Օրվա լրահոսը

Ռիմա Դեմիրճյանը բացահայտում է Հոկտեմբերի 27-ի զոհերի կանանց զրույցը՝ Քոչարյանի եւ Ջհանգիրյանի հետ

Նա անհեթեթ է համարում Ռոբերտ Քոչարյանի բացատրությունը, թե Կարեն Սերոբիչը եթե վեր չկենար, չխոսեր, նրան չէին սպանի Յուրի Բախշյանի կինը՝ Անահիտ Բախշյանը, երբ «Առավոտի» հետ զրույցում մեկնաբանում էր Ռոբերտ Քոչարյանի ցուցմունքի որոշ նախադասություններ, բացահայտեց այդ ժամանակաշրջանում կատարված մի դրվագ՝ որոշ մանրամասներով: Նա պատմեց, թե 2000-ի մայիսի 7-ին նախագահականում Հոկտեմբերի 27-ի զոհերի կանայք Գագիկ Ջհանգիրյանի եւ Ռոբերտ

Հայաստանը վճարում է Մոսկվայի եւ Բրյուսելի հակասությունների պատճառով

Ըստ Ֆրանսիայի Ռազմական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ Կայծ Մինասյանի՝ խնդիրը Մոսկվայի եւ Բրյուսելի միջեւ է, ոչ թե Հայաստանի ու ԵՄ-ի – Պարոն Մինասյան, ի՞նչ գործընթացների արդյունքում Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին հայտարարեց, որ Հայաստանը մտադրություն ունի անդամակցել Մաքսային միությանը: – Սերժ Սարգսյանի հայտարարությունն անակնկալ չէր, նկատվում էր, որ նա իր վերաբերմունքը Մաքսային միության հանդեպ փոխել է, երբ

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «ԴիջիԹեք էքսպո-2013» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի բացմանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում ներկա է գտնվել «ԴիջիԹեք էքսպո-2013» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի բացմանը: Արդեն ավանդական դարձած «ԴիջիԹեք էքսպո-2013» տեղեկատվական, հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ամենամյա ցուցահանդեսում Հանրապետության Նախագահը շրջել է տաղավարներով, դիտել տարբեր ոլորտներ ներկայացնող տեղական և արտերկրյա շուրջ 120 կազմակերպությունների արտադրատեսականին, ծանոթացել ցուցադրված տեխնոլոգիաներին և ծառայություններին, ինովացիոն համակարգերին,

Մեկնարկեց «ԴիջիԹեք Էքսպո 2013» ցուցահանդեսը` տեխնոլոգիական հայության տոնը

Հոկտեմբերի 4-ին, Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» կենտրոնում մեկնարկեց «ԴիջիԹեք Էքսպո 2013» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսը: Բացման արարողությանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը: Բացման խոսքով հանդես եկան Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, «Ռոստելեկոմ» ԲԲԸ նախագահ Կալուգին Սերգեյը,

Իջեւանի ԲԿ-ի ղեկավար Վազգեն Մարգարյանը որակավորում չունի, բայց մրցույթում հաղթել է

Այս տարվա սեպտեմբերի 27-ին կայացավ «Իջեւանի ԲԿ» ՓԲԸ-ի տնօրենի թափուր հաստիքի հերթական մրցույթը, որը կայանում է հինգ տարին մեկ անգամ: Ըստ ՀՀ կառավարության 2011թ.-ի հուլիսի 21-ի 992-Ն որոշման մրցույթի օրինակելի կարգի 3 կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության՝ տնօրենի ընտրության մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններից է առողջապահության կազմակերպչի որակավորման առկայությունը: Սակայն վերոնշյալ մրցույթին մասնակցելու համար հայտ էր

Մահվան ելքով պատահար Երևանում

Հոկտեմբերի 3-ին, ժամը 21.25-ի սահմաններում, «ԲՄՎ-X5» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բադալ Մուրադյան փողոցի թիվ 5 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1940 թ. ծնված Յուրի Աբրահամյանին, որը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է: Կատարվում է քննություն:  ՀՀ ոստիկանություն

