Օրվա լրահոսը

Դատարկվող գյուղերով Սյունիքը՝ լավագո՞ւյն

Մարզպետների ստացած գնահատականներն ու իրականությունը քիչ այլ են Դեռեւս 2009 թվականի մարտի 10-ին «Մարզպետներին «կչափեն» հրապարակմամբ  «Առավոտը» տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը մշակել եւ հաստատել է մարզպետների գործունեության գնահատման չափորոշիչներ՝ մարզի համայնքների բյուջեների կատարում, մարզպետներին վերապահված վերահսկողական լիազորությունների լիարժեքություն, մարզպետների կողմից տնտեսական զարգացման աջակցության մակարդակ, գյուղատնտեսության բնագավառում կատարված աշխատանքներ, ոչ պետական միջոցներով սոցիալական ենթակառուցվածքների ոլորտում

Արփինե Հովհաննիսյանը` ԵԽԽՎ-ում. «Եթե Հալեպը անկում ապրի, Հայաստանը մարդասիրական աղետի առջև կկանգնի»

Այսօր ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում քննարկվում է Սիրիայում տիրող իրավիճակի հարցը: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն իր ելույթում անդրադարձավ սիրիական ճգնաժամին և Սիրիայի հայ համայնքի խնդիրներին: Նա հարցին անդրադարձավ քիմիական զենքի վերաբերյալ համաձայնության կյանքի կոչվելու համատեքստում և միևնույն ժամանակ ահազանգեց, որ սպանությունները դեռևս շարունակվում են: Հիշեցնելով 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը` Ա. Հովհաննիսյանը

Ռուբեն Թովմասյանը` Զարուհի Փոստանջյանի ելույթի մասին. «Ու՞մ պատվերով էր այդ հարցը»

«Փիլիսոփաներն ասում են՝ հանճարների հետ վիճիր, հիմարներին ճանապարհ տուր թող անցնեն: Սա ընդդիմության հարց չէր, խի մեր երկրում քիչ հարցեր կան, որ կարելի էր հարցնել այնտեղ: Զարուհի Փոստանջյանը իրեն ոչ կոռեկտ պահեց, եւ նախ ինքն իրեն պետք է հարցներ, իր այդ հարցը տալու տե՞ղն էր դա, թե՞ ոչ: Կամ` ո՞ւմ պատվերով էր այդ հարցը: Ես

Metal Bulletin ամսագրի բարձրագույն մրցանակը՝ «Քրոնիմետ Մայնինգ» ընկերությանը

Օրեր առաջ Լոնդոնում կայացել է աշխարհահռչակ Metal Bulletin ամսագրի կողմից անցկացվող Հատուկ Համաձուլվածքների  12-րդ համաշխարհային համաժողովը, որի հեղինակավոր ժյուրիի կողմից «Տարվա մենեջեր»  բարձրագույն մրցանակը շնորհվել է «ՔՐՈՆՒՄԵՏ Մայնինգ» ընկերությունների խմբի խորհրդի նախագահ Գյունթեր Պիլարսկուն: Հարկ է նշել, որ  «ՔՐՈՆՒՄԵՏ» ընկերությունների  խմբում են նաեւ   հայաստանյան «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» եւ «Մաքուր երկաթի գործարան» ընկերությունները: «Առավոտ» օրաթերթ

Փակվել է Երևան-Բաթումի-Երևան ֆիրմային գնացքի ուղևորափոխադրումների սեզոնը, վերսկսվել է Երևան-Թբիլիսի-Երևան գնացքի երթևեկը

Հոկտեմբերի 1-ին փակվեց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևան-Բաթումի-Երևան երթուղում գործող «Արմենիա» ֆիրմային գնացքի 2013 թ. ուղևորափոխադրումների սեզոնը: Ըստ նախնական տվյալների՝ սեզոնի ընթացում փոխադրվել է 46,7 հազար ուղևոր՝ 2012 թվականի 51 հազարի դիմաց: Նման անկումը, որը արձանագրվեց հուլիսի վերջում և օգոստոսին, պայմանավորված է անբարենպաստ եղանակային պայմաններով Վրաստանում և մի շարք հանգստյան գոտիներում տեղի ունեցած ջրհեղեղներով: Հոկտեմբերի 2-ից

