Օրվա լրահոսը
Գալուստ Սահակյանի ցնցող տեղեկությունները՝ գազի գնի պայմանագրի մասին
Ստորագրվե՞լ է արդյոք որեւէ պայմանագիր, որի հիման վրա գազի գինը բարձրացել է Հայաստանում՝ այս հարցին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Գազպրոմի» հետ՝ այո, բայց Հայաստանի եւ Ռուսաստանի մեջ՝ ոչ»: Դրան հաջորդած նմանատիպ ճշտող հարցին պարոն Սահակյանը պատասխանեց այսպես. «Իմ ինֆորմացիայով՝ Հայաստան պետության եւ Ռուսաստանի միջեւ ոչ մի պայմանագիր չկա», իսկ երբ հնչեց հաջորդ
Մեծ Բրիտանիայում անհնար կլիներ կայացնել միությանը միանալու որոշում՝ առանց այն պատշաճ կերպով բացատրելու հանրությանը,
«Հարցերից մեկը, որն ունեի մտքումս, այն էր, թե Հայաստանի ապագայի համար ի՞նչ նշանակություն ունի Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 3-ի հայտարարությունը Մաքսային միությանը միանալու մասին»,- այսօր «Մեդիա կենտրոնում» անցկացված ասուլիսի ժամանակ, ասաց բրիտանացի հայտնի լրագրող և քաղաքական մեկնաբան Լանս Փրայսը /Lance Price/: Փրայսի խոսքով՝ Մեծ Բրիտանիայում անհնար կլիներ կայացնել նման որոշում՝ առանց այն պատշաճ կերպով բացատրելու հանրությանը,
Սամվել Շարբաթյանի սպանության մեջ մեղադրվողների փաստաբանը բացարկ հայտնեց մեղադրող դատախազին
Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, ընթանում է շուրջ մեկ տարի առաջ «Մուշ» ռեստորանում փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության մեջ մեղադրվող Սամվել Դիլոյանի, Արտակ եւ Արեն Վերանյանների դատաքննությունը: Սամվել Դիլոյանի եւ Արեն Վերանյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանը դատարանում բացարկ հայտնեց մեղադրող դատախազ Աշոտ Գրիգորյանի նկատմամբ: Արտակ Վերանյանի փաստաբան Մհեր Դավթյանը եւս միացավ բացարկին: Փաստաբան
Նախագահն ընդունել է ՌԴ թմրամիջոցների շրջանառության վերահսկման դաշնային ծառայության տնօրեն Վիկտոր Իվանովին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ թմրամիջոցների շրջանառության վերահսկման դաշնային ծառայության տնօրեն, ՀԱՊԿ անդամ-պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման գծով իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նախագահ Վիկտոր Իվանովին, ով Հայաստանում է գտնվում ս.թ. հոկտեմբերի 1-4-ը Երևանում անցկացվող թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման «Կանալ-Կովկաս» լոկալ օպերատիվ կանխարգելիչ միջոցառմանը մասնակցելու նպատակով: Այն անցկացվում է ՀԱՊԿ անդամ-պետությունների իրավասու մարմինների
Արամ Մանուկյանը երկու անգամ զրուցել է վարչապետի հետ, բայց այդպես էլ չի կարողացել պարզել՝ գազի գնի վերաբերյալ պայմանագիր կա՞, թե՞ ոչ (տեսանյութ)
Նախորդ շաբաթ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հերթական անգամ վարչապետ Տիգրան Սարգսյանից խնդրեց՝ ցույց տալ, ներկայացնել, տրամադրել այն պայմանագիրը, որի համաձայն Հայաստանում գազի գինը բարձրացել է: Բոլորի համար անակնկալ էր վարչապետի պատասխանը, որ պայմանագիրը դեռ ստորագրված չէ: Մինչեւ հիմա տարբեր գործիչներ փորձում են գլուխ հանել՝ արդյոք թյուրըմբռնո՞ւմ է
Սամվել Բաբայանի «հույժ գաղտնի» նամակը Վազգեն Սարգսյանին
Ինչպես արդեն համոզվեցիք, սույնը գրված է հայերեն:
Վերջին նամակներիցս մեկը (ռուսագիր) կարգադրել էիք հետ ուղարկել եւ գրել հայերեն: Իրավացի եք՝ ինչ խոսք: Իրավունք ունեք 100 տոկոսով: Բայց ուզում եմ՝ իմանաք նաեւ, որ Արցախի ՊԲ-ի սպաների առնվազն 25 տոկոսն առարկայական պատճառներով ռուսախոս է:
