Լրահոս
Օրվա լրահոսը

Արձագանքում է քվեատուփերի ճեղքերի մասին ահազանգին

Փետրվար 18,2013 12:53

Այսօր «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հ/կ դիտորդը Ավանի 1/6 ընտրական տեղամասում արձանագրել է, որ կնքված քվեատուփի տակի հատվածում ճեղք կա, որից հնարավոր է քվեաթերթիկ մտցնել։

Aravot.am-ը ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ Թաթուլ Պետրոսյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ աշխատանքներ են տարվում կոնկրետ այս ահազանգի ուղղությամբ: Պարոն Պետրոսյանն ասաց, որ ոստիկանությունը ընտրական տեղամասերի ներսում աշխատանքներ չի կատարում, իսկ այս դեպքի վերաբերյալ էլ ոստիկանությունում ընդհանրապես ահազանգ չեն ստացել:

Պարոն Պետրոսյանը հրաժարվեց խոսել ոստիկանությունում ստացված ահազանգերից՝ լցոնումների ու կուտակումների վերաբերյալ՝ պնդելով, որ չխոսելը ելնում է նախաքննության շահերից:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728