Լրահոս
Օրվա լրահոսը

Գինեսի եւս մեկ ռեկորդ

Մարտ 28,2013 14:31

Մարտի 23-ին Երեւանի  Մալաթիա-Սեբաստիա համայնքի մանկապատանեկան համալիր մարզադպրոցում  սպորտի սիրահարների եւ «Արտասովոր շարժողական գործունեության գրանցման» հանձնաժողովի նախագահ Վարդան Թովմասյանի ներկայությամբ սահմանվեց «Գինեսի ռեկորդների գրքի» եւս մեկ ռեկորդ:

Սուրեն Աղաբեկյանը ձախ ձեռքի ճկույթով բարձրացրեց (պոկում վարժություն) 110 կգ, եւ այդ ցուցանիշով 5.5 կգ-ով գերազանցեց 2008թ. նորվեգացի Քրիստիան Հոլմի կողմից (104.5 կգ) սահմանված համաշխարհային ռեկորդը: Սուրենը Կարեն Աղաջանյանի ղեկավարությամբ  զբաղվում է ձյուդո մարզաձեւով, ինչպես նաեւ սովորում է Երեւանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի արտասահմանյան գրականության բաժնի մագիստրատուրայում: Ներկայումս Սուրենը սպասում է Գինեսի ռեկորդների գրասենյակից ռեկորդի պաշտոնական հավաստմանը:

Սեփ. լր.

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031