Օրվա լրահոսը

Հաճոյախոսություն՝ ուղղված Բաղրամյան-26-ին

ՀԱԿ քաղխորհրդի անդամ, տնտեսագետ Զոյա Թադեւոսյանը՝ Մաքսային միության «մինուսների» մասին – Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու Սերժ Սարգսյանի անակնկալ որոշումից բավականին ժամանակ է անցել, արդեն առավել սթափ գնահատականներ եւ վերլուծություններ է հնարավոր անել. այնուհանդերձ, ինչպե՞ս կորակեք Սերժ Սարգսյանի անակնկալ քայլը, գուցե դա ճի՞շտ լուծում էր այս պահի համար: – Սերժ Սարգսյանի այդ քայլն անակնկալ էր սեպտեմբերի 3-ին

Ռուբեն Հովհաննիսյան. «Ամեն մի մարդ պոտենցիալ հանցագործ է»

«Ամեն մի մարդ պոտենցիալ հանցագործ է, ես գործի նյութերին ծանոթ չեմ, որ ասեմ՝ Վոլոդյա Ավետիսյանը մեղավո՞ր է, թե՞ ոչ»,- այսօր «Հայելի» ակումբում նման տեսակետ հայտնեց մարտական լրագրող Ռուբեն Հովհաննիսյանը՝ նշելով, որ եթե մի մարդ ընդունակ է իր ազատամարտիկ ընկերների համար նստացույց անել, բողոքի ձայն բարձրացնել , ապա նա ընդունակ չէ կաշառք վերցնել: Ռուբեն Հովհաննիսյանը վստահեցրեց,

Գեղարքունիքը պարտքեր է կուտակում

Օգոստոսի 2-ին «Առավոտը» տեղեկացրել է, որ եթե 2012 թվականին Հայաստանի համայնքներում աշխատավարձի պարտքը 92,929 միլիոն դրամ էր, ապա այս տարվա հուլիսի 15-ի դրությամբ՝ արդեն 102,402 միլիոն դրամ: Աճը՝ 9,2 տոկոս: Վիճակագրական տվյալները մեզ էր տրամադրել ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը: Նույն նախարարությունը մեզ է տրամադրել նաեւ համայնքներում աշխատավարձի պարտքի չափը 2013 թվականի սեպտեմբերի 15-ի դրությամբ: Համաձայն

Եվրասիական տնտեսական հանձնաժողով

«Ազատություն» ռադիոկայան. Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի մշտապես գործող կարգավորող մարմինը՝ ըստ իր պաշտոնական կայքէջում հրապարակված տեղեկանքի: 2012 թվականի փետրվարի 2-ից գործում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ)՝ Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի մշտապես գործող կարգավորող մարմինը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հիմնական կոչումն է, ինչպես նշված է հանձնաժողովի պաշտոնական կայքէջում, Մաքսային միության և Եվրասիական տնտեսական տարածքի

Պուերտո Ռիկո

Շատ եմ սիրում հայկական աշունը, որովհետեւ հայտնի է, որ հայկական աշունը  միշտ փողով է ավարտվում: Հենց որ նոյեմբերի վերջին ժպտացող Հրանտ Թոխատյանին ու Մարկ Գերագոսին տեսնում եմ հեռուստաէկրանին, ողջ տարվա ընթացքում  հազիվ զսպած ու չարտահայտած հայրենասիրական զգացումներս պարզապես խեղդում են, ձեռքս մեխանիկորեն եւ անհուսորեն ձգվում է դեպի աջ գրպանս ու այնտեղ ոչ մի բան չհայտնաբերելով,

«Ներկված ու երկու նոտայով բեմ դուրս չեն գա»

Էռնա Յուզբաշյանը՝ «Երաժշտության շաբաթ Երեւանում» նախագծի ու չափանիշների մասին Սիրված երգչուհի Էռնա Յուզբաշյանը  «Երաժշտության շաբաթ Երեւանում» նախագծի մասին պատահաբար տեղեկացել է ծրագրի ռեժիսոր եւ համապրոդյուսեր Էմիլ Կարատից, որը իր սանն է եղել:  «Երբ Էմիլը խոսում էր նախագծի մասին, ես ուղղակի քաղաքավարի լսում էի ու չէի պատկերացնում, որ ես էլ ներգրավված կլինեմ: Հիմա  հաճելիորեն զարմացած եմ՝ փառատոնը

