Օրվա լրահոսը
Ահարոն Ադիբեկյանը «Առաքելություն» կուսակցությանը համեմատեց մոխրագույն ձիուկի հետ
Ի դեպ, ինչպես պարոն Ադիբեկյանն ասաց, այս սոցիոլոգիական հարցումները 4 պատվիրատու ունի. «Մեկը ՀՀԿ-ն է, մեկը մասնակից կուսակցություն է, իսկ երկուսն էլ տեղամասային շտաբներն են»:
ՀՀԿ-ի ցուցակի «կոլորիտը, դեմքը եւ գույնը» նաեւ Մհեր Սեդրակյանի որդի՞ն է
«Եթե ուզում ենք ունենալ լավ քաղաք, պետք է բոլորս էլ լավ աշխատենք: Ինքս համարում եմ, որ մշակույթը քաղաքային երեւույթ է: Համարում եմ, որ բացի աղբահանությունը, կառուցապատումը, քաղաքը նաեւ կոլորիտ պետք է ունենա: Կոլորիտը պայմանավորված է մարդկանցով եւ այն մարդկանցով, ովքեր գիտեն արարել, ստեղծագործել, ովքեր իրենց գույնն են բերում քաղաքին»,- այսօր «Հայացք» մամուլի ակումբում անդրադառնալով մայիսի
Ո՞վ է մարելու «Արմավիայի» պարտքերը
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանի կարծիքով, ավիափոխադրումների հայկական շուկայի փոքր լինելու պատճառով ազգային փոխադրումն իրականացնելու համար միջազգային ավիափոխադրումների հետաքրքրվածությունը մեծ չի լինի: «Ցավոք ավիաընկերությունը չկարողացավ դուրս գալ ճգնաժամից, չկարողացավ բարելավել իր վիճակը: Սպասելի էր այն, ինչ տեղի ունեցավ վերջերս: Մեր ազգային ավիափոխադրողը, որ ուներ համապատասխան լիցենզիա չվերթներն իրականացնելու համար, այդ լիցենզիայի ավարտին հայտարարեց սնանկության մասին:
Համընկնումների պատճառով դիմորդները կտուժե՞ն
Եվրոպական ակադեմիայի քոլեջի ավարտական քննությունների ժամանակացույցը «խանգարում» է այլ բուհեր դիմել:
«Սպայկա» ընկերությունը գյուղացիներից կգնի 2500 տոննա կարտոֆիլ». Փոխնախարար
ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ պտուղ-բանջարեղեն վերամշակող գրեթե բոլոր գործարանները պատրաստ են պայմանագրեր կնքելու գյուղացիների հետ: «Եթե լինեն գործարաններ, որոնք չեն ցանկանա պայմանագրեր կնքել, մենք արդեն աշխատանքներ կտանենք այդ գործարանների հետ կամ գյուղացիներին կուղղորդենք այլ գործարաններ»,-նշեց փոխնախարարը ու հավաստիացրեց, որ կարտոֆիլի բերքի իրացման հետ կապված գյուղացիներն անհանգստանալու առիթ
Շահումյան. «Ավագանու կազմում Երևանի խնդիրներից տեղյակները պետք է ընդգրկվեն» (Տեսանյութ)
Մտավորականները բարձրաձայնում են Երևանի խնդիրների մասին Այսօր «Հայելի» ակումբում երգիչ, երգահան Լիլիթ Պիպոյանը ներկայացրեց Երևանի ավագանու թեկնածուներին առաջադրած պահանջները: «Թեկնածուները պետք է աշխատեն այնպես անել, որ քաղաքը գործող օրգանիզմ դառնա: Ես հասկանում եմ, որ դրա կազմակերպման համար խելք եւ միջոցներ են պետք: Այն բոլոր գումարները, որոնք անիմաստ տոնակատարությունների վրա են ծախսվում, բոլորս էլ համաձայն կլինենք,
Հայաստանը ներկայանում է մշակույթով, ոչ թե էլիտար շենքերով
Ապրիլի 1-ից Հայաստանի նկարիչների միությունում բացվել է «Արեւավիշապ» գրաֆիկական հումորի առաջին միջազգային փառատոնը, որին մասնակցում է 52 երկրի ներկայացուցիչ: 2000 աշխատանք է ներկայացվել, ցուցադրվել է 700-ը: Միջոցառման կազմակերպիչն է Հայաստանի երգիծանկարիչների ասոցիացիան՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Միջոցառումը նվիրված է Հայ գրատպության 500-ամյակին: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց երգիծանկարիչ Արզօն (Արայիկ Օհանյանը), թեման հիմնականում գիրքն է,
