Օրվա լրահոսը

Մայիսի 2-ի դրությամբ «Թեժ գծով» ստացվել է 25 հաղորդում. քաղաքացիներին տրվել են սպառիչ պարզաբանումներ

Երևան քաղաքի ընտրողների ցուցակների վերաբերյալ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում 2013 թվականի մարտի 26-ից գործող «Թեժ գիծ» ծառայության միջոցով մայիսի 2-ի դրությամբ ստացվել է 25 հաղորդում, որից միայն 3-ն են վերաբերվել ընտրացուցակներում առկա անշճտություններին: Մասնավորապես. 1. Ընտրացուցակում անձի անհատական տվյալների բացակայության վերաբերյալ ստացվել է 1 հաղորդում: Ստուգմամբ անճշտությունը հաստատվել է, այնուհետև` վերացվել: 2. Քաղաքացի

Գերմանացի ճանաչված ջութակահարները վարպետության դասընթացներ կանցկացնեն Երեւանի կոնսերվատորիայում

Այսօր «Նոյյան տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում  կայացավ ասուլիս՝ «Ջութակահարների վարպետության դասընթացներ Երեւանում» թեմայով: Ալտահար, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, գիտությունների թեկնածու Վաչե Հովեյանը տեղեկացրեց, որ մայիսի 3 – 9 ը  ՀՀ սփյուռքի եւ մշակույթի նախարարությունների աջակցությամբ Գերմանա-հայկական երաժշտական  միությունը Երեւանի կոնսերվատորիայում կանցկացնի ջութակահարների վարպետության դասընթացներ՝ Գերմանիայի Դետմոլդ քաղաքի երաժշտական համալսարանի պրոֆեսոր Քոհ Գաբրիել

«Այս երկիրը մենք կառուցում ենք ըստ Եվրոպայի ընդհանուր արժեքային համակարգի»

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ «մենք Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հարց օրակարգում չենք դրել»: – Մարտի 20-ին Երեւանում գտնվող Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության Արեւելյան հարեւանության, ՌԴ-ի եւ Արեւմտյան Բալկանների հարցերով տնօրեն, գլխավոր բանակցող Գունար Վիգանդը Ձեզ հետ համատեղ ասուլիսում խոսելով ԵՄ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների արդյունքների մասին՝ նշեց, որ Հայաստանից բացի, բանակցություններ են ընթանում նաեւ

Արմեն Մարտիրոսյանին բնակմակերեսն է խանգարում շատ երեխաներ ունենալ

Նա պատրաստ է բազմազավակ հայր Տարոն Մարգարյանի հետ այդ հարցում էլ մրցակցել – Այս ընտրություններում բոլորը ասում են՝ տրանսպորտի հարցը լուծելու ենք, մետրոյի կայան ենք բացելու, այնպիսի խոստումներ են տալիս, որոնք չեն անելու: Հնարավոր չէ՞ այնպիսի խոստումներ տալ, որոնք կարող եք անել: – Բացարձակ համաձայն չեմ: Ինչո՞ւ չպետք է կարողանանք անել: Ես ապրում եմ6ծայրամասում, եւ

Անվճար հավաստագրի տեղայնացումից ոչ մի կին, պտուղ, նորածին չպետք է տուժի

Մարզում բնակվող հղի կինը, որն ունի նորմալ ընթացքով հղիություն, այսուհետ անվճար ծննդաբերելու իրավունք է ունենալու միայն մարզի վարչական տարածքի իր նախընտրած բուժհիմնարկում: Սակայն եթե կա բժշկական ցուցում, եւ հղի կինը գտնվում է ռիսկի խմբում, ապա այդ դեպքում նա կարող է ընտրել եւ ծննդաբերել Երեւանի իր նախընտրած ծննդատանը: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց առողջապահության նախարարության

«Թեկնածուները ճիշտ չեն ընկալում քաղաքի ղեկավարի դերը»

Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի կարծիքով՝ թեկնածուները հիմնականում տեսանելի խնդիրներից են կառչում, բայց քաղաքը էկոնոմիկայի տեսանկյունից շատ ավելի գլոբալ նշանակություն ունի: Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի ներկայացմամբ՝ ներկայումս Հայաստանում արտադրության եւ արդյունաբերության ոլորտում աշխատավորության թիվը «հազիվ 80 հազարի է հասնում», եւ այն էլ գնալով նվազելու է: Նկատենք, որ ամիսներ առաջ Երեւանի քաղաքապետարանը հայտարարել էր, որ իրենց

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է սպառողներին

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, մայիսի 3 -ին ժամը 10.00 – 16.00-ն կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Գ.Արծրունի 78-90, Փափազյան փ. 16, 16ա,16բ, Կոմիտաս պող. 32-38 համարների (կոտորակներով հանդերձ), Ռիգայի 1-ին նրբանցքի, Արաբկիր 17-27 փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը:   Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված

