Օրվա լրահոսը
Հմայակ Հովհաննիսյանին բերման կենթարկեն
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Գագիկ Պողոսյան) Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի բացակայությունն այսօրվա դատական նիստից համարեց անհարգելի եւ որոշում կայացրեց մայիսի 2-ին նրան բերման ենթարկելու համար: Հ. Հովհաննիսյանը մեղադրվում է «Հայհիդրոէներգոնախագիծ» ՓԲ ընկերության նախագահ Սենիկ Ջուլհակյանին մարմնական վնասվածք հասցնելու, խուիգանության համար: Այսօրվա դատական նիստին չէր ներկայացել նաեւ Հմայակ Հովհաննիսյանի
Նախագահի մամուլի քարտուղար է նշանակվել Արման Սաղաթելյանը
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Արզումանյանին Հայաuտանի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից ազատելու մասին: Հանրապետության ղեկավարի այլ հրամանագրով Հայաuտանի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղար է նշանակվել Արման Սաղաթելյանը: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ինքնասպանության փորձ
Ապրիլի 18-ին, ժամը 01.49-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Դավիթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Դեպքի մասին տեղյակ են պահվել «1-02» և «1-03» ծառայությունների աշխատակիցները: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ՀՀ ոստիկանության ՊՊԾ աշխատակիցները կանխել են Ֆելիքս
Եվս մի հայ շախմատիստ Լիլի մրցաշարում
Լիլ քաղաքում շարունակվում է շախմատի ավանդական միջազգային մրցաշարը: Ֆրանսիան ներկայացնող գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը եւ Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող կանանց գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովան 6-րդ եւ 7-րդ տուրերում ոչ-ոքի են արել եւ 4,5-ական միավորով մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են, համապատասխանաբար, 16-րդ եւ 28-րդ հորիզոնականները: Մրցաշարին մասնակցում է եւս մի հայ շախմատիստ՝ Էրիկ Սարգսյանը, որը նույնպես հանդես է
Մերկասառույցի հետևանքով արգելափակվել են ավտոմեքենաներ
Ապրիլի 18-ին, ժամը 05.19-ին ահազանգ է ստացվել, որ Սարավան-Գորայք ավտոճանապարհին` Սարալանջ գյուղի մոտակայքում, մերկասառույցի հետևանքով արգելափակվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ,Վայք ՃՇՇ ՓԲԸ-ի աշխատակիցները: Հրշեջ-փրկարարները և «Վայք ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա: ԱԻՆ
Խաչատուր Քոքոբելյանը պնդում է, որ ինքը կյանքում «կողքից նայող» չի եղել ու չի լինի
Քոքոբելյան. «Կողքից նայողները «Ժառանգության» էդ ժողովուրդն էր, որ հետեւում էր, թե Վովան որտեղ է իրանց տանում»: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը ապրիլի 9-ին ոստիկանության գործողությունները օրինաչափ չի համարում: Նա Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի գնահատական տվեց. «Այդ օրը, անշուշտ, կարեւոր գործողությւոններ կատարվեցին, ինչու չէ՝սրումներից խուսափելու համար, բայց, բնականաբար գործողությունների համար չափ որակավորելը մեղմ
Սոս Գիմիշյան. «ՀԱԿ Դաշինքը չի վերացել»
«Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը նույնպես մասնակցել է ՀԱԿ նախկին Դաշինքին մաս կազմող կուսակցությունների հանդիպմանը: Հիշեցնենք, որ «Հայ Ազգային Կոնգրեսի քաղաքական խորհուրդը վերսկսում է իր աշխատանքները` իրական ժողովրդավարության, կուսակցությունների իրավահավասարության և փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա»,- բովանդակությամբ հաղորդագրություն էր Aravot.am-ն այսօր ստացել Հայ Ազգային Կոնգրես Կուսակցությունների միավորման քաղաքական խորհրդի անունից: Պարոն Գիմիշյանի խոսքերով, այժմ
Վրաերթի է ենթարկվել «Գեներալի աղջիկը» ֆիլմի դերասանուհին
Այսօր՝ ապրիլի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ռուբինյանց փողոցում՝ «Ալմաստ» գործարանի հարևանությամբ, վարերթի է ենթարկել Ռուբինյանց փողոցի 21/3 շենքի բնակիչ, 48-ամյա Աննա Գևորգյանին: Ինչպես shamshyan.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը, վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական, դիմել է փախուստի, իսկ վրաերթի ենթարկվածը բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է
Գյումրու նորաբաց բժշկական կենտրոնում բժշկի են ծեծել
Հենց նոր Aravot.am-ի աղբյուրները տեղեկացրեցին, որ այսօր ժամը 20.30 սահմաններում 4-5 հոգի, հարբած վիճակում , փորձել են ներխուժել Գյումրու նորաբաց բժշկական կենտրոն և բարձրանալ վերև` որպես հիվանդատես: Հիվանդանոցի անվտանգության աշխատակիցները բնականաբար արգելել են` նախազգուշացնելով, որ այդ վիճակում և այդ ժամին հիվանդասենյակ բարձրանալ ու հիվանդների անդորրը խանգարել արգելվում է: Կերուխումից նոր վերադարձած այդ տղամարդիկ մի
Ռ. Դեմիրճյան. Ի՞նչ է նշանակում կիսանդրին դնել
Կարեն Դեմիրճյանն աշխարհում երեւի միակ ազգային հերոսն է, որը իր երկրում արձան չունի: Այսօր նրա ծննդյան օրը ցավով արձանագրում է նրա այրին՝ Ռիմա Դեմիրճյանը։ Երեւանի քաղաքապետարանը 3 անգամ մրցույթ է հայտարարել Կարեն Դեմիրճյանի արձանի համար, 3-ն էլ անարդյունք: Դեռ 1999թ.-ին Ռոբերտ Քոչարյանը Մաշտոցի պողոտայում` «Մալիբու» սրճարանի մոտ հուշարձան տեղադրելու մասին հրամանագիր էր ստորագրել եւ աշխատանքների
Լեւոն Բարսեղյանն ահազանգում է՝ «Դատախազությունը հետեւում է իմ ֆեյսբուքյան էջին»
Նրա ֆեյսբուքյան գրառման հետքերով ոստիկանները այցելել են ու բացատրություն պահանջել: Այսօր ԱԺ-ում խորհրդարանական լսումների ժամանակ ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը հայտարարեց, որ իր ֆեյսբուքյան էջը դատախազությունը վերահսկում է: Aravot.am-ը պարոն Բարսեղյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է հասկացել, որ իր էջին հետեւում են: Նա պատասխանեց. «Ես ընտրակաշառքի մասին մի քանի գրառում արեցի: Ոստիկանությունից եկան, թե ֆեյսբուքում
Մակեյանը դժգոհում է՝ ՀՀՇ-ն իրեն է վերագրել իրենց հիմնադրած ՀԱԿ Դաշինքի անվանումը
«Հայ Ազգային Կոնգրեսի քաղաքական խորհուրդը վերսկսում է իր աշխատանքները` իրական ժողովրդավարության, կուսակցությունների իրավահավասարության և փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա»,- Aravot.am-ն այսօր այս բովանդակությամբ հաղորդագրություն էր ստացել Հայ Ազգային Կոնգրես Կուսակցությունների միավորման քաղաքական խորհրդի անունից: «Ժողովրդավարական հայրենիք » կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը մեզ հետ զրույցում մանրամասնեց, որ այսօր ՀԱԿ Դաշինքին նախկինում մաս կազմած մի քանի կուսակցություններ
