Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացավ «Ֆիլմ + H20» կինո-մրցույթի մրցանակաբաշխությունը

Մարտ 27,2013 18:59

 Այսօր Գաֆէսճյան արվեստի կենտրոնի «Խանջյան» սրահում տեղի ունեցավ Բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնի շրջանակում կազմակերպված «Ֆիլմ + H20 » մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը: Կինո-մրցույթը նվիրված էր «Ջրային համագործակցության» թեմային: «Ֆիլմ + H20»  մրցույթին ներկայացված աշխատանքներում արծարծված էին ջրի սակավության արդյունքում առաջացած խնդիրները, որոնցում ռեժիսորների կողմից առաջարկված են այդ խնդիրների լուծման տեսլականներ :

  Հայերեն խոսքով բացման ելույթով  հանդես եկավ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը, որը նշեց, որ այս փառատոնը նպաստում է ջրային պաշարների խնայողությանը: Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը, որը ասաց, որ ջրային ռեսուրսների սպառման խնդրի բացահայտման համար  ռեժիսորների նախընտրած ուղղությունները տարբեր են ` պարզ, մարդկային պատմություններից մինչև փոխաբերություն:  Դերասան Միքայել Պողոսյանը նույնպես հանդես եկավ ողջույնի խոսքով և շնորհակալություն հայտնեց այսպիսի մրցույթ կազմակերպելու համար, որտեղ պատիվ է ունեցել  հանդես գալ ժյուրիի կազմում:

«Ֆիլմ + H20»   մրցույթին հայ ռեժիսորների ներկայացրած աշխատանքներից ընտրվել էր ինը  կարճամետրաժ ֆիլմ, որոնցից էլ  ընտրվել էին առաջին, երկրորդ,և երրորդ տեղերի հաղթողները:   Կինո-մրցույթի հաղթող ռեժիսոր ճանաչվեց Արեգ Կոզմոյանը, որը որպես գլխավոր մրցանակակիր  կմեկնի Միացյալ Թագավորություն` մասնակցելու «Sheffield Doc/Fest 2013» ամենամյա փառատոնին :  Բացի առաջին մրցանակակրից , հայ- բրիտանական հեղինակավոր ժյուրին ընտրել էր նաև երկրորդ և երրորդ տեղերի հաղթողներին: Երկրորդ տեղի մրցանակին արժանացավ Վահան Խաչատրյանը, որը  որպես մրցանակ ստացավ տեսախցիկ: Իսկ երրորդ տեղի հաղթողներն էին Դավիթ Մարգարյանը և Տիգրան Թորոսյանը, որոնք էլ ստացան խրախուսական մրցանակներ:

 

Վարդուհի ԵՐԱՆՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031