Օրվա լրահոսը
Հույս ունենք, որ գոնե այնքան պարկեշտություն կունենան, որ երեխաներին չեն ճնշի
Ուշագրավն այն էր, որ դե ֆակտո ընդդիմադիր ԲՀԿ-ի հանրահավաքում, ինչպես իրենց կողմից բուռն քննադատվող իշխանության, կային դպրոցականներ։ Եթե Ավանում Տարոնի համար եկել էին Ավանի մանկապարտեզների ու դպրոցների սաները, ապա Օսկանյանի թասիբին տարբեր համայնքների դպրոցների սաներն էին ու մանկավարժական կոլեկտիվները։ Խմբված պատանիներից հետաքրքրվեցինք, թե քանի տարեկան են ու ինչու են մասնակցում հանրահավաքին։ Ասացին, որ Աբովյանի թիվ
«Դեմ առ դեմ»` Վահրամ Վարդանյան եւ Նարեկ Բաբայան
Մայիսի 3-ին, ժամը 14.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Ընտրական համակարգեր կենտրոն» ՀԿ տնօրեն Վահրամ Վարդանյանի եւ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ Նարեկ Բաբայանի «Դեմ առ դեմ» բանավեճը` մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավգանու ընտրությունների շուրջ: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն: Նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը՝ այստեղ https://www.livestream.com/aravot?fb_version=2.0 Սպասում
ՃՏՊ` հրդեհի բռնկումով
Մայիսի 2-ին, ժամը 08.46-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գ. Նժդեհի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկումով: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում, բախվել են Հ. Ստեփանյանի վարած «ԳԱԶ-3110» մակնիշի 079 LL 02 պ/հ և Գ. Ոսկանյանի վարած «Շեվրոլե» մակնիշի 501 UO 01 պ/հ ավտոմեքենաները, ինչի հետևանքով
Ծառուկյանը բարոյական մամլիչի ներքո
Ես ոչ մեկի առաջ բարոյական պարտավորություն չունեմ` ժողովրդից բացի: Երեկ այդպիսի հայտարարություն է արել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը իր կուսակցության եզրափակիչ նախընտրական հանրահավաքի ընթացքում: Սա երևի թե հանրահավաքի ընթացքում հնչած ամենահատկանշական և կարևոր հայտարարությունը կարելի է համարել: Որևէ մեկի առաջ բարոյական պարտավորություն չունենալու մասին Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը կարելի է համարել նրա պատասխանը բոլոր այն հորդորներին,
«Ինչ է, Հայաստանում բոլորն իմպոտենտ են եւ հրեաների սերմնահեղուկների կարո՞տ»
«Մաքսային ծառայությունը տրամադրել է տվյալներ, որի համաձայն Հայաստան է ներմուծվել մեծաքանակ սերմնահեղուկ»,- երեկ Ազգային ժողովում ժողովրդագրական վիճակին վերաբերող օրինագծի քննարկման ժամանակ հայտարարել է ԱԺ դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ արտահայտելով իր մտահոգությունները եւ առողջապահության նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանից հետաքրքրվելով՝ կա՞ Հայաստանում սերմնահեղուկ ներմուծելու մշակված քաղաքականություն։ Պաշտոնակատարն անտեղյակ զարմացել է՝ թե Հայաստան որեւէ երկրից սերմնահեղուկ չի ներկրվում.