Ինչեւէ: Այդ փոքր թվացող, բայց խիստ խոսուն փաստն էլ (ի թիվս շատ այլ նմանատիպ փաստերի) հին օրերի մեր տխուր ժառանգությունը խորհրդանշող հայելի էր, որի մեջ չէի կարող չտեսնել իմ անձի հանդեպ Ձեր «նորացված» վերաբերմունքի արտացոլանքը:
Բռնվեց գողություն կատարելու պահին
Հոկտեմբերի 3-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության ծառայողները գողություն կատարելու պահին Նորքի 8-րդ զանգվածի թիվ 29 շենքի 4-րդ մուտքի նկուղից բերման են ենթարկել 1975 թ. ծնված Սասուն Ա.-ին: Պարզվել է, որ նա դուռը հրել-բացելով՝ մտել է 1976 թ. ծնված Միսակ Թ.-ին պատկանող նկուղ, որտեղից փորձել է գողություն կատարել, ինչը կանխվել է ոստիկանության ծառայողների կողմից: Գողոնն առգրավված է:
Արամ Մանուկյան. «Տիգրան Առաքելյանը հնարավոր է ազատ արձակվի դատարանի դահլիճից»
Այսօր ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը գլխավոր դատախազության առաջ կազմակերպված բողոքի ակցիային երկու տեսական վարկած առաջ քաշեց, թե ինչ կլինի ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի առաջիկա դատական նիստերին. «Եվա Դարբինյանը կարող է վճիռ կայացնել՝ արագացված կարգով: Պետք է վճիռ կայացվի եւ այդ վճռի հոդվածը կարող է լինել համաներման տակ տարածվող հոդված: Կարող է, բարի կամքի դեպքում,
Փոխվարչապետը ծանոթացավ Ջերմուկում իրականացվող ծրագրերին
Ջերմուկում անցկացվող Գյուղական համայնքների երրորդ համաժողովի շրջանակում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանի ուղեկցությամբ, այսօր շրջայց կատարեց քաղաքում, ծանոթացավ իրականացվող ծրագրերին: Փոխվարչապետն այցելեց նաեւ այն հաստատություններ, որտեղ ներկայումս վերանորոգման աշխատանքներ են իրականացվում «Գեոթիմ» ընկերության կողմից` կորպորատիվ սոցիալական պատասխանատվության փաթեթի շրջանակում: Ընկերության միջոցներով ներկայումս հիմնանորոգվում են Ջերմուկի մանկապարտեզի ու արվեստի դպրոցի
Կմեկնարկի «Վիքիկոնֆերանս Երևան 2013»-ը
Այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում տեղի ունեցավ «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության մամուլի ասուլիսը` նվիրված հայկական երկրորդ միջազգային համաժողովի` «Վիքիկոնֆերանս Երևան 2013»-ի մեկնարկին: Ողջունելով ներկաներին` «Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ-ի նախագահ Սուսաննա Մկրտչյանն ասաց. «Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական հասարակական կազմակերպությունը՝ «Վիքիմեդիա» հիմնադրամի աջակցությամբ, կազմակերպում է երկրորդ միջազգային համաժողովը` նվիրված Հայաստանում Վիքի մշակույթի տարածման և հայերեն կրթական ու մշակութային բովանդակության
Արամ Մանուկյանը՝ իր եւ Տիգրան Սարգսյանի առանձնազրույցի մասին. «Ես շոկի մեջ եմ»
Այսօր գլխավոր դատախազության առջեւ ՀԱԿ-ի կազմակերպած բողոքի ակցիային ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն անդրադարձավ վերջին շրջանի իր խոսքերով՝ «անեկդոտին»՝ գազի գնի հետ կապված. «Սա մի երկիր է, երբ մի քանի հոգի որոշում են Հայաստանի ճակատագիրը: Մինչեւ այս պահը չկա այդ փաստաթուղթը: Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ պայմանագիր չի եղել: Ասում են, որ հարցը նա չի հասկացել:
Աղվան Վարդանյանը կարծում է, որ Վահան Հովհաննիսյանի դեսպան դառնալը լավ կլինի պետության, վատ՝ ՀՅԴ-ի համար
