Օրվա լրահոսը
Հայաստանում վրիպելր չի ներվում
Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը ձախողվեց, եւ խնդրեմ՝ 14 տարի։ Իսկ ահա Սուրիկ Խաչատրյանի որդին ու թիկնապահը հաջողությամբ մարդ սպանեցին եւ ազատության մեջ են։
Արա Պապյան. Մենք վերամիավորվում ենք մի միության մեջ, որ շատ ավելի վատն է, քան ԽՍՀՄ-ը
Երբ ասում են, թե մենք մասնակցելու ենք Եվրասիական միության ձեւավորմանը, Դուք կարծում եք, որ մենք կարողանալո՞ւ ենք պարտադրել հօգուտ մեզ ինչ-որ հարց լուծել։ Եթե պարտադրող ենք, ինչո՞ւ չենք պարտադրում արդեն ստորագրված համաձայնագրերը կատարել։
Պարույր Հայրիկյան. «Հնարավոր է բողոքարկենք, բայց ոչ պատժաչափն ավելացնելու ուղղությամբ»
«Եթե մեր պատկան մարմինները շարունակում են ուշադրություն դարձնել իմ անվտանգությանը, երևի այնտեղ էլ զգում են, որ ինչ որ բան այն չէ»,-այսօր «Ուրբաթ» ակումբում հայտարարեց ԱԻՆ նախագահ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը: Շարունակելով միտքը՝ պարոն Հայրիկյանը նշեց. «Մեր ժողովրդին վտանգ է սպառնում, ուստի ինձ էլ է վտանգ սպառնում»: Անդրադառնալով Մաքսային միություն-ԵՄ երկընտրանքին՝ Պարույր Հայրիկյանն ասաց. «Հունվարի 31-ի
Վրաստանի ԿԸՀ-ն գրանցեց նախագահի 23 թեկնածուի
«Ազատություն» ռադիոկայան. Սա թեկնածուների աննախադեպ մեծ թիվ է Վրաստանի նախագահական ընտրությունների պատմության ընթացքում: Երկուշաբթի երեկոյան հայտնի է դարձել, թե քանի թեկնածու է սկսում հոկտեմբերի 27-ին Վրաստանում անցկացվելիք նախագահական ընտրությունների մրցապայքարը: Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանված վերջնաժամկետից մի քանի օր առաջ ավարտել է նախագահի թեկնածուների գրանցումը` 54 դիմողներից միայն 23-ին հնարավորություն տալով պայքարել երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնելու
Արմեն Մարտիրոսյան. Ես չգիտեմ՝ ՀՅԴ-ն վերջնականապես ինչ է ուզում
Հատված «Ժառանգության» փոխնախագահ Արմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հարցազրույցից: – «Ժառանգությունը» հետագայում ՀՅԴ–ի,ն կդիտարկի՞ որպես ընդդիմադիր ուժ եւ համագործակցության ձեռք կմեկնի՞։ – Հետագայի մասին այսօր խոսելը ճիշտ չէ, որովհետեւ դա կոնկրետ գործընթացներից է կախված։ Օրինակ, նրանք նախագահական ընտրություններից առաջ «յոթ կետի» մասին խոսեցին, եւ ով էլ ընդուներ այդ պահանջները, կպաշտպանեին նրան։ Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցեց նրանց քննարկմանը, նշեց, որ
Ճանապարհին առաջարկեց մարմնավաճառ վերցնել եւ գնալ շոգեբաղնիք
Անցյալ տարի Գյումրիի բնակչի Դավիթ Գրիգորյանի հայտարարության հիման վրա Ռաֆիկ Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել: Մեկ տարի առաջ նույն այս օրը նա ձերբակալվել է: Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը օգոստոսի 26-ի դատավճռով Ռ. Գասպարյանին դատապարտել է վեց տարվա ազատազրկման: Դատապարտվածի հաշմանդամ մայրը դիմել է մեր լրատվամիջոցին` հսկողության տակ վերցնել սույն քրեական գործի ընթացքը, հայտնելով, որ
Լեւոն Շիրինյան. «Ադրբեջանի համար Արցախի հարցով հավերժ ցտեսություն»
«Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը համաշխարհային առեւտրի հոսքերի մեջ` աննշան բան է, բայց սրա շուրջ առիթից օգտվելով տնտեսական պատերազմ է գնում»,-Այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում ասաց քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մանկավարժական համալսարանի քաղաքագիտության եւ իրավունքի պատմության ամբիոնի վարիչ Լեւոն Շիրինյանը: Լեւոն Շիրինյանը գտնում է, որ ստեղծված իրավիճակը աշխարհաքաղաքական գործընթացների արդյունք է: Իսկ առեւտրական անմեղ գործարքի տակ թաքնված
Լուրջ մտահոգություններ «Քոփի-փեյսթի» օրենքի շուրջ
Հայաստանում գործող զանգվածային լրատվամիջոցների աշխատանքը կարգավորող «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի նկատմամբ վերաբերմունքը միանշանակ է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (նախկին Ինտերնյուս) Media.am կայքի պրոդյուսեր Գեղամ Վարդանյանը նշեց, որ օրենքի նախագիծը նոր կանոններ կսահմանի, հնարավորություն կստեղծի դատական գործերի նախադեպի: «Ըստ էության` խոսքն այն մասին
26 մասնակից՝ Եվրոպայի 8-18 տարեկանների առաջնությունում
Հայաստանի 26 պատանի շախմատիստներ սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 8-ը Չերնոգորիայի Բուդվա քաղաքում կմասնակցեն Եվրոպայի 8-18 տարեկան տղաների եւ աղջիկների 23-րդ առաջնությանը: Շախմատասերները հաջող մրցելույթներ կարող են ակնկալել հատկապես տղաների ավագ տարիքային խմբում հանդես եկող մեր երկու գրոսմայստերներից՝ Կարեն Գրիգորյանից եւ Հովհաննես Գաբուզյանից: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Մաշտոցի պողոտայում գործող ամեն 5-6 սպասարկման կետից 1-ը կամ փակվել է, կամ փակվում է
։ Ըստ մեր դիտարկումների, ամենաշատ բացվող-փակվող օբյեկտների թվում բրենդային հագուստի խանութներն են։ Նույն տարածքը վարձակալվում կամ վաճառվում է մի քանի ամիսը մեկ։ Կամ խանութի պրոֆիլն են փոխում, կամ բրենդը։ Սակայն երկուսն էլ կարճ կյանք են ունենում։
Բաշխվել է ինսուլինի հերթական խմբաքանակը
ՀՀ առողջապահության նախարարությունը հանրապետության բուժհաստատություններին հատկացրել է ինսուլինի հերթական խմբաքանակը։ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է Երևանի և մարզերի բժշկական բոլոր հաստատություններին հատկացվող ինսուլինային սրվակների բաշխացուցակը` մեկ ամսվա կտրվածքով: Այդպիսով կապահովվի շաքարային դիաբետով հիվանդներին անհրաժեշտ քանակությամբ ինսուլինով հետագա անխափան մատակարարումը։ Բուժհաստատություններն իրենց մոտ հաշվառված հիվանդներին անհրաժեշտ քանակի ինսուլինային սրվակները պետք է ստանան ՀՀ ԱՆ «Մարդասիրական
Ժիրայր Սէֆիլյան. Մեր երկիրն ամբողջությամբ կառավարվում է դրսից
Հարցազրույց Նախախորհրդարան շարժման քարտուղարության անդամ Ժիրայր Սէֆիլյանի հետ – Դուք դեմ եք և՛ Հայաստանի անդամակցությանը Մաքսային միությանը, և՛ Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը, այդպե՞ս է: – Այո՛: Տեսանելի ապագայում Հայ ժողովրդի և հայկական պետության գերխնդիրը ցեղասպանության հետևանքների ամբողջական հաղթահարումն է, ինչը ենթադրում է Հայաստանի արտաքին անվտանգության առավելագույնս ճկուն, դինամիկ և արդյունավետ ռազմավարություն, որի առանցքը
