Օրվա լրահոսը

«Ոսկե ծիրանին» «սափրագլուխներ» կլինեն

Ռոտերդամի կինոփառատոնի մրցանակակիր «My Dog Killer» ֆիլմը՝ երեւանյան էկրանին

Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 250 անգամ

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, հունիսի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ

Վեճ` Երեւանի ավագանու առաջին նիստում (տեսանյութ)

Երեւանի ավագանու նորընտիր անդամների այսօր կայացած առաջին նիստին ավագանու «Հանրապետական» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից բացի մասնակցում էին նաև «Բարեւ Երևան» դաշինքի 5 անդամները, տեղեկացնում է Tert.am-ը: Ստյոպա Սաֆարյանն առաջին տոնական նիստին բացակայում էր, սակայն նրա գործընկերներն ավագանու առաջին նիստին իսկ չթաքցրեցին իրենց ընդդիմադիր կեցվածքը, ինչը հանգեցրեց փոքրիկ կոնֆլիկտի ՀՀԿ ավագանու անդամների հետ։ Նիստը սկսեց Երեւանի

Լարիսա Ալավերդյան. «Մամեդյարովը փուչ կրակոց է հնչեցրել»

Ադրբեջանը պատրաստվում է հայց ներկայացնել Հայաստանի դեմ եւ պահանջել 300 միլիարդ դոլար տույժ. որքանո՞վ է հիմնավորված Ադրբեջանի հայցը: Այս թեմայի վերաբերյալ այսօր «Արմատ» ակումբում խոսեց Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: «Ադրբեջանը մի թերություն ունի, թվաբանության թույլ իմացություն կա նրանց մոտ, կապված տարածքների չափման հետ: Բացի այդ` նրանց կողմից մեկ միլիոն փախստականների մասին հնչեցնելը եւս

Մարաթոն` նվիրված սահմանափակ կարողություններ ունեցող անձանց

Երեւանում անցկացվում է սայլակից օգտվող հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարաթոն:

Սուրիկ Խաչատրյանը քնած էր լեթարգիական քնո՞վ

«Զորավարին կարելի էր զանգել, ասել՝ շտապ նարյադ ուղարկի, որ այս կամ այն թաղամասում կարգուկանոն հաստատվի» Նախորդ օրը երեկոյան «Ա1+»-ը հրապարակեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցածի տեսագրությունը, որն իսկական մարտաֆիլմ էր հիշեցնում: Այդ տեսագրությունը, սակայն, ինչ-որ իմաստով ավելի խճճեց իրավիճակը, քանի որ առանց այդ էլ բազմաթիվ հարցերին ավելացրեց նորերը: Մինչ այդ տարածված այն

«Քարոզչությունը կարող է մեկ ակնթարթում սպանել ցանկացած ԶԼՄ-ի»

Լեհաստանում կարծում են, որ շուտով թերթ կարդալը կդառնա «սիգար ծխելու նման էլիտար մի զբաղմունք» Լեհաստան ժամանած հայաստանցի լրագրողների համար բազմաթիվ հանդիպումներ կազմակերպվեցին լեհական առաջատար հեռուստատեսությունում, ռադիոյում, թերթերի, ամսագրերի խմբագրություններում եւ ինֆորմացիոն գործակալություններում: «Գազետա Վիբորչա» թերթը (Gazeta Wyborcza) Լեհաստանի ամենահայտնի թերթերից է, որը տարիներ առաջ մեկ միլիոն 500 000 տպաքանակ է ունեցել, այսօր՝ 200 000: Նա առաջին

Սուրիկ Խաչատրյանին թիկնապահ է տրամադրվել

Իր դիմումի համաձայն, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին թիկնապահ է տրամադրվել: «Արմենպրեսը» հաղորդում է, որ այդ մասին տեղեկացել է ՀՀ ոստիկանությունից: Սուրիկ Խաչատրյանին տրամադրվել է մեկ թիկնապահ: Թիկնապահ տրամադրվում է վճարովի եւ բոլոր նրանց, որոնք դրա կարիքի մասին հայտնում են:

