Օրվա լրահոսը

Սամվել Ալեքսանյան. «Ես գիծ չունեմ»

Առավոտյան ահազանգ էր ստացվել, որ թիվ 82 երթուղային տաքսիները, որոնք  սպասարկում են Նոր Նորքի 8-րդ զանգված- Նժդեհի հրապարակ երթուղին, չեն աշխատում: Համենայնդեպս, ըստ ահազանգի, առավոտյան ժամի երթուղային տաքսիները որեւէ ուղղությամբ չեն աշխատել: Խոսակցություններ կան, որ այդ գծի սեփականատերը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանն է: Aravot.am-ի հետ զրույցում Սամվել Ալեքսանյանն ասաց. «Ես գիծ չունեմ

Տեր–Պետրոսյան. «Օրենքը թույլ չի տալիս, թե չէ 7-ին էլ մեծ սիրով կքվեարկեի»

9/11 ընտրատեղամաս քվեարկության եկավ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նույն ընտրատեղամասում է քվեարկել նաև Սերժ Սարգսյանը: Պատասխանելով «Ա1+»-ի հարցին, պարոն Տեր-Պետրոսյանը հայտնել է, որ քվեարկել է հանուն Հայաստանի Հանրապետության: Իսկ արդյոք կա՞ն ՀՀ նախագահի արժանի թեկնածուներ քվեաթերթիկում՝ «Ա1+»-ի հարցին՝ նա ժպտալով պատասխանեց. «Իհարկե, կար: օրենքը թույլ չի տալիս, թե չէ 7-ին էլ մեծ սիրով կքվեարկեի»: «Յոթն

Վարդան Սեդրակյանին չեն վախեցրել, բայց առաջվա պես «եթե»-ն չի բացառում (Տեսանյութ)

Ինչ վերաբերվում է Հայրիկյանի գործով ձերբակալվածներին եւ այդ ամենում իրեն մեղադրելուն, Սեդրակյանը դրա հետ կապված ասաց. «Այն ինչ ծրագրել են, չի ստացվի»:

Արձագանքում է քվեատուփերի ճեղքերի մասին ահազանգին

Այսօր «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հ/կ դիտորդը Ավանի 1/6 ընտրական տեղամասում արձանագրել է, որ կնքված քվեատուփի տակի հատվածում ճեղք կա, որից հնարավոր է քվեաթերթիկ մտցնել։ Aravot.am-ը ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ Թաթուլ Պետրոսյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ աշխատանքներ են տարվում կոնկրետ այս ահազանգի ուղղությամբ: Պարոն Պետրոսյանն ասաց, որ ոստիկանությունը ընտրական տեղամասերի ներսում աշխատանքներ չի կատարում, իսկ այս դեպքի վերաբերյալ

Պարույր Հայրիկյանի ինքնազգացողությունը լավ չէ՞

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը հիվանդանոցից կգնա ընտրության Այս պահին ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը գտնվում է հիվանդանոցում, սակայն` «ընտրությունների անպայման գնալու է», այս մասին Aravot.am-ին քիչ առաջ հայտնեցին Պարույր Հայրիկյանի շտաբից: Նախագահի թեկնածուի ինքնազգացողությունը լավ չէ՞, մեր հարցին` Հայրիկյանի շտաբի աշխատանքները կոորդինացնող Մանյա Այվազյանն ասաց` բժիշկներից հարցրեք: Ավելի վաղ մեզ հետ զրույցում նախագահի թեկնածուի

Ընտրություններին ամենապասիվ մասնակցությունը Շիրակում է

Ժամը 11-ի դրությամբ Հայաստանում ընտրություններին մասնակցել է 275982 քաղաքացի, ընտրողների 10,92 տոկոսը: Երեւանում արդեն ընտրության են գնացել 86.601 ընտրողների 10,50 տոկոսը, Արագածոտնում՝ 11.422, ընտրողների 9,99 տոկոսը, Արարատում՝ 30. 817 , 14, 46 տոկոսը, Արմավիրում՝ 18 887, ընտրողների 8,41 տոկոսը, Գեղարքունիքում՝ 23,970 ընտրողների 12,85 տոկոսը, Լոռիում՝ 27, 775, 11, 68 տոկոսը, Կոտայքում՝ 22. 695 քաղաքացի, ընտրողների

Vestnik Kavkaza. Չնգիզ Հուսեյնով. Էքրեմ Էյլիսլիի գիրքը կօգնի հասկանալ հակամարտության էությունը