Օմբուդսմենը այսօր լրագրողներին մաղթում է ազատվել 6 չարիքից
Մայիսի 3-ը արտահայտվելու, խոսքի, մամուլի ազատության միջազգային օրն է: Խոսքի ազատությունը (արդար դատաքննության իրավունքի հետ զուգահեռ) ապահովում է բոլոր մյուս իրավունքների պաշտպանությունը և հանդիսանում ժողովրդավարության կառուցմանանկյունաքարը: Դրա համար լրագրողն իր գործում պիտի ազատ լինի խմբագրից ու նրա անհարկի միջամտությունից: Խմբագիրը պետք է ազատ լինի լրատվամիջոցի սեփականատիրոջ գրաքննությունից: Իսկ լրատվամիջոցի սեփականատերը պետք է ազատ լինի գովազդային
Արտավազդ Փելեշյանը 75 տարեկան. նրա «կինոդարը»
Հավանաբար Փելեշյանին կարելի է համարել կինոսիմֆոնիստ: Մարդ, որ իր սիմֆոնիաները կադրերով է գրում:
Սամվել Կարապետյանը՝ Գանձակ և Սաղիան գյուղերի մասին (տեսաբլոգ)
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանն իր տեսաբլոգում պատմել է Կուրի ձախափնյա շրջանում գտնվող Գանձակ և Սաղիան գյուղերում տեղի ունեցած հետաքրքիր դեպքերի մասին՝ ներկայացնելով արխիվային լուսանկարներ: 1985-86 թվականներն էին․․․ Սամվել Կարապետյանի տեսաբլոգի ադմինիստրացիա
Ժիրայր Սեֆիլյան. «Հայտնի Զորավարը թող գլխավոր կլանատիրոջը` Սերժ Սարգսյանին վերացնի»
Այսօր Գյումրի այցելած «Նախախորհրդարան» քաղաքացիական շարժման անդամները Aravot.am-ի խնդրանքով անդրադառնալով ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի` արդեն հիթ դարձած «Դուք պատգամավո՞ր եք, թե՞ գողական, արա՛» արտահայտությանը, կարծիք հայտնեցին, որ ոստիկանապետը շատ լավ իմացել է`ինչ ձևով դիմի: «Ոստիկանապետն ասաց`«Արա՛, դուք էս եք», նա շատ լավ գիտի, թե ով են իրենք, եթե չիմանար, էդ հարցը չէր տա, բայց հարցը տվեց, որովհետև պատասխանը
Ռուստամյան. «Համաձայնվել էր արդեն իշխանությունը, մեկ էլ հրապարակում Րաֆֆին ասում ա՝ էդ խնդիրը մեր խնդրի հետ կապ չունի» (Տեսանյութ)
Արմեն Ռուստամյանը ջրվեժցու հետ խոսում է Րաֆֆի Հովհաննիսյանից: Այսօր Ջրվեժում ՀՅԴ-ականների քարոզարշավի ժամանակ ՀՅԴ ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանին մոտեցավ մի բնակիչ եւ մտահոգություն հայտնեց, որ անիմաստ է այս ամեն ինչը, քարոզարշավը, ընտրությունները, քանի որ Հայաստանում ընտրություններ վաղուց չեն լինում, լինում է նշանակովի նախագահ, նշանակովի քաղաքապետ: Բնակիչը պատմեց, որ վերջին անգամ ՀՅԴ անդամների հետ զրուցել է
Ջրվեժցի խանութպանը՝ Ռուստամյանին. «Վերեւներում թարախներ են, ես դրանց ատելով ատում եմ»
Խանութպանները դժգոհեցին, թե ինչպես են հարկահավաքները չոքում իրենց դռանը եւ մեծ հարկեր պահանջում փոքր բիզնեսից: Այսօր Ջրվեժում քարոզարշավի շրջանակներում քայլերթ էին անում Երեւանի ավագանու ՀՅԴ ցուցակը գլխավորող անդամները՝ Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանը, ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ մի խումբ համախոհների հետ: Մի խանութպան, ՀՅԴ-ականններին տեսնելով, սկսեց բողոքել, թե որքան են խեղճացնում այսօր բիզնեսմեններին իշխանությունները. «Զիբիլ թափելու
ՀՅԴ-ականների արկածները Ջրվեժում՝ գունավոր լվացքի, բլոտի եւ մուխանաթ հարսների շուրջ (տեսանյութ)
Այսօր ՀՅԴ-ն իր հետաքրքիր քարոզարշավն անցկացրեց Ջրվեժում: ՀՅԴ ցուցակի անդամներ՝ Արմեն Ռուստամյանը, Արծվիկ Մինասյանը, Աղվան Վարդանյանը շրջեցին բակերում եւ բնակիչներին մեկ առ մեկ բուկլետ բաժանելով՝ խնդրեցին, որ այս անգամ ճիշտ ընտրություն անեն, այսինքն՝ ձայնը տան ՀՅԴ-ին: Ուշագրավ էր հատկապես Աղվան Վարդանյանի համոզելը: Նա ձեռքը դնում էր կանանց ուսին ու ասում. «Անունդ ի՞նչ է, նայիր աչքերիս
