի կարող դառնալ: ԲՀԿ-ն լիարժեք կողմնակիցն է նրան, ինչ-որ

Բալալայկայի և դաշնամուրի համադրություն՝ ռուս երաժիշտների մատուցմամբ

«Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական իններորդ փառատոնի շրջանակներում մայիսի 16-ին ելույթ կունենան բալալայկահար Անդրեյ Գորբաչովը և դաշնակահարուհի Նատալյա Շատոխինան: «Մեզ համար մեծ պատիվ է այս փառատոնին մասնակցելը, և շատ ուրախ ենք, որ այս ռուսական գործիքը՝ բալալայկան, դաշնամուրի ուղեկցությամբ առաջին անգամ հնչելու են այս փառատոնում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեցին ռուս երաժիշտները: Համերգի ընթացքում երաժիշտները հանդես են

Թուրքիայի գերագույն դատարան. «Դինքին սպանել է զինված հանցախումբը»

«Ազատություն» ռադիոկայան. Թուրքիայի գերագույն դատարանը այսօր բեկանել է Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով ստորին ատյանի կայացրած դատավճիռները այն մասով, ըստ որի` ամբաստանյալները կապ չեն ունեցել հանցավոր կազմակերպության հետ: Hurriyet Daily News-ի փոխանցմամբ` գերագույն ատյանի վճռում ասված է, որ սպանությունը կատարվել է զինված հանցախմբի կողմից: Միաժամանակ, գերագույն դատարանը հաստատել է այդ գործով մեղադրվողների

Հայաստանում շների վարժեցման Կ-9 դպրոց-կենտրոն կբացվի

Առաջին անգամ Հայաստանում ամբողջ Անդրկովկասի համար կբացվի Կ-9 շների վարժեցման, սպորտի, հենդլինգի և զոոթերապիայի բացառիկ դպրոց-կենտրոն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեցին Հայաստանի կինոլոգիական սպորտային միության նախագահ Վիոլետա Գաբրիելյանը, Միջազգային կինոլոգիական միության /ՄԿՄ/ տեխնիկական տնօրեն Սերգեյ Գաբրիելյանը, Վրաստանի Կ-9 դպրոցի տնօրեն Ջաբա Ցխվեդաձեն: Անդրադառնալով դպրոցի էությանը՝ Վիոլետա Գաբրիելյանը նշեց, որ այնտեղ ոչ միայն վարժեցնելու

Ջերմաստիճանի վտանգավոր բարձրացում

Վերջին 50 տարվա ընթացքում Հայաստանում ջերմաստիճանը բարձրացել է 1,1 աստիճանով, մինչդեռ միջազգային ցուցանիշը 0,7 աստիճանն է: Այսօր կլիմայի միջազգային օրն է։ Այդ առիթով լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանում կլիմայի ծրագրի համակարգող Դիանա Հարությունյանը նշեց, որ ջերմաստիճանի բարձրացումը էկոլոգիական չէ, այլ մարդու գործունեության արդյունք։ «Գլոբալ ջերմաստիճանը երկրագնդի տարբեր վայրերում տարբեր չափով է բարձրանում, բայց մեզ մոտ

ՏՏ մասնագետները գնում են բարձր աշխատավարձ եւ աճելու տեղ չունենալու պատճառով

Հինգ տարի առաջ տեղեկատվական տեխնոլոգիաների առումով Հայաստանում «քարի դար» էր

Հովհաննես Շահինյան. «ՕԵԿ-ը չի քննադատել ոչ մեկին»

«Ընդդիմության դաշտում կլինեն լուրջ վերադասավորումներ: Սկզբունքային քաղաքական գործիչներ են ձեր ասած գործիչները, ովքեր կկոորդինացնեն այլ քաղաքական ուժերի ևս»,- այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց ՕԵԿ անդամ Հովհաննես Շահինյանը` անդրադառնալով ՀՀՇ-ն վերաբացելու նախկին ՀՀՇ-ականների նախաձեռնությանը: Մեր հարցին, թե ինչով կբացատրեք ՕԵԿ-ի պարտությունը, երբ նախընտրական շրջանում վստահեցնում էիք` հաղթելու եք, ասաց. «Մի քանի տասնյակ հանդիպումներ ունեցանք, այնպես որ,

