Օրվա լրահոսը

Վերսկսվել է փաստաթղթեր կեղծելու, օգտագործելու փաստով նախկինում անհիմն կարճված քրեական գործի նախաքննությունը

Հատուկ քննչական ծառայությունում վերսկսվել է ՀՀ ՔՕ 325-րդ հոդվածի 1-ին մասով նախկինում անհիմն կարճված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ պարզվել է, որ «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ մատակարար Արամ Պետրոսյանի կողմից նախկինում ընկերությունից հափշտակված գումարները դատական կարգով վերականգնելու պատրվակով ընկերության բաժնետեր, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանի ցուցումով` տնօրեն Արթուր Եփրեմյանը հաշվապահ Աշոտ Շահինյանի միջոցով 2009

«Էրեբունի-Երևան 2795» տոնակատարությունը կանցկացվի հոկտեմբերի 11-ին և 12-ին

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկայացրել է «Իմ սրտի ուղեկից» նշանաբանով «Էրեբունի-Երևան-2795» տոնակատարության շրջանակում նախատեսված միջոցառումների մանրամասները։ Տոնակատարությունը նախատեսված է անցկացնել երկու օր շարունակ։ «Այս տարի կունենանք բազմաթիվ հյուրեր: 30-ից ավելի պատվիրակություններ են ժամանելու 17 երկրներից: Նկատենք, որ «Էրեբունի-Երևանի» տոնակատարություններին նման թվով մասնակցության ցուցանիշ դեռևս չի եղել»,- նշել է Արամ Սուքիասյանը։ «Էրեբունի-Երևան-2795» տոնակատարությունների մեկնարկը տրվելու

Նախարարը Սերժ Սարգսյանի պատիվը բարձր պահեց

«Նախագահին ճիշտ ենք ներկայացրել թվերը»,-այսօր լրագրողներին ասաց ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչո՞ւ աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ կառավարության եւ ՀՀ նախագահի ներկայացրած տվյալները տարբեր են: Դավիթ Սարգսյանը վստահեցրեց, որ ՀՀ նախագահի նշած կառույցներում եւ նախագահի մատնանշած մասնագետների աշխատավարձը, եկող տարվա հունվարի 1-ից ստանալու են այն ծավալի աշխատավարձերը, որը նշել է Սերժ Սարգսյանը.

Ուղեղների արտահոսքից Հայաստանի ՏՏ ոլորտում ֆինանսների ներհոսք է լինում (Տեսանյութ)

Անգամ Դուբայը եւ Հնդկաստանը չեն կարողանում ՏՏ ոլորտում լուրջ համաժողովներ կազմակերպել

Արտեմ Հարությունյան . «Բոլոր ծանրավիզ ծխամորճները փորձում են ներխուժել հայ գրականության նկուղային հարկ» (Տեսանյութ)

«Ընտրությունը անում ենք ստիպված: Լեւոն Անանյանը լինելով՝ նախագահ շուրջ չորս հարյուր հոգու բեռը վերցնելով իր ուսերին, այդ բեռը շարունակվում է մինչեւ այսօր: Նման քանակի մարդկանց ԳՄ չի կարելի ընդունել, ես միշտ եմ սա ասել: Գրելու համար մարդուն սոցիալական, անձնական շարժառիթներ են պետք, որը կբերի արդյունք: Շատերն այնտեղ չեն հասկանում` ինչ է գրականությունը: Սպիտակ թուղթը նրանց

Հակոբ Հակոբյան. «Պարզ չի՝ ձիու տեսքով մարդ կծնվի՞, թե ձիու հոգեբանությամբ մարդ»

Նա նույնիսկ սպառնաց. «Եթե ուզում եք, որ վաղը մեր քաղաքացիները մեր գործընկերոջ երեկվա հարցադրման նման հարցադրումներ կանեն եվրոպաներում, եթե օգտագործեն ընդամենը 1-2 գրամ գենետիկ ձեւափոխված նյութ»:

Ռուսական 500 միլիոն դոլարի վարկը մի քանի օրից կմարվի (Տեսանյութ)

Մի քանի օրից ՀՀ կառավարությունն ամբողջությամբ կմարի ռուսական 500 միլիոն դոլար վարկը վերջերս թողարկված եվրոպարտատոմսերի հաշվին, այս պարտատոմսերից ստացված գումարի մի մասն էլ ուղղվելու է փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո ասուլիսին ասաց ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը: Նրա ներկայացմամբ` եվրոբոնդերի թողարկումը մի քանի պատճառ ուներ. նախ` Հայաստանն առաջիկայում կզրկվի միջազգային

Փաստաբան Ռուբեն Հակոբյանը պատրաստվում է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել

