Օրվա լրահոսը
Նելսոն Մանդելան կրկին հիվանդանոց է տեղափոխվել
Մանդելայի մոտ կրկնվել է թոքային վարակը Հարավային Աֆրիկայի նախկին նախագահ Նելսոն Մանդելան այս ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ է տեղափոխվել հիվանդանոց՝ այս անգամ թոքային վարակի պատճառով: Երկրի պաշտոնյաների համաձայն, Մանդելան «լավ ձեռքերում» է, սակայն ռասայական խտրականության դեմ պայքարի հանրահայտ 94-ամյա գործչին հիվանդանոց տեղափոխելն անհանգստացրել է շատերին: Հարավային Աֆրիկայի նախագահի խոսնակ ՄաքՄահարաջը հորդորել է երկրի բնակիչներին
Հանրային քննարկման երկրորդ փուլ՝ «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիր» նախագծի շուրջ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակը մարտի 28-ին անցկացրին «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիր» նախագծի շուրջ հանրային քննարկումների 2-րդ փուլը, որի ընթացքում մասնակիցների ուշադրությանը ներկայացվեց նախագծի` պետական, միջազգային ու հասարակական կառույցների, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մասնակցությամբ լրամշակված տեքստը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանը ողջունեց ներկաներին հանդիպմանը մասնակցելու
«Պատահական»-ը որպես փոխադրամիջոց
Տավուշի մարզի Բերդ քաղաքին հարակից 14 գյուղերից Իծաքարը, Նավուրը և Չինչինը Բերդի հետ կապող տրանսպորտային միջոց չունեն: Խնդիրն առաջանում է գյուղերից Բերդ եկող և՛ աշխատողների և՛ ուսանողերի համար: Նավուրում, Իծաքարում և Չինչինում ապրող շատ ընտանիքների երեխաներ հնարավորություն չեն ունենում դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակելու: Դա հիմնականում տրանսպորտային մեծ խնդրի հետ է կապված: Բերդում են գտնվում
«Չէ, պարոն Բեգլարյանին մաֆիոզ մի ասեք»,-համոզում են տաքսիստներին (Տեսանյութ)
Ասուլիսին ներկա մեկ այլ վարորդի ներկայացմամբ էլ` «Պարոն Բեգլարյանից հետո մի հատ ուրիշ մաֆիոզ կգա, ու էլի կփոխեն օրենքը»:
Մայրը պատմել է, թե ինչպես է սպանել նորածնին
«Աբովյանի ծննդատուն» ՓԲԸ-ում իր նորածին երեխայի սպանության մեջ մեղադրվող Նարինեի (անունը փոխված է) նկատմամբ ամբուլատոր դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն է նշանակվել: Նարինեն երեխային ծննդաբերել է 2013 թվականի մարտի 10-ին՝ ժամը 22:25-ին, որից մի քանի ժամ անց, երբ նա երեխայի հետ տեղափոխվել էր հիվանդասենյակ, նորածինը հայտնաբերվել է մահացած։ Դեպքի առթիվ Կոտայքի քննչական բաժանմունքում հարուցվել է
«Կարող ենք նաեւ զրկվել թամանյանական Երեւանից». Ճարտարապետ
ՀՀ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի խոսքով՝ երեւան քաղաքում վերջին տարիներին կառուցապատման պատճառով առաջացած գորշության մեջ մի քանի «լուսավոր կետեր», այնուամենայնիվ,կարելի է գտնել: Սակայն, ինչպես նա է նշում, այժմ շատ արդիական է դարձել նաեւ քաղաքի կանաչապատման խնդիրը: Ըստ Ճարտարապետների միության նախագահի, Երեւանը հետխորհրդային երկրների մայրաքաղաքների մեջ կանաչապատման ցուցանիշով վերջին տեղն է զբաղեցնում: «Մենք շատ ենք
Կառավարության տված 20 մլն 500 հազարով Հայրիկյանին Հոլանդիայում զրոյից կհետազոտեն ու կվիրահատեն
