Օրվա լրահոսը
Ջոն Քերին շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ անկախության օրվա առիթով
civilnet.am․ ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական կայքում հրապարակվել է պետքարտուղար Ջոն Քերիի շնորհավորական ուղերձը՝ Հայաստանի Հանրապետության անկախության 22-ամյակի առիթով, որում մասնավորապես ասված է. «Նախագահ Օբամայի և ամերիկյան ժողովրդի անունից ես իմ ամենաջերմ մաղթանքներն եմ փոխանցում Հայաստանի ժողովրդին՝ անկախության օրվա առիթով։ Միացյալ Նահանգները և Հայաստանը ամուր հարաբերություններ ունեն՝ հիմնված պատմական կապերի և փոխադարձ հարգանքի վրա։ Ես հպարտ եմ և շնորհակալ հայկական
Ավստրալիացի ռեգբիստը որակազրկվել է մրցակցի անդամը խածելու համար
Ավստրալիացի ռեգբիստ Էնթոնի Ուոթսը ութ խաղով որակազրկվել է «Տագան Սիհոքս» եւ «Բեյլեմբիլ Ջեթս» թիմերի հանդիպման ժամանակ մրցակցի առնանդամը խածելու համար: Ինքը` Ուոթսը, հերքում է մեղադրանքը: «Ես կապայով (ատամնակալ) էի եւ այդպիսի բան անելու հնարավորություն չունեի: Դա ծիծաղելի մեղադրանք է, բայց ստիպված եմ դրանով ապրել: Ես գիտեմ, որ այդպիսի բան չեմ արել եւ մտերիմներս էլ հավատում
Դատախազի անունը հայտնի կդառնա եկող շաբաթ
Թեեւ լրագրողներն ակնկալում էին, որ այսօր, ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո հայտնի կդառնա ՀՀ նոր գլխավոր դատախազի անունը, սակայն, այդ առիթով սպասելիքները, հավանաբար, հետաձգվեն եւս մեկ շաբաթով: Այսօր, նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում ՀՀԿ ԳՄ անդամ, կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանն ասաց, որ նիստում կադրային որեւէ հարց չի քննարկվել: Անդրադարձ է կատարվել ներքաղաքական, ներկուսակցական հարցերի:
Գեղեցկուհին սիրելի թիմի հաղթանակի առիթով տրիբունայում սթրիփթիզ է պարել (Տեսանյութ)
Ընթացիկ մրցաշրջանում «Բրոնդբյուի» անդրանիկ հաղթանակը Դանիայի առաջնությունում ֆուտբոլասերների հիշողության մեջ երկար կմնա՝ շնորհիվ թիմի երկրպագուներից մեկի ցուցադրած սթրիփթիզի: Տանյա Ռասմուսենը տեղական թերթերի էջերին եւ հեռուստաէկրաններին հայտնվել է հանդիպման ավարտին տրիբունայում մերկապար ցուցադրելու համար: Վերնաշապիկը հանել Տանյան սկսել է այն բանից հետո, երբ գրազ է եկել ընկերոջ հետ: Սակայն այս տարի ստադիոնի նրա հարեւանները երկար են
Դավիթ Հարությունյան. «Շինարարական կազմակերպությունն է մեղավոր»
Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից առաջ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Հարությունյանի հետ զրույցում անդրադարձ եղավ նաեւ Փակ շուկայի վիճահարույց խնդրին: Պատգամավորը գտնում է, որ այդ հարցը կարող է լուծվել իրավական տիրույթում եւ, որ դրա հնարավորությունները դեռեւս սպառված չեն. «Ապօրինի շինարարության դեպքում գոյություն ունեն հստակ իրավական գնահատականներ: Խորապես համոզված եմ եւ լավ իմանալով օրենսդրությունը ՝
Դավիթ Հարությունյան. Նախագահը պարտավոր չէ անպայման գնա եւ բարեւի
Այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ լրագրողները ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ տպավորություն թողեց իր վրա այն փաստը, որ Մոսկվայում հայկական եկեղեցու բացմանն անգամ Մոսկվայի քաղաքապետը ներկա չէր, ում քաղաքապետ նշանակվելու առիթով Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ էր հղել: «Նախագահը պարտավոր չէ որեւէ երկիր այցելելիս անպայման գնա եւ բարեւ տա այդ երկրի
Դավիթ Հարությունյանն իրեն օրենսդիրում չի սպառել