Նա պնդում է, որ քրեական վարույթ իրականացնող մարմինը մեկ ամսից ավել է, չի կատարում ՀՀ Լոռու մարզի դատարանի կայացրած եւ ուժի մեջ մտած դատական ակտը: ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Ռուբեն Հակոբյանը օրերս պատրաստվում է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել պատկան իրավապահ մարմիններին: Նա պնդում է, որ քրեական վարույթ իրականացնող մարմինը մեկ ամսից ավել է, չի

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ. «Ալիևին տրամադրվել է եթերաժամի 98 տոկոսը»

«Ազատություն» ռադիոկայան. Ըստ միջազգային դիտորդների՝ Ադրբեջանի գործող նախագահի քարոզարշավի ընթացքում լայնորեն կիրառվում են վարչական լծակները: Ընդդիմության ակտիվիստների ահաբեկում, ընտրողների թվի կտրուկ ավելացում, գործող նախագահի ավելի շահեկան դիրք մյուս թեկնածուների համեմատ: Այսպիսին է քաղաքական իրավիճակն Ադրբեջանում հոկտեմբերի 9-ի նախագահական ընտրություններից հաշվված օրեր առաջ ըստ եվրոպացի դիտորդների: ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) հրապարակել է իր

Երկու նռնակ` պայթուցիչներով, և տարբեր տրամաչափի 240 փամփուշտ

Հոկտեմբերի 2-ին, ժամը 20.35-ին, 1983 թ. ծնված Արտակ Ա.-ն ոստիկանության Արմավիրի բաժնում կամավոր հանձնել է կարճեցված փողով ակոսափող հրացան, «Ֆ-1» տիպի 2 նռնակ` պայթուցիչներով, և տարբեր տրամաչափի 240 փամփուշտ: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: ՀՀ ոստիկանություն  

405.75 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Հոկտեմբերի 3-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,050,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 405.75 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405.75 դրամ: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ

Փորձել են պայուսակ գողանալ, սակայն տեսախցիկի շնորհիվ բռնվել են

Հոկտեմբերի 2-ին, ժամը 14.40-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում գտնվող հրատարակչական շենքի ընդունարանից փորձել են պայուսակ գողանալ, սակայն տեսախցիկի շնորհիվ բռնվել են: Պարզվել է, որ նշված գողության փորձը կատարել են 1965 թ. ծնված Արամ Ե.-ն և 1965 թ. ծնված Էդմոնդ Թ.-ն, որոնք նույն օրը, ժամը 13.30-ի սահմաններում, նշված հրատարակչությունից փորձել են

«Նման հայտարարություններ անելը մեր երկրի շահերից չի բխում».Վարդան Դեւրիկյան

Այսօր «Հայելի» ակումբում ասուլիսի հրավիրված հոգեբան Սամվել Խուդոյանը, անդրադառնալով երեկ ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի պահվածքին, ասաց. «Այսօր ամեն ինչ կարելի է ասել, բայց դա չի կարող բացարձակ ճշմարտություն լինել: Վերջերս հաճախ ենք նման վատ իրավիճակների մեջ հայտնվում: Որպես կանոն, իշխանական թևը լռում է եւ չի պատասխանում այն ֆորմատով, որ պետք է պատասխաներ: Եթե զրպարտություն է, պետք

«Հայաստանն այլեւս չի կարող ինքնուրույն բանակցել»

Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը, լրագրողների խնդրանքով անդրադառնալով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելուն եւ ԵՄ ասոցացման համաձայնագրի ստորագրմանը, այսօր նշեց, որ Հայաստանը չի կարող լինել միաժամանակ 2 ուղղություններում։ Դեսպանը նշում է. «Եվրամիության հետ Հայաստանը բանակցում էր Ասոցացման համաձայնագրի շուրջ։ Եթե Հայաստանը հիմա անդամակցում է Մաքսային միությանը, պետք է նկատի ունենալ, որ այս միությունը առանձին իրավաբանական անձ է,

Զարուհի Փոստանջյան. «Հովիկ Աբրահամյանի հետ կխոսեմ իրավական լեզվով, թող չկարծի, թե հաջողություն կունենա»

Իսկ ովքեր ասում են` իմ տեղում լինեին, այդ հարցը չէին տա, հենց դրա համար էլ այստեղ ես եմ, եւ ոչ իրենք

Freedom House. Հայաստանը՝ ազատ ինտերնետով երկրների խմբում

Հայաստանը միակ երկիրն է այդ խմբում, որին հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը դասել է ոչ ազատ մամուլ ունեցող երկրների շարքում:

