Օրվա լրահոսը
Ջասթին Թիմբերլեյքը ՝ազարտի եւ փողի նկատմամբ իր վերաբերմունքի մասին
Սեպտեմբերի 26-ից կինոսերների դատին է հանձնվելու «VA-բանկ» ֆիլմը, որի գլխավոր հերոսները Բեն Աֆլեքն ու Ջասթին Թիմբերլեյքն են: Վերջինս մինչ ֆիլմի պրեմիերան Մոսակվայում հարցազրույց է տվել 7days.ru ռուսական լրատվամիջոցին, որից մի փոքր հատված ներկայացնում ենք ձեր ուշադրությանը. -Ֆիլմում ստիպված եք եղել վերածվել մի մարդու, ով պրոֆեսիոնալ օն-լայն փոկեր խաղացող է: Իսկ կյանքում Դուք ազարտին տրվու՞մ եք,
Երեկ երեկոյան ձերբակալել են Վոլոդյա Ավետիսյանին
Երեկ երեկոյան իր տնից բերման է ենթարկվել ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը: Այդ մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում տեղեկացրել է ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանը: Նշենք նաև, որ այս պահին Վոլոդյա Ավետիսյանի ազատամարտիկ ընկերները անժամկետ նստացույց են սկսել Հանրապետության հրապարակում` պահանջելով անհապաղ ազատ արձակել իրենց ընկերոջը: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
«Նախախորհրդարանի» հայտարարությունը անկախության 22-ամյակի առթիվ
Արցախյան շարժմամբ սկիզբ առած ազգային-ազատագրական պայքարը և Խորհրդային Միության փլուզումը հայությանն իրական հնարավորություններ տվեցին առնվազն Խորհրդային Հայաստանի և պատմական Արցախի տարածքի վրա ազատ ու ինքնիշխան պետություն ստեղծելու համար: Տարիների հեռվից ստիպված ենք ցավով փաստելու, որ այս հնարավորությունները միայն մասամբ իրականացվեցին, ինչի պատճառը մեր ազգային ոգու և գիտակցության մեջ ազատագրական պայքարի իմաստի ու տրամաբանության խեղաթյուրումն էր:
ԱԺ պատգամավոր Նահապետ Գեւորգյանի պատճառո՞վ է մի ամբողջ շենք հոսանքազրկվել
Եթե պարզվի` Նահապետ Գեւորգյանը մեղավոր է, պիտի ծախսերը փոխհատուցի
Դատապարտյալը դիմել է ՀՀ նախագահին, պատասխանել է համայնքապետը
Հովիկ Թամամյանն էլ ասել էր.«թաղապետն է կերել՝ գնա բողոքի»: Մանուկին գրանցել էին Իսրայելյան- 41 ՝ ՀՀ ոստիկանության հասցեում:
Եգիպտացի լրագրող. Եգիպտոսը կարող է ընդունել Հայոց ցեղասպանությունը
«Հայաստանի եւ Եգիպտոսի միջեւ բարձր դիվանագիտական հարաբերություններ կան: Հայաստանի անկախությունից հետո երկու երկրներ փոխանակեցին դիվանագիտական դռների բացումը: Եգիպտոսի ժողովուրդը տեղյակ է Հայոց ցեղասպանության մասին՝ ճնշումները կշատանան Եգիպտոսում, որպեսզի ընդունվի ցեղասպանությունը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Եգիպտոսից ժամանած խմբից լրագրող, միջազգայնագետ Հազեմ էլ Մալլահը: Հեռուստալրագրող Մոհամեդ Մանտուրի համոզմամբ՝ Հայաստանի եւ Եգիպտոսի միջեւ հարաբերությունները պատմական եւ բարեկամական
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցների վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցների կողմից փաստաթղթեր կեղծելու, ապօրինի վարձատրություն ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը: Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի Երևանի
Ավտոմեքենան բախվել է մայթեզրի քարերին
