Օրվա լրահոսը

Շարմազանով. ՀԱԿ հայտարարությունն ավելի շատ հանրահավաքային ելույթ է, քան ԱԺ հայտարարության նախագիծ

Շարմազանովը կրկին հայտարարել է, որ ՀՀԿ-ն պատրաստ է ստեղծված հետընտրական իրավիճակից ելքի շուրջ երկխոսության, սակայն այդ երկխոսությունը պետք է լինի առարկայական, այլ ոչ թե շոու հիշեցնի:

ՇՈՒՏԱՍԵԼՈՒԿ «ԻՆԱԳՈՒՐԱՑԻԱ»

Երդում տամ՝ երդում տուր, Երդում տուր՝ երդում տամ:

Մոսկվայում խուզարկվել է «Human Rights Watch»-ի գրասենյակը

Ռուսաստանի դատախազությունն ու հարկային մարմինները խուզարկել են նաև կաշառակերության դեմ պայքար մղող «Transparency International» իրավապաշտպան կազմակերպության գրասենյակը Ռուսաստանի իշխանությունները խուզարկել են «Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպության մոսկովյան գրասենյակը: Ռուսաստանի դատախազության և հարկային մարմինների ծառայողները չորեքշաբթի օրը խուզարկել են նաև կաշառակերության դեմ պայքար մղող «Transparency International» իրավապաշտպան կազմակերպության գրասենյակը: Ռուսաստանի Դաշնության Թաթարստանի Հանրապետության դատախազությունը բացի այդ

Մխիթարյանով հետաքրքրվող գրանդ ակումբները շատանում են

«Sportbox»-ը տեղեկացնում է, որ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանով հետաքրքրվող գրանդ ակումբների ցուցակը համալրել է նաեւ «Լիվերպուլը»: Անգլիայի 18-ակի չեմպիոնը նրան ձեռք բերել ցանկանում է արդեն այս ամռան տրանսֆերային պատուհանում եւ այդ նպատակով բանակցություններ վարել սկսելու է, ամենայն հավանականությամբ, արդեն ապրիլ-մայիս ամիսներին: Ներկայումս հայ խավբեկի տրանսֆերը գնահատվում է $ 25-30

Միջպետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է. Մարտի 28-ին՝ ժամը 09.30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

Ծանր քաշային ըմբիշ Վաչիկ Եղիազարյանը Եվրոպայի առաջնությունում Հայաստանի համար բրոնզ նվաճած առաջին ըմբիշն է

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի աազգային հավաքականի անդամ, հունահռոմեական ըմբիշ Վաչիկ Եղիազարյանի նվաճած բրոնզե մեդալը Թբիլիսիում անցկացված Եվրոպայի առաջնությունում 120  կգ քաշային կարգում առաջինն է մարզաձեւի Հայաստանի պատմության մեջ: Aravot.am-ի հետ զրույցում Լեւոն Ջուլֆալակյանն ասաց, որ ավելի բարձր արդյունք ունի միայն Յուրի Պատրիկեեւը: Սակայն վերջինը, չնայած, հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, կայացել է Ռուսաստանում: «Վաչիկը աճել

Ինչու ԲՀԿ-ականները չբարեւեցին Գագիկ Բեգլարյանին

Թե ինչու դեղին համարանիշները կպչուն ժապավեններով փոխարինելու կառավարության նախաձեռնության դեմ բողոքող տաքսիստների հետ առանց զրուցելու  ԲՀԿ-ական պատգամավորներն այսօր հեռացան, ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը Aravot.am-ի հետ զրույցում պարզաբանեց. «Քանի որ արդեն տեղի էր ունեցել նախարարի հանդիպումը կազմակերպիչների հետ, նպատակահարմար չգտանք նման ֆորմատով հանդիպման մասնակցել: Հետագայում այլ ֆորմատներով, եթե հարկ լինի, կհանդիպենք»: Հիշեցնենք, որ բողոքող տաքսիստների հետ