Փախստականի ճամփորդական անձնագիրը՝ անգլերե՞ն

«Առավոտը» ամիսներ առաջ անդրադարձել էր փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի բովանդակության մեջ անձի տվյալները միայն անգլերեն տպագրելու փաստին: Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն անդրադարձել է այդ խնդրին եւ գրություն ուղարկել ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետին: Նա հատկապես ընդգծել է, որ. «փախստականների կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթերում անձի տվյալները ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության կողմից տպագրվում

Օպերայից հասկացող ՀՀ նախագահից մինչեւ ավստրիական դատարան

Քաշքշուկներ՝ «Նորմա» ֆիլմ-օպերայի առիթով ԽՍՀՄ-ում Բելինիի «Նորմա» օպերան առաջինը բեմադրվեց 1975թ., Երեւանի օպերային թատրոնում, լեհ բեմադրիչ Յանովսկիի ռեժիսուրայով: Հետագայում այն «թարմացրեց» Տիգրան Լեւոնյանը: Երկրորդ անգամ 2001թ. մեր թատրոնում «Նորման» բեմադրեց մոսկվաբնակ կինոռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր Բորիս Հայրապետյանը: 2003-ին էլ հիշյալ ներկայացումը ցուցադրվեց Մեծ թատրոնում: Ներկայացումը ղեկավարում էր թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը: Գլխավոր դերերգերով հանդես

Մեղավո՞ր է Սուրիկ Խաչատրյանը, թե ոչ

Պաշտոնապես ոչ մի բիզնես չունեցող, բացառապես աշխատավարձով ապրող մարզպետի մի քանի միլիոն դոլարանոց տան վրա իբր հարձակում է լինում, պաշտոնապես թիկնապահ չունեցող մարզպետի թիկնապահներն ու հայտնի չէ, թե ուրիշ էլ ովքեր սկսում են կրակել, հետո այդ նույն տնից այնքան զենք ու զինամթերք է առգրավվում, որ դրանով կարելի էր մի ամբողջ գումարտակ զինել, և այսքանից հետո

Նորից ուսման վարձերի մասին

Վերջերս «Առավոտում» ակտիվ քննարկումներ սկսվեցին ՀՀ պետական բուհերում կրթավճարների բարձրացման շուրջ: Բուհի ռեկտորները հիմնավորված համարեցին ուսման վճարների բարձրացման անհրաժեշտությունը, այն բխեցնելով որակյալ կրթական ծառայությունների մատուցման անհրաժեշտությունից: Իհարկե, բուհի ֆինանսական միջոցների համալրման ամենահեշտ ձեւը կրթավճարների բարձրացումն է, մանավանդ՝ Հայաստանում, որտեղ դեռեւս իներցիոն ուժով գործում է խորհրդային ժամանակներից բուհեր ընդունվելու բնակչության մոլուցքը, եւ որոշ մասնագիտությունների գծով առկա

«Ժամանակակից բժշկության հաղթանակն եմ»

Օրերս հայտնի դարձավ, որ հանրահայտ ռոք երաժիշտ, Velvet Underground-ի հիմնադիր եւ նախկին անդամ Լու Ռիդը լուրջ վիրահատություն է տարել: 71-ամյա երաժշտի կյանքը փրկելու համար նրան լյարդի փոխպատվաստում է արվել: Ինչպես Times of London բրիտանական թերթին հունիսի 1-ին հայտնել է Լու Ռիդի կինը՝ Լորի Անդերսոնը, մինչեւ Օհայո նահանգի Քլիվլենդի հիվանդանոցում մի քանի շաբաթ առաջ արված վիրահատությունը,

Շենքի օտարումը դեռ աղավաղում չի

Սյունիքում կատարված սպանության դեպքը կարծես ստվերեց Երեւանի ճարտարապետական նկարագրի, այդ թվում Հանրապետության հրապարակի խաթարման նախագիծը, որը մեծ աղմուկի տեղիք էր տվել: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ում հետ զրուցեցինք կառավարության նիստից հետո, այդպես էլ հստակ չպատասխանեց մեր հարցին՝ դա իրենց հետ համաձայնեցվե՞լ է, թե՞ ոչ: – Տիկին Պողոսյան, հրապարակի վերակառուցման մրցույթի նախագիծն է հրապարակվել, այն մշակույթի