Սեպտեմբերի 19-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Գար-Գառ գյուղի կենտրոնական փողոցում «Դոդջ Գրանդ Կարավան» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրի քարերին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Հուսահատված վազաշենցիները նամակ են գրել կառավարությանը
Այդպես էլ չեն հայտնում խոզերի անկման պատճառը «Առավոտի» թղթակցին է դիմել Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Վազաշեն գյուղի բնակիչ Հովիկ Ավագյանը: Նա հայտնեց, որ այս տարվա հուլիսի վերջին սատկել են իր խոզամայրը եւ 3 հատ 5 ամսական խոզ, որոնցից յուրաքանչյուրը 30 կգ քաշ ուներ: Նրա խոսքերով` 15 խոճկորով ծանրած խոզամայրը 5 օր հետո պետք է
Սերգեյ Շաքարյանցը՝ սեպտեմբերի 21-ի մասին. «Դա ՀՀՇ-ի ամբիցիաների արդյունք է» (Տեսանյութ)
«Առաջին անկախության վերականգնման օրը եղել է մայիսի 28-ը, այլ ոչ թե սեպտեմբերի 21-ը: Այն արհեստական նշանակված օր է: Մայիսի 28-ի նշանակությունը թերագնահատելը եղել է մեր ամենամեծ սխալը»,-այսօր «Նոյյան տապան» ակումբում հայտարարեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Շարունակելով սեպտեմբերի 21-ի՝ որպես տոն նշելու հարցը՝ քաղաքագետը նկատեց. «Մենք սա տոն ենք համարում և արդեն 22 տարի ապրում այդպես: Բայց
Google, Youtube, Facebook, Twitter. Շաբաթվա IT-ն
Շաբաթվա ամենաուշագրավ IT նորությունների շարքը բացում է Google-ը, որը համարվել է բուհերի շրջանավարտների համար ամենալավ գործատուն: Google-ը հաղթել է ինչպես գործարար, այնպես էլ ինժեներային կատեգորիաներում: Այս մասին հայտնել է lenta.ru-ն: Շրջանավարտների համար գրավիչ գործատուների եռյակում են նաև EY աուդիտորը (նախկին Ernst & Young-ն է) և Goldman Sachs ներդրումային բանկը: Ճարտարագիտական մասնագիտություններով բուհեր ավարտած երիտասարդների համար
Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների դիմումը ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի կառույցներին՝ ակտիվիստների նկատմամբ քաղաքական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար տիկին Նավանեթհեմ Փիլեյին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԻԳՀԳ) կամայական կալանավորման հարցերով աշխատանքային խմբի ղեկավար-զեկուցող պարոն Էլ Հաջի Մալիկ Սոուին ՄԱԿ-ի ՄԻԳՀԳ խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի հարցերով հատուկ զեկուցող պարոն Խուան Մենդեսին ՄԱԿ-ի ՄԻԳՀԳ կարծիքի ու արտահայտման ազատության իրավունքի պաշտպանության և
Նախաքննական մարմինը վաշխառու է ճանաչել, դատարանը՝ բարերար
Տիգրան Մարտիրոսյանի բարեգործության պատճառով 10-ից ավելի ընտանիքներ հնարավոր է՝ զրկվեն իրենց բնակարաններից: Բանն այն է, որ Տիգրան Մարտիրոսյանը տարբեր անձանց ընդհանուր առմամբ 170 հազար դոլար գումար է տրամադրել, պայմանագիրը ձեւակերպել է որպես պարտք, սակայն իրականում Կենտրոնական բանկի կողմից սահմանված տոկոսից մի քանի անգամ բարձր տոկոսով է այդ գումարները տվել, ինչը օրենքով անթույլատրելի է: Տիգրան Մարտիրոսյանը
Մարաշի մանուկներին տեղավորել են այլ մանկապարտեզներում