Անի Քոչարը շենգավիթցիների ուշադրությունը հրավիրեց իր ամուսնու՝ Արման Մուշեղյանի վրա
Արման Մուշեղյանը քարոզարշավային հանդիպմանը մասնակցում էր հեռվից՝ ապացուցելով, որ մեր քաղաքի հրապարակներն անգամ հարմարեցված չեն: Այսօր «Բարեւ Երեւան» դաշինքի քարոզարշավին շենգավիթցիների հետ հանդիպմանը ավագանու թեկնածու Անի Քոչարը հայտարարեց, որ ինքը չի պատրաստվում խնդրել որեւէ մեկին, որ «Բարեւ Երեւան» դաշինքին ձայն տան. «Ես չեմ խնդրում, որ դուք ընտրեք մեզ: Ես պարզապես կոչ եմ անում, որ դուք
«Տարոն Մարգարյանն իր հորաքրոջ տղային բերեց վարչության պետ»
«Բարեւ Երեւանի» ավագանու անդամը շենգավիթցիներին պատմում է գործող քաղաքապետի բարեկամների մասին: Այսօր Շենգավիթ համայնքում նախընտրական հանդիպմանը ««Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ, «Բարեւ Երեւան» ցուցակում ընդգրկված Սուսաննա Մուրադյանը հավաքվածներին պատմեց, թե ում է գործի տեղավորել այս տարիներին գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նրա խոսքերով՝ «Տարոն Մարգարյանը իր հորաքրոջ տղային բերեց հողի եւ ունեցվածքի վարչության պետ, որն իր ախրանայում
Թեկնածուն Շենգավիթում պնդում էր, որ մականունավորները պետք է դալաններում պպզած լինեին, ոչ թե իշխեին
«Մկներ, կռիսներ, ես չգիտեմ ինչեր դառել են երկրի տերը»,-ասում է «Բարեւ Երեւանի» ավագանու անդամը: Այսօր «Բարեւ Երեւան» դաշինքի անդամները նախընտրական հանդիպում ունեցան Շենգավիթ համայնքի բնակիչների հետ: Ցուցակի 5-րդ համարը զբաղեցնող նախկին ՕԵԿ պատգամավոր Գագիկ Բաղդասարյանը շենգավիթցիներին հիշեցրեց Սահմանադրության 2-րդ հոդվածը՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին. «Արդյո՞ք այսօր մեր երկրի, մայրաքաղաքի իշխանությունը պատկանում է ժողովրդին: Բոլորս
Երիցյան. «Ժամանակն է ձեռքը սեղանին խփելու»
Նոր-Նորք վարչական շրջանում քիչ առաջ ավարտվեց արտակարգ իրավիճակների նախարար, ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանի հանդիպումը կուսակիցների հետ: Նախ ելույթ ունեցան Նոր Նորքի ներկայացուցիչներ ՕԵԿ ավագանու թեկնածուներ: Նրանք Արմեն Երիցյանի գովքը արեցին, հիշեցրին, թե ինչ աշխատանքներ է նա արել արտակարգ իրավիճակների նախարարությունում: Հետո հավաքվածներին ասացին, որ այս ընտրություններին գնում են պատրաստված թիմով ու հաղթելու են: «Երիցյանը
Պոեզիայի փառատոնի մասնակիցները խորհրդանշական ծառեր տնկեցին Պոեզիայի պուրակում (Տեսանյութ)
Պուրակը բացվեց Գրողների միության հարևանությամբ: Այսօր Հայաստանի Գրողների միության հարևանությամբ բացվեց Պոեզիայի պուրակը: Միջոցառմանը, որն իրականացավ Պոեզիայի միջազգային 1-ին փառատոնի շրջանակում, մասնակցում էին փառատոնի հայ եւ օտարերկրյա հյուրերը: Աշխարհի 30 երկրի ներկայացուցիչները պուրակում տնկեցին գնդաձեւ ակացիաներ` յուրաքանչյուրը տվյալ երկրի անունը կրող պիտակով: «Սա մի խորհրդանշական պոետական այգի կլինի»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի գրողների միության
«Բարեւ ձեզ, ես Արմեն Մարտիրոսյանն եմ, բարի ընտրություն». Րաֆֆի Հովհաննիսյանի նման եւ նրանից տարբեր (Տեսանյութ)