Դրսեւորել ժամանակակից հայկական ազգային-պետական քաղաքական մտածողություն

Պատմության քառուղիներում հայոց պարտությունների եւ կորուստների գլխավոր պատճառներից է՝ բացակայությունը նման մտածողության: Առնվազն վերջին 150 տարիների ընթացքում, երբ պարտությունները եւ կորուստները եղան ճակատագրական: Ազգային-պետական մտածելակերպ եւ գործելակերպ կարելի է դրսեւորել նույնիսկ զրկված լինելով ազգային պետականությունից: Դրա ապացույցը՝ հայոց ազգի հավերժականությունը հազարամյակների ընթացքում, երբ հայերը պետականություն ունեցել են միայն հարյուրամյակների ընթացքում: Պետականության բացակայության պայմաններում այդ մտածելակերպը

Վատ պարողին…

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը սեփական դաշտում պարտվեց աշխարհի ամենաթույլ հավաքականներից մեկին: Խաղը չեմ տեսել, բայց վստահ եմ, որ «մեր տղաները ցույց են տվել գեղեցիկ, տեսարժան ֆուտբոլ, կյանքի են  կոչել մարզչի բոլոր առաջադրանքները, 102,2 տոկոսով կատարել են ուսումնամարզական ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները»: Սա, իհարկե, ընդամենը սպորտ է, որտեղ ամեն ինչ էլ հնարավոր է: Խոսքը ոչ թե բուն

Սամվել Հովհաննիսյանը հրաժարվել է խոսել

Քրեակատարողական վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի գործով դատավորը Մնացական Մարտիրոսյանն է լինելու: Ինչպես հայտնի է, այս գործը Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել Արաբկիրից, քանի որ դատավոր Արմեն Խաչատրյանն ինչ-ինչ պատճառներով հրաժարվել է այն վարույթ ընդունել: Մեկ տարվա ընթացքում ԱԱԾ քննիչները չեն կարողացել կուռ եւ հիմնավոր մեղադրանք կազմել եւ, ըստ էության, կցմցել են

Շախմատում, այնուամենայնիվ, հուշարարություն կա

Այսպիսի կասկած են հայտնել Կիեւում ընթացող «Sberbank Open» մրցաշարին մասնակցող որոշ շախմատիստներ:

Պետական գույքի կառավարման վարչության պետը կմեկնի Արցախ

Հունիսի 9-ին երկօրյա աշխատանքային այցով  ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը կմեկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այցի ծրագրում հանդիպումներ են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ: Պետգույքի կառավարման վարչության տարածած հաղորդագրության համաձայն, այցի նպատակն է՝ քննարկել   պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացման, համագործակցության խթանման հարցեր: Հունիսի 10-ին Ստեփանակերտում փոխըմբռնման հուշագիր կստորագրվի,

Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Արցախ

Հունիսի 9-11-ը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են Հայաստանի գյուղատնտեսական ակադեմիայի ռեկտոր Ա. Թարվերդյանը և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Ա. Պողոսյանը, աշխատանքային այցով կգտնվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Նախարարության տեղեկացմամբ, նախատեսվում են հանդիպումներ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԱԺ Աշոտ Ղուլյանի և վարչապետ Արա Հարությունյանի հետ: Կքննարկվեն կրթական համագործակցության ընդլայնման

«Կանխենք գազի թանկացումը». Չստորագրել նոր պայմանագրերը

Այսօր «Արմատ» ակումբում «Կանխենք գազի թանկացումը» նախաձեռնության անդամներ Անդրիաս Ղուկասյան, Սիլվա Ադամյանը եւ Անի Աղինյանը խոսեցին իրեց հետագա քայլերի մասին: Ղուկասյանի խոսքով` երեկ տեղի ունեցավ հանձնաժողովի նիստ, որին մասնակից չդարձավ շահագրգիռ անձանցից ոչ մեկը, իսկ նրանք մոտ 400 հոգի էին, նրանց թույլ չտվեցին մասնակցել նիստին, տեղեկություններ ունենալ, իրենց խոսքն ասել: Նիստն անցավ օրենքի կոպիտ խախտումով,