Պարույր Հայրիկյանի բուժումը Հայաստանում ոչ միայն դրական արդյունք չի տվել, այլեւ` դեռ մի բան էլ հետ է գնացել
Բարեփոխվում է ուղևորափոխադրման ոլորտը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ ՀՀ կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրման կազմակերպման արտոնագրման կարգը, արտոնագրի ձևը, ուժը կորցրած ճանաչել նույն խնդրին առնչվող իր նախկին որոշումը։ Փաստաթուղթը միտված է ոլորտի կարգավորման և բիզնես գործունեություն սկսելու պայմանների բարելավմանը և առկա խնդիրների վերացմանը, «մեկ պատուհանի»
Զարգացում: 2013189
Կամ ինչպիսի պետություն կունենանք Խորհրդային Միության փլուզումից հետո ձեռք բերեցինք անկախություն: Մարքսիզմը որպես հասարակական կյանքը կազմակերպելու ուսմունք՝ մերժվեց: Հասարակական կյանքը կազմակերպելու համար ընդունվեց նոր ուսմունք՝ «Արեւմտյան ժողովրդավարությունը»: Ինչ տվեց մեզ՝ որպես մարդ եւ որպես հասարակություն այդ ուսմունքը: Իմ Աստվածը գիտությունն է՝ փաստը եւ տրամաբանությունը: Փաստենք այն լավը, որ ստացանք, եւ վատը, որ ունենք այսօր՝ այդ
«Նախագահի մրցանակի» հավակնորդ. «Հոգևոր երաժշտությունը նպաստում է ներաշխարհի ներդաշնակությանը»
Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանն այսօր տեղի ունեցավ դասական երաժշտության բնագավառում «Երգեցողություն» անվանակարգում Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի երիտասարդական մրցանակի եզրափակիչ փուլը: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք , ընտրական փուլում մասնակիցները 14-ն էին: Aravot.am-ի հետ զրույցում մրցույթի կազմակերպչական աշխատանքներն իրականացնող «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի խորհրդական, մրցույթի համակարգողԱիդա Խաչիկյանը տեղեկացրեց, որ եզրափակիչ են անցել 6-ը`
Բացահայտվել է ՀՀ ԱԺ նկուղում բռնկված հրդեհի պատճառը
Մարտի 27-ին, ժամը 20.51-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն ՀՀ Ազգային ժողովի հերթապահից տեղեկություն էր ստացվել, որ ԱԺ կենտրոնական մասնաշենքի նկուղից ծուխ է նկատվում: Ժամը 20.53-ին դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ, ավտոսանդուղքը և ՃԿԿ արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը: Հրդեհը մարվել է ժամը 21.05-ին: Այրվել են ստվարաթղթի և փայտի մնացորդներ` մոտ 1 քմ մակերեսով:
Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանը անդրադարձել է Ղարաբաղի խնդրին
«Մենք պետք է ակտիվացնենք ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու համար», – ասել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը: APA լրատվական գործակալության փոխանցմամբ, Գուբա քաղաք կատարած այցելության ընթացքում պատասխանելով լրագրողների հարցերին` դեսպանն ասել է, թե իր երկիրը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում հնարավորինս կանի հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար: «Ես գիտեմ, թե որքան բարդ է այդ հակամարտությունը,
Էդգար Բաղդասարյան. Կոնսերվա բաժանելուց զատ պետք է ռեժիսորին պաշտպանել