Մայիսի 1-ը՝ համայն աշխարհի եզդիների միասնության տոն
Երեկ Երեւանում տեղի ունեցավ Աշխարհի եւ Հայաստանի եզդիների ազգային միությունների, Եզդիների ազգային դիվան կազմակերպությունների համատեղ նիստ, որին իրենց մասնակցությունը բերեցին ինչպես Երեւան քաղաքի, այնպես էլ վերոնշյալ կազմակերպությունների՝ ՀՀ Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Շիրակի, Կոտայքի մարզերի մասնաճյուղերի ներկայացուցիչները, ինչպես նաեւ այլ հեղինակավոր անձինք։ Նիստի օրակարգում արծարծվեց մեկ հարց. 2002թ. մայիսի 1-ին աշխարհում առաջին անգամ՝ Եզդիների ազգային միության
Էդ ո՞ւմ դեմ խաղ չկա
ՀՀԿ-ական պատգամավորը`«Ժառանգության» առաջնորդին ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանին վրդովվեցնում է այն, որ այսօր բոլոր ուժերը խոսում են ժողովրդի անունից, մինչդեռ, իր կարծիքով, ՀՀԿ-ն մշտապես մեծամասնություն ունենալով երբեք դա չի արել: Այս համատեքստում, այսօր «Հայացք» ակումբում նա հիշեց նախօրեին Գյումրիում «Ժառանգության» առաջնորդի հայտարարությունները. «Ես տեսնում եմ, այսօր լինելով փոքրամասնություն, ինչպես են խոսում ամբողջ ժողովրդի անունից: Ես դա
Արձագանք եմ ակնկալում
Ես գաղտնագետ եմ, էզոթերիկ գիտության հետեւորդ: Երկար տարիներ զբաղվում եմ յոգայով, մեդիտացիաներով: Այն մարդն եմ, որի աշխատանքի շնորհիվ աշխարհի ամենակարկտահար տարածքում (այն տարածքում, որտեղ աշխարհում ամենաշատ կարկտահարություններն են լինում) արդեն 11 տարի է, որ կարկտահարություն չի լինում, դրանք չեզոքացել են: Ընդ որում, ես այդ մասին հայտնել եմ կանխավ, 11 տարի առաջ, մինչեւ այդ դեպքերի տեղի
«Ինչպես բեմում ենք լուռ, այնպես էլ կյանքում»
Մնջախաղացը չի կարողացել «հուշել» ԱԺ նախագահին Վերջերս «Առավոտը» ներկա էր Երեւանի մնջախաղի պետական թատրոնի «Թռիչք» ներկայացմանը եւ նկատեց, որ տարիներ առաջ թիթեռներից մեկին մարմնավորող դերասանուհի Շուշան Սարգսյանն այսօր արդեն ներկայանում է արծվի կերպարով: Շուշանից հետաքրքրվեցինք, թե այդ ինչպե՞ս նա թիթեռից «վերաճեց» արծվի: «Այս ներկայացումը բաղկացած է երկու մասից՝ «Արծիվ», ըստ Սերգեյ Նազարյանի երաժշտության եւ «Թիթեռներ»,
Խաբված գնորդի գործով կհարցաքննվի Ղեւոնդ Ղալումյանը
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Մաշտոցի 33/1 շենքում բնակարանի համար վճարած, սակայն բնակարանը չստացած, խաբված գնորդ Լուսինե Գյուլխասյանի գործով դատաքննությունը: Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբը «Առավոտին» տեղեկացրեց, որ ապրիլի 11-ին նշանակվել է հերթական դատական նիստը: Դատարանում հարցաքննվել է նաեւ քաղաքացու բնակարանն այլ անձի տված Վլադիսլավ Մանգասարյանը: «Մանգասարյանն ամեն
«Էդքան ավտարիտետ ես, արի ջարդի, բա խի՞ չես գալիս»
