Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում շների վարժեցման Կ-9 դպրոց-կենտրոն կբացվի

Մայիս 15,2013 15:17

Առաջին անգամ Հայաստանում ամբողջ Անդրկովկասի համար կբացվի Կ-9 շների վարժեցման, սպորտի, հենդլինգի և զոոթերապիայի բացառիկ դպրոց-կենտրոն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեցին Հայաստանի կինոլոգիական սպորտային միության նախագահ Վիոլետա Գաբրիելյանը, Միջազգային կինոլոգիական միության /ՄԿՄ/ տեխնիկական տնօրեն Սերգեյ Գաբրիելյանը, Վրաստանի Կ-9 դպրոցի տնօրեն Ջաբա Ցխվեդաձեն:

Անդրադառնալով դպրոցի էությանը՝ Վիոլետա Գաբրիելյանը նշեց, որ այնտեղ ոչ միայն վարժեցնելու են շներին, մրցույթներին մասնակցելու համար խմբեր են պատրաստելու, այլև ուղղելու են կենդանիների վարվելաձևը, հոգեբանությունը: «Անգամ ծառայողական շներ ենք պատրաստելու հրդեհների, հակատեռորիստական միջոցառումներին մասնակցելու, կույրերին օգնելու համար»,-տեղեկացրեց Վիոլետա Գաբրիելյանը:

Դպրոցի տնօրեն Սերգեյ Գաբրիելյանն էլ ընդգծեց, որ ցանկացած շուն ժամանակի ընթացքում կարող է ագրեսիվ դառնալ, ուստի՝ շան տերերը անպայման պետք է իրենց կենդանիներին որոշակի պարտադիր կուրսերի տան: «Աշխարհում ընդունված պրակտիկա է, որ ցանկացած շուն՝ անկախ ցեղատեսակից, անպայման անցնում է ընդհանուր վարժեցման կուրսեր, որ սոցիալիզացվի հասարակության մեջ, նաև այդ խնդրով է զբաղվելու Կ-9 դպրոցը»,-նշեց նա:
Վրաստանի Կ-9 դպրոցի տնօրենի փոխանցմամբ էլ, դպրոցը զբաղվելու է նաև զոոթերապիայով: «Աշխարհում զոոթերապիան շատ տարածված է: Կատարվում է շների և ձիերի օգնությամբ: Հոգեբանական խնդիրներ ունեցող երեխաները ժամանակ են անցկացնում հատուկ պատրաստված կենդանիների հետ: Շունը երեխային ընդունում է այնպիսին, ինչպիսին նա կա»,-պարզաբանեց Ջաբա Ցխվեդաձեն:«Դպրոցը հիմնվել է, որ համագործակցենք նաև պետության հետ՝ մենք կարող ենք, օրինակ, ԱԱԾ-ին և սահմանապահ զորքերին վարժեցված շներ տրամադրել՝ այդպիսով հիմք դնելով այդ ոլորտի զարգացմանը»,- ավելացրեց Վիոլետա Գաբրիելյանը:Կ-9 Հայաստան դպրոցը գտնվում է Նուբարաշենում, արդեն գործում է, իսկ վերջնական տեսքի կգա առաջիկա մեկ ամսվա ընթացքում:

Անի ՄԻՐԱՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լեռնիկ says:

    Համագործակցության նպատակով անհրաժեշտ է հեռախոսահմար:
    Խնդրում ենք տրամադրել:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031