Կարլսենը մնում է միանձնյա առաջատար

Նորվեգացի շախմատիստ Մագնուս Կարլսենը Լոնդոնում ընթացող հավակնորդների մրցաշարի 10-րդ տուրում քիչ առաջ 47-րդ քայլում առավելության հասավ նախորդ տուրում Լեւոն Արոնյանին «նեղացրած» իսրայելցի Բորիս Գելֆանդի նկատմամբ ու պահպանեց միանձնյա առաջատարի դիրքը: Նա շարունակում է կես միավորի առավելություն պահպանել 6,5 միավոր վաստակած Լեւոն Արոնյանի նկատմամբ:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լեւոն Ջուլֆալակյան. «Արթուր Ալեքսանյանը հավասարակշռված ըմբիշ է, բայց աշխատելու տեղ դեռ ունի»

  Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը Թբիլիսիում ավարտված Եվրոպայի առաջնությունից հետո Aravot.am-ի հետ կիսվեց մեր ըմբիշների մրցելույթներից իր տպավորություններով: «96 կգ քաշային Արթուր Ալեքսանյանից Վրաստանում նախ եւ առաջ մեդալ էինք սպասում, ընդ որում՝ ոսկե: Եվ նա մեր ակնկալիքներն արդարացրեց՝ Լոնդոնի օլիմպիական բրոնզին ավելացնելով Եվրոպայի երկրորդ ոսկին: Արթուրը մեկ անգամ եւս ապացուցեց,

Новости Н. «Հայաստանի դեսպանատանը իրենց երկրի քաղաքացու կատարած կրկնակի սպանության մասին տեղյակ չեն»

Հայաստանի քաղաքացի Էդգար Գևորգյանի կատարած դաժան սպանության մասին Ուկրաինայում Հայաստանի դեսպանատանը ոչինչ չեն լսել չեն: Գրում է «Նովոստի Էն» թերթը: Թերթը գրում է, որ հարցի հետ կապված որևէ պաշտոնական դիրքորոշում Հայաստանի դեսպանատունը նույնպես չտվեց: Միակ բանը, որ հայ դիվանագետները ասել են, եղել է. «Այդ մասին ոչ մի պաշտոնական տեղեկատվություն մենք չենք ստացել»: Մարտի 25-ի գիշերը

«Ռուսաստան գնացող սամալյոտը ոնց որ զինկոմի ավտոբուսը լինի »

Գյումրեցի  Հրանտ   Պետրոսյանի համոզմամբ` ռուսաստանաբնակ հայ ունեւորներին հնարավոր է  հայրենիք  վերադարձնել՝ Գյումրին  «սպորտսիթի»  դարձնելով: Գյումրիում աղջիկների հոկեյի դպրոցի հիմնադիր  Համլետ Պետրոսյանը, ով մոտ 16 տարի ապրում է Նովոսիբիրսկում ու զբաղվում է գործարարությամբ,   այժմ որոշել է Գյումրու ռուսական Պետուշոկ թաղամասի հարևանությամբ հիմնել Gyumri sportcity-ն , որը նրա բնութագրմամբ, կլինի քաղաք ` քաղաք մեջ: Այն տարբեր սպորտային

Լեւոն Արոնյանը հաղթեց Վասիլի Իվանչուկին

Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը հավակնորդների մրցաշարի նախորդ տուրում կրած պարտությունն այսօր փոխհատուցեց լեգենդար Վասիլի Իվանչուկի նկատմամբ տարած գեղեցիկ հաղթանակով: Ուկրաինայի առաջատար գրոսմայստերն արդեն 30-րդ քայլում կանգնեցրեց ժամանակը: Իր հայրենակից Ալեքսանդր Գրիշչուկի հետ խաղում կարեւոր հաղթանակ տարավ նաեւ սեւերով հանդես եկող Վլադիմիր Կրամնիկը, իսկ Թեյմուր Ռաջաբով-Պյոտր Սվիդլեր պարտիան ավարտվեց ոչ-ոքի: Այս պահին միանձնյա առաջատար Մագնուս

Կապան քաղաքի շրջակա միջավայրի եւ բնակչության առողջության պահպանման 2014թ.-ի ծրագիրն արժե 20 մլն դրամ

Օրեր առաջ Կապան համայնքի ավագանին հաստատեց Կապան քաղաքի շրջակա միջավայրի  եւ բնակչության առողջության պահպանման  2014թ.-ի ծրագիրը, որի ընդհանուր արժեքը կազմում է 20 մլն 65 հազար դրամ: Ծրագիրը բաղկացած է  բնապահպանական եւ առողջապահական միջոցառումներից, որոնց համար նախատեսված է համապատասխանաբար 13 մլն 743 հազար  եւ 6 մլն 321 հազար դրամ գումար: Կապանի քաղաքապետարանի ծրագրերի եւ  արտաքին կապերի