Նախագահը մասնակցել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի բացմանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի նախագահությամբ կայացած Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի բացմանը: Նախագահը հանդես է եկել ելույթով՝ ողջունել Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ողջ դասին, այդ թվում՝ աշխարհասփյուռ հայության հեռավոր օջախներից հայրենիք եկած
Սամվել Տեր-Սահակյանը մարզավիճակի մեջ է մտնում
Խոջաելիում ընթացող շախմատի մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնության երկրորդ հատվածում հայաստանցի գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը գտել է իր խաղը: Սամվելը 10-րդ տուրում պարտության մատնեց Յան-Քրիստոֆ Դուդային եւ 7,5 միավորով բարձրացավ չորրորդ հորիզոնական՝ հավասարվելով երրորդ տեղում ընթացող Ժորժ Կորիին: Այսօր հայ գրոսմայստերը խաղում է երկու առաջատարներից մեկի՝ Թուրքիան ներկայացնող Ալեքսանդր Իպատովի հետ: Վահե Բաղդասարյանը կրկին անհաջողության մատնվեց՝
ՌԴ-ում գործող հայ գործարար. Անկախության համար արյուն թափած մեր երկիրը զրկվում է իր սուվերենությունից
ՀԱՐՑ. Ի՞նչ եք կարծում, ի՞նչ կտա ՀՀ–ին ՄՄ անդամակցությունը, եւ այդ ճանապարհով զարգացող հեռանկարն ի՞նչ նշանակություն կունենա մեր երկրի համար: ՊԱՏԱՍԽԱՆ. Ես չեմ ողջունում ՀՀ իշխանությունների՝ ՄՄ մտնելու այս որոշումը, քանի որ անկախություն երազած, անկախության համար արյուն թափած մեր երկիրը զրկվում է իր սուվերենությունից։ Տեւական ընթացք է, ինչ Մոսկվան փորձում է «իրենով անել» Հայաստանին։ Գաղտնիք
Գյումրիի ոստիկանության աշխատակիցների` ոսկերչական խանութից գողության փորձ կատարելու դեպքի առիթով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ոստիկանության աշխատակիցների` ոսկերչական խանութից առանձնապես խոշոր չափերի գողության փորձ կատարելու դեպքի առիթով ՀՀ ՔՕ 34-177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ պարզվել է, որ 2013 թվականի օգոստոսի 5-ին` ժամը 04.20-ի սահմաններում, ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ, ոստիկանության
Մերսեդեսում նստած ուղեւորուհուց հափշտակվել էր թանկարժեք ոսկե շղթան
Հուլիսի 23-ի Բագրատունյաց պողոտայի շենքերից մեկի մոտ կայանած «Մերսեդես c-240» 2 2 uu 806 ավտոմեքենայում նստած Նաիրա Վարդանյանից բացահայտ հափշտակվել էր 565 000 ՀՀ դրամի ոսկե շղթան: Կողոպուտի փաստով ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզի Վաղարշապատի քննչական բաժանմունքում հարուցվել էր քրեական գործ Վահագն Ղազարյանի նկատմամբ:Վերջինիս էր մեղսագրվել նաեւ կողոպուտից երեք օր հետո մեկ այլ շղթայի հափշտակումը. հարյուրհազարանոց դրամի
Գագիկ Եգանյան. Մեկնողներից 4-ից 3-ը պատճառը նշել են տնտեսական, սոցիալական պայմանները
Պատճառներից են աշխատատեղերի բացակայությունը, բարձր վարձատրվող աշխատատեղի բացակայությունը, մասնագիտական աշխատատեղի բացակայությունը կամ գործարարությամբ զբաղվելու դժվարությունները։ 4-ից մեկը այլ պատճառներ է նշել, այդ թվում՝ բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտ, կայունության հեռանկարների պակաս, անվտանգության պայմաններ եւ այլն։ Բայց հիմնական պատճառները, փաստորեն, սոցիալ-տնտեսական են։