Թանգարանային գիշերը «թեժ» է լինելու

Այս տարի այնպես  է ստացվել, որ թանգարանների միջազգային օրն ու թանգարանային գիշերը համընկել են, այսինքն՝ այս երկու օրերի ընթացքում սովորաբար անցկացվող միջոցառումները կանցկացվեն միայն մեկ օր՝ մայիսի 18-ին՝ թանգարանների միջազգային օրը: Գաֆեսճէան արվեստի կենտրոնը  թանգարանային գիշերվա առիթիվ, ըստ նույն կենտրոնի հանրային կապերի եւ մարկետինգի տնօրեն Լիլիթ Սոխակյանի, երկու նոր ցուցադրություն, երեք կրթական ծրագրեր եւ այլ

Նաիրա Զոհրաբյան. «Այո՛, մենք չենք լինելու ընդդիմություն, որը…»

ԲՀԿ խմբակցության քարտուղար Ն. Զոհրաբյանի հարցազրույցը «Zham.am»-ին –Տիկին Զոհրաբյան, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկանի երեկ արած որոշ ձեւակերպումներ` կուսակցության ընդդիմություն լինել–չլինելու մասին մամուլում բուռն քննարկումների թեմա է դարձել: Ի վերջո, ի՞նչ նկատի ուներ Գագիկ Ծառուկյանը: -Ակնհայտ է երկու բան` Ծառուկյանի որոշ մտքեր հանվում են համատեքստից եւ փորձ է արվում դրանց հիմա վրա կառուցել գոյություն չունեցող քաղաքական

ՀՀԿ-ի համար մեկ է

«Մինչեւ այսօր էլ հայտարարված էր, որ ընդդիմություն չէ, այլընտրանք է»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, որ ԲՀԿ-ն ընդդիմություն չի կարող դառնալ: Հարցին՝ մինչ այսօր մտավախություններ չկայի՞ն, որ ԲՀԿ-ն ընդդիմություն կդառնա, Գալուստ Սահակյանն ասաց. «Դե, եթե դառնար՝ կդառնար: Բայց ինքը վերահաստատեց, որ ընդամենն այլընտրանք

Կոթիի բնակիչները շվարած են. «Գազը, որ թանկանում է, ո՞նց ենք օգտվելու»

Սահմանագոտու բնակիչները  հազիվ «յոլա են գնում»  Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Կոթի, Բարեկամավան, Ոսկեվան, Ոսկեպար, Բաղանիս եւ Ջուջեւան գյուղերը Հայաստանի անկախացումից հետո չեն օգտվել բնական գազից: Ներկայումս այդ գյուղերի համար  բնական գազի մատակարարման ցանց է կառուցվում: Սակայն դրանից սահմանագոտու բնակիչներն այնքան էլ ուրախ չեն: «Գազը, որ թանկանում է, ո՞նց ենք օգտվելու: Մեր վիճակը վիճակ չէ:

Բացահայտիր Էրեբունին գիշերային լույսերի մեջ

Այս մայիսի 18-ին Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը կմիանա թանգարանների մեծ ընտանիքին` նշելով Թանգարանների միջազգային օրը: Մշակութային ժառանգության պահպանության բնագավառում ամենահին միջազգային կազմակերպություններից մեկի` Թանգարանների միջազգային խորհրդի /ԻԿՕՄ/ առաջարկով  1977թ.  ի վեր մայիսի 18-ը համախմբում է աշխարհի 5 մայրցամաքների ավելի քան 30 հազար թանգարանների` կոչ անելով տարվա համար առաջարկված թեմայի շրջանակում հանդես  գալ հատուկ միջոցառումներով

ՀԱԿ-ը չի՞ ակնկալել, որ Ծառուկյանն ընդդիմություն պետք է դառնա

Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը կփոխի՞ քաղաքական զարգացումների տրամաբանությունը Երեկ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բացման արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը բավականին ուշագրավ հայտարարություն արեց՝ դրանով որոշակիորեն հստակություն մտցնելով հայաստանյան քաղաքական դաշտում: Հարցին՝ ԲՀԿ-ն ընդդիմություն կդառնա՞, Գագիկ Ծառուկյանն ասաց. «ԲՀԿ-ն ընդդիմություն չի կարող դառնալ: Եթե արդեն կա ընդդիմադիր

Հայաստանում սիրտ-անոթային հիվանդությունները «երիտասարդանում» են

Սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները ոչ միայն առողջապահական, այլ նաեւ սոցիալ-տնտեսական վիճակով է պայմանավորված: Այսօր սիրտ-անոթային հիվանդությունները մեր երկրում մնում են բարձր հիվանդացության եւ մահացության հիմնական պատճառ` կազմելով ընդհանուր մահացության ավելի քան 50 տոկոսը: Այսօր առողջապահության ազգային ինստիտուտում  տեղի ունեցած սրտաբանների`«Սիրտ-անոթային հիվանդությունների պաթոգենեզի, ախտորոշման, բուժման եւ կանխարգելման տարբեր հարցեր» խորագրով 9-րդ վեհաժողովի ժամանակ փաստեցին մասնագետները: Հայաստանում սիրտ-անոթային 