Մշակութային ազատությունը շրջանակ չունի

Մշակութային մարդաբան Աղասի Թադեւոսյանի դիտարկումները «Առավոտի» հետ զրույցում մշակութային մարդաբան Աղասի Թադեւոսյանը նշեց, որ պետությունը չպետք է միջամտի մշակութային ոլորտում տեղի ունեցող գործընթացներին, ավելին՝ պետությունը չպետք է որոշի՝ ինչն է առաջնային կամ ինչը՝ ոչ, այլ նրա հիմնական խնդիրը պետք է լինի այդ ոլորտի կառավարումը: «Ինչ վերաբերում է, թե ինչու է պետությունը ներկայանում անցյալի մշակութային արժեքներով,

Ոչ ոք «թուրք» չէ… բացի թուրքերից

90-ական թվականների առաջին կեսին դաշնակցական թերթերը ՀՀ առաջին նախագահին անվանում էին «թուրք»: Այդ կերպարը (կամ, եթե թույլ տրվի ասել՝ «միֆոլոգեման») օգտագործվել է նաեւ ավելի ուշ. հիշո՞ւմ եք, օրինակ, 2000 թվականին «Գրանդ տոբակոյի» ֆինանսավորած մուլտիկում Լեւոնը գնացք է քշում թուրքական ֆեսով: 90-ականներին այդ քարոզչությունն ընկնում էր պարարտ հողի վրա. երբ ես «փողոցի մարդկանց» ասում էի, որ

Ո՞վ է ուզում դառնալ Հայաստանի նախագահ – 4

Էս ընթացքում երևի դուք էլ նկատեցիք, որ էս վերնագիրս առանձնապես չի համապատասխանում էս վերնագրի ներքո գրածներիս էությանը: Երևի ավելի ճիշտ կլիներ էս շարքը վերնագրել` «Ո՞վ կդառնա Հայաստանի չորրորդ նախագահ», բայց էս տարբերակից խուսափեցինք, որովհետև վստահ չենք, որ Հայաստանը չորրորդ նախագահ կունենա. այսինքն, միանգամայն հնարավոր է, որ արդեն եղած երեք նախագահներից մեկնումեկը վերստին նախագահ դառնա, և

Սերժ Սարգսյանին մեղադրիր կազինոյում խաղալու մեջ եւ ստացիր պաշտոն

Մի զարմանալի օրինաչափություն նկատեցինք։ Ով Սերժ Սարգսյանին հրապարակավ մեղադրում է կազինոներում խաղալու համար, նրա կողմից պաշտոն է ստանում, ինչպես նաեւ զգալիորեն բարելավում սեփական բարեկեցիկ կյանքը։ Վիկտոր Դալլաքյանից առաջ մենք եւս մեկ ականավոր ընդդիմադիր գործիչ ունեինք, որը խոսում էր Սերժ Սարգսյանի կազինոյական արկածների մասին։ Իհարկե, խոսքը Արտաշես Գեղամյանի մասին է։ Ոչ ոք նրա չափ Սերժ Սարգսյանին

Ավարտվեց «Կոմիտաս Վարդապետ» համահայկական փառատոնը

 Հոկտեմբերի 3-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված «Կոմիտաս Վարդապետ» համահայկական փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, պետական-հասարակական գործիչներ, Կոմիտասի արվեստի երկրպագուներ: Նախարար Հրանուշ Հակոբյանն իր խոսքում նշեց. ««Կոմիտաս Վարդապետ» փառատոնի անցկացումը նպաստեց հայկական Սփյուռքի մշակութային և հոգևոր համախմբմանը Կոմիտասի

Կարեն Ավագյան. «Փոստանջյանը արժանի չէ անգամ կոպեկների, պոմիդորների ու ձվերի»

Վաղը` հոկտեմբերի 5-ին, ժամը 19։55-ին Փարիզից Երևան չվերթի ինքնաթիռով Երևան կժամանի ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Ֆեյսբուքում ակտիվորեն քննարկվում է այն հարցը` ինչպե՞ս դիմավորել Զարուհի Փոստանջյանին` բողոքի ակցիաներո՞վ, թե՞ ի նշան աջակցության ծաղկեփնջերով:  ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը կոչ է արել ՀՀ ոստիկանության ծառայությանը, ապահովելու ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր

Հրանտ Մելիք-Շահնազարյան. «Փոստանջյանի հարցից թուրքական-ադրբեջանական ԶԼՄ-ները ինքնաբավարարվելու հնարավորություններ ստացան»

«Մաքսային միություն մտնելուց հետո չի բացառվում, որ լուծվեն բոլոր այն խնդիրները, որոնք այժմ խանգարում են լինել եւ Եվրոպայի հետ, եւ Մաքսային միությունում: Այժմ այդ հարցերն են քննարկվում, ու նման բան հնարավոր է»,- այսօր «Հենարան» ակումբում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ  Մելիք-Շահնազարյանը՝ շեշտելով, որ Մաքսային միությունը Ռուսաստանին չի պատկանում: Ինչ վերաբերվում է թուրքական եւ ադրբեջանական մամուլում

Բռնցքամարտի աշխարհի առաջնությունը կանցկացվի առանց պաշտպանիչ սաղավարտների

Հոկտեմբերի 14-ին Ալմաթիում մեկնարկող սիրողական բռնցքամարտի աշխարհի առաջնությունում մասնակիցները հանդես կգան առանց պաշտպանիչ սաղավարտի: Հայաստանի ազգային հավաքականն Ալմաթիում հանդես է գալու վեց բռնցքամարտիկով: Գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանն ու մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանը մեր ընտրանի ընդգրկել են Կորյուն Սողոմոնյանին՝ 49 կգ քաշային կարգ, Նարեկ Աբգարյանին՝ 52, Արամ Ավագյանին՝ 56, Հովհաննես Բաչկովին՝ 60, Արթուր Քիրաջյանին՝ 64 եւ Արման

Հրանտ Բագրատյան. «Առանց որեւէ միության մենք ավելի լավ կարող էինք զարգանալ»

Մաքսային միություն Հայաստանի մտնելու հարցն այս օրերին ամենաշատ քննարկվողներից է։ Խնդրի շուրջ «Իրատես de facto»–ի հարցերին պատասխանում է ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ -Ի վերջո, ո՞րն է Հայաստանի համար ավելի շահեկան՝ ԵՄ-ի հետ ասոցացո՞ւմը, թե՞ Մաքսային միությունը։ – Եվրամիության հետ կապը մեզ համար ավելի մեծ է։ ԵՄ մաքսատուրքերի մակարդակը նույնն է, ինչ Հայաստանում։

Արամ Սարգսյան. «Հայաստանում այլ հովերով են ապրում»

Արդեն 11-րդ անգամ հայաստանյան պատվիրակությունը, որը ղեկավարում է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, մասնակցում է հունական Հռոդոս կղզում անցկացվող «Քաղաքակրթությունների երկխոսություն» ամենամյա համաժողովին, որի ժամանակ 60-ից ավելի երկրների ներկայացուցիչները քննարկում են համամարդկային խնդիրներ: Ի՞նչ է տվել քննարկումներին այդ երկարամյա մասնակցությունը, ի՞նչ ռացիոնալ առաջարկներ են եղել, որոնք կիրառվել են մեր երկրում`դրական հուն տեղափոխելով թեկուզ որեւէ

Հրանտ Մելիք-Շահնազարյան. «Սերժ Սարգսյանը բացատրություն տվեց, թե ինչու ընտրեցինք Մաքսային միությունը»

«Հետաքրքիր էր փաստել այն հանգամանքը, որ նախագահ Սերժ Սարգսյանը փաստացի, հրապարակայնորեն բացատրություն տվեց, թե ինչու մենք ընտրեցինք Մաքսային միությունը: Նա որեւէ կաշկանդվածություն չուներ, լավ հիմնավորումներ ներկայացրեց: Այս ելույթը լուրջ հնարավորություններ կտա հետագայում Հայաստան-Եվրոպա հարաբերություններում համագործակցության համար»,- այսօր  «Հենարան» ակումբում ասաց քաղաքագետ  Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ-ում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին: Ինչ վերաբերում է Զարուհի Փոստանջյանի հարցին,

Վարդան Բոստանջյան. Եվրոպացիների համար գերակայում է շահը, դիմացինին շահագործելու ու էներգիան քամելու ձգտումը