«Անթույլատրելի եմ համարում որևէ պաշտոնի մասին քննարկումը, երբ այդ պաշտոնում կա գործող անձ,տվյալ դեպքում խոսքը Արման Մկրտումյանի մասին է, ու այս պահին նման խոսակցություն վարելը տգեղ է»,-այսօր, ՀՀԿ ԳՄ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Հարությունյանը հարցին` ինչպե՞ս կմեկնաբանեք մամուլում հայտնված այն տեղեկությունները, որ Ձեզ պետք է նշանակեն
Ազատամարտիկի տեղեկություններով՝ ՕԵԿ-ը պառակտվել է
Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանն այսօր հանրահավաքի ժամանակ ասաց, որ առաջիկայում պատրաստվում են հանդիպում պահանջել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից: «Եվ ահա՝ ինչ ենք ասելու, վատ եք աշխատում, չկարողացաք, գնում եք այս աթոռից: Բոլորին, մենք անպիտան մարդ չունենք, ով վատ է աշխատել, պիտի գնա: Մենք իմ ու քո չենք անում»,- ասաց պարոն Սարգսյանը: Հետո անդրադարձավ ՕԵԿ-ին. «Մի
Newsru. 7 տոննա վառելիքի գողություն` տանկային բիաթլոնից
Առաջին անգամ անցկացված տանկային բիաթլոնը այդքան էլ հարթ չի անցել. մրցույթի համար հրաձգարանի նախապատրաստական աշխատանքների ժամանակ մի քանի սպաներ գողացել են 7 տոննա դիզելային վառելիք: Գրում է «Նյուզռու» լրատվականը` հղում անելով «Ինտերֆաքս»-ին: «Ալաբինոյի կայազորի ռազմական հետախուզական վարչությունը քրեական գործ է հարուցել 77707 զորամասի զինծառայողներ կապիտան Ռոման Բելաևի, լեյտենանտ Ռոման Օբյեկտով և Վիտալի Բելանի դեմ», –
Ալեքսանդր Յակուշեւ. «Այսօր լավ հոկեյ խաղում են այն ակումբները, որոնք կապ ունեն գազի, նավթի եւ մետաղի հետ». (Լուսանկարներ)
Այսօր ՄՀՀ-ում տափօղակով հոկեյի ԽՍՀՄ հավաքականի լեգենդար դարպասապահ Գրիգոր Մկրտչյանի հիշատակին նվիրված «Հոկեյի լեգենդներ»-«Գրադ» թիմերի ընկերական հանդիպմանը նախորդած մամուլի ասուլիսում oլիմպիական խաղերի կրկնակի, աշխարհի, Եվրոպայի եւ ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ Ալեքսանդր Յակուշեւը, որը խաղացել է Մոսկվայի «Սպարտակում», պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ «Սպարտակը» վերջին տարիներին այնքան էլ հաջող հանդես
Սերժ Սարգսյանը աղանդավորական շարժո՞ւմ է ղեկավարում
Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանն այսօրվա հանրահավաքի ժամանակ ասաց, որ անցած շաբաթ հանդիպել են «Հանրապետություն» կուսակցության, ՀԺԿ-ի ղեկավարների եւ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի հետ: «Երեք կուսակցություններն էլ համերաշխություն հայտնեցին մեր սկսած պայքարին, պատրաստ են հանուն Հայաստանի պետականության՝ մի կողմ դնելով տարակարծությունները, նստել կլոր սեղանի շուրջ, քննարկել Հայաստանի առաջնահերթ խնդիրները: Աշխատանքային հանդիպումներ ենք ունեցել նաեւ մեզ արդեն սատարող
Корреспондент. Կիևում Սերժ Թանկյանը հոգ է տանում անապահովների մասին
Այսօր Ամերիկահայ ռոք երգիչ Սերժ Թանկյանը Ուկրաինայի ազգային արվեստի պալատում ելույթ կունենա իր «Օրկա» սիմֆոնիայով: Հայտնում է «Կորեսպոնդենտ» լրատվականը: Թանկյանը ելույթ կունենա ուկրաինական «Կիևյան կամերատա» երգչախմբի հետ: Համերգի ժամանակ կնվագեն դուդուկի և հարավ-մեքսիկյան միրիմբա գործիքի վրա: Լրատվականին հայտնի է դարձել, որ Թանկյանը պահանջել է, որպեսզի ամբողջ կերակուրը լինի բնական և փաթեթավորված էկոլոգիապես մաքուր նյութերով: Ինչպես