Միխայիլ Բաղդասարովը զայրացած է

«Արմավիայի» սեփականատերը հրամայել է չվճարել այն անձանց աշխատավարձերը, ովքեր դատարան են դիմել հավելավճարներ ստանալու պահանջով: «Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովին դուր չի գալիս, որ նախկին աշխատակիցներն իր առջեւ պահանջ են դնում, ընդ որում՝ պահանջը միանգամայն օրինական է. ավիաընկերության նախկին բորտուղեկցորդները պահանջում են աշխատած 3 տարվա իրենց հավելավճարները: «Առավոտի» հետ զրույցում «Արմավիայի» մի խումբ աշխատակիցներ պատմեցին,

Վարդան Պետրոսյան. «Ռուսաստանը կորոշի՝ խնձոր ծախե՞ս, թե՞ ոչ» (Տեսանյութ)

Դերասան Վարդան Պետրոսյանն այսօր «Հայելի» ակումբում իր նոր՝ «Ամեն երկուշաբթի» ներկայացման մասին խոսելիս, ասաց, որ գոհ է հանդիսատեսի մեծաթիվությունից: Հոկտեմբերի մեկից դերասանը իր ներկայացումը խաղալու է Սունդուկյանի անվան թատրոնում, այսինքն՝ տեղափոխվելու է Հ. Պարոնյանի անվան թատրոնից: «Մասնավոր թատրոնի ներկայացուցիչներն անընդհատ դատապարտված են վայր փնտրել, իսկ պետական թատրոններն էլ ստիպված են ենթարկվել պետական քաղաքականությանը: Մի քիչ

Կինն ամուսնուն լոմբարդ հանձնեց

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը հոբելյանական 70-րդ խաղաշրջանը օրերս բացեց Նորայր Ադալյանի «Լոմբարդ» ներկայացման պրեմիերայով։ Թերեւս տրամաբանական կլիներ, հոբելյանական թատերաշրջանը սկսեր Տ. Չուխաջյանի «Կարինե» օպերետով, որը ե՛ւ երաժշտական է, ե՛ւ կատակերգական։ Ի դեպ, անցած թատերաշրջանում թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Երվանդ Ղազանչյանը «Առավոտին» հավաստիացրել էր, որ «Կարինեն» բեմ կբարձրանա այս տարվա վերջում։

Մանվել Եղիազարյան. «Վոլոդյա Ավետիսյանին ձերբակալելն անիմաստ էր»

Այսօր «Հայելի» ակումբում «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը խոսեց ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի ձերբակալությունից: Մանվել Եղիազարյանի խոսքով` չհամախմբվելով իշխանափոխություն չի լինում. «Այդ տղան սոցիալական ծանր վիճակի մեջ էր, նա ամիսներով ցույց էր անում, կարելի էր չէ՞ հարցերը լուծել: Վոլոդյա Ավետիսյանը ոչ տուն էր քանդել, ոչ էլ չգիտեմ ինչ էր արել, նա այդ ֆիգուրան չի, որի միջոցով

Հայաստանի ըմբիշները Բուդապեշտում նոր հաջողություններ արձանագրեցին

Բուդապեշտում ավարտվեց ազատ եւ հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանի ազգային հավաքականները նոր հաջողություններ արձանագրեցին՝ ընդհանուր առմամբ նվաճելով չորս ոսկե մեդալ: Մեր ազատ ոճայինները 11 տարվա ընդմիջումից հետո առաջին ոսկե մեդալը նվաճեցին՝ ի դեմս 66 կգ քաշային Դեւիդ Սաֆարյանի: Հայ ըմբիշը փայլուն հաղթանակներ տանելով նախնական գոտեմարտերում՝ եզրափակչում չեմպիոնության համար հանդիպեց կուբացի՝ ֆիզիկապես շատ ուժեղ ըմբիշ