«Բարեւ Երեւան» դաշինքի քարոզարշավը՝ Շենգավիթում Այսօր «Բարեւ Երեւան» ցուցակի առաջին համարը զբաղեցնող քաղաքապետի թեկնածու Արմեն Մարտիրոսյանը սկսեց քարոզարշավների շարքը Շենգավիթ համայնքից: Ուշագրավ էր, որ այն ճիշտ Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական քարոզարշավի ավելի սեղմ տարբերակն էր: Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը մտնում էր վարսավիրանոցներ, անցորդներին մոտենում, բարեւում, հարցնում ողջությունը, աշխատողներին մաղթում՝ չարչարանքներիդ ապաշխարանք, երեխաների համար ասում՝ «Աստված պահի այս
«Դինո գոլդ»-ի նորանշանակ գլխավոր տնօրենը չի ժխտում, որ անհամաձայնություններ կան ընկերությունում
Սակայն խոստանում է բարեփոխումներ իրականացնել: -Պար’ոն Ջաբրայան, մինչ այս աշխատում էիք «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերությունում` որպես վարչական տնօրեն, իսկ ապրիլի 8-ից դուք նշանակվել եք ընկերության գլխավոր տնօրեն: Ինչո՞ վ էր պայմանավորված այդ փոփոխությունը, ղեկավար կազմում այլ փոփոխություններ եւս եղե՞ լ են: -Երկու տարի առաջ, երբ ես եւ Իլյա Գարկովը եկանք Հայաստան, մենք այդ ժամանակ
ԲՀԿ-ն խոստանում է լուծել կոնդեցիների խնդիրը` անկախ ավագանու ընտրությունների արդյունքներից (Տեսանյութ)
Երեւանի ավագանու քարոզարշավի շրջանակներում այսօր ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորող, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ԲՀԿ-ական պատգամավորներ Ստեփան Մարգարյանն ու Վահե Էնֆիաջյանը հանդիպեցին մայրաքաղաքի Կոնդ թաղամասի բնակիչների հետ: Վարդան Օսկանյանն իր ելույթում նկատեց, որ մայիսի 5-ը` ավագանու ընտրությունների օրը շատ կարեւոր օր է, եւ ժողովուրդը կարող է այդ օրը բեկումնային դարձնել: Օսկանյանն
Սոնա Սեդրակյան. «Նատյուրմորտն է քեզ թելադրում, թե ինչպես ստեղծագործես»
Հայաստանի բնության պետական թանգարանում այսօր տեղի ունեցավ գեղանկարչուհի Սոնա Սեդրակյանի «Զարթոնք» խորագրով ցուցահանդեսի բացումը: Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի հիմնադիր անդամ, գեղանկարչության դասախոս, դոցենտ, Հայաստանի նկարիչների միության անդամ Սոնա Սեդրակյանը aravot.am-ի հետ զրույցում նշեց. «Որոշեցինք դնել «Գարնան շունչ», բայց տղայիս մտքից դուրս եկավ այդ բառը և որոշեց անվանել «Զարթոնք»: Զարթոնք` գարնան շունչ: Այսօր ներկայացնում եմ 34
Արամ Մանուկյան. «Համոզվում ես, որ ճիշտ ես արել» (Տեսանյութ)
Բոլորը ծարավ են խելացի եւ գրագետ խոսքի եւ ՀԱԿ անդրանիկ համագումարին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը բոլորին մտածելու տեղիք տվեց… Կարծում է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը. «Իր ասածների ու գործողությունների մեջ անընդհատ դինամիկա կա, ես ավելին ասեմ` այսօր ամենաակտիվ քաղաքական գործիչը Տեր-Պետրոսյանն է, որից անընդհատ բան են սպասում, ընդ որում նոր բան, ոչ
Еркрамас. «Գարեգին Նժդեհը»՝ Դոնի Ռոստովում
Դոնի Ռոստովի հայ ազգային-մշակութային «Ապագա» կազմակերպությունը «Բոլշոյ» կինոթատրոնի հետ համատեղ ապրիլի 24-ին կկազմակերպեն «Գարեգին Նժդեհ» ֆիլմի ցուցադրությունը: Հայտնում է «Երկրամաս» թերթը՝ հղում անելով կազմակերպիչներին: Ֆիլմի ցուցադրությունը նախատեսված է Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումների շրջանակներում: Ֆիլմը կցուցադրվի «Բոլշոյ» կինոթատրոնի երկու դահլիճներում: Ապրիլի 24-ի ցուցադրության համար հրավիրված են հասարակական գործիչներ, Դոնի Ռոստովի և Ռոստովի երկրամասի հայոց լեզվի դասատուներ,