Մարտի 19-ին կայացավ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության 11-րդ համագումարը, եւ ձայների մեծամասնությամբ երրորդ անգամ նախագահ վերընտրվեց Ռուբեն Գևորգյանցը, որը կառույցը ղեկավարում է 2003 թվականից: Ի դեպ, շուրջ 10 տարի կառույցը ղեկավարած կինոմիության նախագահը համագումարին խոստովանել էր , որ ամեն ինչ այնքան էլ վարդագույն չէ եւ իրենք պայքարում ու հաղթահարում են դժվարությունները վայրի կապիտալիզմի պայմաններում: Aravot.am-ի հարցին,
Կեսօրից հետո
Սարմեն Ղահրամանյան Արցախյան ազատամարտի նահատակ 32 երիտասարդ խրամորթցիների հիշատակին: «Եւ հաստա՞տ է ձեր ուխտը, Լեռան որդիներ։ Եւ ո՞ւմ եք թողել ձեզ համար, միայն ձեզ համար, հենց ձեզ համար ծնված հրեղեն աղջիկները»։ Մ. Գալշոյան «Ինտերնացիոնալիստ լինելու համար նախ պետք է հայրենիք ունենալ»։ Դյուամել Իսկ «աղջին» ինձ չի էլ նայում, ու՝ հե՛չ, հե՜չ էլ պետքը
Մանեւրելու ժամանակ` մինչև ապրիլի 9-ը, կամ ամեն ինչ արվում է , որ Ր. Հովհաննիսյանը «չփչացնի» այդ օրը
Րաֆֆի Հովհաննիսյան-Սերժ Սարգսյան նամակագրությունը օրեցօր ավելի է երկարաձգվում: Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը պատասխանեց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի` մեկ օր առաջ ՀՀ նախագահին հասցեագրված նամակին, ինչին հաջորդեց Ր. Հովհաննիսյանի արձագանքը: Ի՞նչ շարունակություն և հանգուցալուծում կունենա քաղաքական այս նամակագրությունը և արդյոք այն տեղավորվո՞ւմ է առողջ և տրամաբանված քաղաքականության շրջանակներում: Aravot.am-ը այս հարցերի պատասխանները
Պարգևատրվել են ուժեղագույն պատանի շախմատիստները
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել և պարգևներ է հանձնել ՀՀ շախմատի դպրոցականների համապետական 7-րդ օլիմպիադայի մարզային փուլի Երևան քաղաքի եզրափակիչ փուլի մասնակիցներին: Առաջին հորիզոնականը զբաղեցրել է Բենիամին Ժամկոչյանի անվան 119 ավագ դպրոցի թիմը, ում և հանդիսավորությամբ ոսկե մեդալներն ու հաղթական գավաթը հանձնել է անձամբ քաղաքապետը: Մանուել Քաջունու անվան թիվ 54 դպրոցի և 2-րդ ավագ դպրոցների
«Ախր մեր ղեկավարները չգիտեն, որ մարդն է կարեւոր». հոգեբան
«Առանձնասենյակում նստելն եւ շատ սիրուն որոշումներ ընդունելը կարող է ի վերջո իրատեսական չլինել եւ բացասական հետեւանքներ ունենալ»,-ասում է հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Ավանեսյանը՝ նշելով, որ պետական կառավարման մարմինները վերջին տարիներին սկսել են հետաքրքրվել կառավարման հոգեբանությամբ: Նրա խոսքով՝ հոգեբանական հարցերը մեր այժմյան կառավարման համակարգում նույնպես արդիական են, քանի որ վերաբերում են որոշումների կայացման եւ իրագործման
Խզմալյանը հույս ունի, որ Րաֆֆի Հովհաննիսյանն առաջիկայում ավելի համակարգված կգործի
«Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը չկարողանա իր ճանապարհով շարժումը հաղթանակի բերել, դա չի նշանակում, որ շարժումը մարեց: Այս դեպքում կփոխվեն միայն առաջնորդների անունները»,- այսօր «Իրատես de facto» ակումբում ասաց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանը: Հարցին, թե արդյոք ինքը տեսնում է շարժման հաղթանակի նախադրյալներ, պատասխանեց, որ ոչ միայն տեսնում է, այլեւ այդ գործընթացներին մասնակցում է. «Շարժման