Ռուս-ադրբեջանցի հայտնի գրող Չինգիզ Հուսեյնովը «Վեստնիկ կավկազա» լրատվականի հետ զրույցում անդրադարձել է նաև ադրբեջանցի գրող Էքրեմ Էյլիսլիի շուրջ բարձրացած աղմուկին: «Իմ վերաբերմունքը այս բոլոր իրադարձություններին շատ խճճված է: Էյլիսլին իմ ուսանողն է եղել և մենք շատ լավ հարաբերություններ ունեինք: Ես նրան շատ լավ եմ ճանաչում: Ինձ թվում է՝ նա գիտեր, թե ինչ է անում: Դուք

Լրացուցիչ ցուցակի ընտրողները քվեարկության են գալիս միասին՝ 15 հոգով (Տեսանյութ)

Մարաշի թիվ 157 դպրոցում՝ 10/06 ընտրատեղամասում այսօր իր քաղաքացիական պարտքը կատարեց նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա հաջողություն մաղթեց բոլոր թեկնածուներին եւ բարի ընտրություն. «Շատ մրցունակ պայքար է եղել: Իմ կարծիքով՝ բոլորի համար ակնհայտ է, որ ժողովուրդը կողմնորոշվել է արդար ընտրության կայացման համար»: Նա քվեարկության եկել էր մենակ, բայւց նշեց, որ իր գերդաստանի անդամները՝ Արմենուհուց սկսած,

ՀՀ նախագահական ընտրություններին հետևում են ադրբեջանական լոբբիստնե՞ր

«Ռեգնում» լրատվական գործակալության աղբյուրները հաղորդում են , որ ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնող ԵԽԽՎ ներկայացուցիչների մեծամասնությունը Բաքվի լոբբիստներ են, ովքեր տարբեր իրավիճակներում ակտիվորեն աջակցել են Ադրբեջանի իշխանություններին: Գործակալության աղբյուրի հաղորդած տեղեկությունների համաձայն՝ ԵԽԽՎ դիտորդական առաքելության մեծ թվով անդամներ դեմ են քվեարկել Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցով համազեկուցող Քրիստոֆեր Շտրասերի զեկույցին: Այդ ժամանակ զեկույցին դեմ էին արտահայտվել

Ընտրողին ծրար չէին տվել

Վանաձորի 30/26 տեղամասում մի կին երբ մոտեցել էր քվետուփին, որպեսզի գցի ծրարը, հայտնաբերեց, որ ինքը ծրար չունի, միայն քվեաթերթիկն է: Նա բարձրաձայնեց, որ ինքը չի ստացել ծրարը: Նրան անմիջապես ծրար տվեցին: Թիվ 30/29 տեղամասում ժամը 11-ի դրությամբ 1873 ընտրողից քվեարկել է 200 մարդ: Հանձնաժողովի անդամները վստահեցնում են, քվեարկությունը կատարվում է ակտիվ, ունեն նաեւ շրջիկ արկղ՝

Ընթացք է տրվել 12 հաղորդման

ՀՀ գլխավոր դատախազության՝ ընտրությունների կապակցությամբ ձեւավորված աշխատանքային խմբի ղեկավար Կորյուն Փիլոյանը Aravot.am-ին հայտնեց, որ հիմք ընդունելով դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների տեղեկատվությունը, 12 հաղորդման ընթացք է տրվել: Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզում արձանագրվել է բաց քվեարկության, Տաշիրում՝ լցոնման դեպք: Թեժ գծով ստացվել են զանգեր, որոնք վերաբերվել են կենցաղային հարցերից մինչեւ իրավախախտումների, նաեւ սոցիալական ցանցերում քարոզարշավի

Ոստիկանությունը ահազանգերի հետքերով է գնացել

Մինչ այսօր ՀՀ ոստիկանությունը իրավախտումների 88 հաղորդում է ստացել, 27-ն արդեն քննարկվել ու տրվել է վերջնական ընթացք: «27 դեպքով արդեն իսկ որոշումներն են կայացվել՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին, որոնցից 3-ով հանցակազմի բացակայության, իսկ 24-ը մերժվել են հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանոթյամբ: Դեռեւս 61 դեպք քննարկման ընթացքում եւ շարունակվում է նյութերի նախապատրաստումը: Այս պահին հարուցված քրեական

Սերժ Սարգսյանին մոտեցավ Վարդան Ղուկասյանի սպանված փեսայի գործով ձերբակալվածի մայրը (Տեսանյութ)

Մայրաքաղաքի Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում քիչ առաջ քվեարկեց ՀՀ նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը, այնուհետեւ ի պատասխան լրագրողների հարցերի ասաց, որ ինքը քվեարկել է հանուն ապահով Հայաստանի. «հանուն մեր ու ձեր ապահով կյանքի»: «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ նախագահի դիտարկումներով, ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու իր հանձնարարականները պահպանվո՞ւմ են, Սերժ Սարգսյանն ասաց, որ դա կերեւա

