Օրվա լրահոսը

«Օսկանյանի կոչը ԲՀԿ-ի հանդեպ հակաքարոզչություն էր»

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում գրել է. «Իհարկե, յուրաքանչյուր կուսակցություն ինքն է որոշում իր տեղը Հայաստանի քաղաքական քարտեզում: Եվ Օսկանյանի կարծիքը, թեպետ անձնական է, այնունամենայնիվ տեղավորվում է նաև ներկուսակցական քննարկումների համատեքստում: Սակայն Վարդան Օսկանյանի այսօրվա գրառումը կրկին մի շարք հարցեր է առաջացրել: 1. Ի՞նչ քաղաքական մենաշնորհի մասին է խոսքը, եթե` ա. Իշխանությունները

«Րաֆֆին կարող է գնալ Մոսկվա, Ծառուկյանը՝ Բրյուսել. Սերժ Սարգսյանի պարտիան խառնվել է իրար». Հմայակ Հովհաննիսյան

«Ընդդիմությունը շանս ուներ հասնելու իշխանափոխության»,- այսօր «Վարկած» ակումբում ասաց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: «Հիմա նրանք մասնակցում են ընտրություններին, ասում են, որ այն կարող է փոխհատուցել իրենց պասիվությունը նախորդ ընտրություններում, բայց դա այդպես չէ: Քաղաքում իշխանությունը վերցնելը իշխանափոխության չի կարող բերել, այն կբերի երկիշխանության հաստատման, որը չափազանց վտանգավոր է երկրի համար, պետությունը կարող է կանգնել

Ոստիկանության նախկին տեսուչը «Բանդայի գործով» վկա էր (ֆոտոշարք)

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր ներկայացել հանգուցյալ Գուրգեն Հայրապետյանի (վնասազերծման ժամանակ է մահացել) նախկին ընկերուհին՝ Զարուհի Հովնանյանը: Գուրգեն Հայրապետյանը, ըստ դատարանի վարույթում գտնվող Արտուշ Հակոբյանի եւ մյուսների գործով, «անցել» է կազմակերպված խումբ՝ բանդա ստեղծելու Դավիթ Գալստյանի, Սամվել Դավթյանի, Արմեն Դալլաքյանի, Արթուր Մանուկյանի, Քյարամ Ամոյանի հետ 2011թ. մայիս-օգոստոս համայնքապետ Աղվան Գրիգորյանի, նախկին

Ահա թե ինչ է տեղի ունենում, երբ ռամիկը իշխան է դառնում

Մեր սուրբ հողը սրանց կողքին մեզ համար ծնել է նաև Րաֆֆի: Նա է, որ ճակատագրի բերումով ծնվելով օտար ափերում` իր նախնիների արյան կանչով եկել է մեզ օգնության:

Հմայակ Հովհաննիսյանը գիտեր, որ դատախազը գալու է իրեն զրկի մանդատից

Հովհաննիսյանն ասաց, որ ինքն իբրեւ քաղհալածյալ շնորհակալություն է հայտնում ԱՄՆ պետդեպարտամենտին զեկույցի համար, այն առումով, որ դատարանները կեղծում են:

Վարդան Գրիգորյանը դուրս է գալիս ԺՈՒԿ-ից

Ես՝ «Ժողովրդավարական ուղի» կուսակցության փոխնախագահ, Վարդան Գրիգորյանս, լինելով կուսակցության հիմնադիր անդամներից մեկը, 2008թ. օգոստոսի 1-ից, կուսակցության վարչության որոշմամբ՝ ի թիվս այլ կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և նախաձեռնությունների, անդամագրվել ու ծնունդ ենք տվել Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունների դաշինքին: 2008թ. Կեղծված ՀՀ Նախագահական հետընտրական հետագա տարիներին՝ անմնացորդ նվիրումով, մասնակցել ենք քաղաքական ողջ գործընթացներին՝ նպատակ ունենալով վերականգնելու արդարությունը, ենթարկվել

ԵԽԽՎ-ն քննադատական զեկույց է պատրաստել ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ

Մասնավորապես եզրակացություններ բաժնում ամրագրված է. «Փետրվարի 18-ի ՀՀ նախագահական ընտրությունների անցկացման ժամանակ առկա էին բազում բացթողումներ` մասնավորապես վարչական ռեսուրսի չարաշահումն ու դրա խոչընդոտումը ընտրական գործընթացին, որոնք հակասում են ժողովրդավարական ընտրությունների անցկացման եվրոպական չափանիշներին և բացասաբար անդրադառնում հանրային վստահության վրա:

ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովի ընթացքում «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների» բնագավառում ՀՀ ԳԱԱ լավագույն երիտասարդ գիտնականի մրցանակաբաշխություն

Ապրիլի 22-ին «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների» բնագավառում ՀՀ ԳԱԱ լավագույն երիտասարդ գիտնականի մրցանակին արժանացան  ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Սերգեյ Աբրահամյանը` “A Recurent Method for Constructing Irreducible Polynomials over Finite Fields” աշխատանքի համար, ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի 2-րդ կուրսի ասպիրանտ Խաչատուր Թովմասյանը` “QPSK mapped OFDM signal processing on Radar applications” աշխատանքի համար: Մրցանակը ՀՀ ԳԱԱ արտասահմանյան

Աղվան Վարդանյան. «Արդեն այնքան են լկտիացել, որ դաշնակցական տնօրենի են կանչում»

Այսօր «Հայելի» ակումբում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Աղվան Վարդանյանն անդրադարձավ Վեդիի դաշնակցական տնօրենի միջադեպին: Հիշեցնենք, որ Արարատի մարզի Վեդիի դպրոցի տնօրեն Արմեն Ալեքսանյանին կանչել են Արարատի մարզպետարան եւ համոզել, որ Երեւանի ավագանու ընտրություններում դաշնակցական տնօրենն իր կապերն օգտագործի հօգուտ Հանրապետական կուսակցության թեկնածուի: Աղվան Վարդանյանի գնահատմամբ՝ այնքան են արդեն լկտիացել, որ արդեն դաշնակցական տնօրենին են

Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգ ու կանոն հաստատելու, ընտրությունների անցկացման բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանությունում գործում է համակարգող խումբ

ՀՀ ոստիկանության պետի` 2013 թ. մարտի 22-ի հրամանով` մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգ ու կանոն հաստատելու, ընտրությունների անցկացման բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանությունում ձեւավորվել է համակարգող խումբ: Գործում է ,1-02ե բազմուղի ցանցը, նաեւ` (010) 54-69-12 եւ (010) 54-69-14 հեռախոսահամարները: Ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընթացքում գրանցված անօրինական գործողությունների մասին կարելի

Բացվել է Հայոց Ցեղասպանության առցանց թանգարան

Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ ամերիկյան Memco Inc. ընկերության նախաձեռնությամբ բացվել է Ցեղասպանության առցանց թանգարան, որը գործում է https://www.genocide-museum.am հասցեում։ Թանգարանն իր այցելուներին հնրավորություն է տալիս առցանց այցելել Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ, ծաղիկներ դնել հավերժական կրակի մոտ, ինչպես նաև ուսումնասիրել թանգարան-ինստիտուտում ներկայացված փաստաթղթերը, լուսանկարներն ու ցեղասպանության մասին վկայող այլ նյութեր։ Առցանց թանգարան այցելել

Արմեն Մարտիրոսյանը դեռ հարցաքննվում է

«Իմ գործողություններում չի եղել որեւէ քայլ, որ օրինական դաշտից դուրս է եղել: Մինչեւ այժմ եղել եմ այդ ուղղությամբ խիստ բծախնդիր: Ոստիկանական գործողությունները ե՛ւ առավոտյան ե՛ւ երեկոյան միտում են ունեցել»,- նախքան հատուկ քննչական ծառայություն հարցաքննության մտնելը՝ լրագրողներին այսօր ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նրա պատմելով, ոստիկանները շատ հանգիստ իրավիճակում եկան եւ բռնություններ կիրառեցին իր հարազատների՝այդ

5 երեխայի մայրը կծել է իր 74-ամյա մոր ցուցամատը. Դատարանը նրան դատապարտել է 70 հազար դրամ տուգանքի

Տուժողը դատարանում հայտարարել է, որ դստեր հետ չի ցանկանում հաշտվել, ցանկանում է, որ վերջինս իր կատարածի համար ենթարկվի քրեական պատասխանատվության, քանի որ վարում է անբարո կյանք, ուշ ժամի հարբած վերադառնում է տուն եւ չի զբաղվում երեխաների խնամքով:

Ոչ մեկ «կրուտոյ» չէ` հավաստիացնում է Ստյոպա Սաֆարյանը

«Քաղաքական ուժը իրավունք չունի ասելու՝ անիմաստ է, մեկ է, կեղծելու են, անձնագրեր հավաքելու, էլի վարչական ռեսուրներ են օգտագործելու եւ այլն: Ցանկացած կոսակցության դեմ իշխանությունը կարող է փակել, ոչ մեկ կրուտոյ չէ պետությա դեմ եւ կյանքը դա ապացուցել է: Կարելի է կոմպրամատներ հանել շատերի դեմ, բայց երբեք ժողովրդի դեմ ոչ մի պետություն չի կարող փակել, ժողովրդին