Փաստեր «Դրակոնի դաջվածքով աղջիկը» ֆիլմի մասին
«Դրակոնի դաջվածքով աղջիկը». հետաքրքիր դետեկտիվ` օսկարակիր Դեվիդ Ֆինչերի կողմից, որը նկարահանված է համանուն բեսթսելեր գրքի հիման վրա: Դեպքերը զարգանում են ձյունապատ Շվեցիայում: Հերոսուսին` երիտասարդ հակեր է, ով նաեւ լրագրող է: Հայտնվելով սկանդալային իրավիճակում՝ հետաքննում է մի հարուստի բարեկամի անհետացումը: 1. Ռունի Մառան` Լիզբետ Սալանդերի դերակատարը, նկարահանումներին անհրաժեշտ փիրսինգներն արել է Բրուկլինում եւ Շվեցիայում: Մինչ այդ
Նախարար. «Copy-paste-ի մեխանիզմով դժվար է գիտական ծրագիր անցկացնել»
Աշոտյանը` «Գիտական եւ գիտատեխնիկական փորձաքննության մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին
Գինեսի եւս մեկ ռեկորդ
Մարտի 23-ին Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի մանկապատանեկան համալիր մարզադպրոցում սպորտի սիրահարների եւ «Արտասովոր շարժողական գործունեության գրանցման» հանձնաժողովի նախագահ Վարդան Թովմասյանի ներկայությամբ սահմանվեց «Գինեսի ռեկորդների գրքի» եւս մեկ ռեկորդ: Սուրեն Աղաբեկյանը ձախ ձեռքի ճկույթով բարձրացրեց (պոկում վարժություն) 110 կգ, եւ այդ ցուցանիշով 5.5 կգ-ով գերազանցեց 2008թ. նորվեգացի Քրիստիան Հոլմի կողմից (104.5 կգ) սահմանված համաշխարհային ռեկորդը: Սուրենը Կարեն
Մարդ փչացնելու հայկական ախտը
Մեր իրականության մեջ արմատավորված, ցավոք, ոչ քիչ ախտերից իր զազրելիությամբ առանձնանում է մեկը, որի զոհը կարող է դառնալ հանրության ամեն մի քիչ թե շատ աչքի ընկնող անհատ: Այդ ախտը, որ տոտալիտար պայմաններում վերածվել է հատուկ մարտավարության, զրպարտություն կոչվող չարիքն է, որի կիրառումը հնուց ի վեր գործում է մեծ արդյունավետությամբ: Այն հատկապես առատորեն ծաղկեց եւ զարգացավ
Տեր Կարապետ քահանա Կարապետյան. «Սուրբ Զատիկի օրը գերեզման գնալը անարգանք է Հիսուս Քրիստոսի հանդեպ»
Կիրակի օրը` մարտի 31-ին, Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի հարության օրը` Սուրբ Զատիկը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Տեր Կարապետ քահանա Կարապետյանը խոսեց Սուրբ Զատիկի տոնի, դրա անցկացման ծիսակարգի մասին: Հարության խորհուրդը, ըստ Տեր Կարապետ քահանա Կարապետյանի, այն ողնաշարն է, որի վրա կառուցված է ողջ քրիստոնեությունը: «Քրիստոս հարյավ ի մեռելոց», «ձեզ և մեզ մեծ
Եվրոպական այցի պտուղները
Մարիամ Շահինյանը՝ Բոհումիլ Կլեպլի հետ: Ներկայացնում է «Ազգային պատկերասրահ» փառատոնի հիմնադիրը «Ազգային պատկերասրահ», «Վերադարձի» փառատոների, «Հայաստանի պատանի տաղանդներ» նախագծի հիմնադիր Մարիամ Շահինյանը վերջերս է վերադարձել Եվրոպայից, որտեղ մեկնել էր Ավստրո-հայկական մշակութային միության նախագահ Ռազմիկ Թամրազյանի հրավերով: Տիկին Շահինյանը եղել է Վիեննայում եւ Պրահայում: Նպատակն էլ, ինչպես ինքն է ասում, յուրօրինակ մշակութային եզրեր գտնելն էր եւ «Հայ-չեխական
«Մեր գերնպատակն է՝ Կոմիտաս տարածել աշխարհում»