Անհրաժեշտ պաշտպանությո՞ւն, թե՞ ինքնադատաստան

Պաշտպանվողն է որոշում՝ պայքարի մեջ մտնել հարձակվողի հետ, փախչել, թե դիմել օգնության Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները եւ ազատություններն օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք (ՀՀ սահմանադրության 18-րդ հոդված): Անհրաժեշտ պաշտպանությունը համարվում է այդ օրինական միջոցներից մեկը, ըստ որի՝ իրեն եւ մերձավորներին հանցավոր ոտնձգությունից պաշտպանելը, այսինքն՝  անհրաժեշտ պաշտպանության ինստիտուտը ճանաչվել է բոլոր քաղաքակիրթ երկրներում: Իմիջիայլոց, որպեսզի

Վարդան Պետրոսյանի «սիրունիկ» երկուշաբթիները

Արդեն երկու ամիս է՝ դերասան Վարդան Պետրոսյանը խաղում է «Ամեն երկուշաբթի» ներկայացումը՝ «սթենդ ափ» ժանրում: Ինչպես նրա բոլոր ներկայացումները, այս մեկի նյութն էլ քաղված է մեր իրականությունից, դերասանն այդ ամենը ոչ թե սարկազմով, այլ բարեհոգի հումորով  է «հրամցնում» հանդիսատեսին ու հաստատ ցանկությունն այն է, որ  բոլոր մերժելի երեւույթները վերանան Հայաստանից: Վարդանն ափսոսում է, որ պատկերավոր

Ոստիկանությունը «Խաչիկյանի գործով» առաջնորդվում է հեռախոսագրերով

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, այսօր պետք է շարունակեր Վազգեն Խաչիկյանի եւ սոցիալական ծառայության տասներկու աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործով դատական հերթական արտագնա նիստը: Անցյալ դատական նիստին դատարանը բերման ենթարկվելիք 11 վկաներից բացի, որոշում էր կայացրել բերման ենթարկել եւս 20 վկայի: Սակայն, ըստ էության, ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ չէին

Հայաստանի կոմունիստները համաձայն են նախագահի հետ

«Կարդացեք Իսահակյանի «Ամոթ քեզ Եվրո» բանաստեղծությունը, այնտեղ ամեն ինչ ասված է Եվրոպայի մասին: Հայաստանի կոմունիստական կուսակցությունը պաշտպանել է ու պաշտպանելու է սեպտեմբերի երեքին հրապարակված փաստաթուղթը: Շատերն ասում են, թե Ռուսաստանը կեղեքում է, բայց մենք` Ռուսաստանի հետ ենք պայմանագիր կնքում, իսկ նախագահները գալու են, գնան, սակայն այս պայմանագիրը մնալու է հայ եւ ռուս ժողովուրդների միջեւ»,- Այսօր

«Вот приедет Наталья Семеновна, и я свое мужское слово скажу» (Տեսանյութ)

Հայտնի ֆիլմից հայտնի արտահայտությունը ակամայից հիշեցի, երբ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, տարբեր ձեւակերպումներով մի քանի անգամ կրկնեց, որ սպասում է, թե երբ կվերադառնա տիկին Փոստանջյանը, կբացատրի իր արարքի դրդապատճառները եւ ապա նոր ինքը կներկայացնի իր կարծիքը: Այդուհանդերձ, երեկ, երբ ԱԺ նախագահը խորհրդակցություն է արել խմբակցությունների ղեկավարների հետ՝ տիկին Փոստանջյանին ԵԽԽՎ պատվիրակության կազմից հանելու հարցը

Ոչ թե հրաժեշտ, այլ՝ երեկո

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հոկտեմբերի 6-ին կնշվի պրիմա պարուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Ժակլին Սարխոշյանի բեմական-ստեղծագործական գործունեության 20-ամյակը: «Առավոտի» հետ զրույցում պարուհին տեղեկացրեց, որ երեկոն երկմասանի է, առաջին բաժնում պրեմիերա է՝ Էդուարդ Համբարձումյանի «Երազը»՝ իր լիբրետոյով ու խորեոգրաֆիայով, իսկ երկրորդում հանդես կգա հատվածներով Բիզե-Շչեդրինի «Կարմեն» սյուիտից (բալետմայստեր՝ Արմեն Գրիգորյան), Խաչատրյանի «Սպարտակ»

