Լրահոս
Օրվա լրահոսը

Los Angeles Times. «Զարեհ Սինանյանը ներողություն է խնդրել ռասիստական արտահայտությունների համար»

Մայիս 02,2013 22:52

Մեկ շաբաթ տևած բանավեճերից հետո Գլենդեյլի քաղխորհրդի անդամ Զարեհ Սինանյանը ներողություն է խնդրել Յութուբում արած ռասիստական իր մեկնաբանությունների համար՝ ասելով, որ լիովին զղջում է իր արարքի համար:  Գրում է «Լոս Անջելես թայմս» թերթը:

Սինանյանն այդ մեկնաբանություններն արել էր մի քանի տարի առաջ: Նա ներողություն է խնդրել երեքշաբթի օրը, խորհրդի նիստի ժամանակ:  «Ինձ համար իրոք կարևոր չէ՝ դուք հայ եք, թե իսպանախոս, թե անգլախոս, թե կորեացի: Կարևոր չէ՝ դուք միասեռական եք, թե ոչ: Կարևոր չէ՝ դուք քրիստոնյա եք, հրեա, մահմեդական, թե հինդուիստ», – ասել է Սինանյանը, – «Ինչպես ցույց է տվել իմ կյանքի փորձը, միակ բանը, որ ես ուզում եմ՝ Գլենդեյլին ծառայելն է»:

Թերթը գրում է, որ նախորդ ամիս Սինանյանը հրապարակայնորեն խոստովանել էր, որ ինքը մեկնաբանություններ է արել, որոնցից շատերը վերաբերում են Հայաստանի աշխարհաքաղաքական թշնամիներին: «Եթե ասածս հստակ չէր, թույլ տվեք պարզ արտահայտվել: Ես ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ում վիրավորվել եմ նախկինում արած մեկնաբանություններովս», – ասել է Սինանյանը, – «Ես անկեղծորեն զղջում եմ»:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031