143 հոդված արտասահմանյան մամուլում` հայ գիտնականների կողմից

ԳԱԱ հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքն ամփոփում է տարին

Պետդեպը ճիշտ էր

Ինչո՞ւ այս տարվա ապրիլի 9-ին ոստիկանների հետ ընդhարվածներին տուգանեցին 50.000 դրամով, իսկ ՀԱԿ ակտիվիստին դատապարտեցին 6 տարի ազատազրկման:

ԲՀԿ-ն պետք է իրեն ընդդիմադիր հռչակի, կարծում է Օսկանյանը

Հայաստանի նախկին արտգործնախարար, Երևանի ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը կարծում է, որ ԲՀԿ-ն պետք է փոխի իր կարգավիճակը և իրեն հռչակի ընդդիմադիր: Այս առթիվ Օսկանյանը գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում: Փաստ է, որ Հայաստանի ծանր վիճակի գլխավոր պատճառը քաղաքական մենաշնորհն է: Իշխանություններից բացի՝ բոլորն են խոսում դրա մասին: Կարելի է

Րաֆֆի Հովհաննիսյանը ապրիլի 9-ի մեղավորներից պատասխանատվություն է պահանջում (Տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Դատախազության շենքի դիմաց ապրիլի 9-ի ոստիկանական գործողությունները դատապարտող ակցիայի ժամանակ ներկա էր նաեւ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Մեր պահանջն է, որ պատասխանատվության ենթարկեն բոլոր նրանց, որոնք խախտել են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը ու օրենքը՝ սկսած փետրվարի 18-ից մինչեւ ապրիլի 9-ը: Պատասխանատվության ենթարկեն  ապօրինի հրահանգ տվողներին եւ այն ոստիկաններին ,որոնք բռնություններ կատարեցին մեր

Վրաերթ Խանջյան փողոցում. վարորդը դիմել է փախուստի

Ապրիլի 21-ին, ժամը 20.20-ի սահմաններում,  անհայտ ավտոմեքենայի  վարորդը Երևանի Խանջյան փողոցում վրաերթի է ենթարկել 25-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

Մեր լեզուն մեզ միավորելու և դարձնելու է մեկ միասնական բռունցք. Տիգրան Սարգսյանի խոսքը՝ «Հայերենն իմ սրտում է» համահայկական համաժողովին

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Երևանում մեկնարկած «Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողովի բացմանը, որը կազմակերպվել է ՀՀ սփյուռքի նախարարության կողմից:   ՀՀ կառավարության անունից ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Տիգրան Սարգսյանը նշել է. «Մենք կարևորում ենք համահայկական բոլոր  միջոցառումները և դա է պատճառը, որ հինգ տարի առաջ ՀՀ նախագահի նախաձեռնությամբ առաջին անգամ ձևավորվեց սփյուռքի նախարարություն,

«Ավագանու ընտրությունների համար ՀՀԿ-ի կողմից վարչական լծակներ է օգտագործվում». Ստյոպա Սաֆարյան

Այսօր «Վարկած» ակումբում «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանն անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին, Րաֆֆի Հովհաննիսյանի զարգացրած շարժմանն ու նրա հետագա անելիքներին, ասաց. «Ապրիլի 9-ին օբեկտիվ պատճառներով ընտրությունները կեղծած ներկայացուցիչը չցանկացավ լուծում տալ այդ խնդրին, բարեւի շարժմամբ թեւակոխեցինք երկրորդ փուլ, իհարկե արդյունքը բարդ էր: Այն, ինչ կատարվեց ապրիլի 9-ի առաջին կեսին՝ դա ավելի մեծ քաղաքական նշանակություն ուներ, երկրորդ

Գյումրիում տասնյակ վթարային շենքերի բնակիչներ սպասում են իրենց շենքերի ամրացմանը (Տեսանյութ)

Գյումրիում երկրաշարժից անմիջապես հետո հարյուրավոր մասնակի վնասված շենքեր անխնա ոչնչացվեցին, դրանց թվում` նաև պատմաճարտարապետական զգալի արժեք ներկայացնող շենք -շինություններ:Շատ բազմաբնակելիներ էլ ոչնչացվեցին հենց դրանց բնակիչների կողմից, որոնցից շատերը, հավատալով աղետի գոտին երկու տարում վերականգնելու խոստումներին, ակնկալում էին առավել հարմարավետ բնարաններ ստանալ: Սակայն եղան շենքերի բնակիչներ էլ, որոնք ամեն ինչ արեցին և երբեմն էլ դժվարին մաքառումների