Որն է որակի ապահովման ամենալուրջ խոչընդոտը

Հայրենական բուհերում որակի ապահովման հարցը ակտիվորեն սկսեց քննարկվել Բոլոնիայի գործընթացին անդամակցելուց հետո: Մինչ այդ, մեզանում կար ձեւավորված կարծիք, որ կրթական ծառայությունների մատուցման որակը պատշաճ մակարդակի վրա է գտնվում, քանի որ ժառանգել ենք Խորհրդային Միության համալսարանական համակարգը, որը միշտ էլ գնահատվել է միջազգային ասպարեզում: Բայց արի ու տես, որ մի կողմից ժառանգած նախկին համակարգը, որը փայլուն

Դոմինոյի քարեր էլ էին կուլ տվել

Դատապարտյալն իրենց ամսագրում ասել էր, թե չգիտեին իր «նստած» լինելու մասին Լույս է տեսել արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների «Արգելված գոտի» ամսագրի հերթական՝ 9-րդ համարը: Պարբերաբար մեր լրատվամիջոցը ներկայացնում է անազատության մեջ գտնվողների խոսքը: Այս ամսագրի մասին, տարօրինակ է, որ հատկապես իրավապաշտպաններից շատերը  չգիտեն: «Արգելված գոտում» ամենաընթերցվող խորագրերը կրկին պահպանվել են. «Քրեական խճանկար», «Զավեշտալի օրենքներ», «Մեր երանելիները»,

Պատմությունը՝ «սառը գլխով»

1659 թվականին՝ Անգլիայի, Շոտլանդիայի եւ Իռլանդիայի լորդ-պրոտեկտոր Օլիվեր Կրոմվելի մահվանից մեկ տարի անց, նրա դիակը հանեցին գերեզմանից, կախեցին, իսկ այնուհետեւ քառատեցին: Այդպես էին Անգլիայում ավանդաբար պատժում հայրենիքի դավաճաններին: Նրանից առաջ Բրիտանիան ղեկավարում էր թագավոր Կարլ Առաջինը, որին, սակայն, 1649 թվականին Կրոմվելի կողմնակիցները դատեցին՝ գտնելով, որ նա դավաճան է եւ հայրենիքի թշնամի, եւ գլխատեցին: Ճիշտ է,

Վարչապետի՝ գազի պայմանագրի վերաբերյալ հայտարարությունը ՀԾԿՀ-ի սուտը բացահայտե՞լ է (Տեսանյութ)

Արամ Գրիգորյանն ու Սիլվա Ադամյանը պնդում են, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կոպիտ խախտումներով է գազի սակագինը որոշել

«Կինոաշուն» ազգային կինոյի ամիսը կմեկնարկի Գյումրիից

Ամենամյա «Կինոաշուն» ազգային կինոյի ամիս” ծրագիրն այս տարի կմեկնարկի Գյումրիից` հոկտեմբերի 5-ին, քանի որ քաղաքն այս տարի հայտարարված է ԱՊՀ մշակութային մայրաքաղաք: «Կինոաշուն  – 2013»-ը անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Ծրագիրն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ: Հոկտեմբերյան աշնանային կինոտոնը այս տարի նվիրվում է Հայ կինոյի 90-ամյակին, ինչի կապակցությամբ

«Դեմ առ դեմ»` Մարգարիտ Եսայան եւ Արմեն Մարտիրոսյան

Հոկտեմբերի 3 -ին, ժամը 15.30-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանի եւ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի «Դեմ առ դեմ» բանավեճը` հոկտեմբերի 2 –ին ԵԽԽՎ լիագումար նիստում Սերժ Սարգսյանի ելույթի եւ դրան հետեւած հարցուպատասխանի շուրջ: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ

Զարուհի Փոստանջյանի ելույթը ժողովրդի ճի՞չն էր

Եթե մի տղամարդ չկա մեր երկրում, գոնե կին կա, որն ասաց այն, ինչ մտածում է մեր ժողովուրդը:

Համաներումը կսկսվի վաղվանից եւ կավարտվի դեկտեմբերի 25-ին (Տեսանյութ)