Թանաքանյութն անհետացավ

Քվեարկությունից հետո անձնագրի վրա դրվող կնիքը հեշտությամբ մաքրվում է թաց անձեռոցիկի օգնությամբ։ Այդ մասին ահազանգել են բազմաթիվ քաղաքացիներ՝ ներկայացնելով իրենց «մաքրված» անձնագրերը ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբ։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ

«Ես չեմ բացառում կոալիցիոն ձևավորման որևէ ձևաչափ». Հովիկ Աբրահամյան

Րոպեներ առաջ Երևանի թիվ 10/08 (72 դպրոցում գտնվող) ընտրատեղամասում, այսօր կայանալիք ՀՀ նախագահական ընտրություններին իր մասնակցությունն ունեցավ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, որն ընտրատեղամաս էր եկել թոռան հետ: Մեր այն հարցին, թե ինչն է կարևորում այս ընտրություններում և ինչպիսի ակնկալիքներ ունի նախագահական ընտրություններից, պրն.Աբրահամյանը պատասխանեց. «Ես քվեարկել եմ կայուն Հայաստան ունենալու համար, հայրենիքի անվտանգության համար,

8/16-ում ամուսինն ընտրեց կնոջ փոխարեն, առանց նախապես տեղեկացնելու հանձնաժողովին (Տեսանյութ)

Այսօր թիվ 181 դպրոցում տեղակայված 8/16 ընտրատարածքում ամուսինը ընտրություն կատարեց կնոջ փոխարեն: Ամուսինը կնոջ քվեաթերթիկը ձեռքին մոտեցավ քվեախցին եւ անգամ կնոջը չհարցնելով, թե որ թեկնածուին է քվե տալու, նշումը կատարեց: Դեռ քվեաթերթիկը ծրարի մեջ չդրած՝ Aravot.am-ի տեսախցիկն արձանագրեց այդ փաստը: Եվ երբ մենք հանձնաժողովի նախագահին եւ մյուս անդամներին ասացինք, որ դա օրենքի խախտում է, կինը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը քվեարկեց (Ֆոտոշարք)

Փետրվարի 18-ի առավոտյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը այցելեց Էջմիածին քաղաքի 19/11 ընտրական տեղամաս, ուր մասնակցեց ՀՀ նախագահի ընտրության քվեարկությանը:

Սամվել Ալեքսանյանը Ախուրյանի Շաքարի գործարանից ավտոբուսներով եւ միկրոավտոբուսներով ընտրող է տարել Երևան (Ֆոտոշարք)

ԳԱԼԱ-ի աղբյուրները դեռ մի քանի օր առաջ հաղորդել էին, որ ԱԺ հանրապետական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը պատրաստվում է ավտոբուսներով ընտրողներ տանել մայրաքաղաք՝ Ախուրյանում գտնվող Շաքարի գործարանի իր աշխատակիցներին: Այն, ինչի մասին հաղորդում էին մեր աղբյուրները, այսօր արդեն ֆիքսեց ԳԱԼԱ-ի տեսախցիկը: Այսօր՝ փետրվարի 18-ին, առավոտյան 09:05-ին Ախուրյանի Շաքարի գործարանի բակից շարժվեց աշխատակիցներով լիքը 4 միկրոավտոբուս և մեկ

Վանաձորում ընտրությունն առայժմ պասիվ է ընթանում

30/26-ում՝ երկու կին առանց գրանցվելու մոտեցել էին քվեատուփին եւ ուզում էին քվեարկել, սակայն հանձնաժողովի նախագահը նկատեց դա եւ վերացրեց թերությունը:

6 –ի փոխարեն 1 վիճակահանություն է իրականացվել նաեւ 28/22 տեղամասում

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 28/23 ընտրական տեղամասում հանձնաժողովը իր գործունեությունը սկսել է օրենքով նախատեսված ժամից` 07:00-ից  ուշ: Ըստ այդ տեղամասում դիտորդական առաքելություն իրականցնող «Կարողություն եւ զարգացում հանուն  քաղաքացիական հասարակության» հ/կ նախագահ Լուսինե Սիմոնյանի,  տեխնիկականպատճառով տեղամասի դուռը դժվարությամբ են բացել: Հանձնաժողովը քվեարկության  նախապատրաստական աշխատանքները սկսել է մոտ 20 րոպե ուշացումով: Քվեարկությունը սակայն սկսվել է ժամանակին: Սիմոնյանը