Հատված տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանի հարցազրույցից: – Ձեզ չի՞ թվում, որ մեզ նորից դավաճանեցին, և Մաքսային միությանն անդամակցելու հեռանկարը համաեվրոպական անտարբերության հետևանք է։ – Այսպես կոչված, ժողովրդավարությունը, արդարության պաշտպանությունը, սոցիալական արդարությունը և այլն, մանիպուլյացիաներ են եվրոպացիների կողմից։ Նրանց համար գերակայում է շահը, դիմացինին շահագործելու ու էներգիան քամելու ձգտումը։ – Իսկ Ռուսաստանն անշա՞հ է։ –

IDeA հիմնադրամը աջակցում է Վիքի-նախագծերին Հայաստանում

IDeA հիմնադրամը, որը միավորում է հայտնի գործարար եւ բարեգործ Ռուբեն Վարդանյանի ընտանիքը, ընկերներին ու համախոհներին, որոշել է աջակցել «Վիկիմեդիա Հայաստան» հասարակական կազմակերպությանը: Ս.թ. օգոստոսին ստորագրված պայմանագրի համաձայն, IDeA հիմնադրամը աջակցում է «Վիքիմեդիա Հայաստան»-ի այն նախագծերին, որոնք ուղղված են Սյունիքի եւ Տավուշի մարզերում վիքի-նախագծերի առաջխաղացմանը եւ ազատ հանրագիտարանի նախագծերում մարզերի երիտասարդության ներգրավվմանը: Համագործակցության գլխավոր նպատակը հայերեն

Ըստ ԲՀԿ-ական պատգամավորի՝ ազատամարտիկների հարցերը կարգավորվում են

Հատված ԲՀԿ խմբակցության անդամ, ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանի հետ հարցազրույցից: – Ինչո՞ւ Վ. Ավետիսյանի ձերբակալության մասին որեւէ պատգամավոր հարց չուղղեց Գ. Կոստանյանին։ Մինչեւ այսօր ազատամարտիկների պահանջները մնացել են անպատասխան, Դուք ինչո՞ւ որեւէ քայլ չեք ձեռնարկում այդ ուղղությամբ։ – Ես տեղեկացա, որ իրենց հարցերը կարգավորվում են։ Ճիշտ է, ես իրենց հետ հանդիպում չեմ ունեցել, ուղղակի տեղեկացա, որ

Դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին

Հոկտեմբերի 4-ին, ժամը 02.46-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին՝ Գագարին գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սևան-Երևան ավտոճանապարհի 16-րդ կմ-ում դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԳԱԶ-24» մակնիշի 17ՏՏ814 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Բ., ծնվ. 1985թ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից

Նոր «ֆինանսական փուչիկներ» են «պայթելու» կամ ֆինանսատնտեսական ճգնաժամի երկրորդ փուլը

Կապիտալիզմի կամ նեոկապիտալի փուլն աշխարհում ավարտվեց: Մարդկությունը կանգնած է նոր ձեւավորվող ֆորմացիայի առջեւ, որը, սակայն, հայտնի չէ, թե ի՞նչ կամ ինչպիսի՞ն է լինելու: Այս հարցերի շուրջ էին այսօր քննարկումները Հռոդոսում մեկնարկած «Քաղաքակրթությունների երկխոսություն» 11-րդ համաժողովում: Ավստրիայի նախկին կանցլեր Ալֆրեդ Գուզենբաուերը, որը «Քաղաքակրթությունների երկխոսություն» համաշխարհային ֆորումի համանախագահներից է, այս հարցերի շուրջ իր ելույթում նկատեց, որ թյուր

Այս Կիսելյովը այն Կիսելյովը չէ

Հոկտեմբերի 1-ին «ՀԺ»-ն գրել էր, որ Առաջին ալիքի գլխավոր պրոդյուսեր է նշանակվել ՌԴ քաղաքացի, ՈՒՀԱ Սմոլենսկի «Տրիոդ եւ Դիոդ» թիմի ավագ Մաքսիմ Կիսելյովը։ Հրապարակման նախորդ օրը մեր ունեցած տեղեկությունները ճշտելու համար երկու անգամ հեռախոսազրույց ենք ունեցել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի հետ։ Դրանցից մեկի ժամանակ մեր զարմանքին, թե ինչպես է, որ ռուսական «ՍՏՍ» ալիքում