«Երևան. բիզնես վազք» մրցույթը միջազգային դառնալու լուրջ հայտ է ներկայացնում

Մայրաքաղաքում անցկացվող «Երևան. բիզնես-վազք» մրցույթի կազմակերպչական խնդիրներն ու անցկացման կարգն ու պայմաններն են լրագրողներին ներկայացրել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետի տեղակալ Տիգրան Սարգսյանն ու մրցույթի կազմակերպման աջակից ու հովանավոր կազմակերպությունների ներկայացուցիչները: Քաղաքապետարանը «Երևան. բիզնես-վազք 2013» մրցույթն այս տարի կազմակերպում է Ավստրիական ավիաուղիների, SmartRunning ընկերության և AIMS–ի (Միջազգային մարաթոնների և հեռավար վազքի

Զուրաբյանը` իր եւ Օսկանյանի զրույցի ապօրինի գաղտնալսման ու տարածման փաստով հարուցված քրեական գործի մասին

ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը տեղեկություններ չունի իր եւ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի սրճարանային զրույցի ապօրինի գաղտնալսման եւ սոցցանցերում տարածման փաստով սկսված քրեական գործի ընթացքից: Հիշեցնենք, որ պատգամավորները գրավոր ձեւով դիմել էին գլխավոր դատախազություն` քրեական գործ հարուցելու եւ հանցագործության պատասխանատուներին հայտնաբերելու եւ պատժելու պահանջով: «Երբ որ հետաքրքրվել եմ, նորություն չի եղել, դա այն ժամանակ էր, երբ

39 հազարով տղաների ավելցուկ ունենք.ՄԱԿ-ի ուսումնասիրություն

Սեռով պայմանավորված աբորտների պատճառով 93 հազար պոտենցիալ մայր կկորցնենք մինչեւ 2060 թվականը  Հայաստանում 1996 թվականից հետո ծնվածների մեջ տղաների ավելցուկը կազմում է գրեթե 39 հազար: Սա ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի բնակչության հիմնադրամի ուսումնասիրության արդյունքներն են, որոնք այսօր ներկայացվեցին: Ըստ 2012 հունիսից մինչեւ 2013 թ- հունվարը կատարված ուսումնասիրության արդյունքների, ներկայումս նորածինների սեռերի համամասնությունը խախտված է եւ այն

Արվեստագետներին հիացրել է օպերային բեմը

Բայց նաեւ մտահոգություններ կան Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմական-բեմադրական  բարձրակարգ տեխնիկան մշակույթի մարդկանց ու արվեստասեր հասարակայնությանը  օրերս ցուցադրվեց գալա համերգով: «Առավոտը», զրուցելով որոշ անվանի արվեստագետների հետ, պարզեց, որ նրանք հիացմունքին զուգահեռ՝ ունեն նաեւ դիտարկումներ, առաջարկներ եւ նույնիսկ մտահոգություններ: Գրող-հրապարակախոս Պերճ Զեյթունցյանը՝ նշելով, որ վաղուց չէր եղել օպերային թատրոնում, ասաց. «Սա

Դիտորդների կարծիքով`ավագանու ընտրությունների օրը լինելու է թաղային, քուչի ռազմաքաղաքական գործընթաց

Այսօր «Մեդիա կենտրոնում» Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները խոսեցին ընտրությունների վերահսկողության մասին: Ներկա էին Սաթիկ Բադեյանը՝ «Տարածքային զարգացման եւ հետազոտությունների կենտրոն» հ/կ-ից,  Աշոտ Մելիքյանը` «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեից», Աղասի Եսայանը`  «Ընտրական ժողովրդավարության կենտրոն» հ/կ-ից, Վահրամ Վարդանյանը` «Ընտրական համակարգեր կենտրոնից», ինչպես նաեւ`  Iditord կայքի համակարգող Սամվել Մարտիրոսյանը: Մարտիրոսյանը նշեց, որ այս պահին

Կառավարության նիստում

Տեսչական բարեփոխումն արդյունք է տալիս Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ ՀՀ կառավարությունը ՀՀ նախարարներին, պետական կառավարման մարմինների ղեկավարներին, մարզպետներին և համայնքների ղեկավարներին հանձնարարել է ի գիտություն ընդունել ՀՀ ֆինանսների նախարարության` ՀՀ պետբյուջեի նկատմամբ հսկողության 2012 թ. տարեկան արդյունքների հաշվետվությունը, ձեռնարկել խախտումները, թերությունները վերացնելու և հետագայում