Այսօր Ազգային ժողովը 101 կողմ, 1 դեմ (ավելի ուշ ճշտվեց, որ այդ «դեմը» «կողմ» է, սխալմամբ է սեղմել «դեմ» կոճակը) եւ ոչ մի ձեռնպահ ձայներով ընդունեց ՀՀ նախագահի առաջարկը՝ Հայաստանի Հանրապետության անկախության 22-ամյակի առթիվ համաներում հայտարարելու մասին: Ինչպես խոստացավ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ մարդասիրական այս ակտը կկայացվի թափանցիկ եւ հրապարակային, կսկսվի վաղվանից՝ առաջին փուլում

Երջանիկ Աբգարյան. «Սերժ Սարգսյանը չի ստում, երբ ասում է, որ իրեն չեն ճնշել»

Այսօր «Իրատես դե ֆակտո» ակումբում քաղաքական գործիչ Երջանիկ Աբգարյանը խոսեց Հայաստանի քաղաքական շահերի, Եվրոպական միության, Մաքսային միության եւ այլ հարցերի շուրջ: Երջանիկ Աբգարյանը գտնում է, որ Մաքսային միություն, թե ԵՄ, ընտրելով Մաքսային միությունը, փաստորեն, ստացվում է, որ չորս տարի իշխանությունը զբաղված էր ԵՄ-ի հետ բանակցելով. «Անձնական հարցեր լուծելու համար իշխանությունը մտավ Մաքսային միություն: Մարտի մեկի,

Բաքուն արձագանքում է Սերժ Սարգսյանի հայտարարություններին

«Ազատություն» ռադիոկայան. Ադրբեջանի ԱԳՆ-ի պնդմամբ՝ Հայաստանի նախագահը «դեռ շարունակում է տարածքային պահանջներ ներկայացնել հարևան երկրներին»: Պաշտոնական Բաքուն շատ կտրուկ է արձագանքել չորեքշաբթի օրը Ստրասբուրգում Հայաստանի նախագահի արածհայտարարություններին:  Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը հայտարարել է, թե «Սերժ Սարգսյանը միջազգային հանրության դիմաց նորից խոստովանեց, որ ագրեսոր երկրի ղեկավար է և դեռ շարունակում է տարածքային պահանջներ ներկայացնել հարևան

ԵԽԽՎ ամբիոնից Սերժ Սարգսյանը դժգոհություն հայտնեց ՀՀ որոշ քաղաքացիների կենցաղային պայմաններից

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ լիագումար նիստում իր ելույթից հետո պատասխանեց ԵԽ անդամ երկրների պատվիրակների հարցերին: Նրանց հետաքրքրում էին ԼՂ հիմնախնդրի կարգավորման, ՀՀ-ի`Մաքսային միության անդամակցման, հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող և այլ հարցեր: Մեծ Բրիտանիան ներկայացնող պատվիրակ Դեյվիդ Դեվիսը ՀՀ նախագահից հետաքրքրվեց` հայտնի է, որ սիրիական ճգնաժամի պատճառով Ձեր երկիր բազմաթիվ սիրիահայեր են ներգաղթել: Արդյոք Ձեզ

Ստրասբուրգում արձանագրվել է, որ «ձեռքբերում» գնահատականը կիրառելի է միայն Հայաստանի ոստիկանության գործունեության վերաբերյալ

Սեպտեմբերի 24-ին Ստրասբուրգում՝ Եվրոպայի խորհրդի և Եվրոպական Միության համատեղ ծրագրի շրջանակներում կայացած կոնֆերանսի ընթացքում ամփոփվեցին Անպատժելիության և վատ վերաբերմունքի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանն ուղղված տարածաշրջանային ձեռքբերումները:  ՀՀ ոստիկանությունում ընթացող բարեփոխումների հանգուցային դրույթներից ու գլխավոր նպատակներից մեկը ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդումն է, ոստիկանության գործունեության մեջ հանրության ներգրավվածության մակարդակի բարձրացումը, հրապարակայնության ու թափանցիկության ապահովումը: Չնայած համեմատաբար կարճ ժամանակահատվածին,