Los Angeles Times. «Զարեհ Սինանյանը ներողություն է խնդրել ռասիստական արտահայտությունների համար»
Մեկ շաբաթ տևած բանավեճերից հետո Գլենդեյլի քաղխորհրդի անդամ Զարեհ Սինանյանը ներողություն է խնդրել Յութուբում արած ռասիստական իր մեկնաբանությունների համար՝ ասելով, որ լիովին զղջում է իր արարքի համար: Գրում է «Լոս Անջելես թայմս» թերթը: Սինանյանն այդ մեկնաբանություններն արել էր մի քանի տարի առաջ: Նա ներողություն է խնդրել երեքշաբթի օրը, խորհրդի նիստի ժամանակ: «Ինձ համար իրոք կարևոր չէ՝
Asparez. «Հռոմի Պապ. Մեծ տերությունները լվացել են իրենց ձեռքերը Հայոց ցեղասպանության ժամանակ»
2010թ. կարդինալ Խորխե Մարիո Բերգոլիոն, որն այժմ Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինն է, և արգենտինացի ռաբբի Աբրահամ Սկորկան հրատարակել էին «Դրախտում և երկրում» գիրքը (Sobre el Cielo y la Tierra), որը վերախմբագրվել է 2013թ.: Գիրքն անդրադառնում է կրոնին, աթեիզմին, մահվաը և Հոլոքոսթին. գրում է «Ասպարեզ» թերթը՝ հղում անելով «Դիարիո Արմենիա» հանդեսին: «Կրոնների մասին» կոչվող գլխում Բերգոլիոն
«Նախախորհրդարանի» անդամները` Վլադիմիր Գասպարյանին. «Եթե ոստիկանապետը Գյումրիում խոսում է կլանի մասին, արդեն ամոթալի է»
Այսօր լրագրողները Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում մամուլի ասուլիս հրավիրած «Նախախորհրդարան» քաղաքացիական խմբի անդամներից հետաքրքրվեցին, թե ի՞նչ գնահատական կտան Գյումրիում ապրիլի 23-ին հնչած կրակոցների ու մարդասպանության մասին: Նրանցից մեկը`Վարդան Հակոբյանը, ասաց.«Սա նորություն չէ, գործով դերակատարներ են միգուցե փոխվել. առաջատարները գնացել են երկրորդական դիրքի, երկրորդականները եկել են առաջին դիրք: Սա նոր պատմություն չէ, ինձ թվում է 30
Belta. «Բելառուսն ու Հայաստանը մշակութային համատեղ ծրագրեր կքննարկեն»
Բելառուսն ու Հայաստանը մի շարք համատեղ մշակութային ծրագրեր կքննարկեն: Բանակցությունները կանցկացվեն ապրիլի 30-ից մայիսի 5-ը, Բելառուսում հայկական մշակույթի օրերի ընթացքում: Մայիսի 1-ին «Բելտա» լրատվականին ասել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը: Նախատեսվում է համագործակցել կինոարտադրության ոլորտում, Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի համատեղ արտադրության շրջանակներում, Հայաստանում «Art Expo»-ի Բելառուսի մասնակցության հարցում: Կողմերը նախատեսում են քննարկել իրենց
Դատարանի որոշմամբ Հնչակյան կուսակցության ղեկավարը Գ.Պերկուպերկյանն է
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր բավարարեց Գեւորգ Պերկուպերկյանի հայցն ընդդեմ Լյուդմիլա Սարգսյանի եւ մերժեց Լյուդմիլա Սարգսյանի հակընդդեմ հայցը: Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռ.Բունիաթյանի վարույթում էր գտնվում Սոցիալ Դեմոկրատական Հնչակյան կուսակցության ատենապետ Գեւորգ Պերկուպերկյանի հայցն ընդդեմ նախկին ատենապետ, այս գործով պատասխանող Լյուդմիլա Սարգսյանի`
Հեռացված ուսուցիչը դատի կտա տնօրենին
Պուշկինի դպրոցի շախմատի նախկին ուսուցիչ Նարեկ Վարազդատյանը նաեւ դիմում է ներկայացրել Աշխատանքի պետական տեսչություն: Պուշկինի անվան թիվ 8 դպրոցից հեռացված շախմատի ուսուցիչ, «Ժառանգության» համակիր Նարեկ Վարազդատյանը այսօր մի խումբ քաղաքացիների ուղեկցությամբ դիմում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարության աշխատանքի պետական տեսչություն` պահանջելով վարչական վարույթ հարուցել և պատասխանատվության ենթարկել իրավախախտներին, այն բանի համար, որ ինքը