Րաֆֆին հանդիպեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ
Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի հետ: Քննարկվեցին կողմերին հուզող ներքաղաքական եւ արտաքին քաղաքական հարցեր: Անդրադարձ եղավ Հայաստանում ստեղծված հետընտրական ճգնաժամին եւ դրա հանգուցալուծման քաղաքական եւ ինստիտուցիոնալ ուղիներին: Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբ
Հայ ազգային կոնգրեսի անունից կեղծ հայտարարություն է տարածվել
Հայ Ազգային Կոնգրեսի մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ էլ-փոստի անհայտ հասցեից լրատվամիջոցներին ուղարկվել է Հայ Ազգային Կոնգրեսի Քաղաքական խորհրդի անունից հայտարարություն, որը Հայ Ազգային Կոնգրեսի հետ որեւէ կապ չունի: Տեղեկացնում ենք, որ. 1. Զուտ իրավական առումով Հայաստանում «Հայ Ազգային Կոնգրես» անունով գոյություն ունեն միայն Արդարադատության նախարարության կողմից գրանցված կուսակցությունը եւ ԱԺ 2012 թվականի մայիսի 6-ի ընտրություններին
Աշխարի 5 ամենաերկարակյաց կենդանիների տեսակները
Եվրոպական ոստրեներ (Freshwater Pearl Mussel): Այս ոստրերի մոտավորապես 90 տոկոսը բնակեցված է Սկանդինավիայում: Նրանք շատ հարմարվող են երկրի հետզհետե փոփոխվող կլիմային և հեշտությամբ են ադապտացվում ցանկացած մթնոլորտի: Այս կենդանիները թերևս կարող են համարվել Եվրոպայում բնակվող ամենաերկարակյաց կենդանիները: Եվրոպական ոստրեն ճանաչված է նաև որպես նրբախորտիկ և բազմացվում է ծովային տնտեսություններում: Ցամաքային կրիաներ (Tortoise): Առհասարակ կրիաները
Ավագ դպրոցում դաստիարակ է աշխատում
Բերդի ավագ դպրոցի տնօրենը լրագրողին՝ «դո՞ւ ով ես»: Բերդի մեր աղբյուրները հայտնեցին, որ Տավուշի մարզպետ, ՀՀԿ մարզային կառուցի ղեկավար Արմեն Ղուլարյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ սերտ առնչությունների մեջ է, եւ այդ պատճառով Բերդի ավագ դպրոցում աշխատանքի է տեղավորել ԲՀԿ Բերդի տարածաշրջանի կառույցի ղեկավար Նինա Ադամյանին: Բերդի ավագ դպրոցի ինտերնետային կայքում տեղադրված են դպրոցի ուսուցիչների լուսանկարները
The Armenia Weekly. «Էրիկ Նազարյան «Պոլիս»-ը կցուցադրի ՀՈՒՀԱԱ-ում»
Մայիսի 2-ին հայտնի կինոգործիչ Էրիկ Նազարյանը կցուցադրի իր «Պոլիս» ֆիլմը, ինչպես նաև «Քանդված տեսարաններ. կարո՞ղ է կինոն կոտրել Հայոց ցեղասպանության կարծրատիպերը» թեմայով դասախոսություն կկարդա Բելմոնտի Հայկական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ասոցիացիայում (ՀՈՒՀԱԱ): Գրում է «Արմենիա ուիքլի» թերթը: Նազարյանի 20 րոպեանոց ֆիլմը ուդ նվագող հայի մասին է, որը վերադառնում է Ստամբուլ՝ իր պապի ուդի խանութը և
Այսօր հեմոֆիլիայի համաշխարհային օրն է
Հայաստանում պաշտոնապես գրանցված հեմոֆիլիայով տառապող 238 հիվանդ կա: Այսօր «Հենարան» ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի առողջապահության նախարարության Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը: Նրա խոսքով՝ հիվանդներից 45 –ը 18տարեկան են: Նշենք, որ հեմոֆիլիան արյան մակարդելիության ժառանգական հիվանդություն է, որն անցնում է մորից երեխային: Դրա ախտանշաններն են` կապտուկների առկայություն ինքնակամ կամ հետվնասվածքային


















