Պետբյուջեից հատկացված ֆինանսավորումից ՀԱԿ-ը «բաժին է» տվել միայն ՀԺԿ-ին

ԱԿ-ը, ի տարբերություն մյուս քաղաքական ուժերի, 2012թ.-ին բյուջետային ֆինանսավորում է ստացել ավելի կարճ ժամանակահատվածի համար: Մնացած 5-ը ներկայացված են եղել նաև նախորդ գումարման Ազգային ժողովում՝ մինչև մայիսին կայացած ընտրությունները:

Հաղթել է Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցը

Երեւանի քաղաքի երաժշտական եւ արվեստի դպրոցների 6-րդ մրցույթ-փառատոնը հունիսի 8-ին ամփոփվել է գալա-համերգով: Մրցույթին մասնակցել են Երեւանի երաժշտական եւ արվեստի 25 դպրոցի 2000 աշակերտ:

Սուրեն Խաչատրյանը մտադիր է վերադառնա՞լ

Չնայած ՀՀԿ ԳՄ երեկվա նիստում Սերժ Սարգսյանը չի անդրադարձել մարզպետի թեկնածուներին, այլ միայն ներկայացվել է կատարվածը և գնահատականներ են հնչել, իշխանական շրջանակներում արդեն մտածում են, թե ով կարող է լինել Սյունիքի մարզպետը Սուրեն Խաչատրյանից հետո և շրջանառվում են անուններ: Ի դեպ, պաշտոնակատար նշանակված Արա Դոլունցի անունը ևս շրջանառվում էր: Որոշ չճշտված տեղեկություններով` նրա պաշտոնավարմանը կողմ

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ

Ներս արի, ներս արի, ի՞նչ ես կանգնել, Ի՞նչ ես հիմար ժպիտով քարացել, Սա Երեւանն է, այստեղ դու տանն ես, Ուր քեզ սիրում են ու չեն վերացրել:

Եզրափակիչ մենամարտերն առանց Հայաստանի ներկայացուցչի

Այսօր Մինսկի «Սպորտի պալատում» հայտնի կդառնան բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց 40-րդ առաջնության չեմպիոնները:

Սեանի հողահատկացումներում արձանագրված չարաշահումների գործով դատապարտվել է 4 անձ

«Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հողամասերի վարձակալության, կառուցապատման նպատակով տրամադրված հողահատկացումների ընթացքում արձանագրված չարաշահումների վերաբերյալ դատարան է ուղարկվել 4 քրեական գործ:

Սեյրան Օհանյան. «Պետք չէ միանգամից վատը տեսնել»

Նախարարի 2 տղաները ծառայում են Լեռնային Ղարաբաղում

Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

Հունիսի 8-ին, ժամը 02.22-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ահազանգ է ստացվել, որ Արզնի-Բյուրեղավան ավտոճանապարհի խաչմերուկում այրվում է ավտոմեքենա. տուժածներ չկան: Ըստ նախարարության, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.40-ին, մարվել` 02.50-ին: Վ. Չոբանյանին պատկանող «Գրանդ Չերոկի» մակնիշի 35 UD 253 պետհամարանիշի ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:

Օրինականացվել է 10 000 բնակելի տուն ու ինքնակամ զբաղեցված հողամաս

Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված բնակելի տների կարգավիճակի մասին օրենքի հիման վրա՝ 2008 թվականից իրականացվում է անհատական բնակելի տների, դրանց կից հողամասերի եւ դրանցում կառուցված ինքնակամ բնակելի տների ու օժանդակ շինությունների անհատույց օրինականացման կարգը, որի շրջանակում մայրաքաղաքում արդեն իսկ օրինականացվել են շուրջ 10 000 բնակելի տու, ինքնակամ զբաղեցված հողամաս:   Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031