«Դուք տեսե՞լ եք, որ մենք հրաժարվենք արմատական փոփոխությունների պահանջից, որ ասենք, թե իշխանափոխություն չենք ուզում»,-այսպես պատասխանեց այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը 7or.am-ի լրագրողի հարցին՝ եթե Սերժ Սարգսյանը փոշմանի ու Վահան Հովհաննիսյանին չնշանակի Գերմանիայի դեսպան, նորից հրաժարական կպահանջե՞ք: Պարոն Վարդանյանը նշեց, որ Վահան Հովհաննիսյանի նշանակման հարցը բազմիցս լուսաբանվել է, ինքը՝ Հովհաննիսյանն է
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ
Հոկտեմբերի 3-ին, ժամը 20.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ որովայնի և ձեռքի կտրած ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 1992 թ. ծնված Արամ Հ.-ն, որը հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքներն ստացել է Մալաթիայի գյուղմթերքների շուկայում: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, Երևանի Վանթյան փողոցում գտնվող գյուղմթերքների շուկայում ոմն Անդո և նրա
Արթուր Բաղդասարյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության թմրանյութերի շրջանառության հսկողության դաշնային ծառայության ղեկավարին
Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության թմրանյութերի շրջանառության հսկողության դաշնային ծառայության ղեկավար Վիկտոր Իվանովին, ով Հայաստան է ժամանել ս.թ. հոկտեմբերի 1-4-ը «Կանալ-Կավկազ» լոկալ հակաթմրանյութային գործողության իրականացման կապակցությամբ, որի ղեկավարման միջազգային համակարգող շտաբը տեղակայված է Երևանում: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ինչպես ՀԱՊԿ շրջանակներում բազմակողմ, այնպես էլ երկկողմ ձևաչափով համագործակցության մի շարք հարցեր:
ՀՅԴ-ն երբ քաղաքական հետապնդումների էր ենթարկվում՝ միջազգային կառույցների մոտ չէ՞ր խոսում մեր ներքին խնդիրներից
«Զարուհուն բոլորս էլ ճանաչում ենք, այս տարիների ընթացքում նրան գիտենք, իհարկե, նա թուրք չէ, Զարուհին հայ կին է, չորս երեխաների մայր, բայց շատ յուրօրինակ կին է: Իհարկե, դա իր իրավունքն է, եւ ինչ ուզենա՝ կանի, բայց մենք ճիշտ չենք համարում նրա բարձրացրած հարցը»,- այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը,
Սխալ ենք համարում Զարուհի Փոստանջյանի դեմ որևէ ակցիա կազմակերպելը. նախագահի խոսնակ
ՀՀ նախագահի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանը, ի պատասխան մամուլի հրապարակումների, թե Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտթևը մտադիր է վաղը գնալ օդանավակայան և ձվեր ու պոմիդորներ նետել Ստրասբուրգից վերադարձող ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ուղղությամբ՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում նախագահ Սերժ Սարգսյանին ուղղած հարցի համար, Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ նախագահի գրասենյակը սխալ է համարում որևէ
Բազում համշենահայեր վարում են Թուրքիա-Երեւան ուղերթի ավտոբուսներ
Չնայած թուրքական անուն-ազգանուններին, նրանք իրենց հայ են զգում Բագրատաշենի մաքսակետի աշխատակիցներից մեկն «Առավոտի» թղթակցին ասաց, որ շատ է զարմացել, երբ ինքը թուրքերենով դիմել է Թուրքիայից Երեւան ավտոբուսային երթուղու թուրք վարորդին, վերջինս հայերեն ասել է. «Հայերեն խոսիր»: Պարզվել է, որ թուրքական անուն-ազգանունով վարորդն իրականում համշենահայ է: Այս երթուղում բազմաթիվ վարորդներ ծպտյալ հայեր են` Համշենի Խոբա քաղաքից:
«Ադրբեջանը պատրաստ չէ ժողովրդավարության»