Դեռ պարզ չէ՝ մանկապարտեզը հրավառությունի՞ց, թե՞ հոսանքալարերի կարճ միացումից է հրդեհվել Մոտ երկու ամիս առաջ Նորք-Մարաշ վարչական շրջանի թիվ 123 մանկապարտեզում բռնկված հրդեհի պատճառով հիսունից ավելի երեխաներ այս սեզոնին զրկվեցին մանկապարտեզ հաճախելուց: Եվ քանի որ մայրաքաղաքի մանկապարտեզները անվճար լինելու հետեւանքով գործում են գերծանրաբեռնված, այդ մանուկների՝ մանկապարտեզ հաճախելու հարցը մի որոշ ժամանակ չէր լուծվում: Ճիշտ է, թիվ
Սեպտեմբերի 22-ին` խաղաղության աղոթք Սիրիայի համար
Սեպտեմբերի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Սուրբ և Անմահ Պատարագից հետո, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կկատարվի խաղաղության աղոթք Սիրիայի համար: Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական համակարգ
Արամ Մանուկյանը Անկախության հռչակագիրը նվիրեց 1.am-ի 22-ամյա լրագրողուհուն
«1991 թվականին, երբ Անկախության հանրաքվեն պիտի լիներ, պատկերացրեք՝ 700 հազար անտուն մարդ, ավիրված աղետի գոտի, էներգիա չկար, ճանապարհներ չկային, հեռուստատեսություն չկար, ոչ մի հաղորդակցության հնարավորություն չկար… ոչ մի բան չկար: Բայց 2 մլն 42 հազար մարդ այդ ծանր վիճակում եկավ եւ «Այո» ասաց անկախությանը»,- այսօր Հայաստանի Հանրապետության անկախության 22-ամյակին նվիրված ասուլիսում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության
Դիարբեքիրի քաղաքապետն ասում է` «Մենք դեմ ենք մեր պապերին, որոնք մասնակցել են հայերի կոտորածին»
«Դիարբեքիրի քաղաքապետի հետ բազմիցս հանդիպել եմ, խոսել տարբեր առիթներով, վերջինը հուշարձանի բացման ժամանակ էր: Դիարբեքիրի քաղաքապետն ասում է` մենք դեմ ենք մեր պապերին, որոնք մասնակցել են հայերի կոտորածին ու նաեւ այնտեղ շատերն ասում են, որ շնորհակալ են նրանցից, որոնք փորձել են օգնել հայերին»,- Այսօր «Արմատ» ակումբում ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը: «Նրանց մոտ ներքին խղճի խայթը
Խորհրդակցություն Ժնևում Սիրիայի խնդիրների վերաբերյալ
Սեպտեմբերի 18-19-ը Ժնևի Բոսեի էկումենիկ դպրոցում տեղի ունեցավ խորհրդակցություն Սիրիայի խնդիրների վերաբերյալ` կազմակերպված Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի կողմից, որին իրենց մասնակցությունը բերեցին ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Անգլիայի, Սիրիայի և Իրաքի ներկայացուցիչները: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ որպես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչներ խորհրդակցությանը մասնակցեցին ԵՀԽ Գործադիր կոմիտեի անդամ Տ. Վիգեն արքեպիսկոպոս
Տղա՞, թե՞ աղջիկ. կառավարությունը մտադիր է վերահսկելու սելեկտիվ աբորտները` օրենքով
Թեև Հայաստանում սելեկտիվ աբորտների շուրջ ստեղծված մտահոգիչ իրավիճակը մեղմելու համար կառավարությունը փորձում է իրավիճակը վերահսկողության տակ առնել` օրենսդրական փոփոխությունների միջոցով արգելելով տեղեկություններ տրամադրել պտղի սեռի վերաբերյալ առնվազն մինչև 22 շաբաթական հղիությունը, այնուամենայնիվ շատերը թերահավատ են, թե դա մեծ հաշվով ինչ-որ բան կփոխի: «Համոզված եմ, որ ուղղակի վերցնել և ճակատային մտցնել արգելքը՝ բերելու է ընդամենը կոռուպցիոն