Գուրգեն Եղիազարյանն առաջարկում է Հայրիկյանի վիրաբույժին դատի տալ

Նա քննադատում է, որ չի կարողացել մի գնդակ հանել Հայրիկյանի մարմնից ու բյուջեից 50 հազար դոլար են տարել դրա պատճառով

Առաջատարը ոչ-ոքի արեց «Ուլիսի» հետ

Հանգստյան օրերին կայացան ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 38-րդ տուրի հանդիպումները: Առաջատարը՝ Գյումրիի «Շիրակը», 0:0  խաղաց «Ուլիսի» հետ, «Փյունիկը» նվազագույն՝ 0:1 հաշվով պարտվեց «Իմպուլսին», «Բանանց»-«Գանձասար» հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ «Արարատը» մեկ անպատասխան գնդակ անցկացրեց «Միկայի» դարպասը: Մրցաշարային աղյուսակը 78 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Նրան հետեւում է «Միկան»՝ 73: Այնուհետեւ, ըստ հերթականության,

Թրանսփարենսի Ինթերնեշնլի դիմումի հիման վրա հարուցվել է վարույթ` Գագիկ Խաչատրյանի դեմ

Գագիկ Խաչատրյանին է պատկանում ՀԴՄ կտրոնների թուղթ մատակարարող «Ալեքսերվ» ընկերությունը, որը, հաղթելով այդ ապրանքի մատակարարման մրցույթում, այս տարվա ապրիլ ամսին «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ կնքել է շրջանակային պայմանագիր:

«Ժառանգության» անդամները չցանկացան հանդիպել գլխավոր դատախազի հետ (Տեսանյութ)

«Այստեղ ենք , որ ցույց տանք, թե ինչպես հասարակության ճնշման տակ Հատուկ քննչական ծառայության քննիչները մաքրվեն եւ ապացուցեն հասարակությանը, որ իրենք այս սպիտակներին չեն համապատասխանում իրենց գործողություններով: Առայժմ դժվարանում ենք հավատալ դրան»- այսօր գլխավոր դատախազության շենքի առջեւ «Ժառանգության» համակիրների բողոքի ակցիայի ժամանակ ասաց Անահիտ Բախշյանը: Ակցիայի մասնակից Արմեն Մարտիրոսյանի մայրը՝ Լուսյա Պետրոսյանն էլ շարունակեց. «Բայց

Գուրգեն Եղիազարյանն ընդդիմացավ Լեւոն Զուրաբյանին. «Ի՞նչ կա նայելու»

Նա չի ընդունում, որ Կոնգրեսում պիտի քննարկեն Րաֆֆի Հովհաննիսյանի ճակատին մասնակցել-չմասնակցելու հարցը

Ավազակային հարձակում է տեղի ունեցել ԱԺ նախկին պատգամավորի եղբոր բենզալցակայանում

Այսօր՝ ապրիլի 22-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30-ի սահմաններում Էրեբունի վարչական շրջանի Տիտոգրաֆյան և Այվազովսկի փողոցների հատման մասում գտնվող «Վարդան 91» ՍՊԸ-ին պատկանող բենզալցակայանին է մոտեցել մի քաղաքացի և լիցքավորող, Երևան քաղաքի բնակիչ, 17-ամյա Արթուր Տիկբիկյանին հայտնել, որ ցանկանում է շշով բենզին գնել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երբ բենզալցակայանի աշխատակիցը

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության բացահայտումները (15.04-20.04.2013թթ)

Բնապահպանական պետական տեսչության կողմից 15.04-20.04.2013թթ ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և տարեկան հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել է  1.3մլն.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 20 որոշում և հաշվարկվել է  2.73մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ      Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների

Մարիա Շարապովան դժգոհ է իր ոտքերից

Օրերս Ռուսաստանի ամենագեղեցիկ մարզուհիներից մեկը՝ աշխարհի 2-րդ ռակետ Մարիա Շարապովան, նշեց ծննդյան 26-րդ տարեդարձը: Նրա մարզական կարիերան օրվա մեջ 24 ժամ լուսաբանում են աշխարհի ամենահեղինակավոր լրատվամիջոցները: Սակայն դրանցից ոչ մեկը երբեք չի գրել, թե ամենից շատ ինչի՞ց է նեղվում Մարիան: Պարզվում է, որ նրա ոտքերի չափսն այնքան էլ «կանացի» չէ: Նա հագնում է 43 համարի

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930