«Ժառանգություն». Տաշիրում լցոնում է տեղի ունեցել

«Ժառանգություն » կուսակցության Լոռու մարզի նախընտրական շտաբից Aravot.am-ին հայտնում են, որ Տաշիր քաղաքի թիվ 32/5 տեղամասում լցոնում է կատարվել: «Ժառանգություն» կուսակցության հանձնաժողովի անդամը միայնակ պայքարի մեջ է եղել՝ վերացնելու թերությունը, հետո վստահված անձը միացել է նրան  եւ երկուսով այս պահին փորձում են իրենց բողոք-դիմումը գրել,  գրանցամատյանում կարծիքը ձեւակերպել եւ բողոքը ներկայացնել: Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Քոչարյանին զարմացրել է Րաֆֆի Հովհաննիսյանի ահազանգն իր աննախադեպ անլրջությամբ

Ցուցակներում ընդգրկված են 2 միլիոն 505 հազար 980 ընտրո: Որից այլ համայնքի հաշվառում ունեցող ընտրողների լրացուցիչ ցուցակում՝ 14 285 , Հայաստանում հաշվառում չունեցողների ցուցակում՝ 502, քվեարկության օրը տեղամասեր գործուղված ոստիկանության ծառայողների լրացուցիչ ցուցակում՝ 1719, ստացիոնար բուժման մեջ գտնվող ընտրողների լրացուցիչ ցուցակում ՝1628 ընտրող: Այս մասին քիչ առաջ կենտրոնական ընտրական հանձնաժողովում ասաց ՀՀ Ոստիկանության անձնագրային եւ

Արձանագրվել են լցոնման դեպքեր

Ընտրությունը սկսելուն պես ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը բազմաթիվ խախտումներ է արձանագրել: Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Իրավիճակային վերլուծությունների կենտրոն ԿԸՀ-ում

Իրավիճակային վերլուծությունների կենտրոնի աշխատանքների արդյունքները հրապարակվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:

Սամվել Ալեքսանյանին պատկանող երթուղայինները՝ գծից դուրս

Այսօր առավոտից չի գործում թիվ 82 երթուղային գիծը, որը սպասարկում է Նոր Նորքի 8-րդ զանգված- Նժդեհի հրապարակ երթուղին: Համենայնդեպս, ժամը 8.30-ից մինչեւ 9.45 գծում՝ ոչ դեպի Նժդեհի հրապարակ, ոչ էլ հակառակ ուղղությամբ, թիվ 82 համարի երթուղային չհանդիպեց: «Գծի տերը» ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է:  Անժիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՄԻՊ գրասենյակում՝ 7 ահազանգ

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում առավոտյան ժամը 8-ից գործում է թեժ գիծ, իսկ արագ արձագանքման խմբերը դեռ որեւէ տեղամաս չեն գնացել: Թեժ գծով ստացվել է 7  ահազանգ: Էրեբունի համայնքից 2 ահազանգը վերաբերվել է ընտրակաշառք բաժանելուն, 4/13 ընտրատարածքից ստացվել է 1 ահազանգ՝ ծրարը դատարկ է եղել, 2 –ը քաղաքացու սխալ գրանցմանն է վերաբերվել, 1-ը վերաբերել է երկրապահ

Հանձնաժողովի 126 անդամ չի ներկայացել ընտրատեղամաս

Այս պահին քվեարկությունն ընթանում է բնականոն հունով: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողողովներից այս պահին չի ստացվել որևէ ահազանգ կապված կնիքների թանաքանյութի` որևէ խնդիր առաջացնելու հետ: Այս մասին այսօր ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նրա տեղեկացմամբ, Հայաստանի 41 ընտրատարածքներում ընտրությունների կազմակերպման համար ձևավորվել է 1988 տեղամասային կենտրոն: 1988 տեղամասային կենտրոններից 7-ը քրեակատարողական հիմնարկներում

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է

Համացանցային կայքերում տարածվել է ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի Facebook-ի էջում կատարված գրառումը, համաձայն որի` ՀՀ տարբեր բնակավայրերի ընտրողներ ներգրավվել են Երևան քաղաքի ընտրական տեղամասերի լրացուցիչ ցուցակներում` չհանվելով իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակներից: ՀՀ ոստիկանությունը ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ համացանցում տարածված  տեղեկատվությունն ակնհայտ հերյուրանք է: Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, որպես ՀՀ ընտրողների ռեգիստրը վարող մարմին,

Այրվել է ավտոմեքենա

Փետրվարի 18-ին, ժամը 02.28-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մխչյան գյուղի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան – Մեղրի ավտոճանապարհի 18-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկումով: Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի (վարորդ Արսեն Բարսեղյան ծնվ.1977թ.) և «ՎԱԶ 21014» մակնիշի 18ՍԼ403 պետհամարանիշով

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031