Գյումրիում պատասխանեցին Սյունիքի մարզպետին ու Արարատի քաղաքապետին Երեկ Գյումրու Թատերական հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքի ժամանակ հասարակական-քաղաքական գործիչ Արկադի Վարդանյանը ցանկություն հայտնեց շփվել, իր խոսքերով ասած, թասիբով, նամուսով ու «դուխով» գյումրեցիների հետ ու իր մտահոգությունները կիսել: Նա ոչ միայն ներկայացրեց նոր Հայաստանի պատկերը, այլեւ հարկ համարեց «տեղը դնել» «Րաֆֆու գլուխը ջարդող», նրան հրապարակից «լարող» մարզպետներին ու քաղաքապետներին:
ՌԴ-ն Եվրասիական միության գաղափարին լրջորեն է վերաբերվում
Ըստ Անվտանգության եւ միջազգային հարաբերությունների գերմանական ինստիտուտի փորձագետ Ուվե Հալբախի՝ ԼՂ հակամարտությունը «սառեցված» չէ: – Պարոն Հալբախ, ապրիլի 9-ից պաշտոնապես մեկնարկում է Սերժ Սարգսյանի երկրորդ իշխանավարումը: Նրա իշխանավարումը 2008-ից նշանավորվեց «ֆուտբոլային դիվանագիտության» քաղաքականությամբ, որն անպտուղ գործընթաց էր։ Այժմ, Ձեր կարծիքով, Հայաստանը միջազգային հանրությանը ինչո՞վ կարող է հետաքրքրել, ի՞նչ ակնկալիքներ կարող են լինել Հայաստանից: – Դժվարանում եմ
«Տրամաբանելու եւ ողջամիտ եզրահանգումներ անելու հերթն իրենն է»
ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը՝ «Ժառանգության» առաջնորդին – Հավանական համարո՞ւմ եք, որ Երեւանի ավագանու ընտրություններում ընդդիմությունը կարողանա լուրջ հաջողություններ գրանցել եւ ՀՀԿ-ի ձեռքից վերցնել մայրաքաղաքի իշխանությունը՝ հակակշիռ դառնալով իշխող Հանրապետական կուսակցությանը, ինչպես իրենց պնդումներում նկատում են ավագանու ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի ներկայացուցիչները: – Երեւանի ավագանու ընտրություններում լուրջ հաջողություններ կգրանցի ՀՀԿ-ն, քանի որ քաղաքացիների աչքի առաջ են ամենօրյա
«Երիտթեւերի» աստեղային ժամը
Աշխարհում տհաճ քաղաքական երեւույթներից ամենատհաճներից մեկը կուսակցությունների երիտթեւերն են: Պարզ է, իհարկե, որ կուսակցությունները պետք է նախապատրաստեն իրենց հերթափոխը՝ մարդկանց, որոնք պետք է 10, 20, 30 տարի հետո դառնան պատգամավորներ, նախարարներ, մեծ ու փոքր «նաչալնիկներ»: Բայց արդյոք դրա համար անհրաժե՞շտ է լինել այդ աստիճանի «քառակուսի» եւ դատարկ: Քառակուսին, հիշեցնեմ, իմ կարծիքով, նա է, ով ենթարկվելով
Սեդրակ Զատիկյանի պատվիրատուի մասով դատական նիստը կանցկացվի դռնփակ
«ՓԱՍՏԻՆՖՈ». Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության պատվիրատուի մասով դատական հաջորդ՝ ապրիլի 11-ի նիստը տեղի կունենա դռնփակ: Այս մասին գործով այսօրվա նիստում հայտարարեց Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանը՝ դատավոր Տիգրան Պետրոսյանի նախագահությամբ՝ հրապարակելով իր որոշումը: Դռնփակ նիստում կհարցաքննվեն սպանության պատվերը տալու մեջ մեղադրվող Ստեփան Հակոբյանի դեմ ցուցմունքներ տված վկաներ Արամ Արամյանը և
Ջոն Քերրին կայցելի Թուրքիա
Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին շաբաթավերջին կայցելի Թուրքիա: Այդ մասին հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը` վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները: Ակնկալվում է, որ կիրակի օրը Քերրին Ստամբուլում կհանդիպի Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ: Հանդիպման ժամանակ կքննարկվեն մերձավորարեւելյան խաղաղ գործընթացը, թուրք – իսրայելական հարաբերությունները, իրավիճակը Սիրիայում, Իրաքում, ինչպես նաեւ Կիպրոսում տեղի ունեցող իրադարձությունները: «Անադոլու»-ն հիշեցնում է, որ