«Ազատություն» ռադիոկայան. Խառնաշփոթ Եվրախորհրդարանում՝ Ադրբեջանին նվիրված քննարկման ժամանակ: Ադրբեջանում հոկտեմբերի 9-ին անցկացվելիք նախագահական ընտրություններին ընդառաջ` Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրանեսթի փոխնախագահ Ժան Խերբրանդին Եվրախորհրդարանում միջոցառում էր կազմակերպել` «Ինչպիսի ապագա է սպասում կրակի երկրին» խորագրով, որին հրավիրվել էին ադրբեջանցի պատգամավորներ, փորձագետներ, ընդդիմադիրներ և փոքրամասնությունների ներկայացուցիչներ: «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարը Եվրոպական խորհրդարանում բողոքեց իր երկրում ժողովրդավարության և ազատությունների
«Ագուլիսի 1919թ. ողբերգություն-եղեռն» աշխատությունը լույս է տեսել 300 օրինակով
«Այստեղ մանրամասն ներկայացված է, թե ինչ վայրագություններ են տեղի ունեցել Արեւմտյան Հայաստանում: Սումգայիթում կատարվածի բախտին են արժանացել Գողթն գավառի սիրտը համարվող Ագուլիս քաղաքի բնակիչները՝ 1919թ. դեկտեմբերի 24-25-ին»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ օրերս լույս տեսած իր «Ագուլիսի 1919թ. ողբերգություն-եղեռնը» աշխատության մասին նշեց ՀՀ մշակույթի գործիչ, հայագետ-նախիջևանագետ Արգամ Այվազյանը: Նրա խոսքով, Արևմտյան Հայաստանում եղած եղեռնագործությունները քիչ են
Ռեկտորի դեմ ստորագրահավաք է, բայց ինքը չգիտի
Պարոն Մանուկյանի ձեւակերպմամբ` կոլեկտիվը հոգնել է ռեկտորի դեսպոտ կառավարումից ու բոլորին ահուսարսափի մեջ պահելուց. «Ես հիսուն տարի է՝ աշխատում եմ այս բուհում եւ երբեք նման ահավոր վիճակ չեմ տեսել»: Նա նաեւ հայտնեց, որ կոլեկտիվը պատրաստվում է անգամ դասադուլ անել:
Լեւոն Շիրինյան. «Պետք է ընտրենք կոնֆուցիական պետությունների շրջանակը»
«ՀՀ նախագահի հայտարարությունը` Մաքսային միությանը միանալու վերաբերյալ, հաճելի հայտարարություն չէր մեր ժողովրդի համար: Մենք չպետք է թողնենք միակողմանի զարգացման տարբերակը: Մենք պարտավոր ենք ժողովրդին զսպել ու հատկապես ռուսամոլ հատվածին ոգեւորության պահ չթողնել: ՀՀ իշխանությունը պարտավոր է ստեղծել մի վիճակ, որ մենք ճիշտ արդյունք ստանանք ու եղած իրավիճակում փորձենք այլընտրանքներ առաջացնել, որոնք չեն հակասի Ռուսաստանի շահերին»,-
Նիգերիայի ներկայացուցիչը քննադատեց Արեւմուտքին, որը համառորեն ոտնահարում է իր իսկ հռչակած արժեքները
Կանադայում ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բաժանված ընտանիքների երեխաների մոտ վաթսուն տոկոսն է դպրոցն ավարտում: Անգլիայում անցկացված ուսումնասիրություններից պարզ է դարձել, որ բաժանված ընտանիքների երեխաները, եթե դպրոցն ավարտում էլ են, ապա բավականին ցածր առաջադիմությամբ: Տաղանդավոր երեխաները հիմնականում լինում են լիարժեք ընտանիքներից:
Քաղաքագետը չի հավատում եվրոպացիների կոկորդիլոսների արցունքներին
Այսօր «Զարկերակ» ակումբում քաղաքագետ Լեւոն Շիրինյանն անդրադառնալով Ասոցացման համաձայնագրին, կարծիք հայտնեց, որ եթե մենք ստորագրեինք Ասոցացման համաձայնագիրը, դա, իհարկե, քաղաքական, իրավական առումով դրական կլիներ, սակայն անվտանգության առումով ապահով չէր լինի: «Մենք ուրիշ տարբերակ չունեինք»,-վստահեցրեց նա: Լեւոն Շիրինյանը խոսելով Լեռնային Ղարաբաղի մասին՝ ավելացրեց, որ այն ուղղակի մասով չի ընդգրկվի համագործակցության գոտի, սակայն անուղղակի մաս կմտնի: Լեւոն
Հովհ. Թամամյանը կճշտի իր մարտավարությունը
