Լրահոս
Օրվա լրահոսը

Մանուկներն անվնաս կհասնեն մանկապարտեզ

Մարտ 27,2013 18:05

Մինչ ասֆալտապատումը երեխաներն ընկնում էին, ոտք ու ձեռք վնասում

Մալաթիա-Սեբաստիա համայնքի Արարատյան մասիվում գործող թիվ 81 մանկապարտեզի հետնամասում, որտեղով նույնպես երեխաներ էին գնում-գալիս մանկապարտեզ, ճանապարհը, տարիներ ի վեր, քարուքանդ վիճակում էր: Օրերս այդ հատվածը ասֆալտապատվել է եւ հարակից շենքերի մանուկներն անվնաս հասնում են մանկապարտեզ: Մինչ ասֆալտապատումը, ինչպես Aravot.am-ի հետ զրույցում իրենց դժգոհությունն էին  ներկայացրել մանկապարտեզի սաների ծնողները,  երեխաները ճանապարհին ընկնում էին՝ ոտք ու ձեռք վնասում, ծնողների խոսքերով` «Հարյուր անգամ դիմել ենք թաղապետարան, ոչ մի ձեւով չեն արձագանքել: Անգամ տարբեր ընտրություններին են անտեսել մանկապարտեզի տարածքի ասֆալտապատումը, որ այդ օրերին ամեն ծակ ու ծուկ թեկնածուները չէին թողնում ու ասֆալտապատում էին»:

Նշենք, որ մանկապարտեզից քիչ այն կողմ նաեւ դպրոց է գործում, եւ շատ աշակերտներ նույնպես այդ ճանապարհով են գնում-գալիս:

Ծնողները հույս ունեն, որ մանկապարտեզից ու դպրոցից քիչ այն կողմ գտնվող անբարեկարգ  ֆուտբոլի դաշտը նույնպես կվերանորոգվի:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031