Թիվ 38 ԸԸՀ-ն մերժեց Զարուհի Փոստանջյանի բողոք-դիմումը

«Կայացրած որոշման համաձայն՝ բողոքը համարվել է առարկայազուրկ, իսկ բողոքում նշված փաստական հանգամանքները ընտրական իրավունքի խախտում որակելը համարվել է անհիմն», – ասաց Սերգեյ Սարգսյանը:

«Գյումրեցու տեսակը` հպարտ, հյուրասեր ու լոպազ, կորստի եզրին է», Վահրամ Մարտիրոսյան

Գյումրու «Սթիլ» պատկերասրահում «Գյումրի. երկրաշարժից 25 տարի անց» թեմայով քննարկման ժամանակ ծնունդով գյումրեցի՝ հայտնի գրող, լրագրող, կինոսցենարիստ Վահրամ Մարտիրոսյանն այս քաղաքի մտավորականներին ու պաշտոնյաներին խնդրեց ուշադրություն դարձնել մի անդառնալի կորստի վրա: «Դա գյումրեցու տեսակն է , որը կորստի եզրին է, որովհետև գյումրեցիները հյուրասեր, հպարտ, այսպես ասեմ՝ լոպազ մի քիչ, այո, բայց դա մեր ազգային կոլորտի

Ուղիղ միացում. «Դեմ առ դեմ»` Մարգարիտ Եսայան եւ Արմեն Մարտիրոսյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանի եւ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի «Դեմ առ դեմ» բանավեճը` հոկտեմբերի 2 –ին ԵԽԽՎ լիագումար նիստում Սերժ Սարգսյանի ելույթի եւ դրան հետեւած հարցուպատասխանի շուրջ 

Բրիտանացի լրագրող. «Սկանդալից հետո լրագրողների վարկանիշն ընկել էր» (Տեսանյութ)

Ավելի քիչ են հետեւում TV-ին, ինչպես հասկանում եմ՝ Հայաստանում նույն վիճակն է: Մեր երիտասարդները միայն Ֆեյսբուքի share-ներն են կարդում: Եվ հասկանալի է, թե հուզումների ժամանակ ինչու են, դիցուք, Չինաստանում կամ Իրանում փորձում արգելափակել համացանցը

Աշնանային կինոտոնը այս տարի նվիրվում է Հայ կինոյի 90-ամյակին

«Ծրագիրը գնալով ձնագնդի պես թափ է առնում ու մեծանում: Առաջին անգամ այն իրականացնելուց հանդիպեցինք բազմաթիվ խոչընդոտների, բայց այս տարի պահանջարկը մեծացավ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «ԿԻՆՈԱՇՈՒՆ» ազգային կինոյի ամիս» ծրագրի մասին նշեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը: Ծրագիրն այս տարի կմեկնարկի Գյումրիից՝ հոկտեմբերի 5-ին, քանի որ քաղաքն այս տարի հայտարարված է ԱՊՀ մշակութային մայրաքաղաք:

Բացառիկ հնարավորություն երիտասարդ աստղագետների համար

Այսօր «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ ասուլիս` Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ)` Երևանում կայանալիք գիտաժողովի վերաբերյալ: Ողջունելով ներկաներին` ՄԱՄ միջազգային գիտական կազմկոմիտեի համանախագահ, տեղական կազմկոմիտեի նախագահ Արեգ Միքայելյանը հայտնեց, որ հոկտեմբերի 7-11-ը Երևանում կայանալու է Միջազգային աստղագիտական միության գիտաժողովը, որին մասնակցելու են ավելի քան 165 գիտնականներ աշխարհի 35 երկրներից, ինչը, նրա խոսքերով, ռեկորդային ցուցանիշ

Վասն եպիսկոպոսաց ժողովի եւ «սուրբ Սամվելի»

Եվ եղեւ, որ աշխարհում մերոյ եպիսկոպոսաց ժողով էր… Երեւի այսպես կսկսեր իր տարեգրությունը միջնադարյան մի հոգեւորական գրիչ, եթե պատմելու լիներ Մայր աթոռ Ս. Էջմիածնում սեպտեմբերի 24-ից 27-ը կայացած եպիսկոպոսաց ժողովի մասին: Անկեղծ՝ ինձ առանձնապես չեն հետաքրքրում դավանաբանական այն խրթին հարցերը, որոնք, հավանաբար, քննարկել են հոգեւոր հայրերը: Մեծ հաշվով՝ չեմ խորացել նաեւ Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման

«Դեպի ԵՄ քաղաքականությունը չի ընդհատվելու»

Հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանի հետ – ՀՀ նախագահի ելույթը Ստրասբուրգում տեղի ունեցավ բավականին լարված պահի, երբ արդեն հայտարարվել է, որ ՀՀ-ն դեպի Մաքսային միություն է գնում: Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ ուղերձներ ուներ այս ելույթը: – ՀՀ նախագահի ելույթը Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ լիագումար նիստում, կարծում եմ, պատասխանեց բոլոր հարցերին, որոնք հնչում են արդեն մեկ ամիս՝

Արագածոտնի մարզում տեղի կունենա «Սասնա ծռեր» էպոսին նվիրված փառատոնի եզրափակիչ տոնակատարությունը

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ 2013 թ. հոկտեմբերի 6-ին` ժամը 12:00-ին, ՀՀ Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղում տեղի կունենա «Սասնա ծռեր» էպոսին նվիրված ամենամյա մրցույթ-փառատոնի եզրափակիչ տոնակատարությունը` «Էպոսի օր» խորագրի ներքո: Միջոցառման կազմակերպիչն է «Սասնա տուն» քաղաքացիական հասարակության զարգացման աջակցման կենտրոն¦ հասարակական կազմակերպությունը:  2013 թ. ապրիլին մեկնարկած ծրագրի շրջանակում անցկացվել են շարադրությունների, շախմատային, վիպասանական հանրապետական մրցույթներ,

Ռուս մաքսավորները հայ ուղեւորներին ծուղա՞կն են գցում

Իսկ վերջիններս ստիպված են «տուգանքներ» մուծել ՌԴ «գաիշնիկներին» եւ նույն մաքսատանը՝ իրենց երկրի օրենքը կոպտորեն «խախտելու» համար Նորություն չէ, որ վերջին շրջանում զգալիորեն ավելացել է Հայաստանից ՌԴ մեկնողների թիվը: Դրանում համոզվելու համար շատ բան անել պետք չէ, պարզապես կարելի է հետեւել երկրից՝ Մոսկվա գնացող ավտոբուսների կայանատեղիին, տեսնել ուղեւորների հսկայական հերթերը, նրանց ուղեբեռների պարունակությունը՝ ընդհուպ մինչեւ վերմակ-ներքնակ,

Միջազգային ֆինանսական գործարքը բարձրացրեց Հայաստանի հեղինակությունը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:  ՀՀ կառավարությունը ՀՀ 2013 թ. պետբյուջեում և իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնցով ՀՀ 2013 թ. պետբյուջեում արտացոլվել են արտարժույթով պետական պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված միջոցներն ու դրանց օգտագործման ուղղությունները: 2013 թ. սեպտեմբերի 19-ին իրականացված

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն ռեսուրսներ չի տրամադրի հնացած շինության պահպանման վրա

2002թ հունիսին Հայաստանի Հանրապետության կառավարության և Կորպորասիոն Ամերիկա արգենտինական ընկերության միջև կնքված 30 տարի ժամկետով կոնցեսիոն պայմանագրով Զվարթնոց միջազգային օդանավակայանը հանձնվել է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին:  Ի սկզբանե մեր հիմնական նպատակը և պարտավորությունն է եղել ապահովել ուղևորների ու թռիչքների անվտանգությունը և ապահովությունը: Այդ սկզբունքներից ելնելով էլ 2004թ Հայաստանի կառավարությունը հաստատեց մեր մաստեր պլանը, որով սահմանվում

Տարածքի բացակայության պատճառով ռեժիսորները չեն կարող ստեղծագործել

«Փառատոնը նոր սկիզբ է, որտեղ կա սեր, գործողություն, գաղափար, անսահմանափակություն: Սրանք հաջողված փառատոնի բաղադրամասերն են, որոնք մենք ունենք»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հայֆեստ» թատերական փառատոնի մասին նշեց դերասան, պրոդյուսեր Արթուր Ղուկասյանը: Նրա խոսքով՝ այս տարի փառատոնի ժամանակ կանցկացվեն վարպետության դասընթացներ, բազմաթիվ մասնագետներ կգան արտասահմանից. «Յուրաքանչյուր փառատոն նորամուծություն պետք է մտցնի, որովհետեւ դա է զարգացնում արվեստը:

Վահան Հովհաննիսյան. «Ձեր ձեռքերը թափ տալու իրավունքը սահմանափակվում է իմ քթի մոտ» (Տեսանյութ)

«Ես չեմ կարող հասկանալ, թե ընդդիմադիր պայքարին, օրինակ՝ իշխանափոխության համար, ի՞նչ կարող է տալ քո սեփական երկրի նվաստացումը ուրիշ երկրի տարածքում»,- այսօր Ազգային ժողովում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը՝ անդրադառնալով երեկ ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի հարցին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նա չի համարում, որ տիկին Փոստանջյանն իրացրել է իր խոսքի ազատության իրավունքը, քանի որ՝ «ձեր

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031