Մայր տաճարի գմբեթները դեռ «շրջափակված» կմնան

Հարավային գմբեթը փլուզման վտանգի տակ է  Էջմիածին-Վաղարշապատ քաղաքում գտնվող Մայր տաճարի մուտքի մոտ եւ գլխավոր գմբեթի շուրջ տեղադրված է շինարարության համար անհրաժեշտ մետաղական «կմախք»: Մետաղական կառույցը կա, տաճարի այցելուներին չի խանգարում, սակայն աչքի համար առանձնապես հաճո տեսարան չէ: Առավել եւս, որ մետաղական կառույցը նպատակին չի ծառայում՝ շինարարական, նորոգման աշխատանքներ չեն արվում: Մայր աթոռի տեղեկատվական համակարգի

Անհասկանալի մոտիվներ

«Կոբա, ինչի՞դ է պետք իմ մահը»:  Այդպիսի երկտող, ինչպես հայտնի է, հայտնաբերվել է  Ստալինի արխիվում: Դրա հեղինակն է խորհրդային առաջնորդի նախկին զինակից Նիկոլայ Բուխարինը. այդ հուսահատ երկտողը նա գրել է   գնդակահարվելուց մի քանի ժամ առաջ՝ դիմելով նախկին ընկերոջը վերջինիս բոլշեւիկյան կեղծանունով: Իսկապես, ի՞նչ խնդիր էր լուծում Ստալինը՝ 1938 թվականին վերացնելով իր համար որեւէ վտանգ չներկայացնող,

Եթե կոմպոտ գողացողը Սուրիկ Խաչատրյանի տղան լիներ, կդիտարկվեր դա ստամոքսի ինքնապաշտպանությո՞ւն

Այսօր «Ազդակ» ակումբում լրագրողները ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանին խնդրեցին մեկնաբանել՝ ինչո՞ւ է ՀՀ արդարադատության համակարգում այդքան անհամաչափ պատիժ կիրառվում: Հասարակությունը չի ընկալում, ինչպե՞ս է, որ խոտի դեզը վառելու համար 4 տարի են դատապարտում, Տիգրան Առաքելյանին՝ 6 տարի, Վարդան Սեդրակյանին՝ 14 տարի, իսկ Սուրիկ Խաչատրյանի որդու եւ թիկնապահի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնում են, խափանման միջոցն էլ

Հակահետևակային ական և տարբեր տրամաչափի 199 փամփուշտ

Սեպտեմբերի 23-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին է ներկայացել 1977 թ. ծնված Արման Մ.-ն և կամավոր հանձնել հակահետևակային ական` առանց պայթուցիչի և տարբեր տրամաչափի 199 փամփուշտ ու հայտնել, որ դրանք պատկանել են 1992 թ. Արծվաշենի մարտերի ժամանակ զոհված եղբորը: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:  ՀՀ ոստիկանություն

ՀՀԿ պատգամավորը՝ ՀՅԴ ծրագրի մասին. «Ես դա ծրագիր չեմ համարում»

«Ցանկացած ծրագիր, անկախ նրանից, թե որ քաղաքական ուժը կառաջարկի, եթե բխի մեր պետության շահերից՝ ՀՀԿ-ն մասնակցություն կունենա»,- ՀՅԴ-ի՝ արտագաղթի կասեցման ծրագրի մասին այսօր «Ազդակ» ակումբում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: Aravot.am-ի հարցին՝ այդ ծրագրում նախատեսվում է նաեւ դաշտը մաքրել հակաքրիստոնեական, կոռուպցիոն դեպքերից, պաշտոնանկություններ անել, ՀՀԿ-ն պատրա՞ստ է գնալ այդ քայլին՝ նա պատասխանեց. «Եթե

Տան փլատակների տակից զենք-զինամթերք գտած քաղաքացին կամավոր ներկայացել է ոստիկանություն

Սեպտեմբերի 23-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Գորիսի բաժին է ներկայացել 1993 թ. ծնված Վահե Ա.-ն և կամավոր հանձնել «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի` 35, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի` 7, 7.62 մմ տրամաչափի «Կարաբին» տիպի հրացանի 47 փամփուշտ և 14 տրամաչափի դեռևս չպարզված տիպի գնդացրի 17 փամփուշտ: Վերջինս հայտնել է, որ ռազմամթերքը գտել է