Հայաստանը 2009թ. սկսած մասնակցում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կողմից մեզանում իրականացվող միամսյակին: Ընդ որում, միայն 2012թ. Հայաստանը դարձավ Ֆրանկոֆոնիայի կազմակերպության անդամ: Ապրիլի 30-ին կավարտվի միամսյակը, որի շրջանակներում Երեւանում եւ մարզերում անցկացվեցին կրթական եւ մշակութային միջոցառումներ: Օրերս «Առնո Բաբաջանյան» համերգասրահում ՀՀ մշակույթի նախարարությունը Հայաստանի երաժշտական ընկերության եւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հետ համատեղ անցկացրեց ֆրանսիական
SMS-ների հերթն էլ կհասնի՞
Սերժ Սարգսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի նամակագրությանը հետեւող քաղաքական ուժերը այն տարբեր կերպ են ընկալում: Կողմ լինելով նամակների միջոցով շփումներին՝ ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը չի շտապում գնահատականներ տալ: «Ամենակարեւորը միջոցը չէ, է, ամենակարեւորը վերջնական արդյունքն է, թե ինչ ձեւով դա կարող է լինել, ու ցանկացած դեպքում դա հեռախոսակապով տեղի կունենա, թե նամակագրական, շատ ավելին, հասարակության համար
Միգրացիոն ծառայությունը պատասխան չէր ուղարկել դատարանին
Արտակ Մարդյանի փախստականի կարգավիճակը վերականգնելու մասով դատական բողոքն ավարտվեց: Նա բողոք էր ներկայացրել ՀՀ վարչական վերաքննիչ դատարան, առ այն, որ անվավեր ճանաչեն ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության (ՄՊԾ) որոշումը եւ պարտավորեցնեն ՄՊԾ-ին կայացնել վարչական բարենպաստ ակտ, այն է՝ վերականգնել Արտակի փախստականի կարգավիճակը Հայաստանի Հանրապետությունում: Դատաքննությունն անցավ նախագահող դատավոր Արթուր Առաքելյանի, դատավորներ Ա. Աբովյանի
Գործարարը Գյումրիի զարգացման համար պահանջում է արտոնյալ պայմաններ
Նովոսիբիրսկում բնակվող գյումրեցի գործարար Հրանտ Պետրոսյանը դատարկվող Գյումրիի միակ փրկությունը կապում է այն սպորտային քաղաք դարձնելու հետ: Նա 6 տարի շարունակ Գյումրու տեղական իշխանություններին ներկայացրել է իր «Սպորտսիթի» կառուցելու ծրագիրը՝ 13 հեկտար հողատարածք խնդրելով, սակայն այն հատկացրել են ընդամենը վերջերս: Գործարարի պատկերացմամբ՝ այս ծրագրի իրագործման դեպքում նոր կյանք կսկսվի Գյումրիում՝ ոչ միայն Ռուսաստանում բնակվող ունեւոր
ՀՀ նախագահը պատրաստ է երկխոսելու
Ազգային ժողովի պատգամավոր Մարգարիտ Եսայանը համոզված է, որ թշնամանքը եւ չարակամությունը վատ խորհրդատու են: – Ի պատասխան Սերժ Սարգսյանի նամակի՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նրան հրավիրեց Ազատության հրապարակ՝ քննարկելու իր իսկ առաջարկները՝ ընդդիմությանը որոշ վերահսկողական եւ մարզպետների պաշտոններ տալու, մեկ տարվա ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին: Տեսնո՞ւմ եք հնարավորություն, որ Սերժ Սարգսյանն ընդառաջ գնա Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկներին:
Հույսը կարճ հիշողությունն է
Այսօր ինչ էլ գրես, կստացվի, որ գրում ես այս կամ այն քաղաքական թիմի օգտին կամ դեմ, չնայած ես անձամբ որեւէ դեպքում նման մտադրություն չունեմ: Եվ քանի որ խոսք կգնա Վարդան Օսկանյանի մասին, որը Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակի առաջին հորիզոնականում է, նախօրոք ասեմ, որ ոչ մի սարսափելի բան չի լինի, եթե պարոն Օսկանյանը դառնա Երեւանի


















































