Լրահոս
Օրվա լրահոսը

Մակեյանը դժգոհում է՝ ՀՀՇ-ն իրեն է վերագրել իրենց հիմնադրած ՀԱԿ Դաշինքի անվանումը

Ապրիլ 17,2013 23:48

«Հայ Ազգային Կոնգրեսի քաղաքական խորհուրդը վերսկսում է իր աշխատանքները` իրական ժողովրդավարության, կուսակցությունների իրավահավասարության և փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա»,- Aravot.am-ն այսօր այս բովանդակությամբ հաղորդագրություն էր ստացել Հայ Ազգային Կոնգրես Կուսակցությունների միավորման քաղաքական խորհրդի անունից:

«Ժողովրդավարական հայրենիք » կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը մեզ հետ զրույցում մանրամասնեց, որ այսօր ՀԱԿ Դաշինքին նախկինում մաս կազմած մի քանի կուսակցություններ հանդիպում են ունեցել եւ որոշել վերսկսել իրենց աշխատանքները:

Նա պարզաբանեց, խոսքը ՀՀՇ-ի կամ ՀԱԿ նոր կուսակցության մասին չէ. «Հրավիրել ենք նախկին անդամ կուսակցություններին, եթե ՀԱԿ նոր ձեւավորված կուսակցությունից  դիմեն՝ նույն կազմով կքննարկենք»:

Նա բացատրեց, որ ՀԱԿ անվանումը ոչ թե իրենք, այլ ՀՀՇ-ն է իրենցից վերցրել.«Մի անգամ  դաշինքի մաս կազմող կուսակցությունների անունը վերցրին, վերագրեցին ՀՀՇ-ին… դրա համար հիմա կա բարոյականության խնդիր: Այդ կուսակցության անունով հանդես չենք եկել, հանդես ենք եկել ՀԱԿ քաղաքական խորհրդում մաս կազմող կուսկացությունների անունից, 2008-ից այդ քաղաքական միավորման հիմնադիրն ենք եղել: Ժամանակավորպես դադարեցրել էինք մեր գործունեությունը, մինչեւ ՀԱԿ կուսակցության  համագումարը: Հիմա էլ հավաքվել ենք մեր մոտեցումները հստակեցնելու»:

ՀԱԿ կուսակցության անվանումի հետ կապված  տարաձայնությունները պարոն Մակեյանին չեն հուզում. «15 տարի է վարչախմբի դեմ եմ կռիվ տալիս, հիմա այդ որակի մարդկանց, որոնց 5 տարի է գիտեմ, մտածենք, թե ինչ են ասելո՞ւ: Ես էդ մարդկանց որակը գիտեմ» :

Նա նաեւ չբացառեց, որ հետագայում հնարավոր է իրենք փոխեն իրենց ՀԱԿ կուսակցությունների միավորման անվանումը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930