Դիարբեքիրում բացվել է «Համատեղ խղճի հուշարձան»
Այսօր «Արմատ» ակումբում թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը խոսեց սեպտեմբերի 12-ին Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի մոտակայքում բացված Ցեղասպանության զոհերի հուշարձանի մասին: Անդրանիկ Իսպիրյանը տեղեկացրեց, որ դեռեւս երկու տարի առաջ հայ եւ թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ Դիարբեքիրի քաղաքապետը հայտարարել է, որ կուզենա, որպեսզի մի հուշարձան լինի ու նաեւ ասել՝ երբ գա Երեւան, պետք է այցելի ցեղասպանության թանգարան եւ
Աշխատանքային խումբը կատարել է կոպիտ խախտումներ
Շարունակելով Ամալյա Գալուստյանի՝ Մոլդովական 70/1 հասցեում գտնվող հանրակացարանային շենքի 627 եւ 628 սենյակներից մեկի՝ միայն թիվ 627 -ի հանձնման վերաբերյալ դատական նիստերի լուսաբանումը, «Առավոտը» տեղեկացավ, որ նա եւս մեկ հայցով գործը բողոքարկել է Հայաստանի վարչական դատարան: Այս անգամ նա բողոքում է փախստականներին հանրակացարանում բնակեցնելու համար ուղեգրերի տրամադրման գործընթացը կազմակերպելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ
Մեկնարկեց Գյումրու «Մուշ-2» թաղամասի գազի կաթսաների գործարկումը. Քաղաքաշինության նախարարը «Մուշ-2»-ում էր
Սեպտեմբերի 20-ին փորձնական փուլով մեկնարկեց Գյումրու «Մուշ-2» թաղամասի 71 եւ 72 շենքերի թվով 96 բնակարանի օդածխատար համակարգի գործարկումը, որի կարեւորությունից ելնելով Գյումրիում էր ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Գյումրի կատարած այցի ընթացքում նախարար Սամվել Թադեւոսյանն անդրադառնալով այս խնդրին` բնակիչներին տեղեկացրել էր, որ «Մուշ-2» եւ «Անի» թաղամասերում նախորդ տարի շահագործման հանձնված 1756 բնակարանների օդածխատար
«Դափնեկիրների տեղը օպերային թատրոնն է»
Ճանաչված օպերային երգիչ Բարսեղ Թումանյանը՝ հաղթանակած հայ վոկալիստների մասին Մեր վոկալիստներն արտերկրում մշտապես առանձնացել են միայն հային բնորոշ առանձնահատկություններով, այն է՝ բնաշխարհից բխող տեմբրային, գենետիկ-մշակութային… Այն, ինչ կատարվեց վերջերս Մոլդովայում, հաստատումն է այդ օրինաչափությունների. Քիշնեւում սեպտեմբերի 6-15-ը կայացած Մարիա Բիեշուի անվան օպերային երգիչների միջազգային մրցույթում մրցանակային 6 տեղերից 4-ը, ինչպես նաեւ «Հանդիսատեսի համակրանքը» շահեցին մերոնք: Մրցույթին
Մարդկային կորստի ցավը. հրադադար
«Միշտ մեծերի հետ էր խորհրդակցում» Նորայրենց հյուրասենյակի պատի ամբողջ երկայնքով ձգվում է մի մեծ գրապահարան՝ ծանրացած բազմաթիվ ու բազմապիսի գրքերով: Նորայրի մայրը՝ Անահիտը, հիշում է, որ որդին ընկերներին կատակով ասում էր, թե գրապահարանի ներքեւի շարքի գրքերը կարդացել է, բայց վերեւի շարքին հասակը չի հասնում, որ կարդա: «Ինքն իրականում շատ բարձրահասակ էր ու կարդացել էր մեր
Ո՞վ է դեմ ՄՄ-ին