Հմուտ մանկավարժները կարող են նպաստել տարրական դասարանի աշակերտների հոգեբանական խնդիրների հաղթահարմանը
Հանրակրթական դպրոցներում տարրական դասարանների աշակերտները բախվում են մի շարք հոգեբանական խնդիրների, որոնցից առավել հաճախ հանդիպողը դասապրոցեսին չհարմարվելն է: Մայիսի 2-ին հրավիրված ասուլիսում Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի տարիքային եւ մանկական հոգեբանության ամբիոնի դոցենտ Ռուբեն Պողոսյանը Aravot.am-ին փոխանցեց, որ հաճախ պատահում են դեպքեր, երբ տարրական դասարանների աշակերտները և հատկապես առաջին դասարանցիները, կես տարի դպրոց հաճախելուց հետո
«Առաքելությունը» ապագայի ուժն է». Դավիթ Մուրադյան
Այսօր Շառլ Ազնավուրի հրապարակում հրավիրված հանրահավաքին, որի նախաձեռնողը «Առաքելություն» կուսակցությունն էր, կուսակցության անդամ, Երեւանի ավագանու թեկնածու Դավիթ Մուրադյանը իր ելույթում ասաց. «Վաղ թե ուշ ապրելու ենք մեր երազած մայրաքաղաքում: Երեք օր անց ընտրելու ենք Երեւանի ավագանուն, իսկ մենք հայտ ենք ներկայացրել մասնակից դառնալու քաղաքի կառավարմանը: Լավ օրից չէ՝ որ որոշել ենք զբաղվել քաղաքականությամբ, կան խնդիրներ,
«Մեր ծրագրերը միտված են ավելի լավ Երեւան ունենալուն». Մեսրոպ Առաքելյան
«Առաքելություն» կուսակցության քարոզարշավի ժամանակ կուսակցության՝ Երեւանի ավագանու ցուցակի առաջին համար Մեսրոպ Առաքելյանը հանրահավաքի ժամանակ ասաց. «Քարոզարշավի ընթացքում հասկացանք, որ մայրաքաղաքը հեռու է քաղաքի կարգավիճակից, բայց մենք ունենք հստակ լուծումներ բոլոր խնդիների վերաբերյալ»: Առաքելյանը նշեց` երեւանցիներին հուզող խնդիրներից առաջնային է տրանսպորտայինը, իսկ իրենք լուծումը ունեն, այսինքն` պետք է այնպես անել, որ ոչ միայն բարելավել տրանսպորտի վիճակը,
«Մեր կուսակցությունն իր ընթացքը չի կասեցնելու, թող ոչ մեկ չկասկածի»
Այսօր Շառլ Ազնավուրի հրապարակում «Առաքելություն» կուսակցությունը նախաձեռնել էր հանրահավաք: Ներկա էին կուսակցության անդամներ Մեսրոպ Առաքելյանը, Մանուկ Սուքիասյանը եւ այլք, ինչպես նաեւ երիտասարդ կուսակցականների համախոհներ, որոնք իրենց ձայնը Երեւանի ավագանու ընտրություններում որոշել էին տալ «Առաքելությանը»: Կուսակցության հանրահավաքին ներկա էր նաեւ նախկին քաղաքապետ, «Հանրապետություն» կուսակցության անդամ Սուրեն Աբրահամյանը: Մանուկ Սուքիսայանը, ողջունելով ներկաներին ու թվարկելով իրենց կուսակցության անդամներին,
«Նախախորհրդարանն» իր հանրահավաքները կսկսի «համաժողովրդական ապստամբության կենտրոնից»` Գյումրիից
Այս մասին այսօր Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրին «Նախախորհրդարան» քաղաքացիական նախաձեռնության անդամները: Տիգրան Խզմալյանը առաջին հանրահավաքը Գյումրիում անցկացնելու իմաստը բացատրեց այսպես. «Նախախորհրդարան»-ը սկսում է իր քաղաքական գործունեության ընտրական նոր փուլը, և մենք այն սկսում ենք Գյումրիում, պատճառը մեզ համար և կարծեմ ձեզ համար պարզ է. Գյումրին համաժողովրդական, համազգային ապստամբության կենտրոն է:
«Անհայտ ծագման մարդիկ փորձեցին խանգարել «Բարեւ Երեւանի» բուկլետ բաժանելուն». Ստյոպա Սաֆարյան