Սերժ Սարգսյանն ընդունել է Կալիֆորնիայի նահանգային ժողովի խոսնակ Ջոն Պերեզի գլխավորած պատվիրակությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Կալիֆորնիայի նահանգային ժողովի խոսնակ Ջոն Պերեզի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին մեր երկրում՝ Նախագահը մեծապես կարևորել է Հայաստանի բարեկամների հետ շփումները, բաց և անկեղծ երկխոսությունը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ մեր երկիրը ցանկություն ունի խորացնել ավանդական ջերմ և բարեկամական հարաբերությունները Կալիֆորնիա նահանգի հետ: Նրա խոսքով, այդ հարաբերությունների հիմքում ընկած են
Վահե Նիկոյանի արձագանքը Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» և «Բարև Երևան» խմբակցությունների հայտարարություններին
Երևանի ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման և կիրառման մեխանիզմների քննարկման, ինչպես նաև խնդրի առնչությամբ քաղաքացիական հասարակությանը հուզող հարցերի վերաբերյալ համակողմանի և լիարժեք տեղեկատվություն տրամադրելու նպատակով ստեղծվող հանձնաժողովում Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» և «Բարև Երևան» խմբակցությունների կողմից թեկնածություն չներկայացնելու և աշխատանքներին մասնակցելուց հրաժարվելու փաստը առաջացնում է ափսոսանք և տարակուսանք այն պարագայում, երբ նրանց ներկայացուցիչները տևական ժամանակ նկատելի
Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանի հայտարարությունը
Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» և «Բարև Երևան» խմբակցությունների կողմից մամուլում տարածած հայտարարությունները Երևանի քաղաքապատարանի կողմից հասարակական տրանսպորտի ուղեվարձի ուսումնասիրման և քննարկման հետ կապված ձևավորվող հանձնաժողովի կազմում ընդգրկվելուց հրաժարվելու վերաբերյալ ևս մեկ անգամ ապացուցեց վերջիններիս ձեռնպահ կարգավիճակը և պատեհապաշտ վերաբերմունքը երևանցիներին հուզող հիմնախնդիրների լուծման հարցում։ Երևանցու վստահության քվեն ստանալիս մենք բոլորս էլ պատրաստակամություն ենք հայտնել հետամուտ
Ինչո՞ւ են Գյումրու մանկապարտեզները սննդամթերք ձեռք բերում քաղաքի ամենաթանկ խանութից
Օրերս Aravot.am-ի ընթերցողներից մեկը հարց էր բարձրացրել, թե ինչո՞ւ են Գյումրու նախակրթարանների տնօրենները առևտուր անում քաղաքի ամենաթանկ խանութից, որի կողքով ռիսկ չեն անում անցնել անգամ քաղաքապետարանի որոշ պաշտոնյաներ, ինչպես նաև երեխաների ծնողները: Ընթերցողը շեշտելով, որ ամենևին ցանկություն չունի հակագովազդելու այդ խանութը, այդուհանդերձ զարմացել էր` մի՞թե չի կարելի նույն մթերքը գնել ավելի էժան խանութներից: Նշենք, որ
Տիգրան Սարգսյանը Մաքսային միության մասով չի փոշմանել․ (Տեսանյութ)
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ լրագրողները հարցրեցին` չի՞ փոխվել իր դիրքորոշումը` Հայաստանի` Մաքսային միության միանալու վերաբերյալ: Վարչապետն ասաց, որ իր դիրքորոշումը մնացել է նույնը: Հարցին` իբրեւ եվրոպական հայացքների կրող, իր համար անակնկալ չէ՞ր Սերժ Սարգսյանի այդ որոշումը, վարչապետը հակիրճ պատասխանեց. «Ոչ»: Այս թեմայի շուրջ վարչապետին ուղղված այլ հարցերը մնացին
Վարչապետը չգնաց սուրճ խմելու
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Բյուզանդի փողոցի բնակիչները հավաքված են կառավարության շենքի հետնամուտքի մոտ, որպեսզի հնարավորություն ունենան հանդիպել վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ ի վերջո ստանալ իրենց հարցերի պատասխանները: Հիշեցնենք, որ Բուզանդի փողոցի բնակիչների բնակարանները ճանաչվել են հանրային գերակա շահ եւ 6-7 տարի է՝ նրանց խաբում են, բնակարաններ չեն տալիս։ Վարչապետ-Բյուզանդի փողոցի բնակիչներ հանդիպումը քիչ առաջ ի