Զարուհի Փոստանջյանը՝ մարտունեցիներին. «Ապրիլի 9-ին կայացնելու ենք որոշում» (տեսանյութ)
Նա ցավաց Գեղարքունիքի մարզպետի համար, որ մասնակցելու է Սերժ Սարգսյանի երդմնակալությանը
«Պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալները աճել են». Փոխնախարար
ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանի խոսքով, պտուղ-բանջարեղենի մթերման նախապատրաստական աշխատանքները դեռ սկսվել են հունվար ամսից: «Այցելություններ են կատարվել հանրապետության հիմնական խոշոր վերամշակող կազմակերպություններ՝ տեղում ծանոթանալու կազմակերպությունների հիմնախնդիրներին: Կատարվել է մոնիթորինգ կանխատեսվող ծավալների վերաբերյալ: Ծավալները կազմում են շուրջ 58 հազար տոննա բանջարեղենի մասով, որից 51 հազարը՝ միայն լոլիկի»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց գյուղատնտեսության փոխնախարարն ու
Րաֆֆի Հովհաննիսյանը ամոթանք տվեց Գեղարքունիքի մարզպետին
Նա պատասխանեց Ռաֆիկ Գրիգորյանի արհամարհական խոսքին՝ «Րաֆֆին ո՞վ ա»
«Ոչ մեկը չի կարողանում կանգնեցնել Փակ շուկայում կատարվող բարբարոսությունը» (Տեսանյութ)
Մկրտիչ Մինասյանը Փակ շուկայի հետ կատարվածից զարմանում է. «Ինչպես կարող է մարդ այդքան ատել իր քաղաքը»:
Բերդը եթե դատարկվի, զինվորն ի՞նչ պետք է անի
Տավուշի մարզի Բերդ քաղաքի փողոցներում մուրացկանների չես հանդիպի, բայց դա չի նշանակում, թե մուրացկանություն չկա։ «Մուրացկանություն չի՞, երբ նախագահը գալիս է էստեղ ընտրարշավի, կամ որեւէ մեկը, մի թեկնածու, գնում են փեշերից կախվում, ասում՝ ինձ փող տուր»,- ասում է «Ուտիքի կանայք» հ/կ նախագահ Մարիետա Մանուչարյանը։ Տեղացիները կարծիքով՝ մուրացկանների պակասից չի ենթադրվում, թե քաղաքի սոցիալական դրությունը լավ
Փաշինյան. «ՀՀ քաղաքացին արյուն ուրացող չի, որ գնար Սերժ Սարգսյանին ձայն տար»
ՀԱԿ պատգամավորի ելույթը՝ Մարտունիում «Սերժ Սարգսյանը եւ իր ներկայացուցիչները պնդում են, թե 2013-ի նախագահական ընտրությունները լավագույնն են երրորդ հանրապետության պատմության մեջ: Եթե սա լավագույնն էր, ապա հարց է ծագում՝ վատագույնը ո՞րն էր: Երբ որ Սերժ Սարգսյանն ասում է, որ այս ընտրությունները լավագույնն են, սրա համար կա նախապայման, ուրեմն ինքը չէր կարող ընտրված լինել»,- քիչ առաջ
Զոհված ազատամարտիկի եղբոր հողամասը զորամասի համար վերցրել են, սակայն փոխհատուցում չեն տվել
Ովքե՞ր են պետբյուջեից փոխհատուցում ստացել ՀՀ կառավարության 2002թ. թիվ 1641 որոշմամբ որպես տնամերձ հողամասեր անհատույց բաշխելու համար Տավուշի մարզի Կողբ համայնքին է հատկացվել 6.3 հա հողատարածք, որից՝ 2.7 հեկտարը «Ավագի ձոր» տարածքում: Կողբ համայնքի ավագանու 2004թ. փետրվարի 18-ի թիվ 13/1 որոշմամբ հաստատվել է անհատույց տնամերձ հողամասեր ստանալու համար համայնքի բնակիչների ցուցակը, որտեղ կա Կողբի բնակիչ