Համագործակցեցին դերասանուհին ու բալետի աստղը

Նոր մոնոներկայացում՝ «Բարեւ»  Երեկ ավարտվեց մոնոներկայացումների  «Արմմոնո» միջազգային փառատոնը: «Առավոտի» ուշադրությունը գրավեց Հայաստանի թատերական գործիչների միության դահլիճում  Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Անահիտ Մութաֆյանի «Բարեւ» մոնոդրամայի ներկայացումը՝ հեղինակի մատուցմամբ:  Սա հոգեբանական խաղ է, որում ներկա է նաեւ պարը: Այսինքն՝ հերոսուհու տրամադրություններն ու հուզական պոռթկումները արտահայտվում են նաեւ պարի միջոցով, ու եթե կա պար,

Թրաֆիքինգի գործով ծանր պատժաչափեր ստացան

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանն այսօր հրապարակեց թրաֆիքինգի գործով մեղադրվող անձանց դատավճիռը: Ըստ այս դատավճռի՝ Աղունիկ Այվազյանը դատապարտվեց 11 տարի 7 ամիս, Հասմիկ Առաքելյանը՝ 10 տարի, Ծովիկ Ավետիսյանը՝ 10 տարի 5 ամիս, Մարիամ Սարգսյանը՝ 7 տարի, Հեղուշ Վասիլյանը՝ 4 տարի ( որից երկու տարին պայմանական), Արմեն Վասիլյանը՝ 4, Վահան

Մանկատան շրջանավարտը ինքնասպան է եղել` տուն չունենալու պատճառով (Տեսանյութ)

Մանկատան սաները կառավարությունից պահանջում են իրենց ապահովել խոստացված բնակարաններով Մանկատան նախկին սաները, որոնք վաղուց չափահաս են եւ նրանք էլ արդեն չափահասության տարիքի երեխաներ ունեն, այսօր կառավարության շենքի առաջ կրկին բողոքի ակցիա էին անում: Նրանք կառվարությունից պահանջում էին իրենց ապահովել խոստացված բնակարաններով` ասելով, որ քսան տարուց ավելի հերթագրված են: Մանկատան նախկին սաներից մեկը` Գայանե Սահակյանը, պատմեց,

Rush-ն ընդգրկվեց Ռոք-ն-ռոլի փառքի սրահում

Լոս Անջելեսի Nokia ամֆիթատրոնում կայացած 28-րդ հանդիսավոր արարողության ընթացքում կանադական պրոգ-եռյակ Rush-ը վերջապես ընդգրկվեց Ռոք-ն-ռոլի փառքի սրահում: Չնայած նրան, որ ըստ Ռոք-ն-ռոլի փառքի սրահի կանոնների՝ Rush-ը դեռ 1998-ից ընդգրկվելու իրավունքն ուներ, խմբի անդամներ Գեդի Լին, Ալեքս Լայֆսոնը, Նիլ Փիրտն ու նրանց երկրպագուները դրան սպասեցին 15 տարի: Արարողության ընթացքում, դիմելով հանդիսատեսին, որի մեծ մասն եկել էր

Փորձեք փաստարկներ գտնել

«Ի՞նչ ես անում իմ տարածքում»՝ տիպիկ «հանրապետական» հարց, որը երեկ Նոր Նորքում այդ կուսակցության ներկայացուցիչը տվել է թռուցիկներ բաժանող ՀԱԿ ներկայացուցիչներին: (Չգիտես ինչու, հենց այդ վարչական շրջանում են ՀՀԿ-ականները առանձնահատուկ «ջղայն»՝ գուցե օդի՞ց է): «Իմ տարածքում» արտահայտությունը շատ բնութագրական է. մարդիկ կան, որոնք մտածում են, թե Հայաստանում կամ Երեւանում կան տարածքներ, որոնք պատկանում են իրենց

Ըստ Վահագն Խաչատրյանի՝ Սամվել Ալեքսանյանը ՀԱԿ-ականներին առաջարկել է կիսել ընդդիմության ձայները

Երեւանի դպրոցի տնօրեններ ու ՀՀԿ-ից հրահանգներ ստացած մարդիկ դիմել են ՀԱԿ քաղաքապետի թեկնածու Վահագն Խաչատրյանին եւ անկեղծացել, թե մայիսի հինգին ինչպես են կատարելու ՀՀԿ-ի հրահանգները: Այսօր «Հայացք» ակումբում պարոն Խաչատրյանը նաեւ ցույց տվեց իրեն հասած թերթիկը, որի վրա ՀՀԿ-ի համար աշխատողները գրանցում են մարդկանց տվյալները. «Տվյալներ են հավաքում՝ հասցե, հեռախոս, ընտրող, ընտրական տեղամաս… կազմակերպված ցանց