«Թող իր շահութաբերությունը նվազեցնի, ոչ թե գազի գինը բարձրացնի»

Գագիկ Մակարյանի կարծիքով՝ չպետք է հասարակության եւ փոքր բիզնեսի հաշվին «ՀայՌուսգազարդի» եկամտաբերությունը պահպանել: «ՀայՌուսգազարդ» ընկերությունը որոշել է գազի սակագինը բարձրացնել մոտ 60%-ով. երեկ ընկերությունն իր կայքէջում հաղորդագրություն է տեղադրել, որ սակագնի վերանայման համար դիմել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Ըստ այդ դիմումի՝ «ՀայՌուսգազարդը» առաջարկում է ամսական մինչեւ 10 հազար խորանարդ մետր գազի գործող 132 հազար դրամ

Գործարկվեց «Ասք» հայերեն աուդիոգրքերի պաշտոնական կայքը

2013 թ. մայիսի 14-ին գործարկվեց «Ասք» հայերեն աուդիոգրքերի պաշտոնական կայքը: Այս նախաձեռնության շնորհիվ համադրվում են հնագույն արժեքները և նորագույն տեխնոլոգիական լուծումները: Հայերեն աուդիոգրքերը արևելահայերեն և արևմտահայերեն են, մշակվում են աուդիոուղեցույցներ և ձայնագիր դասընթացներ, ինչպես նաև մատուցվում են աուդիոձայնագրությունների ծառայություններ: «Ասք» հայերեն աուդիոգրքերի համահիմնադիրներն են Մարիամ Դիլբանդյանը և Արտակ Բեգլարյանը: Հայերեն աուդիոգրքերն ընթերցում են Գարեգին Էվոյանը, Գևորգ սարկավագ Ալավերդյանը,

Ես մտավորական եմ

ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ Intelligentsia բառը հայկական ծագում չունի: Հին հունարենից փոխանցվելով լատիներենին՝  Intellignetsia-ն երկար է պահպանել արիստոտելյան նախնական ըմբռնումը՝ մարդ, որի գիտակցությունն ուղղված է ոչ միայն աշխարհի եւ բնության ճանաչմանը, այլեւ ինքնաճանաչմանը: Հետագայում Intellignetsia-ի արիստոտելյան ձեւակերպումը գրեթե մոռացվեց, եւ մարդկության եւ քաղաքակրթության համար ճակատագրական պահերին  Intelligentsia-ն՝ մտավորականությունը, ընկալվեց որպես տվյալ հասարակարգի բոլոր չարիքների եւ ձախողումների պատճառը՝

«Մինչ ազատ, անկախ Հայաստանը ընտանիքները դաստիարակվում էին սովետական ձեւով». Մարատ Զաքարյան

Այսօր «Ելակետ» ակումբում հոգեթերապեւտ, սեքսապաթոլոգ Մարատ Զաքարյանն անդրադարձավ մայիսի 15-ին նշվող ընտանիքի միջազգային օրվան: Խոսելով ընտանիքի մասին, նա շեշտեց, որ չենք կարող անտեսել կոնֆլիկտները. «Չկան ընտանիքներ, որտեղ խնդիրներ չլինեն, բայց այն ընտանիքները, որտեղ շատ են երեխաները, վիճակագրությունը ցույց է տալիս, որ այստեղ կոնֆլիկտներն անհամեմատ քիչ են, գուցե դա պայմանավորված է միմյանց հետ քիչ շփվելով եւ

Ռեկտորը ֆրանկոֆոն ցանցը համեմատեց ծառի հետ

Հայաստանից 3 բուհ մասնակցել է  Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության ընդհանուր ժողովին Վերջերս Սան Պաուլոյում կայացել է Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության ընդհանուր ժողովը, որին մասնակցել են Հայաստանում Ֆրանսիական համալսարանը, Վ. Բրյուսովի անվան ռուսաց եւ օտար լեզուների, ինչպես նաեւ Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանները: «Առավոտը» Հայաստանում Ֆրանսիական համալսարանի (ՀՖՖ) ռեկտոր Ժան-Ժակ Մոնտուայից հետաքրքրվեց, թե ինչ տպավորություն է ստացել եւ

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930