«Ձեր էջի շնորհիվ մենք հասկացանք, թե ինչ բան է գիրքը». Արձագանքներ ֆեյսբուքյան էջի մասին
«Մարդը ստեղծված է այն գրքերից, որոնք կարդացել է». սա ֆեյսբուքյան «Գրքամոլ» էջի կարգախոսն է: Սակայն սա էջի միակ խորիմաստ միտքը չէ: Ընդամենը մի քանի ամիս գործող «Գրքամոլ»-ը հասցրել է հազարավոր օգտատերերի սիրելի էջը դառնալ: Մարդիկ այնտեղ ծանոթանում են տարբեր գրքերի մեջբերումներին: Բացի մեջբերումներից` տեղադրվում են նաև ժամանակի հայտնի մտածողների մտքերը, նրանց աֆորիզմներն ու ստեղծագործությունները: Ժամանակակից հայ
«Արմենիան» փորձում է փակել «Արմավիայի» պատճառով առաջացած բացերը
Խիստ մտահոգված լինելով Արմավիա ավիաընկերության շուրջ ստեղծված իրավիճակից, չնայած մյուս շահագրգիռ կողմերի պես կրած կորուստներին, հայտնում ենք, որ մեր ընկերությունը շարունակում է ակտիվորեն աշխատել մյուս գործող ավիաընկերությունների հետ շուկայում առաջացած հնարավոր բացերը լրացնելու համար:: Մասնավորապես ուզում ենք տեղեկացնել, որ հետևյալ ավիաընկերությունների հետ ձեռք են բերվել պայմանավորվածություններ չվերթների ավելացման վերաբերյալ Ավստրիական ավիաուղիները կսկսի իրականացնել շաբաթական 7
Շոուն շարունակվո՞ւմ է. ինչո՞ւ են անվավեր ճանաչվել Ր. Հովհաննիսյանի որոշ քվեաթերթիկներ
«Show must go on»,- Aravot.am-ի հետ զրույցում գնահատելով այն, որ Արարատի մարզի թիվ 17/05 ընտրատեղամասի հետ կապված երեկ Հատուկ քննչական ծառայությունում անցկացվող ընտրատեղամասի ընտրական փաստաթղթերի, քվեաթերթիկների պարկի զննության արդյունքում պարզվեց, թե ՀՀ նախագահի թեկնածու Ր.Հովհաննիսյանի օգտին քվեարկած քվեաթերթիկների պարկում առկա է 432 քվեաթերթիկ, որից 421-ն է քվեարկվել Ր.Հովհաննիսյանի օգտին՝ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հիշեց
Ինչպես երդվեցին Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը
ՀՀ նախագահի երդմնակալության՝ թվով վեցերորդ արարողությունը խոստանում է թեժ լինել: Ընտրության պաշտոնական արդյունքներով 2-րդը ճանաչված Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցները մտադիր են նախագահի պաշտոնամուտի այլընտրանքային արարողություն կազմակերպել՝ համարելով, որ Սերժ Սարգսյանը չի ընտրվել և չի կարող երդվել՝ ապահովել Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը եւ անվտանգությունը` ի փառս Հայաստանի Հանրապետության եւ ի բարօրություն ՀՀ ժողովրդի: Իսկ ինչպիսի՞ մթնոլորտում են
Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի արձագանքը Վարդան Օսկանյանի հայտարարությանը
Ձեռնպահ մնալով Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանի՝ երեկ մամուլում տարածած դիտարկումների մասին ընդհանրական գնահատական տալուց՝ շատ հակիրճ անդրադառնամ առաջ քաշված կետերին առանձին-առանձին. 1. Երևան քաղաքի տասնամյակների պատմություն ունեցող ճարտարապետական դիմագծի հարցը վերջին տարիներին քաղաքապետարանի ամենօրյա ուշադրության կենտրոնում է, իսկ հասարակությանը մտահոգող հարցերն իրենց բնույթով համարվում են օրակարգային և քննարկվում են առանց միջնորդների։


















