Ազատամարտիկները վիճեցին հենց հանրահավաքի ժամանակ. (Տեսանյութ)
Այսօր Ազատության հրապարակում ազատամարտիկների հանրահավաքի ժամանակ միջադեպ գրանցվեց հենց ազատամարտիկների միջեւ: Հանրահավաքի հենց սկզբից ազատամարտիկներից մեկը անընդհատ դժգոհում էր, որ լուրջ ելույթներ չեն հնչում բեմից: «էս ինչ լոլո եք կարդում, լուրջ բաներից խոսեք»,- անընդհատ դժգոհում էր ազատամարտիկը: Նրան պարբերաբար կողքի կանգնած ազատամարտիկները լռեցնում էին, բայց հավաքի կեսից դժգոհ ազատամարտիկը էլ չդիմացավ եւ պոռթկաց: Նա, ձայնը
Կոնգրեսի երիտասարդների հայտարարությունը
Հայ ազգային կոնգրեսի երիատասարդները քիչ առաջ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել են ՀՀԿ-ական երիտասարդներից մեկի այն հայտարարությանը, թե իբր Ծաղկաձորում կայացած երիտասարդական համաժողովի ժամանակ որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել քաղբանտարկյալների հարցով: Կոնգրեսի երիտասարդների հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ. ՀԵՀ Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում անցկացրած «Արդի սոցիալ-տնտեսական վիճակը և քաղաքականացված երիտասարդությունը» խորագրով եռօրյա համաժողովից հետո, որին մասնակցում էին
«Միասին քշենք անարդարը, անընտիրը՝ Հայաստանի իշխանակարգից». Րաֆֆի Հովհաննիսյան
«Ազատամարտիկներ, Հայաստանի քաղաքացիներ, դուք ձեր կյանքը, արյունը, քրտինքը, ընտանիքը, զավակներին դրել եք հայրենիքի ամբողջականության, ազատության, անկախության զոհասեղանին եւ հիմա ձեր օրինակով, միասնական շնչով ով Հայաստանի հանրապետության քաղաքացի է, քաղաքացիական նախաձեռնություն է, ազատամարտիկ, քաղաքական գործիչ, պետք է ենթարկվի ազգային պետական դրոշին: Եվ ով որ քաջ է, ձեր օրինակով ոչ թե որեւէ մեկի հրավերքով կամ տան տիրոջ
Փակել են վարչապետի եւ նախագահի ճանապարհը
Բյուզանդի փողոցի բնակիչները կրկին հավաքվել են ՀՀԿ գլխավոր գրասենյակի մոտ: Հիշեցնենք, որ այսօր ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստն է կայանալու եւ կուսակցության գրասենյակում են հավաքվել ՀՀԿ-ի վերնախավը` նախագահի գլխավորությամբ: Բյուզանդի փողոցի բնակիչները լրագրողների հետ զրույցում տեղեկացրեցին, որ դեռեւս սեպտեմբերի 3-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը պետք է ընդուներ իրենց: Վարչապետի հետ հանդիպումը չի կայացել: Պարզաբանումներ կամ
ՀՀ անկախության 22-րդ տարեդարձին նվիրված գեղանկարչական ցուցահանդես Թբիլիսիում
Սեպտեմբերի 17-ին Վրաստանի Ազգային գրադարանի սրահում Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձին նվիրված` հայ եւ վրաց նկարիչների աշխատանքների ցուցահանդես էին կազմակերպել Վրաստանում ՀՀ դեսպանությունը եւ Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմին կից «Հայարտուն» մշակութային կենտրոնը` Վրաստանի հայ նկարիչների եւ Վրաստանի հայ երաժիշտների միությունների կազմակերպական աջակցությամբ: Ցուցահանդեսին բացման խոսքով հանդես եկավ Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես
Հովսեփ Խուրշուդյան. «Պահանջում ենք այդ միջադեպի շուտափույթ բացահայտում»
«Մեր կուսակցությունը հայտարարությամբ հանդես կգա: Մենք պահանջում ենք շուտափույթ բացահայտում այդ միջադեպի: Դա կարծես շարունակությունն է այն բռնությունների, որոնք տեղի են ունենում քաղաքացիական ակտիվիստների եւ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հանդեպ: Հատկապես սեպտեմբերի 3-ից հետո սկսած այդ ծեծերի շարքը, որը տեղի է ունենում ոչ թե բուն ոստիկանության կողմից, այլ՝ քաղաքացիական հագուստով մարդկանց կողմից, հիմա թե դրանց կանվանեն