Մեկնարկել է փոքր կենտրոնի մեծ և միջին գովազդային վահանակների ապամոնտաժումը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ սեպտեմբերի 23-ից մեկնարկել է մայրաքաղաքի փոքր կենտրոնի մեծ և միջին չափի գովազդային վահանակների ապամոնտաժման գործընթացը: Երեկոյան ժամը 23-ից հետո ապամոնտաժման աշխատանքներ են կատարվել Սայաթ-Նովայի պողոտայի մինչև Խանջյան փողոց ընկած ճանապարհահատվածում: Գովազդային մեծ վահանակներ են ապամոնտաժվել նաև Թումանյան փողոցում: Ընդհանուր առմամբ, ապամոնտաժվել է 13 գովազդային վահանակ: Երեկոյան ժամն ընտրվել է՝ հաշվի
Անակնկալ հայտարարությունը հարվածեց մեր պետության հեղինակությանը
Մաքսային միության անդամակցության շուրջ վերջին զարգացումների առնչությամբ զրուցեցինք ՀԺԿ նախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանի հետ: «Պետք է տարվեր բաց քաղաքականություն: Գաղտնի բանակցությունները և անակնկալ հայտարարությունը հարվածեցին մեր պետության հեղինակությանը: Եթե հիշում եք` վարչապետը, ինչպես նաև այլ պաշտոնատար անձինք վերապահումով էին խոսում Մաքսային միությանը անդամակցելու մասին, ավելին` համարում էին դա սխալ ուղի, հայտարարվում էր,
Ինչով էր նախագահի մի «ճ» կարգի թեկնածուն վտանգավոր մյուս «ճ» կարգի թեկնածուի համար
Սեդրակյանի պատիժը նույնքան զարմանալի էր, որքան հունվարի 30-ին Տպագրիչների փողոցում, Հայրիկյանի տան մոտ հնչած կրակոցները։ Այդ օրը ծառացած հիմնական հարցը՝ թե ինչով էր նախագահի մի «ճ» կարգի թեկնածուն վտանգավոր մյուս «ճ» կարգի թեկնածուի համար, դատարանում այդպես էլ պատասխան չստացավ։ Զավեշտալի դրվագներով լի դատավարությունը մարիոնետների թատրոնի կանոններով էր ընթանում։ Այդ ընթացքում մահափորձի շուրջ նոր վարկածներ էին
Օմբուդսմենների միջազգային կառույցը ուսումնասիրել է Հայաստանի Օմբուդսմենի գործունեությունը և շնորհել «A» դասի բարձրագույն կարգավիճակ
Օրեր առաջ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը պաշտոնապես տեղեկացվել է, որ Օմբուդսմենների միջազգային հանձնաժողովը իր ինստիտուտին շնորհել է «A» դասի բարձրագույն կարգավիճակ: Նման կարգավիճակ հիմնականում շնորհվում է այն օմբուդսմեններին, ովքեր անկախ են, օբյեկտիվ և դրսևորում են խնդիրներն արդյունավետորեն ուսումնասիրելու և լուծելու կարողություն: Վերջին երկու տարվա ընթացքում Միջազգային համակարգող հանձնաժողովը հետևել և ուսումնասիրել է Հայաստանի
Մի ուրվական է շրջում Երևանում
1in.am. Երևանում, կարծես թե, վեր է հառնում քաղաքային տրանսպորտի թանկացման ուրվականը, որին մի անգամ արդեն քաղաքացիական պայքարի շնորհիվ հաջողվել էր հետ մղել իր «բունը»: Եվ ահա, վիշապը կամաց-կամաց կրկին փորձում է դուրս գալ, ինչը միանգամայն սպասելի կարելի էր համարել` նկատի ունենալով Հայաստանի իշխանությունների բնույթն ու գծատերերի ախորժակը: Ամենայն հավանականությամբ, Երևանի իշխանությունները փորձում են հող նախապատրաստել երկու
ԱՄՆ Մերիլանդի նահանգապետը աջակցություն է հայտնում Ղարաբաղին