ՀՀԿ-ն հերքում է, որ նոր կոալիցիա են ուզում ստեղծել

Այսօր «Ազդակ» ակումբում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը նշեց Մաքսային միությանն անդամակցելու առավելությունները՝ գազը, պաշտպանությունը, էներգետիկ անվտանգությունը, մեծ շուկան: Հարցին՝ ի՞նչ հնարավոր խնդիրներ կարող են լինել անդամակցության ճանապարհին՝ նա պատասխանեց. «Տրանսպորտային խնդիրները, որովհետեւ մենք կիսաշրջափակման մեջ ենք: Դեռեւս պարզ չի, թե ինչպիսի ազդեցության կենթարկվի մեր շուկան՝ ներմուծման, արտահանման ծավալները: Այսօր արտահանումն ավելի քիչ է, քան

«Սինջար եզդիների ազգային միավորման» խորհրդի անդամները հանդիպել են ԲՀԿ-ականներին

Այսօր «Սինջար եզդիների ազգային միավորման» խորհրդի մի շարք անմահների Ազգային Ժողովում ընդունեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը և ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը: «Սինջար» եզդիների ազգային միավորման ներկայացուցիչները ներկայացրեցին այն խնդիրները, որոնք ունեն Հայաստանում ապրող եզդիները` մասնավորապես Սադոնց գյուղում

Հովհաննես Սահակյան. Արտագաղթը խնդիր է նաեւ Չեխիայում եւ Լատվիայում

Հատված ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ հարցազրույցից:  –Բուն հարցադրումը՝ Դաշնակցության առաջ քաշած թեզը, թե արտագաղթը հասել է աղետալի չափերի՝ երկիրը արնահոսում է, եւ չի կարելի թույլ տալ, որ արնահոսությունը հասնի արնաքամության, ձեզ համար ընդունելի՞ է։ -Այդ խնդիրը կա, եւ մենք այդ մասին բազմիցս խոսել ենք թե՛ հանրապետության ղեկավարի, թե՛ ԱԺ նախագահի, թե՛ վարչապետի, թե՛

Ներկայացվեցին «Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների գնահատում» ուսումնասիրության միջանկյալ արդյունքները

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում այսօր շահագրգիռ մարմինների քննարկմանը ներկայացվեցին «Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների գնահատում» ուսումնասիրության միջանկյալ արդյունքները: Ուսումնասիրությունն իրականացվել է «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ եւ «Մել- Հով» ՍՊԸ փորձագիտական խմբի կողմից` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ: ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը շնորհակալություն հայտնեց կատարված աշխատանքի համար` ընդգծելով, որ ջրային պաշարների արդյունավետ կառավարման խնդիրը

Նախագահ Սերժ Սարգսյանը Մայր Աթոռում այցելել է Ռուբեն Սևակի անվան թանգարան

Նախագահ Սերժ Սարգսյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի բացմանը մասնակցելուց հետո այցելել է Մայր Աթոռում բացված Մեծ եղեռնի նահատակ, հայ անվանի մտավորական Ռուբեն Սևակի անվան թանգարան: Հանրապետության Նախագահը շրջել է թանգարանում, ծանոթացել ֆրանսահայ ազգային-հասարակական գործիչ, հրապարակախոս, պատմաբան, բարերար Հովհաննես Չիլինկիրյանի ջանքերով ստեղծված թանգարանի բացառիկ և արժեքավոր հավաքածուին, որը ներառում

Հետաքրքիր է՝ ի՞նչ է նկատի ունեցել Բատկան

Որ փորձված աղվեսր երկու ոտքո՞վ է թակարդն ընկնում, թե՞ որ Հայաստանն առայժմ միայն մեկ ոտքով է մտել Մաքսային միություն, իսկ մյուս ոտքը դեռ Եվրամիության մատույցներում է։

Սարգիս Ասատրյան. «Ադրբեջանը, հնարավոր է, դիմի դիվերսիոն գործողությունների»

