Լրահոս
Օրվա լրահոսը

Բացահայտվել է ՀՀ ԱԺ նկուղում բռնկված հրդեհի պատճառը

Մարտ 28,2013 15:44

Մարտի 27-ին, ժամը 20.51-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն ՀՀ Ազգային ժողովի հերթապահից տեղեկություն էր ստացվել, որ ԱԺ կենտրոնական մասնաշենքի նկուղից ծուխ է նկատվում:

Ժամը 20.53-ին դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ, ավտոսանդուղքը և ՃԿԿ արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:

Հրդեհը մարվել է ժամը 21.05-ին: Այրվել են ստվարաթղթի և փայտի մնացորդներ` մոտ 1 քմ մակերեսով:

ՀՀ ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության և ՀՀ պետական պահպանության ծառայության հետ համատեղ անցկացված հետաքննության արդյունքում պարզվել է, որ մարտի 27-ին, ժամը 19.40-ի սահմաններում ՀՀ ԱԺ աշխատակից (բանվոր), 59-ամյա Աշոտ Ղազանչյանը, որը պատասխանատու էր տվյալ տարածքի պահպանության համար, գնացել է շենքի նկուղ, ստուգել արդյոք ամեն ինչ կարգին է, լույսն անջատել, այնուհետև` սիգարետի ծխացող մնացորդը նետել գետնին` նկուղի կողմը, դուռը կողպել և հեռացել։

Ծխախոտի մնացորդն ընկել է գետնին կուտակված թղթի մնացորդների վրա ու ծխացել։ Դրա հետևանքով նկուղում առաջացել է ծխապատ գոտի։ Նյութական վնաս չի պատճառվել։

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031