Բորդյուժան եւ Արթուր Բաղդասարյանը խիստ զբաղված են

Հոկտեմբերի 1-3-ը Հայաստանում անց է կացվում ՀԱՊԿ-ի ռազմատնտեսական համագործակցության 11-րդ նիստը, որին մասնակցում էր ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան եւ ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Այսօր նիստի ավարտից հետո նախատեսված էր նրանց ասուլիսը, սակայն նրանց փոխարեն ասուլիս տվեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գառնիկ Բադալյանը՝ պատճառաբանելով, թե Արթուր Բաղդասարյանն ու Նիկոլայ Բորդյուժան խիստ զբաղված են: Նիստի ընթացքում

Հերքվեց «դավադրությունը». Փոստանջյանը չի լինի պատվիրակության կազմում (Տեսանյութ)

Այսօր Ազգային ժողովի նիստը սկսվեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի խոսքով, որից պարզ դարձավ, որ ԵԽԽՎ հաջորդ նիստին Հայաստանի պատվիրակության կազմում այլեւս չի լինի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: «Հաշվի առնելով Զարուհի Փոստանջյանի վարքագիծը՝ ԱԺ կանոնակարգ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետը, խորհրդակցել եմ խմբակցությունների հետ եւ մտադիր եմ փոփոխություն կատարել ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության կազմում»,-ասաց պարոն Աբրահամյանը:

Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ում. «Անընդունելի է աշխարհակարգի սեփական մոդելի պարտադրումը այլ երկրների, ում կողմից էլ որ այդ պարտադրանքը լինի»

յսօրվա հռետորաբանությունը, առկա զարգացումները նախազգուշացնում են, որ մեզ նոր ցեղասպանությունից ընդամենը մեկ քայլ է բաժանում։ Մեկ անզգույշ քայլ եւ մենք կունենանք նոր պատմական ողբերգություն։

Սոցապի համար էվակալիպտե 22 միլիոն դրամանոց թուղթ գնելու առաջարկն ընդունվեց

22 միլիոն դրամից ավելի թանկարժեք թուղթ ձեռք բերելու առաջարկն ընդունվեց միաձայն:

Ո՞վ է Վիկտոր Դալլաքյանը՝ ըստ Կարեն Ավագյանի (Տեսանյութ)

Երեկ հատկապես երիտհանրապետական նոմենկլատուրայի ներկայացուցիչները իրար հերթ չտալով, սոցցանցերում անարգանքի սյունին էին գամել ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին՝ Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Սերժ Սարգսյանին կազինոյում խոշոր գումար պարտվելու մասին հարց տալու համար։ Բնականաբար, առաջին գծում Կարեն Ավագյանն էր, որ Զ. Փոստանջյանին համարեց ավելի թուրք, քան ցանկացած թուրքի, ավելի ադրբեջանցի, քան ցանկացած ադրբեջանցու։ Իհարկե, Զ. Փոստանջյանի

էդվարդ Սանդոյան. Մաքսային միությանն անդամակցության առաջին տարվա ընթացքում կարող ենք մոտ 300 մլն դոլարի կորուստ ունենալ

Հատված Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի էկոնոմիկայի և բիզնեսի ինստիտուտի տնօրեն, տ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախկին նախարար էդվարդ Սանդոյանի հարցազրույցից: – Ի՞նչ կփոխի Մաքսային միությանը Հայաստանի միանալը եւ Եվրամիությունից հրաժարվելը: – Ցանկացած ինտեգրում, բնականաբար, կարող է մեզ բերել կամ լրացուցիչ օգուտներ, կամ լրացուցիչ ռիսկեր՝ կախված ռեժիմներից։ Եթե ինտեգրվում ենք մաքսային գոտի, ապա ՄՄ անդամ երկրներից

Ամերիկահայերն աջակցում են Գյումրու հոգեկան առողջության կենտրոնին և «Անի» մանկուց հաշմանդամ երեխաների ՀԿ-ին (Տեսանյութ)

Ամիսներ առաջ «Շիրակ կենտրոնը» տեսանյութ էր պատրաստել Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում առկա խնդիրների մասին: Ինչպես մնացած շատ տեսանյութերի դեպքում, այս անգամ ևս արտերկրում բնակվող մեր հայրենակիցների արձագանքը չուշացավ: Այսօր «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները կրկին այցելեցին այդ առողջապահական հաստատություն և տնօրեն Նադյա Վարդանյանին հանձնեցին ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի ու գյումրեցի, ներկայումս ԱՄՆ –ում բնակվող երգիչ-երգահան Արթուր Մադոյանի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031