Սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները ոչ միայն առողջապահական, այլ նաեւ սոցիալ-տնտեսական վիճակով է պայմանավորված:
Այսօր սիրտ-անոթային հիվանդությունները մեր երկրում մնում են բարձր հիվանդացության եւ մահացության հիմնական պատճառ` կազմելով ընդհանուր մահացության ավելի քան 50 տոկոսը: Այսօր առողջապահության ազգային ինստիտուտում տեղի ունեցած սրտաբանների`«Սիրտ-անոթային հիվանդությունների պաթոգենեզի, ախտորոշման, բուժման եւ կանխարգելման տարբեր հարցեր» խորագրով 9-րդ վեհաժողովի ժամանակ փաստեցին մասնագետները: Հայաստանում սիրտ-անոթային հիվանդությունները «երիտասարդանում» են եւ այդ հիվանդության բարդություններով պայմանավորված հոսպիտալացումների քանակն էլ աճում: Ինչպես համաժողովում նշվեց, սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները ոչ միայն առողջապահական, այլ նաեւ սոցիալ-տնտեսական վիճակով է պայմանավորված:
Եռօրյա համաժողովում տեղացի բժիշկների համար կներկայացվեն այլազգի բժիշկների` այս բնագավառում կատարած հետազոտություններ եւ դրանց արդյունքները, որոնք գիտելիք կհաղորդեն հայաստանցի բժիշկներին:
Ինչպես մասնագետներն են նկատում՝ «հանրային առողջությունը հասարակության կարեւորագույն բաղկացուցիչներից է», ուստի առողջ հասարակություն ունենալու համար առողջապահական խնդիրները լուծելիս համակարգված մոտեցում է անհրաժեշտ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Կարդացեք նաև