Դատարանը վճռեց՝ հեռուստաընկերությունից եւ լրագրողից համապարտությամբ գանձել 140 հազար դրամ

   Դատարանը մերժեց  3 միլիոն դրամի հայցը 2011թ. հուլիսի 15-ին «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ն Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան հայց է ներկայացրել լրագրող Նաիրա Խաչիկյանի եւ «Իջեւան ստուդիա» ՍՊԸ-ի դեմ, հայտնելով, որ 2011թ. հունիսի 21-ին  Հ2-ի «Լրաբեր» լրատվական ծրագրով, ինչպես նաեւ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությամբ  հեռարձակվել է տեսանյութ, որի մեջ տեղ են գտել իրականությանը չհամապատասխանող, ընկերության գործարար

«Գիմ»-ից առաջ պետք է «այբ»-ն ու «բեն»-ը ասել

ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանի պարզաբանումը -Պարո’ն Վարդանյան, այսօր Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ առաջիկա Երեւանի ավագանու ընտրությունների համար«Ժառանգությունը», որպես կոնսենսուս, ՀՅԴ-ին առաջարկել է, որ ցուցակը գլխավորի Լիլիթ Գալստյանը: «Եվ հիմա թող ոչ ոք չասի, որ մենք մինչեւ վերջ չենք գնացել համատեղ ճակատ ստեղծելու համար»,- ասել է Հովհաննիսյանը, նաեւ հայտարարել,

Los Angeles Times. «Հայաստանի և Ղարաբաղի մասին ուղեցույցը կներկայացվի Փասադենայում»

Գրող և լուսանկարիչ Մեթյու Քարանյանը մարտի 31-ին Փասադենայի «Distant Lands»-ի շենքում կներկայացնի ժամանակակից և հնագույն Հայաստանի առաջին ճանապարհորդական ուղեցույցը:  Գրում է «Լոս Անջելես թայմս» թերթը: «Հայաստան և Ղարաբաղ. քարե պարտեզի ուղեցույց»-ը պատկերում է նկարներ, որոնք Քարանյանը և ուղեցույցի համահեղինակ լուսանկարիչ Ռոբերտ Քուրքչյանն արել են իրենց հետազոտության ժամանակ: Ուղեցույցի առաջին հրատարակությունը լույս է տեսել 2004թ., երկրորդը՝

Ոստիկանապետն ընդունել է եզդի համայնքի ներկայացուցիչներին

Մարտի 27-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց եզդի համայնքի ներկայացուցիչներին՝ «Եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Ամո Շարոյանի գլխավորությամբ։ Ողջունելով հյուրերին՝ Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ հայերի եւ եզդիների միջև միշտ էլ ջերմ, բարեկամական հարաբերություններ են եղել. «Հայաստանը ոչ միայն հայերի, այլև այնտեղ ապրող բոլոր ազգային փոքրամասնությունների հայրենիքն է, ու մենք պետք է աջակցենք

Լոռեցի ուսանողները բացահայտեցին լավ տրամադրություն ունենալու գաղտնիքները

«Ինքնակառավարում, մշտական լավ տրամադրության գաղտնիքները» թեմայով սեմինար-դասընթացը նրանց հավաքել էր մեկ հարկի տակ:   20-ամյա Էմմա Միրզոյանը Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի 4-րդ կուրսի ուսանող է: Նա ասում է, որ այսօրվա փոփոխվող աշխարհում հույզերը, ինքն իրեն կառավարելու ունակությունն ուղղակի անհրաժեշտություն է:  Ինքնավստահությունն ավելացնելու եւ մշտապես լավ տրամադրություն ունենալու ակնկալիքով նա  այսօր մասնակցում էր Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում կազմակերպված

Քաղաքապետը խորհրդակցություն է ունեցել ոստիկանների հետ

Կարևորվել են անչափահասների հետ տարվող, ինչպես նաև ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված աշխատանքները:   Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել  ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի ստորաբաժանումների ղեկավարների և Երևան քաղաքի վարչական շրջաների ղեկավարների համատեղ խորհրդակցություն: Խորհրդակցությանը ներկա է եղել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի  վարչության պետ Ներսես Նազարյանը: Ողջունելով ներկաներին և կարևորելով Երևանի քաղաքապետարան-ոստիկանություն գործակցությունը՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը

Ավագանու թեկնածու. «Ընդդիմությունը՝ ի դեմս ՀՀԿ-ի, չի հաղթահարելու 8 տոկոսանոց շեմը»

Դանիել Իոաննիսյանը՝ մայրաքաղաքի խնդիրների եւ «ատկատների» մասին   «Միգուցե Տարոն Մարգարյանի օրոք Երեւանում ավելացել են, չգիտեմ՝ ծաղիկները: Այդ ծաղիկները ոչ թե Տարոն Մարգարյանն է տնկում, այլ դրանք տնկվում են մեր՝ հարկատուներիս գումարներից: Երկրորդը՝ այդ ծաղիկների, նստարանների, ասֆալտապատման աշխատանքների, բոլոր այդ ծառայությունների ժամանակ տեղի են ունենում ատկատներ»,- այսօր Ազատության հրապարակում քաղաքացիական խորհրդի քննարկմանը հայտարարեց ակտիվիստ, «Ժառանգություն»

«Հայաստան է մտել ագահ մարդը եւ ասում է՝ ինչին ձեռք տամ՝ ոսկի դառնա»

Ազատության հրապարակում զգուշացնում են, որ Հայաստան է մտել ագահ մարդ, որն ուզում է ինչին ձեռք տա՝ ոսկի դառնա:   Այսօր Ազատության հրապարակում հերթական քաղաքացիական խորհրդի քննարկմանը «Բնատաճար» հասարակական նախաձեռնության ղեկավար, ակտիվիստ Ապրես Զոհրաբյանն ասաց, որ «Հայաստան է մտել ագահ մարդը եւ հեքիաթի նման ասում է՝ ինչին ձեռք տամ՝ թող ոսկի դառնա»: Հավաքվածները գոռացին՝ Սաշիկն է:

«Խոսրովի անտառ»-ի հիմնախնդիրները քննարկվել են շրջակա համայնքների ղեկավարների հետ

            Բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ այսօր «Խոսրովի անտառ» պետական արգելոց»-ում տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի բնապահպանության և գյուղատնտեսության հարցերի հանձնաժողովի հետ համատեղ արտագնա խորհրդակցություն:              Նիստին մասնակցում էին ՀՀ Ազգային ժողովի բնապահպանական և գյուղատնտեսական հանձնաժողովի անդամները նախագահ Մարտուն Գրիգորյանի գլխավորությամբ Բնապահապանության նախարար Արամ Հարությունյանը, Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը և «Խոսրովի

Կայացավ «Ֆիլմ + H20» կինո-մրցույթի մրցանակաբաշխությունը

 Այսօր Գաֆէսճյան արվեստի կենտրոնի «Խանջյան» սրահում տեղի ունեցավ Բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնի շրջանակում կազմակերպված «Ֆիլմ + H20 » մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը: Կինո-մրցույթը նվիրված էր «Ջրային համագործակցության» թեմային: «Ֆիլմ + H20»  մրցույթին ներկայացված աշխատանքներում արծարծված էին ջրի սակավության արդյունքում առաջացած խնդիրները, որոնցում ռեժիսորների կողմից առաջարկված են այդ խնդիրների լուծման տեսլականներ :   Հայերեն խոսքով բացման ելույթով  հանդես

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Սոս Սարգսյանին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը թատրոնի միջազգային օրվա առթիվ այցելել է մեծանուն դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Սոս Սարգսյանին: Շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ և ընդգծելով Սոս Սարգսյանի մեծ վաստակը ինչպես հայ թատերարվեստի, այնպես էլ երիտասարդ սերնդի կրթության ու դաստիարակության բնագավառում, քաղաքապետը քաջառողջություն ու նորանոր ստեղծագործական հաջողություններ է մաղթել վարպետին՝ վստահություն հայտնելով, որ հայ հանդիսատեսը

«Ինչպես տատս էր ասում՝ Բաղրամյան 26-ին ոչ Սաշիկն է փայատեր, ոչ էլ այն Սերժի հոր դուքանն է»

