Լրահոս
Օրվա լրահոսը

«Տարոն Մարգարյանն իր հորաքրոջ տղային բերեց վարչության պետ»

Ապրիլ 17,2013 23:33

«Բարեւ Երեւանի» ավագանու անդամը շենգավիթցիներին պատմում է գործող քաղաքապետի բարեկամների մասին:

Այսօր Շենգավիթ համայնքում նախընտրական հանդիպմանը ««Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ, «Բարեւ Երեւան» ցուցակում ընդգրկված Սուսաննա Մուրադյանը հավաքվածներին պատմեց, թե ում է գործի տեղավորել այս տարիներին գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Նրա խոսքերով՝ «Տարոն Մարգարյանը իր հորաքրոջ տղային բերեց հողի եւ ունեցվածքի վարչության պետ, որն իր ախրանայում էր աշխատում ընդամենը, իսկ վարչության  պետը, որ ուներ 3 բարձրագույն կրթություն՝ իրավաբան, տնտեսագետ եւ կարծեմ միջազգային հարաբերությունների ֆակուլտետն էլ էր ավարտել, նրան հանեցին, որ տեղավորեն Տարոն Մարգարյանի հորաքրոջ տղային: Հորաքրոջ տղա, թաղապետի տեղակալ, խնամի չգիտեմ որտեղ…այսպես չի կարող շարունակվել: Սա սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն չի, սա մայրաքաղաք է: ՍՊԸ-ն նույնիսկ  պետք է նորմալ մասնագետներ կառավարեն՝ կոմպետենտ մարդիկ, պիտի կարողանան առաջ տանեն: Այլապես բարեկամ, խնամի, սանիկ բերելով՝ մեր քաղաքը առաջ չի գնա: Դրա համար մենք էս օրն ընկանք: Մայթով քայլում ենք՝ ասում են՝ սեփական տարածք ա: Ռոսիայի մոտով քրոջս հետ քայլում եմ, ասում ա՝ ստեղով մի՛ քայլեք, սեփական ա»:

Նա նշեց, որ չի ընդունում սեփականության իրավունքը բացարձակ պաշտպանելը, որովհետեւ կանաչ տարածքները երբ պակասել են, ավելացել են օնկոլոգիական հիվանդությունները:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930