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ համամի՞տ է արդյոք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն կարծիքին, թե ՀՀ-ի համար Ադրբեջանի նախագահի առավել նախընտրելի թեկնածու է Իլհամ Ալիևը, Սարգիս Ասատրյանը պատասխանեց. «Նախագահի թեկնածուներից նրանք, ովքեր գոնե աղոտ շանս ունեն Ադրբեջանի նախագահ դառնալու, նրանց մեջ չեմ տեսնում մի քաղաքական գործչի, որը կարող է շեղվել հակահայկական ալիքից:

Կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքների հետ կապված, ս.թ. սեպտեմբերի 26-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Արցախի, Երկաթուղայինների փողոցների, Աճեմյան փողոցի 1-ին և 2-րդ փակուղիների և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ

Տաճատ Վարդապետյան. Վիրահայերը դեռ չեն կողմնորոշվել՝ ում ընտրեն նախագահ

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը Վրաստանում առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուներից նախընտրում է «Վրացական երազանք» կոալիցիայի թեկնածուին՝ Գեորգի Մարգվելաշվիլիին: «Սովորաբար բոլորի խոստումները ճոխ ու շքեղ են լինում ու իրարից քիչ են տարբերվում: Բայց դրանք պետք է կյանքի կոչել: Այս պահին դեռ չի ուրվագծվում, թե վիրահայությունը որ թեկնածուի նկատմամբ համակրանք ունի»,-այսօր «Հենարան» ակումբում ասուլիսի ժամանակ

Հիմա էլ ադրբեջանական եւ թուրքական գյուղատնտեսությո՞ւնն ենք զարգացնում

Ուժը կորցրած է ճանաչվել գյուղատնտեսության նախարարի 2009 թվականի սեպտեմբերի 15-ի հրամանը` թուրքական եւ ադրբեջանական ծագում ունեցող կենդանական եւ բուսական հումքի ներկրումը Հայաստանի Հանրապետության տարածք արգելելու մասին: «Ինչո՞վ է պայմանավորված նման մոտեցումը, երբ վերոնշյալ երկրները թշնամական դիրքորոշում ունեն Հայաստանի Հանրապետության նկատմամբ, եւ իրենց երկրներում արգելվում է հայկական արտադրության ապրանքների ներկրումը», մեր այս այս հարցի առնչությամբ գյուղնախարարությունը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իր աշխատանքը սկսեց Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը

Առաջին անգամ Եպիսկոպոսաց ժողով է գումարվում Ամենայն Հայոց Կաթողիկոսության և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության եպիսկոպոսաց դասի մասնակցությամբ, որը, հավատում ենք, պիտի դառնա նոր հանգրվան մեր Եկեղեցու առաքելության արդյունավորման ճանապարհին:

Ալվարդ Պետրոսյանը պաշտպանում է Վահան Հովհաննիսյանին եւ Արա Սահակյանին

Նրանք մարդիկ են, որոնք բացարձակ կապ չունեն ՀՀԿ-ի հետ, ուրեմն նաեւ պիտի ուրախանանք, որ պետության ղեկավարը լայնախոհություն դրսեւորեց եւ սեփական կուսակցության շրջանակից դուրս նշանակում կատարեց, հասկացավ, որ երկրի շահերը, հատկապես արտաքին ասպարեզում, պահանջում են լինել լայնախոհ:

Աղասի Այվազյանի այրին դատի կտա Ռոբերտ Ամիրխանյանին

Այսօր «Հայելի ակումբում» խոսելով Ռոբերտ Ամիրխանյանի երաժշտությամբ գրված «Երազ իմ երկիր հայրենի» երգի մասին՝ թատերագետ Լեւոն Մութաֆյանը նշեց, որ երգի բառերի  հեղինակը Աղասի Այվազյանն է. «Ռոբերտ Ամիրխանյանին պատիվ չի բերում գրագողությունը»: Աղասի Այվազյանի  այրին՝ Գրետա Վերդիյանն էլ հավելեց, որ Ռոբերտ Ամիրխանյանը 1982-ից գրանցել է իր հեղինակային իրավունքը «Հայհեղինակում», մինչդեռ, նրա ձեւակերպմամբ,  դա ինտելեկտուալ գողություն է:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031