Ազատության հրապարակում պատասխանում են Էդուարդ Շարմազանովին եւ հատուկ նրա համար թարգմանում որոշ բառեր:   «Եթե դուք խոսում եք սոված լինելուց, ավելի լավ է մարդ ուտելիքի սոված լինի, քան արյան կամ իշխանության»,- այսօր Ազատության հրապարակում ՀԺԿ երիտթեւի նախագահ Նարեկ Վարազդատյանն այսպիսի տեսակետ հայտնեց՝ խոսելով Սերժ Սարգսյանի նամակի մասին՝ ուղղված Րաֆֆի Հովհաննիսյանին: Նա ասաց, որ իր համար

Աշխարհի ամենաերիտասարդ դաջվածք անողը 3 տարեկան է

Ուելսցի 3-ամյա Ռուբի Դիքենսոնը կարողանում է օգտվել դաջվածք անող մեքենայից և ինքնուրույն դաջվածք անել: Երեխայի ուսուցիչը վերջինիս հայրն է, ով արդեն երկար տարիներ աշխատում է այդ ոլորտում: Նա, տեսնելով դստեր սերը, դեպի իր աշխատանքը, որոշել է նրան առավել մոտիկից ծանոթացնել դաջվածք անելու արվեստին: Հայրը անգամ ԱՄՆ-ից հատուկ մեքենա է պատվիրել աղջկա համար: Լիվերպուլի 26-ամյա բնակչուհի

«Ֆուտբոլով լոտո եք խաղում, շախմատով ղումար եք խաղում, որ ի՞նչ անեք»

Հայաստան-Չեխիա ֆուտբոլային խաղին ավելի շատ տոմս են վաճառել, քան նստարան է եղել   Այսօր Ազատության հրապարակում ՀԺԿ երիտթեւի նախագահ Նարեկ Վարազդատյանը հայտարարեց, որ «ապրիլի 9-ին կոնկրետ ես ոչինչ չունեմ մտածելու, այդ հարցին թող պատասխանի Սերժ Սարգսյանը: Ես ապրիլի 9-ին լինելու եմ այնտեղ, որտեղ լինելու է Րաֆֆի Հովհաննիսյանը»: Նա ավագանու ընտրությունների հետ կապված տեղեկացրեց, որ ահազանգեր

Հագուստը՝ ալերգիայի և մաշկային այլ խնդիրների պատճառ. Ինչպե՞ս կողմնորոշվել հագուստ գնելիս

19-ամյա Մարինեն իր կրած վերնաշապիկի պատճառով մաշկային խնդիրներ է ունեցել: Սկզբում ինքնազգացողությունն է վատացել, ապա մաշկը ցանավորվել է: «Տատիկս նվիրել էր վերնաշապիկ, որը շատ գեղեցիկ էր և ինձ շատ էր սազում: Սկզբում նկատում էի, որ մաշկս կարմրում էր, սարսափելի քոր գալիս, այնպիսի տեսք էր ստանում, ասես ինչ-որ մեկը եղունգներով քերծած լիներ, բայց ես շարունակում էի

Մանուկներն անվնաս կհասնեն մանկապարտեզ

Մինչ ասֆալտապատումը երեխաներն ընկնում էին, ոտք ու ձեռք վնասում Մալաթիա-Սեբաստիա համայնքի Արարատյան մասիվում գործող թիվ 81 մանկապարտեզի հետնամասում, որտեղով նույնպես երեխաներ էին գնում-գալիս մանկապարտեզ, ճանապարհը, տարիներ ի վեր, քարուքանդ վիճակում էր: Օրերս այդ հատվածը ասֆալտապատվել է եւ հարակից շենքերի մանուկներն անվնաս հասնում են մանկապարտեզ: Մինչ ասֆալտապատումը, ինչպես Aravot.am-ի հետ զրույցում իրենց դժգոհությունն էին  ներկայացրել մանկապարտեզի

Այս տարի մայրաքաղաքում կհիմնանորոգվի 27 մանկապարտեզ

Շարունակվում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատանքային շրջայցերը մայրաքաղաքի վարչական շրջաններում: Հերթականը Նորք-Մարաշ վարչական շրջանն էր, որտեղ Տարոն Մարգարյանը ծանոթացել է տարեկան ծրագրով իրականացվող բարեկարգման և կանաչապատման աշխատանքների ընթացքին: Շրջայցի շրջանակում քաղաքապետը այցելել է նաև թիվ 123 նախադպրոցական ուսումնական հաստատություն և հետևել հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Նախակրթարանի տնօրենը նշել է, որ նորոգումից հետո հնարավորություն կունենան ավելի

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031