Հովհաննես Թամամյանի պաշտպան Վաղինակ Գեւորգյանն այսօր մտադիր է հանդիպել իր պաշտպանյալին եւ ճշտել հետագա մարտավարությունը։ Մարգար Օհանյանի պաշտպանը դեռ չի ուսումնասիրել համաներման տեքստը։ Անկախության 22-րդ տարեդարձի առիթով հայտարարված եւ ԱԺ-ի կողմից ընդունված համաներման արդյունքում Ոստիկանության քրեական հետախուզության նախկին պետ Հովհաննես Թամամյանի պատժաչափը կկրճատվի ընդամենը 4 ամսով: Այս մասին այսօր «Ա1+»-ին հայտնեց նրա պաշտպան Վաղինակ Գեւորգյանը։
ԵԽԽՎ-ում քննարկվեց անհետ կորածների հարցը
Այսօր ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստում քննարկվում էր Եվրոպայի տարածքում գոյություն ունեցող հակամարտությունների պատճառով անհետ կորածների հարցը: Ելույթով հանդես եկավ Ադրբեջանի պատվիրակության անդամ Սահիբա Գաֆարովան, որը կրկին առաջ քաշեց այն ադրբեջանական թեզը, թե «Հայաստանը բռնազավթել է ադրբեջանական հողերի 20 տոկոսը»: Նա մասնավորապես ասաց. «Ադրբեջանը ստիպված հակամարտության մեջ է մտել Հայաստանի հետ: Եվ քանի որ Հայաստանը
Ռուբեն Սահակյանը սխալվեց , շնորհակալություն հայտնեց Լեւոն Տեր-Պետրոսյանին (Տեսանյութ, ֆոտոշարք)
Ռուբեն Սահակյանը շնորհակալություն հայտնեց բոլոր փաստաբաններին, իր աշխատակազմի ղեկավար Լեւոն Տեր-Ավետիքյանին, սակայն սխալվեց եւ շնորհակալությունը հնչեց այսպես. «Շնորհակալություն Լեւոն Տեր-Պետրոսյանին»:
Ռուբիկ Հակոբյան.«Մարդ չպիտի ապացուցի, որ ինքը ուղտ չի»
«Ամեն ինչից զատ՝ ես խորհուրդ տվեցի չշտապել եւ նման հայտարարությամբ հանդես չգալ, որպեսզի դա չօգտագործվի պետության դեմ, չասեն, որ քաղաքական հետապնդումներ են իրականացվում»:
Մուղալյանի և ընկերների գործի նախաքննական կեղծիքները չպետք է անհետևանք մնան. ՔՀԻ նամակը Գ.Կոստանյանին
Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ–ն նամակ է հղել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝ նրա ուշադրությունը հրավիրելով խուլիգանության և խոտի դեզը հրկիզելու փորձ կատարելու մեջ մեղադրվող Արամ Մուղալյանի, Ռոբերտ Փիլոյանի, Արթուր Քլյանի և Գագիկ Առաքելյանի քրեական գործում առկա հակասությունների և նախաքննական կեղծիքների վրա։ Նամակում ասվում է, որ Քաղաքացիական հասարակության ինստիտուտը և Մարդու իրավունքները Հայաստանում կայքը (www.hra.am) հետևողական
Իշխանությունները շահագրգիռ չեն
«Մեր իշխանությունը մշակույթ քարոզում է իր ճաշակով ու հենց դրանով է փորձում վերահաստատել իր իշխանությունը: Իրականում քաղաքականությունը ածանցվում է մշակույթից: Դրա համար էլ մեր իշխանությունները շահագրգիռ չեն սեփական դիապազոնից դուրս մշակութային արժեքների խրախուսմամբ եւ աջակցմամբ, քանի որ դա կարող է թուլացնել նրանց ավտորիտար իշխանությունը»,- «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց մշակութային մարդաբան Աղասի Թադեւոսյանը: Կարդացեք նաեւ
Գնդապետ. «Մենք կարող ենք հարցեր լուծել, իսկ Հայաստանի Հանրապետությունը չի կարող»
Հայաստանը օրեր առաջ դարձել է Միջազգային ոստիկանական ասոցիացիայի լիիրավ անդամ: Այս լուրը ոգեւորել է ասոցիացիայի Հայաստանի մասնաճյուղի նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանին: Նա վստահեցնում է` այսուհետեւ ավելի մեծ հնարավորություն կունենան պաշտպանելու աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերի իրավունքները: Միջազգային ոստիկանական ասոցիացիայի Դանիայում տեղի ունեցած գագաթաժողովից օրեր առաջ Հայաստան վերադարձած Սարգսյանն այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում պատմեց, որ Հայաստանի


















