Սեպտեմբերի 3-ից անցել է արդեն համարյա 3 շաբաթ, եւ կարելի է հստակ արձանագրել՝ Հայաստանի հիմնական քաղաքական ուժերից որեւէ մեկը հստակ եւ միանշանակ չի հայտարարել, որ նա դեմ է մեր երկրի՝ Մաքսային միությանը անդամակցելուն: Եթե հռետորաբանությունը եւ վիրավորանքները մի կողմ դնենք, ապա ընդդիմադիրների ասելիքն է, որ ՄՄ-ին միանալը ճիշտ է, բայց դա պետք էր անել ոչ
Ազատ դեմոկրատների պատասխանը Մաքսային Միությանը ՀՀ-ի անդամակցության խնդրի վերաբերյալ
2013թ. սեպտեմբերի 19-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ստացավ Ազգային Ժողով ուղարկված նամակներից ևս մեկի պատսպարանը: Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը իր պատասխանում գրում է. « Ի պատասխան Ձեր՝ սույն թվականի սեպտեմբերի 9-ին ինձ հասցեագրված նամակի, ուզում եմ տեղեկացնել, որ ես՝ թե՛ որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր և թե՛ որպես Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ
Ահարոն Ադիբեկյանը ազատամարտիկներին «կիսագրագետ» անվանեց» ու նշեց, թե ում է ՀՀ-ն վաճառել իր կուսությունը (Տեսանյութ)
Ահարոն Ադիբեկյանն ասաց. «Պիտի լինես լրիվ պրիդուրոկ, որ երկիրը նման ուղղությամբ տանես դեպի անկախության»: Հարցին՝ թե ո՞ւմ նկատի ունի, Ադիբեկյանը պատասխանեց. «Առաջին պրիդուրոկը Գորբաչովն էր, որը իր պրովինցիալ մտածողությամբ փորձում էր դեմոնտաժ անել: Շիզոիդներ կային նաև Ղարաբաղ կոմիտեում»:
Շարունակվում է հայկական հիմնախնդիրների իրազեկման կառույցների ներկայացուցիչների համահայկական համաժողովի աշխատանքը
Սեպտեմբերի 20-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագիրը կրող հայկական հիմնախնդիրների իրազեկման կառույցների ներկայացուցիչների համահայկական համաժողովի մասնակիցները հանդիպեցին ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Բաղդասարյանի հետ:: Տեղի ունեցավ «Հայաստանի անվտանգության հիմնախնդիրները» թեմայով քննարկում: Ողջունելով համաժողովի մասնակիցներին Արթուր Բաղդասարյանը կարևորեց հայապահպանության, ազգային անվտանգության, պետության առջև ծառացած մարտահրավերներին
Կանխամտածված սնանկության մեղադրանքով հետախուզվողը՝ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ սեպտեմբերի 19-ին, ժամը 16.50-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է ժամանել 1979 թ. ծնված Վարդգես Կ.-ն, որը հուլիսի 1-ից հետախուզվում էր կանխամտածված սնանկության մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն
Գեւորգ Դանիելյան. Քննարկված հարցերից և ոչ մեկը չի վերաբերել Հայաստանում իշխանափոխությանը
Սեպտեմբերի 4-5-ին Բրատիսլավայում տեղի ունեցած Եվրոպական Հայկական Միությունների ֆորումի (ԵՀՄՖ) 15-ամյա գործունեությանը նվիրված հոբելյանական համագումարի զեկուցող, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, Սահմանադրական իրավունքի կենտրոնի խորհրդի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանն իր տպավորությունները «Առավոտի» հետ կիսելով՝ ասաց. «Իհարկե, եղել են քաղաքական ուղղվածության առանձին ելույթներ, քննադատություն, ինչը բնական է, որոնց հեղինակները փորձել են իշխանափոխության վերաբերյալ բանաձևում


















