Յուրա Մովսիսյանը «Սպարտակի» կազմում չի մեկնել Սարանսկ

Մոսկվայի «Սպարտակի» պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ մայրաքաղաքի թիմը մեկնել է Սարանսկ՝ Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 27-րդ տուրում տեղի «Մորդովիայի» հետ հանդիպմանը: Պատվիրակության կազմում 20 ֆուտբոլիստ է ընդգրկվել, որոնց մեջ չէ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը: Նա դեռեւս լիովին չի ապաքինվել վնասվածքից, սակայն մոտ ժամանակներս կվերադառնա հիմնական խումբ:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Գայանե Սողոմոնյան. Ես կկապվեմ Ավանի տնօրենների հետ

Ըստ Անի Կարապետյանի ֆեյսբուքյան գրառման՝ Ավանի դպրոցներում ավարտական դասարանների աշակերտներին ստիպում են, որ այս տարի ավարտական երեկույթներն անպայման կազմակերպվեն եւ անցկացվեն «Հարսնաքար» ռեստորանային համալիրում, ու յուրաքանչյուր աթոռի համար պետք է վճարեն 11 000 դրամ: Աղբյուրը նաեւ նշում է, որ Վահե Ավետյանի սպանությունից հետո մեր համաքաղաքացիներից շատերը հրաժարվել են միջոցառումներ կազմակերպել նշված ռեստորանում: Aravot.am-ը Երեւանի քաղաքապետարանի

ՊՆ հասարակական կազմակերպության նախագահն ասում է՝ դիակը տեսել է, վախեցել ու դրա համար էլ՝ թաքցրել

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդանուր իրավասության դատարանում (դատավոր Արշակ Վարդանյան) շարունակվում է հայր եւ որդի Վաղարշակ եւ Հակոբ Աբաջյանների դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Պաշտպանության նախարարությանը կից գործող «Խաչակիրներ» հասարակական կազմակերպության նախագահ Վաղարշակ Աբաջյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ծանոթ, «Մենք մերոնցով» թերթի խմբագիր Ալվարդ Աբրահամյանի

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում և Երևան քաղաքի վարչությունում գործում են «Թեժ գիծ» ծառայություններ

Երևանի ավագանու ընտրությունների ընտրացուցակների ճշգրտման, ինչպես նաև անճշտությունների վերաբերյալ հաղորդումներ ընդունելու նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործում է «Թեժ գիծ»` 010-53-32-73 հեռախոսահամարով: Ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգ ու կանոն հաստատելու, ընտրությունների անցկացման բնականոն ընթացքն ապահովելու նպատակով «Թեժ գիծ» է գործում նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստեղծված օպերատիվ շտաբում: Հեռախոսահամարներ՝ 010-58-02-02, 010-56-50-62:  ՀՀ ոստիկանություն

Սերժ Սարգսյանն այսօր ավելի թո՞ւյլ է, քան 5 տարի առաջ

Այնինչ համեմատած նախորդ ընտրությունների հետ` այս տարվա ընտրությունները հանգիստ ու վերահսկելի էին, բացի այդ գրանցվեց միջազգային հանրության դրական արձագանքը:

Տիգրան Մուկուչյան. «Արձագանքել ենք լրատվամիջոցներում, անգամ ֆեյսբուքյան գրառումներում նշված խախտումներին»

Ի դեպ, մեր ուսումնասիրություններով նման խախտումներ հայտնաբերվել են նաեւ նույն «Բարեւ, Երեւան» դաշինքի պաստառների պարագայում։

Ինչո՞ւ մայիսի 1-ի առթիվ մարզպետը չի շնորհավորել

Պատճառը ծառատո՞ւնկն էր

Ընդդիմադիր ուժերի քարոզարշավի առանցքը երեսպաշտությունն է

Կա միայն քաղաքային տնտեսությունից բացարձակ անտեղյակություն:

Արմեն Ռուստամյանը սիրում է Տարոն Մարգարյանին

Մեր դիտարկմանը, որ մարդիկ Տարոն Մարգարյանին սիրում են՝ նա պատասխանեց. «Ես էլ եմ սիրում: Ես մարդկանց առհասարակ սիրում եմ, Տարոնին՝ մասնավորապես:

Ինչո՞ւ է ԵՄԱ-ն լռում «Ժողովուրդ» օրաթերթի հայցի մերժման մասին

Ես կիսում եմ իմ կողմից վստահություն վայելող իրավաբանների կարծիքն առ այն, որ գործող օրենսդրության շրջանակներում դատարանն այլ որոշում կայացնել չէր կարող։

Պետական ապարատը 4 օր կհանգստանա

Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մայիսի 10-ը հայտարարեց ոչ աշխատանքային օր: Այսինքն՝ կառավարության որոշման արդյունքում պետական ապարատը 4 օր կհանգստանա: Մայիսի 10-ի փոխարեն պետական ապարատը կաշխատի մայիսի 18-ին: Կառավարության հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 8-ին: Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930