Ի՞նչ հարց պետք է ուղղեր Զարուհին (Տեսանյութ)

Հրապարակախոս Գևորգ Տեր-Գաբրիելյանը չի կարծում, որ Զարուհի Փոստանջյանը սխալ հարց է հնչեցրել սխալ վայրում: Նա գոհ է նաեւ տիկին Փոստանջյանի հարցի ձեւակերպումից: Նշելով, որ Սերժ Սարգսյանը հայ ժողովրդի կամքով չի ընտրվել` բնականաբար նրան անձնական բնույթի հարց պետք է ուղղեր, ինչը եւ արեց: Ստրասբուրգի ամբիոնից Սերժ Սարգսյանի` կազինոներում 70 միլիոն եվրո տանուլ տալու մասին հարցը միանշանակ

«Ծածկած շուկան» պետական գրանցում չի ստացել

Կադաստրի պետական կոմիտեն որեւէ փաստաթուղթ չի ստացել «Ծածկած շուկային» պետական գրանցում տալու պահանջով: Այսպես են պատասխանել կոմիտեից «Փրկենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամների հարցմանը: Նախաձեռնության անդամ Գարեգին Չուգասզյանն Aravot.am-ին պատմեց, որ շուկայի կառուցապատման օրինականության վերաբերյալ իրենց հարցումներին նախորդ օրերին այլ գերատեսչություններից էլ են պատասխանել. «Բոլոր գերատեսչություններից ստացել ենք պատասխան, բացի քաղաքապետարանից: Մշակույթի նախարարությունը նորից պատասխանել է

Գալուստ Սահակյան. «Ադրբեջանում նման բան լիներ, ինքը հաստատ չէր հասցնի վերադառնալ, ճանապարհին արդեն կմորթեին»

Ինչի Ժաննա դ՝Ա՞րկն ա, ո՞վ ա, որ պիտի դիմավորենք։ Նույն բանն է, որ եթե ինձ հարցնեք խոցից, որ պիտի մեռնեք, այդ խոցն ի՞նչ պիտի անեք։ Պիտի վիրահատենք-գցենք մի կողմ, որեւէ խնդիր չկա վիրավորելու, անպատվելու, չգիտեմ եսիմինչ անելու։

Երբ ընդդիմադիր են ոչ թե իշխանություններին, այլ հայոց պետականությանը

Այն, որ տեղի ունեցածը նախօրոք մշակված ու կանխորոշված գործառույթ էր, կասկածից վեր է. բավական է նշել, որ դեռ օգոստոսի 3-ին Զարուհի Փոստանջյանը, լինելով ԵԽ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության փոխարինող կազմում, արդեն իսկ հերթագրվել էր Հանրապետության նախագահին հարց տալու համար: Մինչդեռ մենք գիտենք, որ հարց տալու իրավունք վերապահված է ԵԽ ԽՎ-ի անդամ երկրների հիմնական կազմի պատվիրակներին:

Լուծումը մեկն է՝ հեռացնել Սերժ Սարգսյանին

Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը ՍիվիլՆեթի հետ խոսում է Հայաստանի քաղաքական իրավիճակի մասին: Նրա խոսքով՝ երկրում քաղաքական բոլոր ձախողումները և խայտառակությունները ունեն մեկ աղբյուր՝ Սերժ Սարգսյանի ոչ լեգիտիմ իշխանությունը: – ՀԱԿ-ը միայն վերջին ժամանակներս, եթե սխալվում եմ, խնդրում եմ՝ ուղղեք, սկսեց ակտիվորեն զբաղվել Տիգրան Առաքելյանի հարցով` տալով դրան ավելի լայն հանրային հնչեղություն: Ինչո՞վ

ԾԻԾԱՂԵԼԻ ՈՒ ՈՂԲԵՐԳԱԿԱՆ

ԳԻՐՔ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ
Գլուխ քսաներկուերորդ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031