«Այսօր անհայտ ծագման մարդիկ փորձեցինք խանգարել «Բարեւ Երեւանի» բուկլետները բաժանելուն»,- Նոր Նորքում «Բարեւ Երեւան» դաշինքի նախընտրական հանդիպման ժամանակ պատմեց Ստյոպա Սաֆարյանը: Նրա մեկնաբանությամբ՝ «Նահանջեց վախկոտը, նահանջեց նա, ով սովոր է մթի մեջ դավադրություն անելուց: Հաղթողը վերջին օրերին չի բերում շենքերում շքամուտք փոխում, չի խոչընդոտում հաղթած քաղաքական ուժի՝ «Բարեւ Երեւան» դաշինքի քարոզարշավի: Մեր համայնքում
Գագիկ Ծառուկյան. «ԲՀԿ-ի քաղաքապետը կաշառք չի վերցնելու»
«Ոչ մեկի առաջ բարոյական պատասխանատվություն ես չունեմ, միայն ժողովրդի` ձեր առաջ»,- այս մասին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: «ԲՀԿ քաղաքապետը կաշառք չի վերցնելու, քաղաքացու դիմումի պատասխանը լինելու է նույն օրը, իսկ եթե քաղաքապետը գոռոզանա ու հղփանա, ապա նույն օրը հենց կհեռացվի աշխատանքից»,- իր խոսքը շարունակեց ԲՀԿ առաջնորդը` հավելելով. «Անլուծելի խնդիրներ
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի համատեղ ուղերձը նվիրված Մամուլի ազատության համաշխարհային օրվան – 2013
Խոսքի ազատությունը, որն ամրագրված է Մարդու իրավունքների համաշխարհային հռչակագրի 19-րդ հոդվածում, հիմնարար նշանակություն ունի անհատներին իրավազորելու և ազատ ու ժողովրդավարական հասարակություն կառուցելու համար: Լինելով ինքնին հիմնարար իրավունք՝ խոսքի ազատությունը երաշխավորում է պայմաններ՝ բոլոր մյուս մարդու իրավունքները պաշտպանելու և խթանելու համար: Բայց դրա իրագործումը ինքնաբերաբար տեղի չի ունենում. այն պահանջում է երկխոսության համար ապահով միջավայր, որտեղ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Էրեբունի հնավայր
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Էրեբունի հնավայր, շրջել Էրեբունի ամրոցի միջնաբերդում, ծանոթացել հնավայրի վերականգնման, ինչպես նաև թանգարանի արդիականացման ու այցելուների սպասարկման բարելավման ներդրումային ծրագրին։ Հավաք ծրագրում ընդգրկված են Էրեբունի հնավայրի պահպանությանը և թանգարանի արդյունավետ կառավարմանն անհրաժեշտ առաջնահերթություններ, ինչպիսիք են Միջնաբերդի հանդիպակաց բլրի լանջին ամֆիթատրոնի կառուցումը (լուսաձայնային սեզոնային ներկայացման միջոցով քաղաքի հիմնադրման, քաղաքային կյանքի և
Գագիկ Ծառուկյանը մասնակցում է ԲՀԿ-ի ամփոփիչ հանրահավաքին
«Սիրելի ժողովուրդ, այսպես շարունակել այլևս չի կարելի: Մենք երկիր ենք կորցնում և կանգնած ենք վճռորոշ ընտրության առջև` փոխել երկրի ապագան»,- Ազատության հրապարակում մեկնարկած ԲՀԿ հանրահավաքի ժամանակ իր ելույթում հայտարարեց ԲՀԿ քարոզչության պատասխանատու Նաիրա Զոհրաբյանը: Պատգամավորը բարձրաձայնեց «տնտեսագիտական խայտառակ նոնսենսի» մասին` անդրադառնալով հրապարակված տնտեսական 7 տոկոսանոց աճին. «Այս կառավարությունը երկիրը հասցրել է փակուղի: Բավական է ժողովրդին
Րաֆֆի Հովհաննիսյան. «Եթե դուխ ունեք տղե՛րք, եկե՛ք, ես այստեղ եմ»
Նա վստահեցնում է որ չի վախենում ոչ Սարգսյանից, ոչ որեւէ թաղային հեղինակությունից: «Մենք անցյալ չենք նայում, բայց ովքեր մեզ միասնության կոչ են անում, այո, միանում ենք նրան: Նրանք, ովքեր հիմա անում են միասնության կոչեր, ո՞ւր էին նրանք փետրվարի 18-ին: Ես հայտարարում եմ, որ Երեւանի քաղաքապետական ընտրություններում միակ վերկուսակցական դաշինքը, որը մերժում է կուսակցականությունը, դա համար


















