Զարդուշտ Ալիզադե. «Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններին պետք չէ հակամարտության կարգավորումը»
Թեքալիի փորձնական շուկան կայացավ
Էդմոն Մարուքյան. «Բազմաթիվ պրոբլեմներ են առաջանալու»
«Չեմ կարծում, որ մեր տնտեսության համար ձեռնտու է Մաքսային միություն մտնելը: Հարցը միայն եվրոպական մեքենաների ներկրումը չէ, պատկերացրեք բժշկական սարքավորումները, որոնք ոչ Ղազախստանն է արտադրում, ոչ Ռուսաստանը, ոչ էլ Բելառուսը: Բազմաթիվ պրոբլեմներ են առաջանալու»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նրա խոսքերով՝ «Հ/կ սեկտորն ունի այդ հնարավորությունները՝ թե՛ վարձելու էքսպերտներ,
Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում մնաց պատգամավորի երկու թեկնածու
Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում այսուհետ պատգամավորի ազատ աթոռի համար կպայքարի 2 թեկնածու: Թիվ 38 ԸԸՀ նախագահ Սերգեյ Սարգսյանի փոխանցմամբ՝ ԿԸՀ-ն այսօր պատգամավորի երրորդ թեկնածուի՝ Վահրամ Հովհաննիսյանի, գիրացման ուժն անվավեր է ճանաչել: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Վահրամ Հովհաննիսյանն առավոտյան ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել եւ հրաժարվել հետագա ընտրապայքարից՝ պարզաբանելով, որ բավարար ժամանակ չունի նախընտրական քարոզչություն անելու
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի մունիցիպալ ծրագրի թիմի անդամների հետ: Հանդիպման շրջանակում ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրեն Բրունո Բալվաներան քաղաքապետին է ներկայացրել բանկի երևանյան գրասենյակի նորանշանակ տնօրեն Մարկ Դեյվիսին: Շնորհավորելով պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հույս է հայտնել, որ Երևանի քաղաքապետարանի և բանկի միջև առկա գործակցային կապերն էլ ավելի կամրապնդվեն
Regnum. Մաքսային միություն մտնելով՝ Հայաստանը «շատ թանկ է վճարելու». Ռումինացի գործիչներ
Եվրոխորհրդարանի ռումինացի պատգամավոր Մոնիկա Մակովեյը և Եվրոպական քաղաքականության ռումինական կենտրոնի տնօրեն Կրիստիան Գինյան հայտարարել են, որ Մաքսային միություն մտնելով` Հայաստանի բնակչությունը «շատ թանկ է վճարելու` իշխանությունն օլիգարխիկ համակարգի ձեռքում կենտրոնացնելու տեսքով: Համակարգ, որը հեռու է եվրոպական արժեքներին միանալն ապահովող ցանկացած կանոնից»: Հայտնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: Հայտարարության մեջ գործիչները կոչ են արել Ռումինիայի և ԵՄ
Հանդիպում ԱՄՆ Կոնգրեսում հայանպաստ խմբի նորանշանակ համանախագահ Մայքլ Գրիմի հետ
Ս.թ սեպտեմբերի 18-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թ.Մարգարյանը հանդիպում ունեցավ ԱՄՆ Կոնգրեսում հայանպաստ խմբի նորանշանակ համանախագահ Նյու Յորքից կոնգրեսական Հանրապետական կուսակցության անդամ Մայքլ Գրիմի հետ: Դեսպան Մարգարյանը շնորհավորեց Մ.Գրիմին համանախագահությունը ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություն մաղթեց իր պարտականությունների իրականացման ասպարեզում: Կոնգրեսական Գրիմը վերահաստատեց իր հանձնառությունը շարունակելու իր սկզբունքային դիրքորոշումը Հայաստանին եւ հայ ժողովրդին վերաբերող հարցերում: Դեսպան Մարգարյանն


















