«Ազատություն» ռադիոկայան. «Ազատ» նահանգի համբավ ունեցող Մերիլանդը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության եւ Ղարաբաղի ժողովրդավարության վերաբերյալ: Մերիլանդ նահանգի նահանգապետ Մարտին Օ’Մալին հռչակագիր է հրապարակել Հայաստանի Անկախության օրվա առթիվ, որում հիշատակել է Լեռնային Ղարաբաղը իբրեւ նոր ձեւավորվող ժողովրդավարություն։ Մերիլանդի նահանգապետի տարածած հռչակագրում, մասնավորապես, նշվում է, որ «Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը եւ Միացյալ Նահանգները կիսում են միեւնույն արժեքները
Երեք բրոնզե մեդալ՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում
Տալլինում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում այսօր կրտսեր տարիքային խմբում Հայաստանից հանդես էին գալիս 69 կգ քաշայիններ Վլադիկ Կարապետյանն ու Վարդան Միլիտոսյանը: Մեր երկու ծանրորդներն էլ բավականին հաջող հանդես եկան: Վարդանը պոկում վարժությունում 130 կիլոգրամով արժանացավ փոքր բրոնզի, իսկ Վլադիկը երրորդ տեղը գրավեց ոչ միայն հրում վարժությունում (161 կգ), այլեւ պատվո պատվանդանի երրորդ աստիճանին կանգնեց
ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձի տոնակատարությունը Լոնդոնում
Սեպտեմբերի 21-ին Լոնդոնի Գրինֆորդի քաղաքային սրահում Բրիտանահայ համայնքային եւ եկեղեցական խորհուրդը (ԲՀՀԵԽ)՝ ՄԹ-ում ՀՀ դեսպանության հովանու ներքո կազմակերպել էր տոնական երեկո՝ նվիրված ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձին։ Երեկոյի ընթացքում Լոնդոնի շաբաթօրյա եւ կիրակնօրյա դպրոցների սաները ներկայացրին համերգային ծրագիր, որի ընթացքում հանդես եկան երաժշտական կատարումներով եւ ասմունքով։ Միջոցառմանը ելույթ ունեցան ԲՀՀԵԽ ատենապետ Արա Փալամուդյանը, ՀՀ գործերի ժամանակավոր
Ոստիկանները քաղաքապետարանի դիմաց խիստ վերահսկողություն են սկսել
«Մեզ զրկեցին մեր միակ կացարանից»,- դժգոհում է նստացույց անող ակտիվիստներից Գոռ Առաքելյանը՝ պատմելով, որ ոստիկաններն այլեւս թույլ չեն տալիս, իրենց մեքենան կայանել քաղաքապետարանի դիմաց: «Վրան, ի սկզբանե, չեն թույլատրել տեղադրել, իսկ մեքենան տվյալ դեպքում կացարան էր ծառայում, այնտեղ էին պահվում մեր առաջին անհրաժեշտության իրերը»,- շարունակեց Գոռ Առաքելյանը: Նրա խոսքերով, ոստիկաններն արդեն երկու օր է խիստ
Գյումրիում մի նոր Սամվել Միսակի Բալասանյան է ծնվել
Քիչ առաջ ծնվել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ավագ որդու` Միսակի անդրանիկ որդին, ում պապիկի պատվին անվանել են Սամվել: Նշենք, որ Միսակ Բալասանյանը Գյումրու գարեջրի գործարանի սեփականատերն է: Սամվելը Բալասանյանը փոքրիկ Սամվելիկից բացի, ևս երկու թոռնուհիներ ունի, որոնք դստեր երեխաներն են: Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Սամվել Բալասանյանը՝ Մինասի «Հայկական հովվերգություն» որմնանկարի մասին. «Ես 19 միլիոն չունեմ տալու»
Գյումրու ավագանու այսօրվա նիստի օրակարգի հարցերից մեկը վերաբերում էր Մինաս Ավետիսյանի «Հայկական հովվերգություն» որմնանկարի վերականգնված հատվածները Գյումրու քաղաքապետարանի վարչական շենք վերջնականապես տեղափոխելու նպատակով դրամական միջոցներ հատկացնելուն: Գյումրու քաղաքապետը այս թեմայի շուրջ բավականին երկար ելույթ ունեցավ. «Ուրեմն ասեմ, որ լուրջ պրոբլեմների մեջ ենք հայտնվել, որովհետև հա քննարկում են այս հարցը, ուրեմն մենք 37 միլիոն դրամ տվեցինք:


















































